Խնամի պալիատիվ բուժօգնության և խնամքի կենտրոն

  • Home
  • Armenia
  • Erevan
  • Խնամի պալիատիվ բուժօգնության և խնամքի կենտրոն

Խնամի պալիատիվ բուժօգնության և խնամքի կենտրոն Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Խնամի պալիատիվ բուժօգնության և խնամքի կենտրոն, Hospital, Gusan Sherami 2, Erevan.

Կենտրոնը նախատեսված է քրոնիկ անբուժելի հիվանդություններ (օր.` քաղցկեղ), Նեյրոդեգեներատիվ հիվանդություններ (օր.` Ալցհեյմեր, Պարկինսոն) ունեցող, ստացիոնար ընդհանուր խնամքի կարիք ունեցող անձանց համար։

🤍 Նոր մասնագետ՝ «Խնամի» պալիատիվ կենտրոնի թիմում🙌 Ուրախ ենք ներկայացնել մեր թիմի նոր անդամին՝ հոգեբույժ Դավիթ Ղլիջյանին։...
19/08/2026

🤍 Նոր մասնագետ՝ «Խնամի» պալիատիվ կենտրոնի թիմում

🙌 Ուրախ ենք ներկայացնել մեր թիմի նոր անդամին՝ հոգեբույժ Դավիթ Ղլիջյանին։

Բազմամասնագիտական մոտեցումը պալիատիվ խնամքի կարևոր բաղադրիչներից է։ Հոգեբուժական աջակցությունը կարող է կարևոր դեր ունենալ բուժառուի հոգեկան և ընդհանուր ինքնազգացողության գնահատման ու պահպանման, ինչպես նաև ընտանիքի անդամներին անհրաժեշտ աջակցություն տրամադրելու հարցում։ 👌

Մեր նպատակն է յուրաքանչյուր բուժառուի համար ապահովել համալիր և անհատականացված խնամք՝ հաշվի առնելով ոչ միայն նրա ֆիզիկական, այլև հոգեկան առողջության կարիքները։ 🤍

📍 Գուսան Շերամի 2
📞 093 577 539
🌐 khnami-center.com

#Խնամի #ՊալիատիվԽնամք #Հոգեբույժ #ԲազմամասնագիտականԹիմ #ԿյանքիՈրակ #Հոգատարություն

🤍 Շնորհակալ ենք այս ջերմ խոսքերի և գնահատանքի համար։Մեզ համար ամենակարևորն է տեսնել բուժառուի վիճակի դրական փոփոխություն...
16/08/2026

🤍 Շնորհակալ ենք այս ջերմ խոսքերի և գնահատանքի համար։

Մեզ համար ամենակարևորն է տեսնել բուժառուի վիճակի դրական փոփոխությունն ու լինել նրա ընտանիքի կողքին այս ճանապարհին։

Ձեր խոսքերը մեծ արժեք ունեն մեր ամբողջ թիմի համար և ոգեշնչում են շարունակել աշխատանքը նույն հոգատարությամբ ու նվիրումով։ ❤️



🤍 We are grateful for these warm words and your appreciation.

For us, the most important thing is to see a positive change in our patient’s condition and to be there for their family throughout this journey.

Your words mean a great deal to our entire team and inspire us to continue our work with the same care and dedication. ❤️

#Խնամի #ՊալիատիվԽնամք #կարծիք

📌 Շարժունակության սահմանափակումը չի նշանակում ինքնուրույնության ամբողջական կորուստ։✅ Ժամանակակից բժշկության մեջ կիրառվու...
06/08/2026

📌 Շարժունակության սահմանափակումը չի նշանակում ինքնուրույնության ամբողջական կորուստ։

✅ Ժամանակակից բժշկության մեջ կիրառվում են տարբեր օժանդակ միջոցներ, որոնք օգնում են մարդուն պահպանել հնարավորինս անվտանգ և անկախ տեղաշարժվելու հնարավորությունը։

Դրանց շարքում են՝
🔹 քայլակներ՝ հավասարակշռությունն ու կայունությունը պահպանելու համար,
🔹 ձեռնափայտեր և հենակներ՝ քայլքի ժամանակ լրացուցիչ աջակցություն ապահովելու համար,
🔹 անվասայլակներ՝ երկարատև տեղաշարժի դժվարությունների դեպքում,
🔹 այլ հատուկ սարքեր՝ անհատական կարիքներին համապատասխան։

