Yerevan Medical Center/"Երևան" Բժշկական Կենտրոն

  • Home
  • Armenia
  • Erevan
  • Yerevan Medical Center/"Երևան" Բժշկական Կենտրոն

Yerevan Medical Center/"Երևան" Բժշկական Կենտրոն Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Yerevan Medical Center/"Երևան" Բժշկական Կենտրոն, Health/Medical/ Pharmaceuticals, Bagratunyats 3, Erevan.

🏥 ԵՐԵՎԱՆ Բժշկական Կենտրոն/Yerevan Medical Center
🔹Բարձրակարգ մասնագետներ
🔹Ժամանակակից սարքավորումներ
🔹Անհատական մոտեցում յուրաքանչյուրին
📞010-42-03-00
📍Բագրատունյաց 1,3 ԿԱՐԳԱԽՈՍԸ Ինչպես Աստծո առջև հավասար են բոլոր մարդիկ, այնպես էլ մեզ մոտ` բոլոր հիվանդները:

ԲԱԺԱՆՄՈւՆՔՆԵՐ

վիրահատություններ ԸՆԴՀԱՆՈւՐ և ԷՆԴՈՍԿՈՊԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈւԹՅԱՆ

Որովայնի խոռոչի օրգանների (բաց և լապարասկոպիկ )

Բարդ ճողվածքների հատում` ցանցերի կիրառմամբ

Վահանաձև գեղձի (խպիպ (зоб))

Պրոկտոլոգիական` (թութք, պարապրոկտիտ, ուղիղ աղու խուղակ, հետանցքի ճաք, սրբան-պոչուկային շրջանի էպիթելային ուղիներ)

Կրծքավանդակի (թոքերի էխինոկոկ և այլն):



ՔԻԹ-ԿՈԿՈՐԴ-ԱԿԱՆՋԱԲԱՆԱԿԱՆ

Կոնսերվատիվ և օպերատիվ բուժում

ԱՆՈԹԱՅԻՆ

Կոնսերվատիվ և օպերատիվ բուժում

ՈՒՌՈԼՈԳԻԱԿԱՆ

Կոնսերվատիվ և օպերատիվ բուժում

ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ

Կոնսերվատիվ և օպերատիվ բուժում

ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ

ԱՆԵՍԹԵԶԻՈԼՈԳԻԱՅԻ և ՌԵԱՆԻՄԱՑԻԱՅԻ



ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈւԹՅԱՆ և ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ

Վերջույթների, ողնաշարի, կոնքի, կրծքավանդակի, ոսկրերի կոտրվածքների բուժում օպերատիվ և կոնսերվատիվ եղանակով

Մկանահոդաջլակապանային ապարատի վնասվածքների պլաստիկ վերականգնում (վիրահատություններ)

Հենաշարժական ապարատի օրթոպեդիկ վիրահատություններ

Ռեկոնստրուկտիվ վիրահատություններ

Հենաշարժական ապարատի խրոնիկ, դեգեներատիվ և բորբոքային հիվանդությունների բուժում



ԹԻՎ 2-ՐԴ ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆԱԿԱՆ

Հետվնասվածքային թարախային վերքերի և բարդությունների բուժում:

Հանրապետությունում միակ բաժանմունքն է, որը մասնագիտացված է շաքարային դիաբետի հետևանքով առաջացած վերջույթների փտախտի (гангрена) բուժման մեջ`վերջույթների պահպանման ուղղվածությամբ:

ԸՆԴՀԱՆՈւՐ ԹԵՐԱՊԻԱՅԻ և ՆՅԱՐԴԱԲԱՆՈւԹՅԱՆ

Թերապևտ
Նյարդաբան
Սրտաբան
Ներզատաբան (Էնդոկրինոլո•)
Ասեղնաբույժ
Մաշկավեներաբան

ՖԻԶԻՈԹԵՐԱՊԻԱՅԻ և ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲԺՇԿՈւԹՅԱՆ

Էլեկտրաբուժություն
Լուսաբուժություն
Գերձայնային թերապիա
Ինհալացիոն թերապիա
Ցեխաբուժություն
Մերսում

ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱՅԻ

Սոնոգրաֆիա
Ռենտգեն հետազոտություններ
Գաստրոսկոպիա
Կոլոնոսկոպիա
էխոկարդիոգրաֆիա
Էլեկտրասրտագրություն

ԼԱԲԱՐԱՏՈՐԻԱ Հետազոտություններ

Կլինիկական
Բիոքիմիական
Բակտերիոլոգիական
Սերոլոգիական
Իմունոֆերմենտոլոգիական
Հորմոնաբանական
Օնկոմարկերային
Հիստոլոգիական
Ցիտոլոգիական

