Dr. Ashkhen Mashuryan

Dr. Ashkhen Mashuryan Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Dr. Ashkhen Mashuryan, Doctor, Erevan.

ԻՆՉ ՊԵՏՔ ՉԷ ԱՆԵԼ ԿԱՄ ՄԻ ՔԱՆԻ ՉԻԿԱՐԵԼԻՆԵՐ )🤪‼️Անչափ կարևորելով կանխարգելումը, որոշել եմ Ձեզ հետ կիսվել կարևոր, երբեմն ծիծ...
17/11/2021

ԻՆՉ ՊԵՏՔ ՉԷ ԱՆԵԼ ԿԱՄ ՄԻ ՔԱՆԻ ՉԻԿԱՐԵԼԻՆԵՐ )🤪

‼️Անչափ կարևորելով կանխարգելումը, որոշել եմ Ձեզ հետ կիսվել կարևոր, երբեմն ծիծաղելի կամ տարրական թվացող խորհուրդներով, որոնք չափազանց կարևոր են առողջ բերանի խոռոչ ունենալու հարցում։

🔺️Հղիության ժամանակ շատ օգտագործեք կալցիումով հարուստ սնունդ և հետևեք վիտամին D-ի մակարդակին։
🔺️Եթե Ձեր փոքրիկը ծծակով է ԿԿ կամ ԿԽ խմում, ԵՐԲԵՔ կաթի ջերմաստիճանը մի ստուգեք ծծակը Ձեր բերան տանելով
🔺️Նույնիսկ եթե փոքրիկի բերանի խոռոչում առամիկներ չկան, մաքրեք բերանի խոռոչը, լեզուն ստերիլ, թրջած թանզիվով կամ հատուկ կտորե հարմարանքով
🔺️Առամների ծկթման ժամանակ եղած քորն ու դիսկոմֆորտը նվազեցնելու համար կարող եք օգտագործել ԿԿ֊ի կամ ԿԽ֊ի սառցե խորանարդիկներ, եթե բալիկն արդեն 6+ է սառը խնձոր կամ այլ միրգ`նիբլերի մեջ։ Ինչպես նաև սառը ջրային քորիչներ
🔺️Առաջին իսկ ատամիկը ծկթելուց հետո մաքրում ենք ատամիկը սիլիկոնե խոզանակով։ Չենք մոռանում թաթ թանզիվով մաքրել լինդ֊թշային ծալքը, լեզուն։
🔺️Հավելյալը պետք է ներմուծել այն ժամանակ, երբ երեխան ունակ է ԿՈՒԼ ՏԱԼՈՒՆ։ Եթե լեզվով սնունդը հետ է բրդում, ուրեմն Դուք շտապել եք։ Ճիշտ կլման ակտը շատ կարևոր է ճիշտ կծվածքի ձևավորման համար։
🔺️ Հավելյալ սննդի անցնելուց հետո ԵՐԲԵՔ ՈՒ ԵՐԲԵՔ մի ստուգեք սննդի ջերմաստիճանը փոքրիկի գդալը Ձեր բերան տանելով։ ⚠️Այդպիսով դուք ակամայից փոքրիկին եք փոխանցում Ձեր բերանի խոռոչի միկրոֆլորան ։
🔺️ Երեխային զվարճանալու նպատակով մի փչեք նրա դեմքին` էլի որպեսզի խուսափենք միկրոֆլորայի փոխանցումից։
🔺️ Մի տարեք Ձեր բերանը երեխայի մարտիկները
🔺️Մի համբուրեք փոքրիկի թաթիկներից, շրթունքներից, լինի դա մայրիկ, հայրիկ, տատիկ թե շատ մտերիմ հարազատ։
🔺️Խնդրում ու հորդորում եմ
Քնելուց առաջ փոքրիկին ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՄԻ ՏՎԵՔ ՔԱՂՑՐ ԹԵՅԵՐ, ՀՅՈՒԹԵՐ⚠️⚠️⚠️
🔺️Եթե Ձեր փոքրիկը սմարթֆոնով մուլտ է նայում, հետևոք որ դա չլինի պառկած կամ գլուխը կախ դիրքում։ Դրեք ուղիղ դիմացը, որպեսզի երեխան ուղիղ նստի և նայի։

