Arevamanuk Psycho-Social Support Foundation

Arevamanuk Psycho-Social Support Foundation Arevamanuk Psycho-Social Support Foundation is one of the leading psychological centers in Gyumri, Armenia.

Leonardo Gmür and Armine Gmür-Karapetyan established the psychological center in 2006. The center employs only highly qualified specialists․

🥳«Արևամանուկ» հոգեբանասոցիալական աջակցության հիմնադրամը հունիսի 1-ին սիրով հրավիրում է բոլոր երեխաներին և ծնողներին՝ միա...
21/05/2026

🥳«Արևամանուկ» հոգեբանասոցիալական աջակցության հիմնադրամը հունիսի 1-ին սիրով հրավիրում է բոլոր երեխաներին և ծնողներին՝ միասին տոնելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը:

Փոքրիկներին սպասվում է անմոռանալի օր՝ լեցուն խնդությամբ ու անակնկալներով՝
🎈Ակտիվ ու զվարճալի խաղեր բոլոր տարիքի երեխաների համար,
🎈Ուրախ շոու սիրելի խաղավարի մասնակցությամբ,
🎈Հրաշքներ, ժպիտներ և վառ հիշողություններ:

🥰Եկեք միասին ստեղծենք գունեղ ու ժպտիտներով լի տոն մեր փոքրիկների համար:

📅 Հունիսի 1-ին, ժամը՝ 12:00-ին
📍 ք․ Գյումրի, «Բարեկամության այգի», «Արևամանուկ» ՀԱՀ-ի տաղավար

🤗Սիրով սպասում ենք բոլորին:

👨‍👩‍👧‍👦 Մայիսի 15-ը` Ընտանիքի միջազգային օրը, հիշեցում է, որ ամուր ընտանիքը առողջ հասարակության հիմքն է։✔ Ընտանիքն այն վ...
15/05/2026

👨‍👩‍👧‍👦 Մայիսի 15-ը` Ընտանիքի միջազգային օրը, հիշեցում է, որ ամուր ընտանիքը առողջ հասարակության հիմքն է։

✔ Ընտանիքն այն վայրն է, որտեղ սկսվում է սերը, ձևավորվում են արժեքները և մարդը իրեն զգում է պաշտպանված։

☺️ «Արևամանուկը» սիրով շնորհավորում է բոլորին ընտանիքի միջազգային օրվա առթիվ։

⚠️ Երեխայի հանդեպ սեռական չարաշահումը լուրջ բռնություն է, որը հաճախ մնում է լռության մեջ։🚫 Այն երեխայի օգտագործումն է սե...
14/05/2026

⚠️ Երեխայի հանդեպ սեռական չարաշահումը լուրջ բռնություն է, որը հաճախ մնում է լռության մեջ։

🚫 Այն երեխայի օգտագործումն է սեփական սեռական ցանկությունները բավարարելու նպատակով։ Չարաշահողը կարող է լինել տղամարդ կամ կին, մեծահասակ, դեռահաս, անգամ երեխային ծանոթ ու վստահելի մարդ։

🔺 Շատ հաճախ չարաշահողները նախ ձեռք են բերում երեխայի վստահությունը, ձևացնում հոգատարություն, ապա վախի, շփոթության կամ մեղավորության զգացման միջոցով ստիպում են լռել։ Նրանք կարող են սպառնալ, համոզել, թե ոչ ոք չի հավատա, կամ ներկայացնել կատարվածը որպես «նորմալ»։

❗ Կարևոր է հիշել՝

🔹 Լռությունը պաշտպանում է չարաշահողին, ոչ թե երեխային։
🔹 Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ապահով և պաշտպանված մանկության։
🔹 Չարաշահումը գրեթե միշտ իրականացվում է գաղտնի։
🔹 Երեխան կարող է չհասկանալ՝ ինչ է կատարվում։
🔹Եվ ամենակարևորը՝ երեխան երբեք մեղավոր չէ կատարվածի համար։

📌Հիշեցնենք, որ «Արևամանուկ» հոգեբանասոցիալական աջակցության հիմնադրամը «Մանկություն առանց բռնության 2» ծրագրի շրջանակում շարունակում է լինել երեխաների և ընտանիքների կողքին՝ տրամադրելով անվճար հոգեբանական և սոցիալական աջակցություն, ապահովելով անվտանգ միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է խոսել, լինել լսված և ստանալ պաշտպանություն։

‼️
06/05/2026

‼️

Վերջին օրերին երեխաների նկատմամբ բռնության դեպքի շուրջ հանրային ուշադրությանը զուգահեռ մտահոգիչ կերպով աճում են նաև այն հրապարակումները, որոնք կարող են բացահայտել տուժած երեխաների ինքնությունը կամ վնասել նրանց վերականգնման գործընթացը։

Երեխաների պաշտպանության ցանցը խոր մտահոգություն է հայտնում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի լուսաբանման ընթացքում արձանագրվող ոչ մասնագիտական և վտանգավոր մոտեցումների վերաբերյալ։

Տարբեր հարթակներում տարածվում են հրապարակումներ և տեսանյութեր, որոնցում փորձ է արվում խոսեցնել երեխաների հարազատներին, այցելել ընտանիքի բնակավայր, հարցեր ուղղել հարևաններին կամ հրապարակել այնպիսի տվյալներ, որոնք կարող են անուղղակիորեն բացահայտել երեխաների ինքնությունը։ Որոշ հրապարակումներում նշվում են նաև ծնողների աշխատանքի վայրերը, համայնքային տվյալներ կամ այլ մանրամասներ, որոնք կարող են նպաստել երեխաների ճանաչելիությանը։

