Unison NGO / Ունիսոն

Unison NGO / Ունիսոն Unison is a leading NGO promoting the rights of people with disabilities in Armenia

Այսօր այցելեցինք Թումո Լաբսը՝ ծանոթանալու շենքային պայմաններին և «42 Երևանի» ընդունելության մանրամասներին։ Այցը շատ ինֆո...
03/08/2026

Այսօր այցելեցինք Թումո Լաբսը՝ ծանոթանալու շենքային պայմաններին և «42 Երևանի» ընդունելության մանրամասներին։ Այցը շատ ինֆորմատիվ էր և օգտակար։ Միայն ափսոսում ենք, որ 9 գրանցված հաշմանդամություն ունեցող անձանցից ներկա էին ընդամենը 3-ը... Հուսանք, որ «42 Երևանի» շնորհիվ ամենամոտիվացված հաշմանդամություն ունեցող անձինք ձեռք կբերեն ծրագրավորման գիտելիքներ ու հմտություններ, ինչը մեծապես կբարձրացնի նրանց աշխատանքի ընդունվելու շանսերը։

Աջակցության ծրագրի հարգելի դիմորդներ։Հիշեցնում ենք, որ հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2026թ. հուլիսի 31-ը։Մի քանի պար...
25/07/2026

Աջակցության ծրագրի հարգելի դիմորդներ։
Հիշեցնում ենք, որ հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2026թ. հուլիսի 31-ը։
Մի քանի պարզաբանում (անպայման կարդացեք ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ).
1) Մենք չենք կարող ապրանքներ ձեռք բերել վայլդբերիզից, թեմուից և այլն։ Միայն ՀՀ-ում գործող խանութներից ու կազմակերպություններից։
2) Եթե արդեն լրացրել եք հայտը և ուղարկել մեզ խնդրվող պարագաների լուսանկարները, մինչև վերջնաժամկետ կարող եք լրացուցիչ նամակ գրել [email protected] էլ. փոստին և ուղարկել նոր լուսանկարներ կամ հղումներ։
3) Ձեր դիմումներին կպատասխանենք օգոստոսի կեսերին, քանի որ հայտերի քանակը շատ մեծ է։
4) Ֆինանսական միջոցների սահմանափակ լինելու պատճառով, ոչ բոլոր հայտերը հնարավոր կլինի բավարարել։
5) Ընտրված դիմումատուներին մենք ՉԵՆՔ ՏՐԱՄԱԴՐԻ կանխիկ կամ անկանխիկ գումար, այլ միայն խնդրվող պարագան։
6) Բացառիկ դեպքերում, եթե հայտը շատ լավ հիմնավորված է, բայց խնդրված առարկայի գինը գերազանցում է 80.000 դրամը, դիմումատուն կարող է սեփական միջոցներից հոգալ հավելյալ ծախսը։
7) Հայտի հղումը`

(եթե վերականգնողական կենտրոնի ներկայացուցիչ եք, ապա նշել բոլոր շահառուների անուն ազգանունները, ծննդյան օր, ամիս, ամսաթիվ, հաշմանդամության տեսակը և կարգը)

Մեծ սիրով և հպարտությամբ ցանկանում ենք կիսվել մեր վերջին սեմինարների արդյունքներով, որոնք անցան ջերմ, արդյունավետ և տպավ...
11/07/2026

Մեծ սիրով և հպարտությամբ ցանկանում ենք կիսվել մեր վերջին սեմինարների արդյունքներով, որոնք անցան ջերմ, արդյունավետ և տպավորիչ մթնոլորտում։ Մեր հանդիպումները նպատակ ունեին աջակցելու, ուժեղացնելու և նոր հմտություններ փոխանցելու մեր մասնակիցներին։
🌱 1․ «Դեպի անկախ ապագա» սեմինարը հատուկ ստեղծված էր հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների համար։
Միասին անդրադարձանք անկախ կյանքի հմտություններին և թե ինչպես սովորեցնել երեխային լինել ավելի ինքնուրույն առօրյայում։ Քննարկեցինք ճիշտ ծնողավարման ռազմավարություններն ու խոչընդոտների հաղթահարումը, ինչպես նաև կարևորեցինք ծնողի հոգեբանական կայունությունն ու ուժ գտնելու ուղիները։ Իսկապես հուզիչ ու կարևոր էր նաև մսնակիցների միջև փորձի փոխանակումը։
🙏 Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում հոգեբան Նվարդ Գրիգորյանին՝ այս կարևոր նախաձեռնության մեջ իր անփոխարինելի մասնաբաժինն ունենալու, մասնագիտական մեծ աջակցության և ծնողներին արժեքավոր գիտելիքներ ու գործնական հմտություններ փոխանցելու համար։
💼 2. «Զբաղվածություն և ինքնազբաղվածություն» սեմինարը նախատեսված էր հաշմանդամություն ունեցող անձանց համար, ովքեր առնչվում են ֆինանսական ու սոցիալ-տնտեսական մարտահրավերներին: Մասնակիցների հետ միասին քննարկեցինք սոցիալ-տնտեսական հզորացման ուղիները, զբաղվածության հնարավորությունները և այն քայլերը, որոնք կօգնեն հասնել անկախ կյանքի ու արժանապատիվ ապրելակերպի։
🙏 Սրտանց շնորհակալություն Աստղիկ Ալավերդյանին՝ սեմինարների ընթացքում սուրդոթարգմանությունն ապահովելու և միջոցառումը լիարժեք հասանելի դարձնելու համար:

