Dr. Haykuhi Hovhannisyan

Dr. Haykuhi Hovhannisyan Բժիշկ #ռեֆլեքսոթերապեվտ Врач-рефлексотерапевт

🚩Աղիքային պատնեշ․ երբ օրգանիզմի պաշտպանական համակարգը սկսում է թուլանալ🚩                                                ...
22/05/2026

🚩Աղիքային պատնեշ․ երբ օրգանիզմի պաշտպանական համակարգը սկսում է թուլանալ🚩 📌Աղիքային պատնեշի վնասումը ժամանակակից ինտեգրատիվ բժշկության ամենաքննարկվող թեմաներից է։

Աղիքը պարզապես «մարսողական խողովակ» չէ։ Այն օրգանիզմի կարևորագույն պաշտպանական համակարգերից մեկն է, որը վերահսկում է՝ ինչ պետք է ներծծվի արյան մեջ, իսկ ինչը՝ ոչ։

Երբ աղիքային պատնեշը վնասվում է, աղիքից արյան շրջանառություն կարող են անցնել բակտերիալ տոքսիններ, չմարսված սննդային մասնիկներ և բորբոքային նյութեր։ Արդյունքում օրգանիզմում ձևավորվում է քրոնիկ ցածր ինտենսիվության բորբոքում, որը ժամանակի ընթացքում կարող է կապված լինել՝
• փքվածության և մարսողական խանգարումների
• քրոնիկ հոգնածության
• մաշկային խնդիրների
• ալերգիկ ռեակցիաների
• հաճախակի վարակների
• ինսուլինառեզիստենտության
• նյութափոխանակության դանդաղման
• ավելորդ քաշի պահպանման հետ

Աղիքային պատնեշի վնասմանը կարող են նպաստել՝
— քրոնիկ սթրեսը
— հակաբիոտիկների հաճախակի կիրառումը
— շաքարի և ուլտրավերամշակված սննդի ավելցուկը
— ալկոհոլը
— որոշ դեղամիջոցներ
— միկրոբիոտայի խանգարումները
— քրոնիկ բորբոքային պրոցեսները

Ինտեգրատիվ մոտեցման նպատակը միայն ախտանիշները ճնշելը չէ, այլ օրգանիզմի հավասարակշռության վերականգնումը՝
✔ հակաբորբոքային սննդակարգ
✔ միկրոբիոտայի վերականգնում
✔ սթրեսի կարգավորում
✔ քնի բարելավում
✔ աղիքային լորձաթաղանթի աջակցում
✔ օրգանիզմի բնական վերականգնողական մեխանիզմների ակտիվացում

Առողջ աղիքային պատնեշը կարևոր հիմք է ամբողջ օրգանիզմի առողջության համար։

Physician of Reflexotherapy
Integrative Medicine

🎈Դե ինչ, շարունակե՞նք                                              🌿 Կոսմետիկ ակուպունկտուրան հատկապես ցուցված է՝— դեմքի...
07/05/2026

🎈Դե ինչ, շարունակե՞նք

🌿 Կոսմետիկ ակուպունկտուրան հատկապես ցուցված է՝

— դեմքի մաշկի տոնուսի նվազման
— այտուցվածության և «հոգնած դեմքի»
— մանր և միջին արտահայտված կնճիռների
— սթրեսային մկանային լարվածության
— մաշկի խամրած և անհավասար գույնի
— քնի պակասից կամ գերհոգնածությունից հետո դեմքի փոփոխությունների դեպքում։

Հաճախ լավագույն արդյունքը նկատվում է 35+ տարիքից հետո, երբ մաշկի բնական վերականգնողական գործընթացները դանդաղում են, սակայն մեթոդը կարող է կիրառվել նաև ավելի վաղ՝ կանխարգելիչ նպատակով։

✨ Արդյունավետ կուրսը սովորաբար կազմում է՝
— 5-10 սեանս
— շաբաթական 1–2 անգամ հաճախականությամբ։