Այս շարքը կարելի է դեռ երկար շարունակել, բայց ես վերհանել եմ ամենա《ակտուալները》😁

Կարող եք ավելացնել ձեր իմացած ամենազարմանալի մեթոդը` բերանի խոռոչի խնամքի մասին 😎

Ֆտոր։Թո՞ւյն, թե՞ անփոխարինելի հանքային նյութ⚠️Համացանցում և շատ գովազդներում հաճախ են բախվում կարծիքներ` կապված ֆտորով հ...
08/11/2021

Ֆտոր։
Թո՞ւյն, թե՞ անփոխարինելի հանքային նյութ⚠️

Համացանցում և շատ գովազդներում հաճախ են բախվում կարծիքներ` կապված ֆտորով հագեցված ատամի մածուկների կիրառմանը։🤔

Պարզաբանենք։
🔺️Ֆտորը ատամի մածուկների մեջ ոչ թե ազատ վիճակում է, այլ ֆտորիդների տեսքով։
Իսկ քիմիայի տեսանկյունից դրանք միմյանցից բացարձակապես տարբեր նյութեր են, տարբեր հատկություններով։

❗Յուրաքանչյուր մածուկի համար նրանց քանակը պարտադիր, հստակ նշվում է ։

Եվ այո, չափազանց կարևոր է ֆտորի միացությունների դերը օրգանիզմի և ատամների համար👌 Նամանավանդ ատամների հանքայնացման փուլերում։

Հիմա անդրադառնամ ֆտոր պարունակող մածուկներին
‼️ թունավորվել ատամի մածուկի ֆտորի միացություններով անհնար է, քանի որ վերջիններս չեն ներծծվում բերանի խոռոչում։
Բայց ինչու է կարևոր նրանց ներկայությունը
🔴Ֆտորիդները չեն քայքայվում թթվային միջավայրում և էմալային շերտում առաջացնում են ֆտորապատիտներ, որոնք մեծացնում են կարիեսնկ նկատմամբ ատամի կայունությունը։
🔴Ճնշում են կարիեսածին միկորֆլորայի աճն ու զարգացումը։
🔴Կարգավորում են բերանի խոռոչի թթվահիմնային հաշվեկշիռը(pH)
🔴 Խոչընդոտում են ատամնափառի կուտակմանը։

⚠️Ֆտորի միացություններով հարուստ ատամի մածուկների կիրառման հակացուցում է հանդիսանում ֆլյուրոզը, ֆլյուրոզի էնդեմիկ օջախում բնակվելը և խորհուրդ չի տրվում նաև պերիօրալ դերմատիտ ունեցողներին։

Միշտ հիշեք, ամեն ինչ չափի մեջ է լավ👌
❗Շատ կարևոր է հետևել մածուկի քանակին։Մինչը 3 տարեկան փոքրիկներին առավելագույնը բրնձի հատիկի չափ(քանի որ նրանք չեն կարողանում թքել)։ 3ից բարձր երեխաների համար ոսպի հատիկի չափով։

Իսկ Դո՞ւք նայում եք ֆտորի առկայությանը մածուկ գնելիս։

Խոսենք ընդհանուր անզգայացմամբ երեխաների ատամիկների բուժման մասին💤Ծնողների ահ ու սարսափն է, երբ մի քանի անօգուտ ադապտացիո...
01/11/2021

Խոսենք ընդհանուր անզգայացմամբ երեխաների ատամիկների բուժման մասին💤

Ծնողների ահ ու սարսափն է, երբ մի քանի անօգուտ ադապտացիոն այցից հետո բժիշկը խոսում է բուժման այս տարբերակի մասին։😱

