Eye Microsurgery Center/ Slavmed Medical Center

Eye Microsurgery Center/ Slavmed Medical Center Տեսողական օրգանների ախտորոշում և բուժում, անկախ խնդրի

«Սլավմեդ» աչքի միկրովիրաբուժության կենտրոնում իրականացվում է տեսողական օրգանների, ողջ ծավալի, ախտորոշիչ հետազոտություններ և բուժում:
Բուժկենտրոնում ներդրված են ժամանակակից սարքավորումներ, այդ թվում, գերմանական Bausch + Lomb աշխարհահռչակ ընկերության՝ վերջին սերնդի Tecnolas Teneo 317 և VICTUS Femtosecond Laser սարքավորումները, որոնք մեր ակնաբույժներին հնարավորություն են տալիս իրականացնել բուժման առ

ավել արդյունավետ, նվազ ինվազիվ, տարածաշրջանում եզակի միջամտություններ, ինչպիսիք են՝ ֆեմտոկատարակտան և կերատոպլաստիկան, որոնք միական են ո՛չ միայան Հայաստանում, այլև՝ ողջ տարածաշրջանում:
Կենտրոնի բուժանձնակազմի պատրաստվածությունն ու փորձառությունը, ինչպես նաև առկա ժամանակակից սարքավորումները թույլ են տալիս իրականացնել նույնիսկ ամենաբարդ ակնաբուժական միջամտությունները, որոնց թվում են`
Ցանցաթաղանթի լազերային բուժում՝ ֆոտոլազերկոագուլյացիա
Սելեկտիվ լազերային տրաբեկուլոպլաստիկա
YAG – լազերային դիսցիզիա այլն:

Կենտրոնում իրականացվում են նաև՝
1. Տեսողական օրգանների լազերային կորեկցիա
2. Կատարակտի վիրահատություներ
3. Հակագլաուկոմատոզ վիրահատություններեր
4. Արցունքատար ապարատի վիրահատություն
5. Բլեֆարոպլաստիկա
6. Օկուլոպլաստիկա
7. Կերատոպլաստիկա
8. Ցանցաթաղանթի վիրահատություներ
9. Կեռատոկոնուսի բուժում՝crosslinking, keraring(ինտրաստրոմալ օղեր), Myoring

Գործիքային ախտորոշում՝
1. Ավտոռեֆրակտոկերատոմետրիա
2. Ներակնային ճնշման կոնտակտային և ոչ կոնտային չափում
3. Ակնահատակի զննություն
4. Կերատոտոպոգրաֆիա
5. Էնդոթելիալ բջիջների հաշվում
6. Աչքի կոհերենտ տոմոգրաֆիա(OCT, angio-OCT, fluorescein-OCT, optic nerve-OCT, AC-OCT)
7. Աչքի ուլտրաձայնային հետազոտություն(A-scan, B-scan)
8. Տեսադաշտի համակարգչային հետազոտություն

17/06/2026

👁️ Ինչո՞ւ է կարևոր չափել ներակնային ճնշումը։

Ներակնային բարձր ճնշումը հաճախ չի առաջացնում ցավ կամ տեսողության ակնհայտ խանգարումներ, սակայն կարող է վնասել տեսողական նյարդը և հանգեցնել գլաուկոմայի զարգացման։

⚠️ Գլաուկոման համարվում է անդարձելի կուրության հիմնական պատճառներից մեկը, իսկ վաղ փուլերում հաճախ ընթանում է առանց ախտանիշների։

✅ Ներակնային ճնշման պարբերական չափումը թույլ է տալիս՝

🔹 Վաղ հայտնաբերել հնարավոր խնդիրները
🔹 Գնահատել գլաուկոմայի ռիսկը
🔹 Ժամանակին սկսել բուժումը
🔹 Պահպանել տեսողությունը

💚 Հիշե՛ք՝ ընդամենը մի քանի րոպե տևող հետազոտությունը կարող է կարևոր դեր ունենալ ձեր տեսողության պահպանման համար։
📲 094 480-586
📲 096 480-586
📲 044 480-586
📍 ք. Երևան, Բաղրամյան պող., 3-րդ նրբ., 4/2
🏥 «Սլավմեդ»
#ՆերակնայինՃնշում #Գլաուկոմա #Ակնաբուժություն #Տեսողություն #ԱչքերիԱռողջություն

