Հոգեբան Ժանետ Հովսեփյան

Հոգեբան Ժանետ Հովսեփյան Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Հոգեբան Ժանետ Հովսեփյան, Psychologist, Erevan.

Սերտիֆիկացված հոգեբան, հոգեթերապևտ, հոգեբանական գիտ. թեկնածու, 6 տարիների աշխ. փորձ։
Թեզեր՝ 1. 💠Կյանքի Բալանս. 2. #Միջանձնային հարաբերություններ հիմքում է ՍԵՐ Հոգեբանական ծառայություններ.
Թերապևտիկ աշխատանք.
/Օնլայն և օֆլայն/

-Ինքնագնահատականի հետ
-Ինքնարժևորման
-Ինքնաճանաչման
-Ես-ի ճիշտ դրսևորման
-Բացասական էմոցիաներից ազատման(մեղքի զգացում)
-Էմոցիոնալ տրավմաներ
-Սթրեսսի հաղթահարում
-Վախի հաղթահարում
-Մանկությունից մնացած տրավմաներ,(բլոկեր) վատ էմոցիոնալ ֆոն…
-Մետաֆորիկ քարտերով թերապիա*(մետաֆորիկ քարտերը հոգեբանի գործիքներն են/мак-метафорические карты/ նրանց միջոցով թերապևտիկ աշխատանքը առաջ է բերում անձի ենթագիտակցությունը)


Ինչպես նաև՝

Խաղային թերապևտիկ աշխատանք երեխաների հետ

-Վարքի խանգարում
-Միջանձնային շփման խանգարումներ
-Ուշադրության պակաս
-Կենտրոնացման պակաս
-Հիշողություն
-Ագրեսիա
-Անհասկանալի լաց
-Թերի հաղորդակցություն կամ բացակայություն
-Հետաքրքրության բացակայություն խաղի նկատմամբ
-Ճանաչողական ոլորտի ոչ լիարժեք զարգացում…

13/09/2026

ՄԵՐ 8-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ Է 🪐

Եվ այս կարևոր առիթի կապակցությամբ՝ այս իվենթից սկսած, մի շարք Life Balance հանդիպումների համար կգործի 70% զեղչ։ 🤍

Մի՛ շտապիր բաց թողնել այս հնարավորությունը․
գրանցվի՛ր և դարձիր Մեր հանդիպումների մի մասը ✔️։

Life 💠 Balance հանդիպումները ստեղծված են Քեզ համար՝
ազատ ժամանակը հաճելի և օգտակար անցկացնելու, նոր մարդկանց հետ շփվելու, հյուրասիրություն վայելելու և, ամենակարևորը՝ ինքնաճանաչման, ինքնաբացահայտման ու ինքնակատարելագործման ճանապարհ անցնելու համար։

Հանդիպումների ընթացքում կստանաս նաև հետաքրքիր և օգտակար գիտելիքներ անձի հոգեբանության տարբեր թեմաների վերաբերյալ։

Սա պարզապես ժամանց չէ․
սա հագեցած, ջերմ, ինֆորմատիվ և օգտակար հանդիպումների տարածք է, որտեղ կարող ես միաժամանակ հանգստանալ, շփվել և նոր բան բացահայտել քո մասին 🤗։

📌 Հանդիպումները անցկացվում են «Կյանքի բալանս» հեղինակային տեխնիկայի շրջանակներում։

Միջոցառման մասին ավելի մանրամասն կարող ես իմանալ պոստի հղումով 👇🏻

📩 Հարցերի և գրանցման համար՝ գրի՛ր Մեզ անձնական նամակով։
____________

#💠կյանքիբալանսիվենթներ®️ #ԿյանքիԲալանս #ԿանանցՀանդիպումներ #Ինքնաճանաչում #Հոգեբանություն

12/09/2026

Հիշի՛ր .