👉 Կարևոր է հասկանալ, որ օժանդակ պարագան ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն հիվանդության ախտորոշումը, այլ նաև մարդու ֆիզիկական հնարավորությունները, ուժը, հավասարակշռությունը և առօրյա կարիքները։

👉 Ճիշտ ընտրված աջակցող միջոցը կարող է նպաստել ավելի անվտանգ շարժմանը և կյանքի որակի պահպանմանը։

Պալիատիվ խնամքում յուրաքանչյուր լուծում ընտրվում է անհատական մոտեցմամբ։

❤️ Խնամի քո հարազատին «Խնամի» պալիատիվ կենտրոնում։

Գուսան Շերամի 2
📞 093 577 539
🌐 khnami-center.com

#Խնամի #ՊալիատիվԽնամք #Շարժունակություն #ԽնամքՏանը #ԲժշկականԽնամք #ԿյանքիՈրակ

30/07/2026

🫶 Սերն ունի բազմաթիվ լեզուներ։ Երբեմն այն արտահայտվում է ոչ թե խոսքերով, այլ հոգատարությամբ, ժպիտով, ձեռք մեկնելով և անկեղծ ներկայությամբ։

Մեր բուժառուներից մեկը առանձնահատուկ ջերմություն է տածում մեր աշխատակից Գեղեցիկի նկատմամբ և ամեն անգամ անհամբերությամբ սպասում է նրա այցին։ Այդ փոքրիկ, բայց շատ կարևոր կապը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ հոգատարությունը բուժման անբաժանելի մասն է։

Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր կին արժանի է զգալու իրեն գեղեցիկ, խնամված և ինքնավստահ՝ անկախ հիվանդությունից։ Երբեմն նույնիսկ շրթներկի մեկ հպումը կարող է բարձրացնել տրամադրությունը, վերադարձնել ժպիտը և հիշեցնել, որ կյանքի գեղեցիկ պահերը շարունակվում են։

Հոգատարությունը սկսվում է սիրուց, իսկ սերը՝ ուշադրությունից։ ❤️

#խնամիկենտրոն #պալիատիվխնամք #սեր

📌 Խնամքը միայն ֆիզիկական օգնություն չէ։ Այն ներառում է նաև հոգեբանական աջակցություն, սոցիալական կապերի պահպանում և մարդո...
27/07/2026

📌 Խնամքը միայն ֆիզիկական օգնություն չէ։
Այն ներառում է նաև հոգեբանական աջակցություն, սոցիալական կապերի պահպանում և մարդու ընդհանուր հարմարավետության ապահովում։

👉 Յուրաքանչյուր հիվանդի դեպքում խնամքը ձևավորվում է անհատապես՝ հաշվի առնելով ոչ միայն բժշկական վիճակը, այլ նաև նրա կյանքի միջավայրը, ընտանիքը և հոգեբանական կարիքները։

👉 Բազմաշերտ մոտեցումն է, որ խնամքը դարձնում է ամբողջական և արդյունավետ։

#խնամք #պալիատիվխնամք #խնամիկենտրոն

🎉 «Խնամի» պալիատիվ կենտրոնը դարձավ 6 տարեկան։Վեց տարիներ՝ նվիրված հոգատարությանը, մասնագիտական աշխատանքին և մարդուն՝ իր ...
23/07/2026

🎉 «Խնամի» պալիատիվ կենտրոնը դարձավ 6 տարեկան։

Վեց տարիներ՝ նվիրված հոգատարությանը, մասնագիտական աշխատանքին և մարդուն՝ իր ամենադժվար պահերին աջակցելու առաքելությանը։

Այս ճանապարհի յուրաքանչյուր քայլի հիմքում մեր թիմն է՝ մարդիկ, ովքեր ամեն օր իրենց գիտելիքով, փորձով և մարդկային վերաբերմունքով նպաստում են մեր առաքելության իրականացմանը։

Մեր 6-ամյակը ևս մեկ առիթ էր միասին լինելու, անցած ճանապարհը հիշելու և նոր նպատակներով առաջ շարժվելու համար։ ❤️