Առաջին փոփոխությունները հաճախ նկատվում են արդեն 3–4-րդ սեանսից հետո՝
մաշկը դառնում է ավելի թարմ, նվազում է այտուցվածությունը, դեմքն ավելի «հանգստացած» տեսք է ստանում։

Կայուն արդյունքի համար հետագայում հաճախ խորհուրդ է տրվում պահպանող սեանսներ՝
ամսական 1–2 անգամ՝ կախված տարիքից, մաշկի վիճակից և կենսակերպից։

🌱 Կոսմետիկ ակուպունկտուրան գնահատվում է հատկապես այն մարդկանց կողմից, ովքեր ցանկանում են բնական երիտասարդացում՝ առանց դեմքի միմիկայի կտրուկ փոփոխության։

🌿 Վերջերս ինձ հաճախ են հարցնում՝ ի՞նչ է կոսմետիկ ակուպունկտուրան : Շատերին է հետաքրքրում այս թեման և հասկանալի է՝ բոլորս...
05/05/2026

🌿 Վերջերս ինձ հաճախ են հարցնում՝ ի՞նչ է կոսմետիկ ակուպունկտուրան : Շատերին է հետաքրքրում այս թեման և հասկանալի է՝ բոլորս ուզում ենք ունենալ թարմ, հանգիստ ու «կենդանի» դեմք՝ առանց ագրեսիվ միջամտությունների։

Կոսմետիկ ակուպունկտուրան հենց այդպիսի մոտեցում է։
Այն աշխատում է ոչ միայն մաշկի վրա, այլ ամբողջ օրգանիզմի հետ։

Ասեղների շատ նուրբ ազդեցությամբ՝
մաշկում ակտիվանում է արյան շրջանառությունը,
խթանվում է կոլագենի արտադրությունը,
իսկ ներսում՝ վերականգնվում է էներգետիկ հավասարակշռությունը։

✨ Արդյունքում հաճախ տեսնում ենք՝
— դեմքը դառնում է ավելի ձիգ
— կնճիռները մեղմանում են
— մաշկը «կենդանանում» է
— հայացքը՝ ավելի հանգիստ ու պայծառ

Ինձ համար սա կարևոր է, որովհետև
մենք չենք «փոխում» դեմքը,
այլ օգնում ենք, որ այն վերադառնա իր բնական, առողջ վիճակին։

💠 Ինտեգրատիվ բժշկության մեջ գեղեցկությունը միշտ կապվում է ներքին առողջության հետ։
Երբ օրգանիզմը հավասարակշռված է՝ դա անմիջապես երևում է դեմքին։

📍 Ամեն բուժում անհատական է, և միշտ սկսվում է ընդհանուր վիճակի գնահատումից։



Եթե հետաքրքիր է՝ կարող եմ հաջորդ գրառմամբ բացատրել, թե քանի սեանս է պետք և ում է հատկապես հարմար։

🧠 Միջողային սկավառակի ճողվածք (Herniated disc) և ասեղնաբուժությունՄիջողնային սկավառակի ճողվածքը առաջանում է, երբ սկավառա...
28/04/2026

🧠 Միջողային սկավառակի ճողվածք (Herniated disc) և ասեղնաբուժություն

Միջողնային սկավառակի ճողվածքը առաջանում է, երբ սկավառակի ներսի փափուկ մասը (nucleus pulposus) դուրս է գալիս և ճնշում է նյարդարմատը։ Գոտկային ու պարանոցային ճողվածքներն ավելի հաճախակի են հանդիպում: Սա հաճախ ուղեկցվում է ցավով, թմրածությամբ կամ այրող զգացողությամբ՝ հատկապես գոտկային հատվածում (իշիաս)։

📌 Ախտանիշներ
• Ցավ մեջքի կամ պարանոցի շրջանում
• Ցավի տարածում դեպի ձեռք կամ ոտք
• Թմրածություն, ծակծկոց
• Մկանային թուլություն