Այն ինչը անում ես մըծագույն սիրով և անմնացորր նվիրումով, իր պտուղները չի կարող չտալ😊🙏🏻։

Ոչինչ չի ուշանում, այն լինում է ճիշտ ժամանակին, երբ Դու արդեն եփված ես ու պատրաստ🪐։

Համբերատուրություն է պետք այս կյանքում. Մեծ կամքի ուժ, որ չշեղվես Քո ճիշտ ճանապարհից, կեսից հետ չկանգնես, չկոտրվես, միայն գումարով չչափես, այլ այրվես ու մոխրից վերակենդանանս ինչպես ՖԵՆԻՔՍԸ, Աստված միշտ բարի գործերի ետևում է ✨։ Եվ Նա Քեզ օգնում է ուղարկելով Քո կյանք նաև նման Մաէդկանց🫂։

Դարձա նաև Հոգեբան, որ ինքս ինձ Ես օգնեմ, երբ Դու գիտես ճանապարհը, միշտ էլ կարող ես ճիշտ ուղեկցել։ Ոչ դիպլոմավբրված հոգեբան էի արդեն վաղ տարիքում, ուսուցիչս էլ՝ Արվեստն էր🎨…(մեծագույն սերս դեպի քեզ)
——————————————————
Խորհրդատվություն 📩։

10/09/2026

Այս ֆիլմը պատմում է մի հրաշալի պատմություն, որը ստիպում է վերանայել Մեր պատկերացումները կյանքի, հաղթանակի և մարդկային արժեքների մասին։ 🤍

Ֆիլմի գլխավոր հերոսը բասկետբոլի մարզիչ է, ով սկզբում առանձնապես ցանկություն չուներ աշխատելու հատուկ առանձնահատկուլթյուներ ունեցող երեխաների հետ։ Սակայն հանգամանքների բերումով Նա սկսում է աշխատել Նրանց հետ, և այդ ճանապարհին փոխվում է ոչ միայն երեխաների կյանքը, այլև՝ հենց իր կյանքը։

Նա աստիճանաբար հասկանում է, որ երեխաները կարողանում են կյանքը զգալ այնպես, ինչպես Մենք հաճախ մոռանում ենք։ Նրանք կարողանում են ուրախանալ ամենափոքր բաներից, գնահատել ներկա պահը, անկեղծորեն ուրախանալ միմյանց համար և պարզապես ապրել՝ առանց անընդհատ համեմատելու ու մրցելու։
Ֆիլմի ամենահուզիչ պահերից մեկը վերջում է։

Թիմը պարտվում է ընդամենը մեկ միավորի տարբերությամբ։ Մարզիչը ծանր է տանում պարտությունը, բայց այն, ինչ տեղի է ունենում հետո, փոխում է ամբողջ իմաստը։

Պարտված թիմը մեծ ուրախությամբ տոնում է հաղթող թիմի հաղթանակը։ Նրանք չեն կենտրոնանում պարտության վրա։ Նրանք կիսում են մյուսների ուրախությունը՝ ցույց տալով, որ երբեմն հաղթանակը միայն առաջին տեղը զբաղեցնելը չէ և կարևոր է ունենալ ունակություն տոնելու դիմացինի հաղթանակը ևս։

🧐Իսկ հիմա մտածե՛ք՝ ինչպե՞ս է սա տեղի ունենում մեր՝ «առողջ» մարդկանց միջավայրում։

Մենք կարողանո՞ւմ ենք անկեղծորեն ուրախանալ ուրիշի հաջողությամբ, նույնիսկ երբ ինքներս պարտվել ենք։
Կարողանո՞ւմ ենք գնահատել փոքրիկ պահերը։
Կարողանո՞ւմ ենք պարզապես ապրել այս պահի մեջ՝ առանց անընդհատ մրցելու։

Գուցե այս ֆիլմը հենց դրա մասին է․ երբեմն մենք պետք է սովորենք կյանքը զգալ նրանցից, ում կարծում ենք, թե մենք ենք ինչ-որ բան սովորեցնելու։

🤍 Իսկ դու ի՞նչ կարևոր բան կվերցնեիր այս ֆիլմից։

————————
#Ինքնաճանաչում #հոգեբանականաշխատանք #միջանձնայինհարաբերություններհիմքումէսեր