Երևան բժշկական կենտրոնը հրավիրում է աշխատանքի մայրապետի   ✅Փնտրում ենք հոգատար, պատասխանատու և բարեհամբույր մասնագետի, ո...
09/07/2026

Երևան բժշկական կենտրոնը հրավիրում է աշխատանքի մայրապետի ✅

Փնտրում ենք հոգատար, պատասխանատու և բարեհամբույր մասնագետի, ով կդառնա մեր մեծ ընտանիքի կարևոր անդամը🤍👩‍⚕️

📞 Մանրամասների համար զանգահարել՝ 010 42 03 00/091 40 31 39

📍Երևան բժշկական կենտրոն
🏥Բագրատունյաց 3

#մայրապետ #հիվանդանոց #երևանբժշկականկենտրոն

Սիրելի՛ գործընկերներ,Այսօր առանձնահատուկ օր է՝ նվիրված այն մարդկանց, ովքեր իրենց գիտելիքը, փորձը, հոգատարությունն ու սիր...
21/06/2026

Սիրելի՛ գործընկերներ,

Այսօր առանձնահատուկ օր է՝ նվիրված այն մարդկանց, ովքեր իրենց գիտելիքը, փորձը, հոգատարությունն ու սիրտը նվիրում են ամենաթանկ արժեքին՝ մարդու առողջությանը։

Շնորհավորում եմ բոլոր բժիշկներին, բուժքույրերին, բուժակներին և առողջապահության ոլորտի բոլոր աշխատակիցներին Բուժաշխատողի օրվա կապակցությամբ։

Մեր մասնագիտությունը պարզապես աշխատանք չէ․ այն պատասխանատվություն է, վստահություն և առաքելություն։ Ամեն օր մենք կանգնած ենք մարդկանց կողքին՝ նրանց կյանքի ամենադժվար և ամենակարևոր պահերին՝ պայքարելով առողջության, կյանքի և հույսի համար։

Խոնարհվում եմ բոլոր այն բուժաշխատողների առաջ, ովքեր անքուն գիշերներով, մեծ նվիրումով և մարդասիրությամբ շարունակում են ծառայել իրենց կոչմանը,ինչպես քաղաքացիական,այնպես էլ ռազմական բժշկության ոլորտում:

Մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, խաղաղություն, ընտանեկան երջանկություն, մասնագիտական նոր նվաճումներ և շնորհակալ հիվանդների անկեղծ ժպիտներ։

Թող ձեր կատարած յուրաքանչյուր բարի գործ վերադառնա ձեզ բազմապատիկ բարությամբ։

Շնորհավոր Բուժաշխատողի օրը։

Հարգանքով՝
Հայկ Զորի Բալայան
Գլխավոր բժիշկ
Երևան բժշկական կենտրոն

#ԲուժաշխատողիՕր #Շնորհավոր #Բժիշկ #ՀայկԲալայան #ԵրևանԲժշկականԿենտրոն

11/06/2026

Ամեն ինչ վահանաձև գեղձի մասին!!!
Ամբողջական տարբերակը հաջորդիվ!!!

Երևան բժշկական կենտրոնը սրտանց շնորհավորում է համահիմնադիր, ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ, բ...
05/05/2026

Երևան բժշկական կենտրոնը սրտանց շնորհավորում է համահիմնադիր, ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Բալայանին՝ ծննդյան կապակցությամբ։

Դոկտոր Բալայանի մասնագիտական ուղին հանդիսանում է օրինակելի և ներշնչող՝ հիմնված նվիրվածության, բարձր պատասխանատվության և մարդկային բարձր արժեքների վրա։ Նրա գիտելիքներն ու հարուստ փորձը, ինչպես նաև վստահ և հաստատուն մասնագիտական մոտեցումը, ամեն օր նպաստում են բազմաթիվ կյանքերի փրկությանը՝ վերականգնելով պացիենտների առողջությունն ու վստահությունը։

Մաղթում ենք քաջառողջություն, անսպառ եռանդ և նորանոր հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ։ Թող առաջիկա տարիները լի լինեն նոր ձեռքբերումներով և մասնագիտական բարձունքներով։ Թող յուրաքանչյուր օր Ձեզ բերի նույնքան գոհունակություն, որքան Դուք եք պարգևում Ձեր պացիենտներին՝ Ձեր պատասխանատու և նվիրական աշխատանքի շնորհիվ։

