Գորիսի Բժշկական Կենտրոն Goris Medical Center

  • Home
  • Armenia
  • Goris
  • Գորիսի Բժշկական Կենտրոն Goris Medical Center

Գորիսի Բժշկական Կենտրոն  Goris Medical Center Գորիսի ԲԿ֊ի պաշտոնական էջ

Գորիսի ԲԿ-ում այս տարի իրականացվել է շուրջ 1200 անզգայացում֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊Գորիսի բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգիա...
22/08/2026

Գորիսի ԲԿ-ում այս տարի իրականացվել է շուրջ 1200 անզգայացում
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
Գորիսի բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգիայի բաժանմունքում այս տարվա ընթացքում իրականացվել է գումարային շուրջ 1200 ընդհանուր և ողնուղեղային անզգայացում։
Այս ցուցանիշը հատկապես ուշագրավ է նախորդ տարվա համեմատությամբ։ Որպես համեմատություն՝ նախորդ տարվա մինչև օգոստոս ամիսը Գորիսի ԲԿ-ում իրականացվել էր շուրջ 650 անզգայացում։
Վիրահատությունների և անզգայացումների թվի կրկնակի աճին նպաստել է նաև Առողջության համընդհանուր ապահովագրության (ԱՀԱ) ծրագրի ներդրումը։ Ծրագրի շրջանակում քաղաքացիների համար բժշկական ծառայությունների հասանելիությունն ավելի է ընդլայնվել, ինչի արդյունքում Գորիսի ԲԿ-ում ևս ավելացել է բուժօգնության դիմողների և իրականացվող միջամտությունների թիվը։
Անզգայացումները ապահովել էն ԲԿ֊ի անեսթեզիոլոգ֊ռեանիմատոլոգները, որոնց աշխատանքը կարևոր դեր ունի յուրաքանչյուր վիրահատության անվտանգ և արդյունավետ իրականացման գործում։
Տարվա ընթացքում մասնագետների պրակտիկայում եղել են նաև բարդ դեպքեր, որոնք, շնորհիվ մասնագիտական բարձր պատրաստվածության և թիմային աշխատանքի` հաջողությամբ են ավարտվել։ Անեսթեզիոլոգը վիրահատական թիմի կարևոր անդամներից է․ նա ոչ միայն իրականացնում է անզգայացումը, այլև ամբողջ միջամտության ընթացքում վերահսկում է պացիենտի կենսական կարևոր ցուցանիշները՝ ապահովելով նրա անվտանգությունը։
Այսպիսով, շուրջ 1200 անզգայացումը պարզապես վիճակագրական թիվ չէ։ Դրա հետևում հարյուրավոր մարդկանց առողջությունն ու կյանքի համար պայքարն է, բարդ վիրահատությունների հաջող ավարտը, առողջության վերականգնումն ու, որոշ դեպքերում, նոր կյանքի սկիզբը։

Գորիսի ԲԿ֊ի բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման քայլերը.Զաքար Խոջաբաղյան֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊ Այս օրերին Գ...
17/08/2026

Գորիսի ԲԿ֊ի բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման քայլերը.
Զաքար Խոջաբաղյան
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
Այս օրերին Գորիսի ԲԿ-ի պլաստիկ և ձեռքի վիրաբույժ, Առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ) Պլաստիկ և վերակառուցողական վիրաբուժության ամբիոնի դասախոս, բ․գ․թ․ Զ․Ս․ Խոջաբաղյանը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ անցնում է ձեռքի վիրաբուժության ծավալուն վերապատրաստում։
Բժշկի վերապատրաստման հիմնական փուլն անցնում է Ռուսաստանի խոշորագույն բժշկական հաստատություններից մեկում՝ Յուդինի անվան կլինիկայում, սակայն ծրագրի շրջանակներում կարևոր աշխատանքային այցեր են իրականացվում նաև այլ առաջատար կենտրոններ։
Մասնավորապես, բժիշկ Խոջաբաղյանը Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում հյուրընկալվել է հայտնի մասնագետ Անդրեյ Վյաչեսլավովիչ Ժիգալոյի կլինիկայում։ Այստեղ ակտիվորեն և մեծ հաջողությամբ կիրառվում են ձեռքի ամբուլատոր վիրաբուժության քիչ ինվազիվ (նվազ տրավմատիկ) նորարարական մեթոդներ՝ ուղղված Դյուպյուիտրենի կոնտրակտուրայի բուժմանը և դաստակային (կարպալ) թունելի համախտանիշի վիրահատական շտկմանը։ Հատկանշական է, որ ժամանակին հենց բժիշկ Խոջաբաղյանն իր գործընկերոջ հետ առաջինն է Հայաստանում կիրառել Ա․Վ․ Ժիգալոյի հեղինակած մեթոդն ու հատուկ գործիքը՝ կարպալ թունելի հատման համար։