🎯 Ինչպես է օգնում ասեղնաբուժությունը

Ասեղնաբուժությունը դիտարկվում է որպես անվտանգ և արդյունավետ մեթոդ՝
✔ Նվազեցնում է ցավը՝ խթանելով էնդորֆինների արտազատումը
✔ Թուլացնում է մկանային սպազմը
✔ Բարելավում է արյան շրջանառությունը վնասված հատվածում
✔ Նվազեցնում է բորբոքումը և նյարդի գրգռվածությունը

📊 Հետազոտությունները ցույց են տալիս, որ ասեղնաբուժությունը կարող է զգալիորեն նվազեցնել ցավը և բարելավել կյանքի որակը՝ հատկապես վաղ փուլերում կամ պահպանողական բուժման շրջանակում։

⚖️ Կարևոր է հիշել
Ասեղնաբուժությունը չի վերացնում ճողվածքը, սակայն կարող է էապես մեղմել ախտանիշները , բարելավել կյանքի որակը և օգնել խուսափել վիրահատությունից շատ դեպքերում։

📌 Երբ դիմել բժշկի
Եթե ունեք ուժեղ ցավ, զգացողության կորուստ կամ շարժողական խնդիրներ, անհրաժեշտ է մասնագիտական գնահատում և համալիր բուժում։

💡 Առողջ ողնաշարը շարժման և կյանքի որակի հիմքն է

Ինչու՞ երբեմն «հանգստանում ենք», բայց ուժերը չեն վերադառնումՇատերը կարծում են, որ պարզապես պառկելը կամ հեռախոսով ժամանակ...
03/04/2026

Ինչու՞ երբեմն «հանգստանում ենք», բայց ուժերը չեն վերադառնում

Շատերը կարծում են, որ պարզապես պառկելը կամ հեռախոսով ժամանակ անցկացնելը բավարար է վերականգնվելու համար։ Բայց իրականում հոգնածությունը միշտ չէ, որ գալիս է ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։

🔹 Երբ ուղեղը մնում է լարվածության ռեժիմում
🔹 Երբ միտքը շարունակում է «աշխատել» նույնիսկ լռության մեջ
🔹 Երբ անավարտ մտքերը և ներքին վերահսկողությունը չեն անջատվում
🔹 Երբ մարմինը հանգիստ է, բայց նյարդային համակարգը՝ ոչ

Այդ դեպքում իրական վերականգնում չի սկսվում։

Ինտեգրատիվ բժշկության մեջ մենք դիտարկում ենք մարդուն ամբողջական՝ մարմին, միտք և էներգիա միասին։

✔ Ակուպունկտուրան օգնում է նյարդային համակարգին անցնել «վերականգնման ռեժիմ»
✔ Ռեֆլեքսաթերապիան կարգավորում է օրգանների և համակարգերի աշխատանքը
✔ Շնչառական և մարմնային մեթոդները վերադարձնում են ներքին կայունությունը
✔ Աշխատանքն էներգետիկ համակարգերի հետ (Qi) վերականգնում է ուժի բնական հոսքը

Երբ օրգանիզմը զգում է անվտանգություն, միայն այդ ժամանակ է սկսվում իրական հանգիստը։

✨ Հոգնածությունը հաճախ ոչ թե «շատ աշխատելու», այլ «չվերականգնվելու» հետևանք է։

Եթե զգում եք, որ նույնիսկ հանգստից հետո էներգիա չկա ՝դա արդեն ազդանշան է, որ պետք է աշխատել ոչ միայն մարմնի, այլ նաև նյարդային և էներգետիկ մակարդակների հետ։

✨ Պլազմոթերապիա + ասեղնաբուժությունՆոր մակարդակ՝ մկանային և հոդային խնդիրների բուժման մեջՎերջին շրջանում իմ պրակտիկայում...
18/03/2026

✨ Պլազմոթերապիա + ասեղնաբուժություն
Նոր մակարդակ՝ մկանային և հոդային խնդիրների բուժման մեջ