08/09/2026

👆🏻Մանկության չարաճճիությունները՝ հոգեբանական տեսանկյունից

👧🏻Մանկության չարաճճիությունները երեխայի զարգացման բնական և կարևոր մասն են կազմում։ Այն, ինչ մեծահասակին երբեմն թվում է պարզապես «անկարգություն», երեխայի համար կարող է լինել աշխարհը ճանաչելու, սահմանները փորձելու և սեփական ինքնուրույնությունը ձևավորելու միջոց։

🧒🏻Երեխան սովորում է ոչ միայն այն ժամանակ, երբ նրան ամեն ինչ բացատրում են, այլև այն ժամանակ, երբ նա փորձում է, սխալվում, հետաքրքրվում և երբեմն նույնիսկ գիտակցաբար խախտում սահմանված կանոնները։ «Իսկ ի՞նչ կլինի, եթե սա անեմ» հարցը երեխայի հետաքրքրասիրության և ճանաչողական զարգացման արտահայտություններից մեկն է սիրելի Ծնող։

👧🏻Չարաճճիությունների միջոցով երեխան հաճախ փորձում է հասկանալ նաև իր շրջապատի սահմանները։ Նա ուսումնասիրում է՝ ինչն է թույլատրելի, ինչը՝ ոչ, ինչպես են մեծահասակները արձագանքում իր վարքին և որքանով կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել։

🧒🏻Այս փուլում չափազանց խիստ արձագանքը կարող է երեխայի մոտ առաջացնել վախ կամ մեղավորության զգացում, մինչդեռ հանգիստ և հետևողական սահմանները նրան օգնում են հասկանալ իր արարքների հետևանքները։

🙈🙉🙊
Մոտավորապես 10 տարեկան էի, երբ փորձ արեցի այս հոլովակի նման և հետաքրքրությունից կտրելով իմ և փոքր քույր

🔖ԻՎԵՆԹԻ ԾՐԱԳԻՐ———————————Ողջույն🫂 սիրելի՛, ամենամսյա մշտական մասնակիցներ և իհարկե, բոլոր Նրանք, Ովքեր այս անգամ Մեզ միան...
06/09/2026

🔖ԻՎԵՆԹԻ ԾՐԱԳԻՐ
———————————
Ողջույն🫂 սիրելի՛, ամենամսյա մշտական մասնակիցներ և իհարկե, բոլոր Նրանք, Ովքեր այս անգամ Մեզ միանում են առաջին անգամ 🤍։
—————
Մեր, Կանանց հանդիպումները տեղի են ունենում Կյանքի💠Բալանս հեղինակային տեխնիկայի շրջանակներում, որն իր մեջ ներառում է այս 4 կյանքի կարևոր ոլորտները՝
1.Մարմին/Ես
2.Գործունեություններ
3.Շփում/Կապ/Հարաբերություններ
4.Ապագա/Երևակայություն/Արդյունք
🫴🏻Մեր ամեն մի հանդիպմում կազմակերպվում է այս 4 ոլորտներից բխող թեմաներով։

🗣Այս ամիս ունենք հատուկ Հյուր՝ Քահանա Տեր Պսակ։

ՔՆՆԱՐԿՎՈՂ ՀԱՐՑԵՐՆ ԵՆ՝

•— Ի՞նչ արժեքների վրա է կառուցվում ամուր և առողջ ընտանիքը։
•— Որո՞նք են այն հայկական Ընտանեկան արժեքները, որոնք պետք է պահպանենք սերունդների համար։
•—Ինչպե՞ս պահպանել հայկական արմատներն ու ավանդույթները՝ միաժամանակ շարժվելով ժամանակին համընթաց։
•—Ի՞նչ դեր ունի ընտանիքը մարդու ինքնության, աշխարհայացքի և ապագայի ձևավորման մեջ։
•—Արդյո՞ք ավանդական ընտանիքի ընկալումները կարող են համատեղվել ժամանակակից Կնոջ ազատության և ինքնադրսևորման հետ։
•—Ինչպե՞ս փոխանցել երեխաներին արժեքներ՝ ոչ թե միայն խոսքերով, այլ սեփական օրինակով։
•—Ի՞նչն է այսօր փոխվել ընտանիքի, ամուսնության և հարաբերությունների ընկալման մեջ։
•— Ի՞նչ ենք ուզում փոխանցել մեզնից եկող սերունդներին՝ որպես մեր Ընտանիքի և մեր Ազգի արժեքային ժառանգություն։
•—Եվ ամենակարևոր հարցը՝
Եթե մեր արմատները մեր ուժն են, ապա ինչպիսի՞ ապագա ենք ցանկանում կառուցել դրանց վրա։

ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

☕ Թեյ, սուրճի տեսականի, գինի 🍷։
🎁 Նվերների խաղարկություններ։
💬 Ազատ հարցուպատասխան, շփում, մասնակցություն։
🤝 Նոր ծանոթություններ և networking։
🌸 Ջերմ ու հագեցած կանանց միջավայր։

💃🏻 Դրես կոդ ~ Կանացի կերպար՝ զգեստ, կիսաշրջազգեստ ըստ ցանկության (*նախապես խնդրում ենք կերպարը չլինի շատ բաց կամ կարճ)։

🗓 26.09.2026 | Շաբաթ
⏰ 19:00
📍 Թումանյան 23, Վան Բիզնես Կենտրոն
——————————
🤍 Սիրենք և աջակցենք Միմյանց, լինենք իրար համար Ընկեր, ոգեշնչման աղբյուր և աճի հենարան՝ Կյանքի Բալանս։

🌷 Կին լինելը արվեստ է…

Միջոցառումը նախատեսված է միայն կանանց համար։

03/09/2026

Աշխատանք անձի հետ՝ բազմապրոֆիլ մակարդակով🤍։

Աշխատանքը տարվում է ո՛չ միայն տրավմայի հետ, այլ նաև՝ մարմնի և մտքի 🧠։

Քանի որ հենց մեր մտքից է սկսվում և ձևավորվում մեր կյանքի մեծ մասը։

Տրավմաները մենք ոչ թե պարզապես «վերացնում ենք», այլ հանգստացնում և բերում ենք հավասարակշռության։ Որովհետև շատ դեպքերում տրավման ամբողջությամբ վերացնելը չէ նպատակը․ կարևորն այն է, որ այն այլևս չկառավարի մեր կյանքը և չխանգարի Մեզ ապրել լիարժեք🌿:

Աշխատանքի ընթացքում անցնում ենք նաև մարմնին, քանի որ մարմնի ակտիվությունը մեծ աջակցություն է տալիս հոգեբանական աշխատանքին՝ օգնելով ազատվել կուտակված սթրեսից և անցանկալի ապրումներից։

Շնչառական վարժություններ, քայլք, զբոսանք, բնության հետ կապ և այլ մեթոդներ՝ մենք միավորում ենք այս ամենը մեկ ամբողջական աշխատանքի մեջ🌱:

Այսպես միասին🫂 ստեղծում ենք ապահով թերապևտիկ միջավայր և արդյունավետ աշխատանք, որտեղ Դու և Ես քայլ առ քայլ աշխատում ենք քո ներքին հավասարակշռության վրա🤍:
———————
Գրանցվիր անհատական աշխատանքի համար։ 📩

—————————
#թերապիա #հոգեբանականաշխատանք #ինքնաճանաչում #ներքինհավասարակշռություն #հոգեկանառողջություն

01/09/2026

📚 Սեպտեմբերի 1-ը նոր գիտելիքների և նոր հնարավորությունների օր է 🤍

Շնորհավորում ենք բոլոր աշակերտներին, ուսանողներին, ծնողներին և ուսուցիչներին Գիտելիքի օրվա առթիվ։ ✨

Թող այս ուսումնական տարին լինի ինքնաճանաչման, զարգացման և նոր ձեռքբերումների տարի։ 🫂

Իսկ նոր գիտելիքներ ձեռք բերելու և ինքներդ ձեզ զարգացնելու ցանկություն ունեցողների համար ունենք փոքրիկ առաջարկ 🤍👇🏻

🎓 Սեպտեմբերի 1-ի և Գիտելիքի օրվա առթիվ՝ մինչև սեպտեմբերի 3-ը անհատական թերապիայի գրանցվելու դեպքում գործում է 10% զեղչ։