Սեպտեմբերին, համալրելով իր մասնագիտական զինանոցը նորագույն գիտելիքներով ու հմտություններով, վիրաբույժը կվերադառնա Հայաստան և կշարունակի իր պրակտիկան՝ կոնսուլտացիաներ և վիրահատություններ իրականացնելով Երևանում և Գորիսում՝ պացիենտներին հասանելի դարձնելով ժամանակակից բժշկության լավագույն լուծումները։
Խորհրդատվության գրանցվելու և հարցերի համար կարող եք զանգահարել․
📞 +374 99 008 999 (հասանելի են նաև WhatsApp, Viber, Telegram)

⛑️Գորիսի ԲԿ֊ն հետամուտ լինելով բժշկական օգնության և սպասարկման բնագավառում որակյալ բժշկական ծառայությունների մատուցման, ինչպես նաև բուժանձնակազմի շարունակական մասնագիտական զարգացման կազմակերպմանը քայլ առ քայլ գնում է դեպի նպատակ։

14/08/2026

ԳՈՐԻՍԻ ԲԿ-ՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԲԺԻՇԿՆԵՐ

Սիրելի՜ հայրենակիցներ

Տեղեկացնում ենք, որ Գորիսի ԲԿ-ում առկա են հետևյալ բժիշկ-մասնագետների թափուր հաստիքներ`

✅ Անեսթեզիոլոգ֊ռեանիմատոլոգ
✅ Նյարդաբան
✅ Ակնաբույժ
✅ Քիթ֊կոկորդ֊ականջաբան
✅ Անոթային վիրաբույժ
✅ Պլաստիկ վիրաբույժ (միկրովիրաբույժ)

Տեղեկացնենք նաև, որ բժիշկները կարող են 3 ամսից մինչև 1 տարի ժամկետով գործուղվել Երևանից` պահպանելով իրենց հիմնական աշխատավարձը և ստանալով նաև գործուղման ծախսերը:

Աշխատանքի պայմաններին ծանոթանալու համար կարող եք գրել մեր ֆեյսբուքյան էջին:

Գորիսի ԲԿ֊ի պաշտոնական էջ

Գորիսի ԲԿ֊ի բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման քայլերը.Մարիամ Արշակյան֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊Գորիսի ԲԿ֊ի ակ...
13/08/2026

Գորիսի ԲԿ֊ի բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման քայլերը.
Մարիամ Արշակյան
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
Գորիսի ԲԿ֊ի ակաբույժ Մարիամ Արշակյանը հուլիսի 22-24-ը Սանկտ Պետերբուրգի «Зрение» ակնաբուժական ուսումնական կենտրոնում մասնակցել է աչքի առաջային և հետին սեգմենտների լազերային բուժման դասընթացի։ Դասընթացը ներառում էր ինչպես տեսական, այնպես էլ գործնական հատվածներ։ Արդյունքում ստացել է որակավորման բարձրացման սերտիֆիկատ և դիպլոմ։

⛑️Գորիսի ԲԿ֊ն հետամուտ լինելով բժշկական օգնության և սպասարկման բնագավառում որակյալ բժշկական ծառայությունների մատուցման, ինչպես նաև բուժանձնակազմի շարունակական մասնագիտական զարգացման կազմակերպմանը քայլ առ քայլ գնում է դեպի նպատակ։