Վերջին շրջանում իմ պրակտիկայում ավելի ու ավելի եմ կիրառում համակցված մոտեցում՝ պլազմոպունկտուրա (PRP) + ասեղնաբուժություն, հատկապես՝
✔ post-traumatic վիճակներ
✔ մկանային գերլարում
✔ տեղային այտուց և ցավ
✔ մերսումից հետո առաջացած բորբոքային ռեակցիաներ

💡 Ինչու է այս համադրությունը արդյունավետ

🔹 Պլազմոթերապիա (PRP)
— ակտիվացնում է հյուսվածքների վերականգնումը
— բարելավում է միկրոշրջանառությունը
— արագացնում է այտուցի և բորբոքման նվազումը

🔹 Ասեղնաբուժություն
— կարգավորում է Qi և Blood շրջանառությունը
— նվազեցնում է ցավը
— վերականգնում է մկանային բալանսը

✨ Միասին՝
ստանում ենք ոչ միայն սիմպտոմատիկ, այլ վերականգնողական (regenerative) արդյունք

📌 Իմ պրոտոկոլը նման դեպքերում
1️⃣ Սուր փուլ — PRP (պլազմոպունկտուրա)
2️⃣ 2–3 օր անց — մեղմ ասեղնաբուժություն (առանց ագրեսիվ տեխնիկայի)
3️⃣ Վերականգնման փուլ — շարժում + թեթև թերապիա

⚠️ Կարևոր է
— խուսափել կոպիտ մերսումից սուր փուլում
— ճիշտ գնահատել անոթային ռիսկերը
— ընտրել նուրբ, անվտանգ կետեր popliteal շրջանում

📈 Արդյունքը
— ցավի արագ նվազում
— այտուցի վերացում
— շարժման վերականգնում կարճ ժամանակում

📩 Եթե ունեք նման խնդիրներ կամ ցանկանում եք խորհրդատվություն՝ կարող եք գրել անձնական հաղորդագրությամբ

#պլազմոթերապիա #ասեղնաբուժություն #վերականգնում #ռեֆլեքսոթերապիա

📌Ինչու է 50+ տարիքում աղիների և նյարդային համակարգի կապը ավելի կարևոր դառնումՇատերը նկատում են, որ տարիքի հետ նույնիսկ ս...
13/03/2026

📌Ինչու է 50+ տարիքում աղիների և նյարդային համակարգի կապը ավելի կարևոր դառնում

Շատերը նկատում են, որ տարիքի հետ նույնիսկ սովորական սնունդը կարող է սկսել առաջացնել փքվածություն, գազեր կամ ծանրություն։
Սա հաճախ կապված է ոչ միայն սննդի, այլ նաև աղիների և նյարդային համակարգի փոխկապակցության հետ։

Գիտությունը վաղուց է խոսում «աղիք–ուղեղ առանցքի» մասին։

50+ տարիքում մի քանի բնական փոփոխություն են տեղի ունենում.

▪️ Նյարդային համակարգը դառնում է ավելի զգայուն
Սթրեսը, հոգնածությունը կամ անհանգստությունը կարող են անմիջապես ազդել մարսողության վրա։

▪️ Աղիների շարժունակությունը մի փոքր դանդաղում է
Դրա պատճառով սնունդը երկար է մնում աղիներում, և առաջանում են գազեր կամ փքվածություն։

▪️ Փոխվում է միկրոբիոտան
Տարիքի հետ աղիների օգտակար բակտերիաների կազմը կարող է փոխվել, ինչը նույնպես ազդում է մարսողության վրա։

▪️ Շնչառությունն ու մարմնի լարվածությունը կարևոր դեր են խաղում
Երբ մարդը մշտապես լարված է կամ շնչում է մակերեսային, դա կարող է ազդել նաև աղիների աշխատանքի վրա։



📌 Այդ պատճառով երբեմն պարզ փոփոխությունները կարող են օգնել.