✨ Բաց մի թողեք նոր փուլը սկսելու լավագույն հնարավորությունը։
Գրանցվելու համար գրեք մեզ Direct-ում 📩

——————
#Սեպտեմբերի1 #ԳիտելիքիՕր #ԱնհատականԹրեյնինգ #Հոգեբանություն #Ինքնազարգացում Ինքնաճանաչում

29/08/2026

Սիրելի՛ներ 🤍

Հարգելի պատճառներով մեր հանդիպումը հետաձգվում է։ 🫂
Բայց սիրով սպասում ենք ձեզ հաջորդ ամիս։

Շուտով ձեզ կտեղեկացնենք հանդիպման հստակ օրվա մասին՝ շաբաթվա ընթացքում՝ շաբաթ կամ կիրակի օրերին։ ✨

Եթե արդեն գրանցվել եք, կարող եք հաստատել ձեր գրանցումը, իսկ եթե դեռ չեք հասցրել՝ կարող եք գրանցվել հիմա։ 🤍

Սիրով կհանդիպենք մյուս ամիս։ 🌿

27/08/2026

Շարունակելով իմ խորը ուսումնասիրությունները Աստվածաբանության ոլորտում՝ շարժվենք առաջ🙏🏻:

Ահա և մեր հաջորդ event-ը՝ մեկ օրից դեպի այս ուղղությամբ, մեր դավանանքի սահմաններում։ 🤍⛪️

Հոգին առանց հավատ մնալ չի կարող։ 🙏🏻
Եվ ազգը առանց մշակույթ չի լինում։ 🇦🇲❤️

Անհատական խորհրդատվություն՝ երեխաների հետ, դեռահասների հետ, մեծահասակների հետ 📩։

_________
#Աստվածաբանություն #Մշակույթ #Հայաստան #ՀայկականՄշակույթ

Մի՛ պայքարիր ինքդ քեզ հետ։ Մի՛ կռվիր ինքդ քեզ հետ։ 🤍Այլ ընդունիր, ճանաչիր և ընդունիր քո թույլ կողմերը, և հասկացիր, թե ին...
25/08/2026

Մի՛ պայքարիր ինքդ քեզ հետ։ Մի՛ կռվիր ինքդ քեզ հետ։ 🤍

Այլ ընդունիր, ճանաչիր և ընդունիր քո թույլ կողմերը, և հասկացիր, թե ինչպես կարող ես դրանք հավասարակշռված օգտագործել՝ քո կյանքի տարբեր ոլորտներում։

«Ինքդ քո դեմ պայքարը» մեր հասարակության մեջ վերածվել անընդհատ կռվի՝ սեփական թերությունները չընդունելու, մոռանալու, որ թերություններից բացի մենք ունենք նաև առավելություններ։ Այսօր «պայքար ինքդ քեզ հետ» արտահայտությունը կարծես հենց այս իմաստն է ստացել։

Դրա համար արի՛ ընդունենք մեր բոլոր կողմերը։ 🌿
Ճանաչելով և ընդունելով դրանք՝ արդեն կարող ենք սովորել օգտագործել ի օգուտ մեզ։ 🫶🏻

Սիրիր քեզ։ 🤍
Սիրիր քո մարմինը։ ✨

Հիշիր՝ քո մարմինը քո սրբավայրն է։

Զարգացրո՛ւ միտքդ, հո՛գ տար հոգուդ և մարմնիդ մասին։ 🌸
Քեզ ընդունելը թուլություն չէ․ դա քո ուժի սկիզբն է։ 🤍

—————————
#ՀոգեբանականԽորհրդատվություն #Ինքնազարգացում #ինքնաճանաչում #Հոգեբանություն

Address

Erevan
00374

Opening Hours

Monday 10:00 - 21:00
Tuesday 10:00 - 21:00
Wednesday 10:00 - 21:00
Thursday 10:00 - 21:00
Friday 10:00 - 21:00
Saturday 10:00 - 18:00

Telephone

+37495351177

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Հոգեբան Ժանետ Հովսեփյան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Հոգեբան Ժանետ Հովսեփյան:

Shortcuts

Share

Category