12/08/2026

Սեպտեմբերի 5֊ին Գորիսի ԲԿ կայցելի մանկական վիրաբույժ,ուրոլոգ Գարիկ Առաքելյանը
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Գորիսի բժշկական կենտրոնում գործում է ծառայությունը, ինչը կարևոր քայլ է երեխաների համար որակյալ և հասանելի մասնագիտացված բժշկական օգնություն ապահովելու ճանապարհին։
Գորիսի բժշկական կենտրոնում իր գործունեությունն է իրականացնում ընդհանուր և մանկական վիրաբույժ, մանկական ուրոլոգ, լապարասկոպիկ վիրաբույժ Գարիկ Առաքելյանը, ով աշխատում է #Երևանի առաջատար մանկական բժշկական հաստատություններից մեկում՝ « #Արաբկիր» բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտում։
համարվում է իր ոլորտի առաջատար մասնագետներից ՝ տարեկան կատարելով շուրջ 400 վիրահատություն։
Այսուհետ #Գորիսի և հարակից համայնքների երեխաները հնարավորություն կունենան ստանալու մասնագիտացված խորհրդատվություն և վիրաբուժական բուժում՝ առանց Երևան մեկնելու անհրաժեշտության։
—————————————————————————
Կարող եք դիմել հետևյալ մանկական վիրաբուժական և ուրոլոգիական պաթոլոգիաների կապակցությամբ.
✅ Աճուկային ճողվածք
✅ Սպիտակ գծի ճողվածք
✅ Պորտային ճողվածք
✅ Ինվագինացիա (վիրահատական և ոչ վիրահատական բուժում)
✅ Պարազիտար (էխինոկոկային) և ոչ պարազիտար կիստաներ
✅Պոչուկի կիստա
✅ Վարիկոցելե
✅ Խոլեցիստիտ (լեղապարկի բորբոքում)
✅ Հիդրոցելե (ամորձապարկի ջրգողություն)
✅ Կրիպտորխիզմ (չիջած ամորձի)
✅ Հիպոսպադիա
✅ Ֆիմոզ (թլպատում)
✅ Փափուկ հյուսվածքների բարորակ գոյացություններ
✅ Մանկական վիրաբուժական և ուրոլոգիական այլ հիվանդություններ

Մանկական վիրաբույժի խորհրդատվություններն ու վիրահատությունները կիրականացվեն անվճար՝ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում։

Լրացուցիչ տեղեկությունների և հերթագրման համար աշխատանքային ժամերին կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով`
📞 099103543

Գորիսի ԲԿ֊ի պաշտոնական էջ

Առաջին անգամ Գորիսի բժշկական կենտրոնում լապարոսկոպիկ եղանակով կատարվել է երիկամի հեռացում֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊Գորիս...
11/08/2026

Առաջին անգամ Գորիսի բժշկական կենտրոնում լապարոսկոպիկ եղանակով կատարվել է երիկամի հեռացում
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
Գորիսի բժշկական կենտրոնում առաջին անգամ հաջողությամբ իրականացվել է երիկամի հեռացման (նեֆրէկտոմիա) լապարոսկոպիկ վիրահատություն։
Վերջերս բժշկական կենտրոն էր դիմել 74-ամյա Ռ. Հ. ֊ն, բողոքելով գոտկային շրջանի բութ, մշտական ցավերից, ծանրության զգացումից։
Լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքում նրա մոտ ախտորոշվել էր ձախակողմյան տերմինալ աստիճանի հիդրոնեֆրոզ։
Բժիշկ֊ուրոլոգ Գագիկ Տեր-Ղամբարյանի կողմից (ասիստենտ՝ Տիգրան Վարդանյան, անեսթեզիոլոգ՝ Աիդա Էլյազյան) լապարոսկոպիկ եղանակով իրականացվել է ձախ երիկամի նեֆրէկտոմիա (երիկամի հեռացում)։
Հետվիրահատական շրջանն ընթացել է առանց բարդությունների, և պացիենտը վիրահատությունից հետո 4-րդ օրը դուրս է գրվել հիվանդանոցից՝ լավացումով։

