28/08/2026
Այսօր «Արևմեդ»-ում մի առանձնահատուկ ու շատ գեղեցիկ օր էր🤗
Ժասմենան իր ծննդյան օրը որոշել էր նշել ոչ թե հարազատների ,ընկերների հետ, այլ մեր բնակիչների հետ 🥹🧡
Ժասմենայի այս գեղեցիկ նախաձեռնությանը միացել են նաև ընկերները միասին ստեղծելով մի օր, որը երկար կմնա մեր տարեցների հիշողության մեջ։
Սիրելի՛ Ժասմենա, շնորհակալ ենք, որ Ձեր կյանքի կարևոր օրը որոշեցիք կիսել նրանց հետ, ովքեր ամենից շատ գնահատում են ուշադրությունն ու ջերմությունը🧡
Ձեր այս ընտրությունը շատ ավելին էր, քան ծննդյան տոն,այն բարության, հոգատարության ու մեծ սրտի դրսևորում էր🧡
Մաղթում ենք, որ Ձեր կյանքը լցված լինի սիրով, անկեղծ մարդկանցով ու անսահման երջանիկ պահերով🧡
Շնորհակալ ենք Ձեզ և Ձեր ընկերներին այս լուսավոր օրվա համար։
«Արևմեդ»-ի մեծ ընտանիքից՝ սիրով ու լավագույն մաղթանքներով🧡