Երբ ենք առաջարկում բուժման այս տարբերակը
💤 երբ ունենք մեծաքանակ ատամներ բուժելու
💤 երբ փոքրիկը սաստիկ վախենում է ցանկացած տեսակի միջամտությունից կամ ունի նախկին բուժումից անհաղթահարելի վախ
💤 երբ ունենք անզգայացնողների նկատմամբ ալերգիա

🙋‍♀️Շատ դեպքերում այս տարբերակը լավագույն լուծումն է, երբ ծնողը կարևորում է երեխայի առողջ հոգեբանությունը, բերանի խոռոչի առողջությունը և իհարկե իր նյարդերը։

🙅‍♀️Ոչ մի դեպքում գերադասելի չէ երեխային բռնի ուժով բռնել, լացով ու գոռոցով ավարտին հասցնել միջամտությունը։🙅‍♀️
Քանի որ մեր գործիքները պտտվում են բավական մեծ արագությամբ և երեխայի անկանոն շարժումները կարող են շեղել բժշկի ուշադրությունը գործիքից, որը չափազանց վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ։ 😶
Ու դեռ չեմ խոսում երեխայի հոգեբանական վիճակի մասին։💣

Իսկ Դո՞ւք ինչպես եք գտնում, արդյոք ավելի լավ է երեխային բռնած բուժել կամ հեռացնել ատամները` խուսափելով նարկոզով բուժումից
🤔🤔

ԹԱՐԱԽԱՅԻՆ ԲՈՒՇՏ ԼՆԴԻ ՎՐԱ😱 Ցավոք սրտի, շատ ծնողներ դիմում են ստոմատոլոգի օգնության հենց այն ժամանակ, երբ բալիկի լնդի վրա ...
27/10/2021

ԹԱՐԱԽԱՅԻՆ ԲՈՒՇՏ ԼՆԴԻ ՎՐԱ😱

Ցավոք սրտի, շատ ծնողներ դիմում են ստոմատոլոգի օգնության հենց այն ժամանակ, երբ բալիկի լնդի վրա նկատում են թարախաբուշտ։😬 Թարախաբուշտը հենց բուն հիվանդությունը չէ, այլ ընդամենը նրա ախտանիշներից մեկը։

Լնդի վրա թարախաբշտի պատճառը 99% դեպքերում ինֆեկցված ատամն է։ 🦠

Սկզբից ատամիկի վրա հայտնվում է կարծես անվնաս, փոքրիկ, սև կետիկ, որը գնալով մեծանում-մեծանում է, վնասում և ներգրավվում է մեր ատամիկի նյարդիկին( պետք է նշել, որ երեխաների մոտ նյարդն իր կենսունակությունը կարող է կորցնել նաև առանց ցավային ախտանիշի)։ Այնուհետև ինֆեկցիան կաթնատամի արմատներից տեղափոխվում է հարարմատային շրջան` ոսկոր և սկսում է քայքայել ոսկրային հյուսվածքը։ Առաջանում է թարախ😨

Հարարմատային շրջանի բորբոքումը և թարախը բացի ընդհանուր բարդություններից հիմնականում խնդիրներ են առաջացնում մշտական առամի սաղմի համար` վատագույն դեպքում առաջացնում սաղմի մահ կամ դեֆեկտ ատամի վրա։ 🦷

Եվ եթե նույնիսկ ծկթած ատամը չունի որևէ դեֆեկտ, այն մնացած բոլոր ատամների համեմատ ավելի խոցելի է լինելու կարիեսի առաջացման հարցում, քանի որ թարախը ոսկրում միշտ ինչ֊որ չափով 《խլում է》 սաղմի հանքային նյութերը։

Երբևէ բախվե՞լ եք այս խնդրի հետ։🤕
Ինչպե՞ս եք վարվել ։🤔

Address

Erevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Ashkhen Mashuryan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Ashkhen Mashuryan:

Shortcuts

Share

Category