✨Եվ իհարկե շնորհակալություն բոլոր մասնակիցներին վստահության և ակտիվության համար։ Միասին մենք ավելի ուժեղ ենք💪

📢 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ «Ունիսոն» ՀԿ-ն, ֆրանսիական l’Œuvre d’Orient կա...
08/07/2026

📢 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ
«Ունիսոն» ՀԿ-ն, ֆրանսիական l’Œuvre d’Orient կազմակերպության աջակցությամբ, մեկնարկում է «Աշխատանքային գործիքների տրամադրման և ինքնազբաղվածության աջակցության ծրագիրը»:
Սա հրաշալի հնարավորություն է քաղաք Երևանի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Վայոց Ձորի մարզերում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց համար, ովքեր ունեն աշխատանքային նախաձեռնություններ կամ աջակցող սարքերի կարիք:
✅ Ծրագրի շրջանակներում կարող եք դիմել հետևյալ ուղղություններով.
🔹 Ինքնազբաղվածության աջակցում. Աշխատանքային գործիքների տրամադրում՝ ձեր փոքր բիզնեսը կամ աշխատանքային գաղափարը կյանքի կոչելու համար:
🔹 Աջակցող սարքերի տրամադրում.
Անհրաժեշտ սարքավորումներ՝ առօրյա կյանքը և աշխատանքային գործունեությունը հեշտացնելու համար:
📝 Ինչպե՞ս դիմել.
Մանրամասներին ծանոթանալու և դիմում-հայտը լրացնելու համար անցեք հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe97wmZB8r-aVvhcy8hzE4qjEaYbzELcvahmAzmy6Nt9BpJTw/viewform
հավելյալ տեղեկությունների համար գրեք մեր էջին:
👉Բաց մի թողեք այս հնարավորությունը:
📍Խնդրում ենք տարածել այս հայտարարությունը, որպեսզի այն հասանելի լինի հնարավորինս շատ շահառուների:

(եթե վերականգնողական կենտրոնի ներկայացուցիչ եք, ապա նշել բոլոր շահառուների անուն ազգանունները, ծննդյան օր, ամիս, ամսաթիվ, հաշմանդամության տեսակը և կարգը)

❗️Տեղերը սպառված են❗️ Սիրով հրավիրում ենք հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցելու «Զբաղվածություն և ինքնազբաղվածությ...
27/06/2026

❗️Տեղերը սպառված են❗️
Սիրով հրավիրում ենք հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցելու «Զբաղվածություն և ինքնազբաղվածություն» թեմայով սեմինարի։ Նպատակն է՝ աջակցել ձեզ սոցիալ-տնտեսական հզորացման և զբաղվածության հարցերում։

🔍 Ո՞ւմ համար է նախատեսված սեմինարը

Մենք սպասում ենք հաշմանդամություն ունեցող անձանց ովքեր առնչվում են հետևյալ խնդիրներին.`

Ֆինանսական մարտահրավերներ և սոցիալ-տնտեսական դժվարություններ։

Աշխատանքի փնտրտուք կամ մասնագիտական աճի ճանապարհին հանդիպող արգելքներ։

Անկախ կյանքի և արժանապատիվ ապրելակերպի ձգտում։

Մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է, տեղերը՝ խիստ սահմանափակ։

📍 Միջոցառման մանրամասները

🗓 Ամսաթիվ: Հուլիսի 11, ժամը՝ 14:00-16:00

🏢 Վայրը: Ունիսոն Հկ ք.Երևան, Դեմիրչյան 36



📩 Ինչպե՞ս գրանցվել

Մինչև հուլիսի 8-ը՝

📥 + դրեք այս գրառման տակ և անպայման գրեք մեզ անձնական նամակ

📧 Կամ ուղարկեք նամակ [email protected] էլ. հասցեով



Ձեր ներկայությունը կարևոր է մեզ համար։

Սեմինարն անցկացվում է ֆրանսիական l’Œuvre d’Orient կազմակերպության աջակցությամբ:

