Ուրոլոգ Գևորգ Նազարեթյան/Dr. Gevorg Nazaretyan

  • Home
  • Armenia
  • Erevan
  • Ուրոլոգ Գևորգ Նազարեթյան/Dr. Gevorg Nazaretyan

Ուրոլոգ Գևորգ Նազարեթյան/Dr. Gevorg Nazaretyan Urology

23/02/2026
14/05/2025

❗️ԾՆՈՏՆԵՐԻ ԿԻՍՏԱՆԵՐԸ հաճախ հանդիպող խնդիրներ են, որոնք ըստ ծագման լինում են՝
✅ատամնածին
✅ոչ ատամնածին
Ատամնածին կիստաներից առավել հաճախ հանդիպում է ռադիկուլյար կիստան:
Հիմնականում աճում են դանդաղ և հայտնաբերվում են պատահականորեն՝ ծնոտների ռենտգեն հետազոտության կամ համակարգչային տոմոգրաֆիայի ժամանակ:
Կիստան աճելով կարող է ընդգրկել հարևան ատամների արմատները, ինչպես նաև քայքայել ծնոտի ոսկրերը՝ առաջացնելով ծնոտի կոտրվածք:
Կիստայի բորբոքման դեպքում հիվանդն ունենում է՝
Ցավ
Կիստայի հատվածում լնդի այտուցը
Ջերմության բարձրացում
Նման դեպքերում բուժումն իրականացվում է հակաբորբոքային և հակաբիոտիկային դեղորայքներով, որպեսզի վերացվի սուր բորբուքումը:

Բորբոքման վերացումից հետո կիստայի վերջնական բուժումը վիրահատական է, որի ժամանակ ծնոտի ոսկրից հեռացվում է կիստան՝ իր պատիճի և պատճառ հանդիսացող ատամի գագաթային հատվածի հետ միասին:

Գրանցվելու համար զանգահարեք +374 91 233882 հեռախոսահամարին:
#ԳևորգՇահսուվարյան
#ԳայլիԵրախ #ՆապաստակիՇրթունք #ԿծվածքիԱնոմալիաներ #ՄաշկայինՆորագոյացություններ #իմպլանտավորում #բարդդեպքեր

✅Միզարձակման խանգարումների բուժում📌Միզարձակման խանգարումները հաճախ տարիքի հետ ավելի ու ավելի հաճախ սկսում են անհանգստացն...
13/03/2023

✅Միզարձակման խանգարումների բուժում

📌Միզարձակման խանգարումները հաճախ տարիքի հետ ավելի ու ավելի հաճախ սկսում են անհանգստացնել կանանց։ Դրանք առաջանում են ծանր ծննդաբերությունների, կանացի օրգանիզմի հորմոնալ կազմափոխության պատճառով, երբ թուլանում են կոնքի, ստոծանու օրգանների մկանային տոնուսը։

👉Հորմոնալ վերակառուցումը հանգեցնում է միզապարկի պատի էլաստիկության կորստի, այնուհետև տարողունակության կրճատման, հաճախամիզության, անմիզապահության, ակամա միզարձակության, իսկ եթե միանում է նաև վարակ, ցիստիտը բավական լուրջ առողջական խնդիր է դառնում։

👨‍⚕️Նմանատաիպ խնդիրները ուրոլոգները բուժում են գինեկոլոգի հետ համատեղ, որովհետև առանց հեշտոցային զննության, որը գաղափար է տալիս կոնքի ստոծանու մկանների վիճակի ֆունկցիոնալության մասին, անհնար է ճիշտ բուժում սկսել։ Կատարվում է պլաստիկ վիրահատություն, որի արդյունքում կինը մեկընդմիշտ ազատվում է միզարձակության տհաճ խնդրից։

-----------------------
🏥Մանանդյան փող., 9 շենք
📲+374 99 19 00 51
📲+374 93 19 00 51
#ուրոլոգ
#ուրոլոգիա


#պերկուտանվիրաբուժություն

✅«Շենգավիթ» բկ ուրոլոգիական բաժանմունքում կատարում ենք նաև կանանց միզարձակության խանգարումների շտկման վիրահատական պլաստի...
10/03/2023

✅«Շենգավիթ» բկ ուրոլոգիական բաժանմունքում կատարում ենք նաև կանանց միզարձակության խանգարումների շտկման վիրահատական պլաստիկ միջամտություններ։

👉Գինեկոլոգի հետ համագործակցությամբ կատարում ենք ժապավենային վիրահատություն։ Պոլիուրետանային սինթետիկ ժապավեններով բարձրացնում ու ձգում ենք միզապարկի վզիկը՝ ապահովելով միզապահություն։ Սա մինիմալ ինվազիվ կարճ հոսպիտալիզացիա պահանջող վիրահատություն է: Միակ թերությունը այն է, որ ժապավենը կարող է չընդունվել օրգանիզմի կողմից։ Իսկ դա բերում է կրկնակի ու ավելի մեծ բարդացման, քան մինչև վիրահատությունն էր․ միզապարկի վզիկի վրա առաջանում է խոց ու բորբոքում, խուղակներ և ուժեղ արտահայտված անմիզապահություն։

✅Նման խնդիրներից խուսափելու համար վիրաբույժը պետք է նախավիրահատական հետազոտությունների, անամնեզի տվյալների հիման վրա ցուցաբերի խիստ ընտրողականություն։ Վիրահատություն պետք է առաջարկվի քրոնիկ հիվանդություններ չունեցող կանանց։ Իսկ հակառակ դեպքում նշանակվում է ֆիզիոթերապիա, որը նեյրոստիմուլացիայի միջոցով բարելավում է կոնքի օրգանների մկանային տոնուսը։

-----------------------
🏥Մանանդյան փող., 9 շենք
📲+374 99 19 00 51
📲+374 93 19 00 51
#ուրոլոգ
#ուրոլոգիա


#պերկուտանվիրաբուժություն

06/12/2022

📌Տարածված, շրջակա ավշային հանգույցներում ու ոսկրերում մետաստազված քաղցկեղի դեպքում շագանակագեղձի արմատական հեռացումը՝ պրոստատէկտոմիան կյանքի որակի ու ապրելիության վրա էական ազդեցություն չի թողնում։

👉Այս դեպքում փորձառու բժիշկն ընտրում է հակաանդրոգենային բուժման մեթոդը՝ համակցված քիմիոթերապիայի և տեղային ճառագայթային բուժման հետ։ Սա պալիատիվ (ամոքիչ) բուժում է, որը նպատակ ունի միայն երկարացնել հիվանդի կյանքը:

-----------------------
🏥Մանանդյան փող., 9 շենք
📲+374 99 19 00 51
📲+374 93 19 00 51
#ուրոլոգ
#ուրոլոգիա


#պերկուտանվիրաբուժություն

Urology

Address

Manandyan 9
Erevan
0054

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00

Telephone

+37493190051

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ուրոլոգ Գևորգ Նազարեթյան/Dr. Gevorg Nazaretyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Ուրոլոգ Գևորգ Նազարեթյան/Dr. Gevorg Nazaretyan:

Shortcuts

Share

Category