• դանդաղ ուտել
• լավ ծամել սնունդը
• քայլել ուտելուց հետո
• ուշադրություն դարձնել շնչառությանը
• նվազեցնել մշտական լարվածությունը



Շատ հաճախ աղիները պարզապես արձագանքում են մեր կյանքի ռիթմին։

📌 Գրառումը տեղեկատվական է և չի հանդիսանում բժշկական նշանակում։

✉️☎️Անհատական խորհրդատվության համար կարող եք գրանցվել 094885521 , զանգով կամ հաղորդագրությամբ

Ինչու՞ է 50+ տարիքում հաճախ հայտնվում փքվածություն և գազերՄի քանի պարզ խորհուրդներ աղիների համար⸻Քանի որ նախորդ գրառումը...
09/03/2026

Ինչու՞ է 50+ տարիքում հաճախ հայտնվում փքվածություն և գազեր
Մի քանի պարզ խորհուրդներ աղիների համար



Քանի որ նախորդ գրառումը մեծ արձագանք ունեցավ, հատկապես 50+ տարիքի մարդկանց մոտ, շատերը գրեցին նույն հարցով՝
ինչու՞ է տարիների հետ հաճախ հայտնվում փքվածություն, գազեր և ծանրություն։

Կան մի քանի սովորություններ, որոնք հաճախ համարվում են «օգտակար», բայց իրականում կարող են ավելացնել աղիների ծանրաբեռնվածությունը։

Կիսվում եմ մի քանի պարզ նկատառումներով․

1️⃣ Կտրուկ շատ բջջանյութ ավելացնել սննդակարգում
Բջջանյութը օգտակար է, բայց եթե այն արագ ու մեծ քանակով ավելացվում է, աղիները կարող են արձագանքել փքվածությամբ։
Ավելի լավ է այն ավելացնել դանդաղ և աստիճանաբար, սկսել եփված բանջարեղենով ու շիլաներով:

2️⃣ Ամեն ինչ փորձել լուծել պրոբիոտիկներով
Պրոբիոտիկները միշտ չէ, որ լուծում են խնդիրը։
Երբեմն անհրաժեշտ է հասկանալ՝
արդյոք խնդիրը կապված է միկրոբիոտայի հավասարակշռության, ֆերմենտների կամ սննդի անհատական անհանդուրժողականության հետ։

3️⃣ Փքվածությունը համարել «նորմալ»
Շատերը մտածում են, որ ուտելուց հետո փքվածությունը սովորական է։
Սակայն եթե դա հաճախ է կրկնվում, օրգանիզմը պարզապես ինչ-որ բան է ազդարարում։

4️⃣ Ուտել շատ արագ
Արագ սնվելիս կուլ ենք տալիս նաև օդ, ինչը կարող է մեծացնել գազերի առաջացումը։

5️⃣ Մոռանալ շարժման մասին
Աղիները սիրում են շարժում։
Պարզ քայլքը, շնչառական վարժությունները կամ թեթև մարմնամարզությունը հաճախ զգալիորեն բարելավում են մարսողական գործընթացը։



✨ Երբ աղիները լավ են աշխատում, փոխվում է ոչ միայն մարսողությունը, այլ նաև
էներգիան, քունը և նույնիսկ տրամադրությունը։

📌 Այս գրառումը ունի տեղեկատվական նպատակ և չի հանդիսանում բժշկական նշանակում։
Յուրաքանչյուր օրգանիզմ ունի իր առանձնահատկությունները։

Եթե թեման հետաքրքիր է, հաջորդ գրառման մեջ կարող եմ պատմել նաև՝
ինչու է 50+ տարիքում աղիների և նյարդային համակարգի կապը ավելի կարևոր դառնում։

🚩Մարդու աղիները երբեմն անվանում են «երկրորդ ուղեղ»։Եվ դա պատահական չէ։    ‼️Եթե աղիները ճիշտ չեն աշխատում ՝ ամբողջ օրգան...
04/03/2026

🚩Մարդու աղիները երբեմն անվանում են «երկրորդ ուղեղ»։
Եվ դա պատահական չէ։

‼️Եթե աղիները ճիշտ չեն աշխատում ՝ ամբողջ օրգանիզմը դա զգում է

Դուք նկատե՞լ եք.