Շնորհակալություն Ձեր նվիրումի, բարձր պրոֆեսիոնալիզմի և մարդկային արժեքների համար։

Երևան բժշկական կենտրոն

21/03/2026

Մոտենանք հումորով 😄

#երևանբժշկականկենտրոն #հոգատարություն #առողջություն #բուժում #երևան

📍Երևան բժշկական կենտրոն
📞010-42-03-00
🏥Բագրատունյաց 3

21/03/2026

Երևան բժշկական կենտրոնում իրականացվում են բարձր վիրահատական ռիսկով բուժառուների վիրահատություններ առողջապահական համընդհանուր ապահովագրական շրջանակներում:

Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ պացիենտներ և գործընկերներ,«Երևան» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը ջերմորեն շնորհավորում...
31/12/2025

Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ պացիենտներ և գործընկերներ,
«Երևան» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը ջերմորեն շնորհավորում է Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։

Թող գալիք տարին լինի առողջության, խաղաղության և վստահության տարի։
Թող յուրաքանչյուր ընտանիք լցվի ջերմությամբ, յուրաքանչյուր օր՝ հույսով, իսկ յուրաքանչյուր նոր սկիզբ՝ հաջողությամբ։

Մաղթում ենք ամուր առողջություն, բարեկեցություն, ներքին հավասարակշռություն և լուսավոր ապագա։
Մենք շարունակելու ենք մեր առաքելությունը՝ բարձր մասնագիտական պատասխանատվությամբ, հոգատարությամբ և նվիրվածությամբ լինել Ձեր կողքին։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ ✨💙

#երևանբժշկականկենտրոն #նորտարի #սուրբծնունդ #հոգատարություն #առողջություն

29/12/2025

Մեր բժշկական կենտրոնի
Համահիմնադիր,
ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ,
բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայկ Բալայանը

2025 թվականի հունիսին Prestige Armenian հեղինակավոր միջազգային մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է
«Տարվա հեղինակություն 2025» մրցանակին։

Մրցանակաբաշխությունը կայացել է Փարիզի Օպերա Գառնյե պալատում, ինչը միջոցառմանը հաղորդել է միջազգային և հանդիսավոր նշանակություն։

Այս գնահատականը նրա երկարամյա մասնագիտական գործունեության, գիտական և կլինիկական փորձառության, բժշկական էթիկայի և մարդասիրական վերաբերմունքի արժանի արդյունքն է։

Այս մրցանակը կարևոր ձեռքբերում է ոչ միայն բժշկի, այլև ողջ մեր բժշկական կենտրոնի համար։

Սրտանց շնորհավորում ենք Հայկ Բալայանին և մաղթում շարունակական հաջողություններ՝ ի շահ առողջապահության զարգացման։

#երևանբժշկականկենտրոն #վիրաբույժ #բժիշկ

«Երևան» ԲԿ-ի  գաստրոէնտերոլոգ Լիլիթ Սարգսյան 👩‍⚕️ Պացիենտի նկատմամբ՝ անհատական մոտեցում և բարձր պատասխանատվություն։📍Երևա...
26/12/2025

«Երևան» ԲԿ-ի գաստրոէնտերոլոգ Լիլիթ Սարգսյան 👩‍⚕️

Պացիենտի նկատմամբ՝ անհատական մոտեցում և բարձր պատասխանատվություն։

📍Երևան բժշկական կենտրոն
📞010-42-03-00
🏥Բագրատունյաց 3

#երևանբժշկականկենտրոն #գաստրոէնտերոլոգ #բուժում
#առողջություն #հոգատարություն

15/12/2025

🎄 Տոնական ակցիա «Երևան» ԲԿ-ում

Գործում է միայն դեկտեմբեր և հունվար ամիսներին
👃 Ռինոպլաստիկա՝ 450.000 դրամ

Անվճար նախնական խորհրդատվություն, փորձառու մասնագետներ և անվտանգ մոտեցում։

Իսկ ինչու՞ Նոր տարին չդիմավորել նոր ու գեղեցիկ քթով 😁

📍Երևան բժշկական կենտրոն
📞010-42-03-00
🏥Բագրատունյաց 3

#երևանբժշկականկենտրոն #ռինոպլաստիկա #ակցիա
#նախատոնական #հոգատարություն #պլաստիկ #առողջություն #քիթ #վիրահատություն #երևան

Address

Bagratunyats 3
Erevan
0039

Alerts

Be the first to know and let us send you an email when Yerevan Medical Center/"Երևան" Բժշկական Կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Yerevan Medical Center/"Երևան" Բժշկական Կենտրոն:

Shortcuts

Share