11/06/2026

👁️ Գլաուկոման տեսողական նյարդի քրոնիկ հիվանդություն է, որը չբուժվելու դեպքում կարող է հանգեցնել անդարձելի կուրության։

⚠️ Վտանգն այն է, որ հիվանդությունը հաճախ զարգանում է առանց արտահայտված ախտանիշների։

➡️ Եթե դուք 40+ եք
➡️ ունեք ժառանգական նախատրամադրվածություն,
➡️ արյան ճնշման կամ արյան շրջանառության խնդիրներ, մի հետաձգեք ակնաբուժական զննումը։

💚 Վաղ ախտորոշումը թույլ է տալիս վերահսկել հիվանդության զարգացումը և պահպանել տեսողությունը։

👉 Խորհրդատվության և հետազոտության գրանցման համար՝

📲 094 480-586
📲 096 480-586
📲 044 480-586
📍 ք. Երևան, Բաղրամյան պող., 3-րդ նրբ., 4/2
🏥 «Սլավմեդ»

#Գլաուկոմա #Ակնաբուժություն #Տեսողություն #ԱչքերիԱռողջություն #ՎաղԱխտորոշում

09/06/2026
06/06/2026

Պարզ տեսողությունը սկսվում է ճշգրիտ ախտորոշումից։

Ռեֆրակցիայի որոշումը հետազոտություն է, որի միջոցով գնահատվում է, թե ինչպես են աչքերը բեկում լույսը և հայտնաբերվում տեսողության խանգարումները՝ կարճատեսություն, հեռատեսություն և աստիգմատիզմ։

✅ Ճշգրիտ գնահատում
✅ Տեսողության խանգարումների վաղ հայտնաբերում
✅ Լազերային կորեկցման, ակնոցի կամ կոնտակտային ոսպնյակների ճիշտ ընտրություն:

Հոգ տարեք ձեր տեսողության մասին և անցեք ակնաբուժական հետազոտություններ ժամանակին։
📲 094 480-586
📲 096 480-586
📲 044 480-586
📍 Հասցե՝ ք. Երևան, Բաղրամյան պող., 3-րդ նրբ., 4/2
🏥 «Սլավմեդ»

#Ակնաբուժություն #Ռեֆրակցիա #Տեսողություն #Ակնոց #Ակնաբույժ #ԱչքերիՀետազոտություն

🌍 Մասնագիտական աճը որակյալ բուժօգնության կարևոր նախապայմաններից է։«Սլավմեդ» աչքի միկրովիրաբուժության կենտրոնը կարևորում ...
03/06/2026

🌍 Մասնագիտական աճը որակյալ բուժօգնության կարևոր նախապայմաններից է։

«Սլավմեդ» աչքի միկրովիրաբուժության կենտրոնը կարևորում է իր մասնագետների շարունակական կրթությունն ու միջազգային փորձի ձեռքբերումը։

Մեր կենտրոնի ակնաբույժ Նարեկ Բազիկյանը սույն թվականի մայիսի 10-ից 30-ը մասնագիտական վերապատրաստում է անցել Հնդկաստանի Չեննայ քաղաքում գտնվող «Dr. Agarwals Eye Hospital» ակնաբուժական կլինիկայում՝ համաշխարհային ճանաչում ունեցող ակնաբույժ, պրոֆեսոր Ամար Ագարվալի ղեկավարությամբ։

Վերապատրաստման ընթացքում բժիշկը կատարելագործվել է կատարակտի ֆակոէմուլսիֆիկացիայի ժամանակակից վիրահատական մեթոդների կիրառման վերաբերյալ գիտելիքներն ու գործնական հմտությունները՝ հնարավորություն ունենալով միջազգային լավագույն փորձը ներդնել ամենօրյա կլինիկական աշխատանքում։

Համոզված ենք, որ բժշկության մեջ շարունակական կրթությունն ու փորձի փոխանակումը լավագույն ճանապարհն են բուժօգնության որակի բարձրացման և բուժառուներին առավել արդյունավետ ու անվտանգ բուժծառայություններ մատուցելու համար։

Շնորհավորում ենք մեր գործընկերոջը հերթական մասնագիտական ձեռքբերման կապակցությամբ և մաղթում նոր հաջողություններ։

«Սլավմեդ»

💚 Երեխայի ծիծաղը, առաջին քայլերը, անվերջ հարցերը, մեծ երազանքներն ու պարզ ուրախությունները կյանքի ամենամաքուր և ամենաանկ...
01/06/2026