Սիրելի՛ ծնողներ, եթե դուք մեծացնում եք հաշմանդամություն ունեցող երեխա (մինչև 18 տարեկան), հրավիրում ենք ձեզ մասնակցելու ...
26/06/2026

Սիրելի՛ ծնողներ, եթե դուք մեծացնում եք հաշմանդամություն ունեցող երեխա (մինչև 18 տարեկան), հրավիրում ենք ձեզ մասնակցելու «Դեպի անկախ ապագա» թեմայով սեմինարին։
Մեր նպատակն է՝ ձեզ հետ կիսվել գործնական գիտելիքներով, թե ինչպես նպաստել երեխայի ինքնուրույնությանը և կիրառել արդյունավետ ծնողավարման հմտություններ։
🔍 Ի՞նչ ենք քննարկելու սեմինարի ընթացքում
Անկախ կյանքի հմտություններ.
Ինչպե՞ս սովորեցնել երեխային լինել ավելի ինքնուրույն առօրյայում՝ հաշվի առնելով իր կարիքները։
Ճիշտ ծնողավարման ռազմավարություններ. Ինչպե՞ս հաղթահարել խոչընդոտները և ստեղծել զարգացող միջավայր երեխայի համար։
Հոգեբանական կայունություն. Ինչպե՞ս ծնողին գտնել ուժ և աջակցություն՝ երեխայի կողքին լինելու համար։
Փորձի փոխանակում. Հանդիպում նմանատիպ մարտահրավերների առաջ կանգնած այլ ընտանիքների հետ։
Մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է, տեղերը՝ խիստ սահմանափակ։

📍 Միջոցառման մանրամասները

🗓 Ամսաթիվ: Հուլիսի 11, ժամը՝ 11:00-13:00

🏢 Վայրը: Ունիսոն ՀԿ, ք.Երևան, Դերենիկ Դեմիրճյան 36
📩 Ինչպե՞ս գրանցվել

Մինչև հուլիսի 8-ը՝

📥 + դրեք այս գրառման տակ և անպայման գրեք մեզ անձնական նամակ

📧 Կամ ուղարկեք նամակ [email protected] էլ. հասցեով



Ձեր ներկայությունը կարևոր է մեզ համար։

Սեմինարն անցկացվում է ֆրանսիական l’Œuvre d’Orient կազմակերպության աջակցությամբ:

Այսօր ներառական աճպարարության մեր վերջին դասն էր: Մեր խմբի հմտացած մասնակիցներն այսօր իրենք էին ստանձնել ուսուցչի դերը՝ ...
24/06/2026

Այսօր ներառական աճպարարության մեր վերջին դասն էր: Մեր խմբի հմտացած մասնակիցներն այսօր իրենք էին ստանձնել ուսուցչի դերը՝ նորեկներին սիրով սովորեցնելով հնարքների ու վարժությունների ճիշտ կատարումը: 🎩🤝
Տեսնել, թե ինչպես է մեր համայնքը մեծանում, իսկ մասնակիցները՝ դառնում ավելի ինքնավստահ ու պատրաստակամ, մեծագույն հպարտություն է մեզ համար և լավագույն հիմքը՝ հետագա քայլերի համար:
Բոլորին մաղթում ենք հրաշալի ամառային արձակուրդներ: ☀️
Կհանդիպենք սեպտեմբերին 🍂

👏Այսօր ներառական աճպարարության մեր դասին միացան նոր մասնակիցներ, ինչն էլ ավելի մեծ ոգևորություն ու էներգիա բերեց բոլորիս...
17/06/2026

👏Այսօր ներառական աճպարարության մեր դասին միացան նոր մասնակիցներ, ինչն էլ ավելի մեծ ոգևորություն ու էներգիա բերեց բոլորիս` նոր ժպիտներ, նոր ընկերներ ու անսահման ոգեշնչում:🌟

🤹‍♀️Մեր դասերին ամեն անգամ նոր մասնակիցներ են միանում, ինչը հաջողության նշան է: Իդեպ աճպարարությանը զուգահեռ նաև անգլերե...
15/06/2026

🤹‍♀️Մեր դասերին ամեն անգամ նոր մասնակիցներ են միանում, ինչը հաջողության նշան է: Իդեպ աճպարարությանը զուգահեռ նաև անգլերեն են սովորում՝ համատեղելով օգտակարն ու հաճելին🤗

Address

Demirchyan 36
Erevan
0002

Opening Hours

Monday 11:00 - 18:00
Tuesday 11:00 - 18:00
Wednesday 11:00 - 18:00
Thursday 11:00 - 18:00
Friday 11:00 - 18:00

Telephone

+37410522170

Alerts

Be the first to know and let us send you an email when Unison NGO / Ունիսոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Unison NGO / Ունիսոն:

Shortcuts

Share