Նշենք, որ լապարոսկոպիկ վիրահատությունը ժամանակակից և նվազագույն ինվազիվ մեթոդ է, որը հնարավորություն է տալիս վիրահատությունն իրականացնել առանց մեծ կտրվածքների՝ փոքր անցքերի միջոցով։ Այս եղանակի շնորհիվ հետվիրահատական ցավն ավելի քիչ է լինում, պացիենտն ավելի արագ է վերականգնվում և ավելի կարճ ժամանակ անց կարող է վերադառնալ առօրյա կյանքին։ Բացի այդ, վիրահատությունից հետո մնում են փոքր սպիներ, ինչը ապահովում է նաև ավելի լավ կոսմետիկ արդյունք։

11/08/2026

ՕԳՈՍՏՈՍԻ 21֊ԻՆ ԳՈՐԻՍԻ ԲԿ-ՈՒՄ ԱՆՎՃԱՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՔԻԹ-ԿՈԿՈՐԴ-ԱԿԱՆՋԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սիրելի՜ հայրենակիցներ

Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 21֊ին Գորիսի ԲԿ-ում անվճար վիրահատություններ կիրականացնի բարձրակարգ վիրաբույժ, մանկական քիթ-կոկորդ-ականջաբան Արթուր Կառլենի Պողոսյանը:
Կիրականացվեն երեխաների նշիկների, ադենոիդների, միջնապատի և այլ վիրահատություններ:

Հարցերի և հերթագրման համար կարող եք զանգահարել Գորիսի ԲԿ-ի քիթ-կոկորդ-ականջաբան Քրիստինե Դադունցին` հետևյալ հեռախոսահամարով.
☎️ 077-54-81-04

Գորիսի ԲԿ֊ի պաշտոնական էջ

10/08/2026

ՕԳՈՍՏՈՍԻ 20-ԻՆ ԲԺԻՇԿ-ՌԵՎՄԱՏՈԼՈԳ ԳՈՐԻՍԻ ԲԿ-ՈՒՄ
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
Սիրելի՛ հայրենակիցներ

Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 20֊ին մայրաքաղաքից Գորիսի ԲԿ է այցելելու բժիշկ-ռևմատոլոգ Աննա Հրաչի Սարգսյանը:

Ռևմատոլոգին անհրաժեշտ է դիմել, եթե առկա են հետևյալ գանգատները.
✅ Ցավեր մկաններում և հոդերում
✅ Հոդերում շարժման սահմանափակում
✅ Ձևախախտում և այտուցվածություն հոդերի շրջանում
✅ Ցանավորում մաշկի վրա
✅ Մաշկի պնդացման հատվածներ
✅ Ողնաշարի գոտկային հատվածում ցավ և շարժումների սահմանափակում
✅ Բերանի խոռոչում հաճախակի առաջացող խոցեր
✅ Մազաթափություն

Հարցերի և հերթագրման համար կարող եք զանգահարել բժշկուհուն հետևյալ հեռախոսահամարով՝ 098 54 13 09:

Գորիսի ԲԿ֊ի պաշտոնական էջ

Շնորհակալ եմ, ԲԺԻ՜ՇԿ֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊Գորիսի ԲԿ֊ն պարբերաբար նամակներ է ստանում ոչ միայն Գորիսի, այլև տարածաշրջան...
08/08/2026

Շնորհակալ եմ, ԲԺԻ՜ՇԿ
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
Գորիսի ԲԿ֊ն պարբերաբար նամակներ է ստանում ոչ միայն Գորիսի, այլև տարածաշրջանի բնակիչներից ովքեր իրենց շնորհակալությունն են հայտնում արհեստավարժ և մարդասեր բժիշկներին` իրենց հոգատար և մասնագիտական կարողությունների, փրկված կյանքերի համար։
Հերթական նամակը Գոռ Խաչյանի ընտանիքից էր, որտեղ մասնավորապես ասվում է.