Սա ոչ միայն մասնագիտական էթիկայի խախտում է, այլ նաև կարող է խաթարել երեխայի վերականգնման և պաշտպանության գործընթացը։

Հատկապես վտանգավոր է, երբ հանրային հետաքրքրությունը կամ դիտումներ հավաքելու ցանկությունը դառնում են երեխայի անվտանգության և արժանապատվության հաշվին իրականացվող գործողությունների պատճառ։

Սա անթույլատրելի է։

Երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերի լուսաբանումը պահանջում է առավելագույն զգայունություն, մասնագիտական պատասխանատվություն և երեխայի լավագույն շահի առաջնահերթ ապահովում։ Լանզարոտեի կոնվենցիան, որը վավերացվել է Հայաստանի Հանրապետության կողմից, պարտավորեցնում է պետությանը և մասնագետներին ապահովելու բռնության ենթարկված երեխաների անձնական կյանքի, ինքնության և արժանապատվության պաշտպանությունը։ Նման դեպքերում ցանկացած տեղեկատվություն, որն ուղղակի կամ անուղղակի կերպով բացահայտում է երեխային, կարող է հանգեցնել կրկնակի վնասի, պիտակավորման, ահաբեկման և հետագա հոգեբանական տրավմայի։

Մենք կոչ ենք անում լրագրողներին, բլոգերներին, լրատվամիջոցներին և սոցիալական հարթակներում ակտիվ բոլոր անձանց առաջնորդվել «մի վնասիր» սկզբունքով։ Երեխայի պատմությունը երբեք չպետք է վերածվի հանրային սպառման նյութի։

Եթե իսկապես մտահոգված եք երեխաների պաշտպանությամբ, ապա մի՛ վերածեք նրանց պատմությունը սենսացիոն բովանդակության։ Պաշտպանել երեխային նշանակում է պաշտպանել նաև նրա գաղտնիությունը, արժանապատվությունը և անվտանգությունը՝ չհրապարակելով այնպիսի մանրամասներ, որոնք կարող են բացահայտել նրա ինքնությունը կամ խորացնել արդեն հասցված վնասը։

Այս տարի աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ «Հիշում եմ և պահանջում» այս ուղերձով հա...
24/04/2026

Այս տարի աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ «Հիշում եմ և պահանջում» այս ուղերձով հայ ժողովուրդն աշխարհի տարբեր ծայրերում հիշում է քսաներորդ դարի ծանրագույն պատմական իրադարձությունները և հարգանքի տուրք մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին:

15/04/2026

📌«Արևամանուկ» հոգեբանասոցիալական աջակցության հիմնադրամը իրականացնում է «Մանկություն առանց բռնության ІІ» ծրագիրը, որը ուղղված է բռնության կանխարգելմանը։

🖇️Ծրագրի շրջանակում բարձրաձայնվում են բռնության տարբեր ձևերը, դրանց արձագանքման, ճանաչման և կանխարգելման կարևորությունը։

🔸Բռնությունը կարող է դրսևորվել ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական, հուզական և սոցիալական մակարդակներում՝ ունենալով լուրջ հետևանքներ անհատի բարեկեցության և հոգեկան առողջության վրա։

🎥Ներկայացված հոլովակում անդրադարձ է կատարվում թեմայի կարևոր ասպեկտներին՝ նպաստելով իրազեկվածության բարձրացմանը։

✔️Հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը՝ ուղղված անվտանգ և աջակցող միջավայրի ձևավորմանը։

📑Ծրագրին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք զանգահարել՝ 093-15-94-70 կամ գրել հաղորդագրություն։

14/04/2026

🖇️

📌
13/04/2026

📌

🤲

💛 Grâce aux donateurs et donatrices du BICE, des enfants marqués par la guerre, l’exil, les violences et la précarité vont pouvoir se reconstruire.
Merci à vous pour votre mobilisation lors de notre campagne de Carême 2026, qui soutenait nos initiatives Résilience.

Avec les fonds collectés, le BICE et ses partenaires pourront accompagner des garçons et des filles en Arménie, au Burkina Faso, en RD Congo, au Togo et en Ukraine, en leur offrant :
✅ un suivi psychologique pour surmonter les traumatismes,
✅ des espaces sécurisés pour s’exprimer,
✅ un appui aux familles et aux professionnels pour mieux les entourer.

🌱 Pas à pas, ces enfants retrouvent confiance et dignité.

💫 Merci d’avoir ouvert un chemin de vie pour eux.
Ensemble, continuons à faire grandir l’espérance.

🖇️Սույն թվականի մարտի 31-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի  նախագահությամբ տեղի է ունեցել նախարա...
06/04/2026

🖇️Սույն թվականի մարտի 31-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։

✅Նիստի ընթացքում քննարկվել են զբաղվածության ոլորտի առաջնահերթություններն ու գործող ծրագրերը։

👩‍🎓«Արևամանուկ» ՀԱՀ-ից հանդիպմանը մասնակցել է սոցիալական աշխատող Հերմինե Այվազյանը։

🖇️
02/04/2026

🖇️

Address

Shahumyan 69st
Gyumri
3101

Opening Hours

Monday 09:30 - 18:00
Tuesday 09:30 - 18:00
Wednesday 09:30 - 18:00
Thursday 09:30 - 18:00
Friday 09:30 - 18:00

Telephone

+37493159470

Alerts

Be the first to know and let us send you an email when Arevamanuk Psycho-Social Support Foundation posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category