Շնորհակալ ենք մեր թիմին՝ այս ճանապարհի յուրաքանչյուր օրվա համար։

Առա՛ջ՝ նոր նպատակներով և նույն նվիրումով։ ✨

#Խնամի #ՊալիատիվԽնամք #6Տարի #ՄերԹիմը

«Խնամի» պալիատիվ կենտրոնում հավատում ենք, որ որակյալ խնամքի հիմքում ոչ միայն մասնագիտական գիտելիքներն են, այլև մարդասիրո...
18/07/2026

«Խնամի» պալիատիվ կենտրոնում հավատում ենք, որ որակյալ խնամքի հիմքում ոչ միայն մասնագիտական գիտելիքներն են, այլև մարդասիրությունը, ուշադրությունն ու միասնական աշխատանքը։

✅ Մեր թիմը միավորում է տարբեր ոլորտների մասնագետների, ովքեր ամեն օր աշխատում են մեկ ընդհանուր նպատակի համար՝ ապահովել հիվանդի արժանապատիվ կյանքը, մեղմել ցավն ու աջակցել ոչ միայն նրան, այլև նրա ընտանիքին։

🫂 Յուրաքանչյուր անդամ իր գիտելիքներով, փորձով և նվիրումով կարևոր դեր ունի մեր առաքելության իրականացման գործում։ Միասին մենք ստեղծում ենք այն միջավայրը, որտեղ հիվանդը զգում է հոգատարություն, անվտանգություն և աջակցություն յուրաքանչյուր փուլում։

🤍 «Խնամի» պալիատիվ կենտրոնի թիմը միշտ ձեր կողքին է։

👉 Բժշկական բուժումը միշտ չէ, որ սահմանափակվում է դեղերով և ընթացակարգերով։ Կան նաև աջակցող մոտեցումներ, որոնք ուղղակիորե...
14/07/2026

👉 Բժշկական բուժումը միշտ չէ, որ սահմանափակվում է դեղերով և ընթացակարգերով։ Կան նաև աջակցող մոտեցումներ, որոնք ուղղակիորեն չեն ազդում հիվանդության վրա, բայց զգալիորեն բարելավում են մարդու հոգե-էմոցիոնալ վիճակը։

📌 Երաժշտությունը կարող է նվազեցնել անհանգստությունը և օգնել հանգստանալ։ Արվեստային զբաղմունքները՝ նկարչություն, ձեռքի աշխատանքներ, կարող են տալ կենտրոնացման և ինքնարտահայտման հնարավորություն։ Կենդանիների հետ շփումը հաճախ նվազեցնում է սթրեսը և ստեղծում է էմոցիոնալ կապի զգացում։

✅ Այս բոլոր մեթոդները չեն փոխարինում բժշկական բուժմանը, բայց դառնում են դրա կարևոր լրացում՝ աջակցելով մարդուն ամբողջական ձևով։

#պալիատիվխնամք #խնամիկենտրոն

👆 Ժամանակակից բժշկությունը հիմնված է ոչ միայն անալիզների և պատկերային հետազոտությունների վրա, այլ նաև հիվանդի սեփական փո...
11/07/2026

👆 Ժամանակակից բժշկությունը հիմնված է ոչ միայն անալիզների և պատկերային հետազոտությունների վրա, այլ նաև հիվանդի սեփական փորձի վրա։

👉 Հիվանդի պատմությունը՝ ինչպես է նա զգում ցավը, ինչն է դժվարացնում առօրյան, ինչից է վախենում կամ ինչն է համարում կարևոր, հաճախ տալիս է այն տեղեկությունը, որը ոչ մի հետազոտություն չի կարող ցույց տալ։

✅ Երբ բժշկական տվյալները և մարդու պատմությունը համադրվում են, ձևավորվում է ամբողջական պատկեր, որը թույլ է տալիս ընտրել ավելի ճիշտ և անհատականացված մոտեցում։

👌 Լսելը բժշկական միջամտության առաջին և ամենակարևոր քայլերից մեկն է։

#խնամիկենտրոն #պալիատիվխնամք

Address

Gusan Sherami 2
Erevan
0084

Alerts

Be the first to know and let us send you an email when Խնամի պալիատիվ բուժօգնության և խնամքի կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Խնամի պալիատիվ բուժօգնության և խնամքի կենտրոն:

Shortcuts

Share

Category