«Կյանքում լինում են մարդիկ, որոնց երբեք հնարավոր չէ մոռանալ։ Մարդիկ, ովքեր ամենադժվար պահին դառնում են հույս, ուժ և փրկություն։

2026 թվականի հուլիսի 13-ին, Վերիշեն գյուղում տեղի ունեցած ողբերգական վթարի ժամանակ ծանր վնասվածքներ ստացավ մեր որդին՝ Գոռ Նարեկի Խաչյանը (ծնված՝ 23.01.2017 թ.)։ Այդ օրը մեր կյանքը կանգ առավ. վախը, անորոշությունն ու ցավը մեզ պատել էին։ Բայց հենց այդ ամենի մեջ հայտնվեցին մարդիկ, ովքեր իրենց գիտելիքներով, մասնագիտական վարպետությամբ և մեծ սրտով պայքարեցին մեր երեխայի կյանքի համար։

Սիրելի՛ բժիշկ Նարեկ Թունյան և Գորիսի բժշկական անձնակազմ, մեր ընտանիքը բառեր չի գտնում արտահայտելու այն երախտագիտությունը, որ զգում ենք Ձեր հանդեպ։ Դուք մեզ համար պարզապես բժիշկներ չեք. Դուք այն մարդիկ եք, ովքեր երկրորդ կյանք պարգևեցին մեր որդուն և վերադարձրին մեր ընտանիքի ժպիտը, հույսն ու հավատը։

Մեր շնորհակալությունը երբեք չի կարող չափվել բառերով, քանի որ երեխայի կյանքից թանկ ոչինչ չկա։ Մենք ամբողջ կյանքում երախտապարտ կլինենք Ձեզ՝ Ձեր անձնուրաց աշխատանքի, հոգատարության, անսահման մարդկայնության և նվիրումի համար։

Թող Աստված պահապան լինի Ձեզ և Ձեր ընտանիքներին, առողջություն, ուժ և երկար տարիների հաջողություններ պարգևի, որպեսզի դեռ շատ ընտանիքներ ապրեն այն երջանկությունը, որը Դուք պարգևեցիք մեզ։

Խոնարհվում ենք Ձեր կատարած մեծ գործի առաջ։

Անսահման շնորհակալությամբ և խորին հարգանքով՝
Գոռ Նարեկի Խաչյանի ընտանիք»։

Գորիսի ԲԿ֊ում  իրականացվել  է  միաժամանակ  2 վիրահատություն` ոտքերի վարիկոզ երակների հեռացում և արգանդի հեռացում հավելու...
06/08/2026

Գորիսի ԲԿ֊ում իրականացվել է միաժամանակ 2 վիրահատություն`
ոտքերի վարիկոզ երակների հեռացում և արգանդի հեռացում հավելումներով
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
Վերջերս Գորիսի բժշկական կենտրոն էր դիմել Սիսիան քաղաքի 46-ամյա բնակչուհի Ա․ Ն․-ն՝ պարբերաբար կրկնվող արգանդային արյունահոսությունների և որովայնի ստորին հատվածի ցավերի գանգատներով։
Կատարված լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքում հիվանդի մոտ ախտորոշվել էին մեծ չափերի արգանդի միոմատոզ հանգույցներ, ինչպես նաև՝ ստորին վերջույթի երակների թրոմբոֆլեբիտ։

Ախտորոշումից հետո իրականացվել է Գորիսի ԲԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Վիգեն Ղուլունցի և անոթային վիրաբույժ Արմեն Բաբայանի համատեղ խորհրդատվությունը։ Հաշվի առնելով հիվանդի առողջական վիճակը՝ որոշվել է վիրահատական բուժումն իրականացնել համատեղ՝ միաժամանակ կատարելով արգանդի էքստիրպացիա հավելումներով և վենեկտոմիա։

Վիրահատությունն ու հետվիրահատական շրջանն անցել է առանց բարդությունների։ Հիվանդը չորրորդ օրը դուրս է գրվել բժշկական կենտրոնից՝ առողջական վիճակի բարելավմամբ։

Address

Grigor Tatevatsi 31
Goris

Alerts

Be the first to know and let us send you an email when Գորիսի Բժշկական Կենտրոն Goris Medical Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Գորիսի Բժշկական Կենտրոն Goris Medical Center:

Shortcuts

Share

Category