սնունդը թեթև էր —
բայց փքվածությունը չի անցնում։

Քնել եք —
բայց առավոտյան դեռ հոգնած եք։

Ամեն ինչ կարծես նորմալ է —
բայց ներսում անհանգստություն կա։

Շատերը մտածում են, որ պատճառը սթրեսն է։

Բայց հաճախ ամեն ինչ սկսվում է հենց աղիներից։



🧠 Աղիները մեր “երկրորդ ուղեղն” են

Աղիների պատում կա մոտ 600 միլիոն նյարդային բջիջ։

Այն ունի սեփական նյարդային համակարգ՝
Enteric nervous system։

Այն վերահսկում է`

✔ մարսողությունը
✔ բորբոքային գործընթացները
✔ իմունային պատասխանները
✔ և կապը ուղեղի հետ։



⚡ Ուղեղը անընդհատ լսում է աղիներին

Աղիները և ուղեղը մշտապես հաղորդակցվում են`

• թափառող նյարդի միջոցով
• հորմոններով
• իմունային ազդակներով
• միկրոբիոտայի մետաբոլիտներով։

Ավելին՝
մարդու օրգանիզմում սերոտոնինի մինչև 90–95%-ը
արտադրվում է հենց աղիներում։



😰 Երբ աղիները չեն աշխատում ճիշտ

կարող են առաջանալ`

— անհանգստություն
— հոգնածություն
— տրամադրության անկում
— ներքին լարվածություն
— քնի խանգարումներ։

Այս ամենը միշտ չէ, որ “գլխից” է սկսվում։

Շատ հաճախ սկիզբը աղիներում է։



Ինտեգրատիվ բժշկության տեսանկյունից

Արևելյան բժշկության մեջ աղիների առողջությունը կապված է`

Փայծաղ–ստամոքս համակարգի
և Լյարդի Qi-ի հոսքի հետ։

Երկարատև սթրեսը հաճախ առաջացնում է`

Liver Qi stagnation → մարսողական խնդիրներ

Ասեղնաբուժությունը կարող է օգնել`

✔ կարգավորել աղիների շարժունակությունը
✔ նվազեցնել բորբոքումը
✔ հավասարակշռել նյարդային համակարգը
✔ բարձրացնել սթրեսի հանդեպ դիմադրողականությունը։



🟢 Աղիները պարզապես մարսողության օրգան չեն

Դրանք`

✔ նյարդային համակարգի մաս են
✔ իմունային կենտրոն
✔ և կարևոր դեր ունեն մեր հոգեբանական վիճակի մեջ։



Եթե թեման հետաքրքիր է, գրեք մեկնաբանություններում`
ինչ ախտանիշներ եք նկատել ձեզ մոտ։

❗️❗️❗️Եթե ունեք ծնկահոդի խնդիր, ժամանակակից ռեֆլեքսոթերապիան ունի մեծ գործիքակազմ Ձեզ օգնելու համար:    #պլազմոպունկտուր...
03/02/2025

❗️❗️❗️Եթե ունեք ծնկահոդի խնդիր, ժամանակակից ռեֆլեքսոթերապիան ունի մեծ գործիքակազմ Ձեզ օգնելու համար:
#պլազմոպունկտուրա #սինովիտ #տենդինիտ #բուրսիտ #օստեոարթրիտ #արթրոզ #ասեղնաբուժություն #ֆարմակոպունկտուրա
Ռեֆլեքսոթերապևտ՝ Հայկուհի Հովհաննիսյան
🏥Էլիտ_Մեդ ԲԿ
📲Հեռ.՝ 094 885521

Address

Hakob Hakobyan Street
Erevan
0012

Opening Hours

Monday 09:00 - 15:00
Tuesday 09:00 - 15:00
Wednesday 09:00 - 15:00
Thursday 09:00 - 15:00
Friday 09:00 - 15:00

Telephone

+37494885521

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Haykuhi Hovhannisyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Haykuhi Hovhannisyan:

Shortcuts

Share

Category