💚 Երեխայի ծիծաղը, առաջին քայլերը, անվերջ հարցերը, մեծ երազանքներն ու պարզ ուրախությունները կյանքի ամենամաքուր և ամենաանկեղծ զգացողություններն են, որոնք աշխարհը դարձնում են ավելի բարի ու լուսավոր։

✨Թող յուրաքանչյուր երեխա մեծանա սիրո, հոգատարության և ապահով միջավայրում՝ զգալով իրեն կարևոր, պաշտպանված ու սիրված։ 🤍

Թող նրանց մանկությունը լինի խաղաղ, լուսավոր ու անհոգ՝ լի ջերմ գրկախառնություններով, գեղեցիկ հիշողություններով և այն վստահությամբ, որ աշխարհը բարի է, իսկ շրջապատող մարդիկ՝ հոգատար ու սիրառատ։ 🌿🌈

Մենք՝ մեծահասակներս, երբեք չմոռանանք պահպանել երեխաների աչքերում ապրող այդ լույսը, քանի որ հենց այնտեղ է թաքնված ապագայի ամենամեծ հույսը։ ✨

🎈 Շնորհավոր Երեխաների պաշտպանության միջազգային օրը։

«Սլավմեդ»

28/05/2026

🇦🇲 Մայիսի 28-ը պարզապես պատմական օր չէ։
Այն հայ ժողովրդի անկոտրում կամքի, արժանապատվության և պայքարի հաղթանակի խորհրդանիշն է։

Այս օրը մեզ հիշեցնում է, որ նույնիսկ ամենաբարդ ժամանակներում հնարավոր է ոտքի կանգնել, համախմբվել և հաղթել՝ հանուն հայրենիքի, ապագայի և ազգային ինքնության։

Թող այս հաղթական ոգին միշտ ապրի մեր մեջ՝ բերելով խաղաղություն, ուժ, զարգացում և վստահություն վաղվա օրվա հանդեպ։ ❤️💙🧡

Շնորհավոր Հանրապետության տոնը 🇦🇲

#Մայիսի28 #ՀանրապետությանՏոն

27/05/2026
20/05/2026

Վերին կոպի կախվածությո՞ւն ❗️

Շատերը շփոթում են պտոզն ու բլեֆարոխալազիսը,
քանի որ երկուսի դեպքում էլ արտաքինից նկատվում է վերին կոպի կախվածություն։

Ինչո՞վ են դրանք միմյանցից տարբերվում ⤵️

📌 Ունեք նման խնդիր, գրանցվեք բժշկի խորհրդատվության։
📲 094 480-586
📲 096 480-586
📲 044 480-586
📍 Հասցե՝ ք. Երևան, Բաղրամյան պող., 3-րդ նրբ., 4/2
🏥 «Սլավմեդ»
#Պտոզ #Բլեֆարոխալազիս #ՎերինԿոպ #Ակնաբուժություն #ԱչքիՎիրաբուժություն

17/05/2026

👁️ Կատարակտի #ֆեմտովայրկյանային լազերային վիրահատություն

#Ֆեմտոկատարակտը կատարակտի վիրահատության ամենանորարար մեթոդն է,
որտեղ ուլտրաձայնը փոխարինվում է ֆեմտովայրկյանային լազերով՝ վիրահատությունը դարձնելով՝
✅ գերճշգրիտ ✅ անվտանգ ✅ արագ

📆 Մեր կենտրոնում այս մեթոդը կիրառվում է 2021 թվականից։

⚡️Այս տեխնոլոգիան թույլ է տալիս վիրահատության ընթացքում առավել ճշգրիտ վերահսկել յուրաքանչյուր փուլը՝
ապահովելով բարձր արդյունք և տեսողության արագ վերականգնում։

🌍 Ընդամենը մի քանի րոպե, և աշխարհը կրկին Ձեզ համար կդառնա պարզ, գունավոր ու պայծառ։


📌 Բժշկի խորհրդատվության գրանցվելու համար զանգահարե՛ք։
📲094 480-586
📲096 480-586
📲044 480-586
📍 Հասցե՝ ք. Երևան, Բաղրամյան պող., 3-րդ նրբ., 4/2
🏥 «Սլավմեդ»

Address

Բաղրամյան 3-րդ նրբ. , 4/2 շենք, Սլավմեդ բժշկական կենտրոն
Erevan
0019

Telephone

+37496480586

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Eye Microsurgery Center/ Slavmed Medical Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category