27/08/2026
🟢 Դժվարացած դեֆեկացիայի պատճառը միշտ չէ, որ միայն փորկապությունն է։
Որոշ դեպքերում խնդիրը կապված է կոնքի հատակի մկանների դիսֆունկցիայի հետ, երբ աղիների դատարկման ընթացքում այդ մկանները չեն թուլանում կամ աշխատում են ոչ համակարգված։
📌 Այս վիճակին կարող են բնորոշ լինել
• երկարատև և դժվարացած դեֆեկացիան
• ուժեղ ճիգ գործադրելու անհրաժեշտությունը
• աղիների ոչ լիարժեք դատարկման զգացումը
• հաճախակի, բայց անարդյունավետ դեֆեկացիայի փորձերը
Այս խնդիրը կարող է առաջանալ տարբեր պատճառներով և պահանջում է մասնագիտական գնահատում։ Ճիշտ ախտորոշումը կարևոր է արդյունավետ բուժման մարտավարություն ընտրելու համար։
❗ Եթե դժվարացած դեֆեկացիան շարունակվում է երկար ժամանակ կամ զգալիորեն ազդում է կյանքի որակի վրա, այն չպետք է անտեսել։
✅ Ժամանակին դիմելով մասնագետին՝ հնարավոր է պարզել խնդրի իրական պատճառը և ընտրել անհատական բուժման տարբերակը։