Gyumri Medical center

Gyumri Medical center Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Gyumri Medical center, Hospital, Gyumri.

Ամերիկահայ նշանավոր պրոֆեսոր, մանկաբարձ-գինեկոլոգ, մեծ բարերար Պետրոս Քոջյանը ևՇենգավիթ ԲԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական ծա...
25/05/2026

Ամերիկահայ նշանավոր պրոֆեսոր, մանկաբարձ-գինեկոլոգ, մեծ բարերար Պետրոս Քոջյանը և
Շենգավիթ ԲԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական ծառայության բղեկավար Ա. Սիրունյանը հունիսի 9-ին և 10-ին կայցելեն Գյումրու բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք։

Այցի շրջանակներում բժշկական խորհրդատվություն կտրամադրվի քաղաքացիներին, իսկ անհրաժեշտության դեպքում կիրականացվեն վիրահատություններ։

Անմիզապահության հետ կապված վիրահատությունների դեպքում՝ ցանցը (TOT) կտրամադրվի անվճար։

Հետազոտությունների և վիրահատությունների համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել:
Լրացուցիչ տեղեկությունների, հերթագրման համար զանգահարել՝ 091055483

2026 թվականի մայիսի 9–12-ը Իսպանիայի Բարսելոնա քաղաքում անցկացվել է Եվրոպական սրտաբանության ընկերության Սրտային անբավարա...
21/05/2026

2026 թվականի մայիսի 9–12-ը Իսպանիայի Բարսելոնա քաղաքում անցկացվել է Եվրոպական սրտաբանության ընկերության Սրտային անբավարարության ասոցիացիայի (HFA/ESC) ամենամյա միջազգային գիտական կոնգրեսը՝ Heart Failure 2026 խորագրով։

Միջոցառումը համարվում է սրտային անբավարարության ոլորտի աշխարհի առաջատար գիտաժողովներից մեկը, որտեղ ներկայացվում են վերջին տարիների գիտական նորությունները, կլինիկական փորձարկումների արդյունքները, բուժման նոր մոտեցումները, ինչպես նաև թվային առողջապահության և արհեստական բանականության կիրառությունները սրտաբանության մեջ։ Կոնգրեսը միավորում է աշխարհի հարյուրավոր երկրների սրտաբանների, հետազոտողների և բուժաշխատողների՝ փորձի փոխանակման և մասնագիտական զարգացման նպատակով։

Այս տարվա կոնգրեսը տեղի է ունեցել Բարսելոնայի Fira Gran Via կենտրոնում և ներառել է թեմատիկ նիստեր՝ սկսած սրտային անբավարարության կանխարգելումից մինչև նոր դեղորայքային մոտեցումներ, սարքավորումներ և հիվանդների մոնիթորինգի ժամանակակից մեթոդներ։

Միջոցառմանը մասնակցել է նաև Գյումրու բժշկական կենտրոնի սրտաբանական ինտենսիվ թերապիայի ծառայության պատասխանատու Տաթևիկ Մանուկյանը։

Գյումրու բժշկական կենտրոնում 2026 թվականի մայիսի 18-ին տեղի է ունեցել «Դիաբետիկ կետոացիդոզ (ԴԿԱ)․ ոչ միայն բարձր գլյուկո...
19/05/2026

Գյումրու բժշկական կենտրոնում 2026 թվականի մայիսի 18-ին տեղի է ունեցել «Դիաբետիկ կետոացիդոզ (ԴԿԱ)․ ոչ միայն բարձր գլյուկոզա, այլև մետաբոլիկ շտապ իրավիճակ» թեմայով կրեդիտավորված դասընթացը։

Դասընթացին մասնակցել է թվով 100 բուժքույր։ Մասնակիցներին ներկայացվել են դիաբետիկ կետոացիդոզի վաղ ախտորոշման, շտապ բուժօգնության կազմակերպման, մետաբոլիկ խանգարումների կառավարման և բուժքույրական խնամքի առանձնահատկությունները։

Դասընթացավար` Մարի Սարյանն։

Դասընթացը կազմակերպվել է Santé Arménie Medical Academy-ի աջակցությամբ։

Գյումրու բժշկական կենտրոնի Նյարդաբանության բաժանմունքի ավագ բուժքույր Քրիստինե Սարգսյանը և Համաճարակաբանության ծառայությ...
13/05/2026

Գյումրու բժշկական կենտրոնի Նյարդաբանության բաժանմունքի ավագ բուժքույր Քրիստինե Սարգսյանը և Համաճարակաբանության ծառայության բուժքույր Արևիկ Խզեյանը Բուժքույրի միջազգային օրվա առթիվ մասնակցել են Ազգային բժշկական պալատի կողմից կազմակերպված աշխատաժողովին։

Աշխատաժողովի ընթացքում Արևիկ Խզեյանը ՀՀ առողջապահության նախարարի որոշմամբ արժանացել է պատվոգրի՝ առողջապահության ոլորտում ցուցաբերած նվիրված, պատասխանատու և անմնացորդ աշխատանքի, մասնագիտական բարձր պատրաստվածության և մարդասիրական վերաբերմունքի համար։

Գյումրու բժշկական կենտրոնում անցկացվել է հայ-ֆրանսիական 4-րդ կոնֆերանսը՝ «Խնամքի անվտանգություն և լավագույն պրակտիկա» թե...
12/05/2026

Գյումրու բժշկական կենտրոնում անցկացվել է հայ-ֆրանսիական 4-րդ կոնֆերանսը՝ «Խնամքի անվտանգություն և լավագույն պրակտիկա» թեմայով։

Կոնֆերանսի շրջանակում քննարկվել են էթիկան և դեոնտոլոգիան բուժքույրական պրակտիկայում, անձնի օժտությունը և հիվանդի հարցազրույցների հմտությունները, դժվար երակային հասանելիության (DIVA) կառավարումը, վերքերի կանխարգելումն ու բուժումը, ինչպես նաև անտիբիոտիկների ճիշտ կիրառման թեմաները։ Դասընթացի ընթացքում իրականացվել են նաև գործնական աշխատանքներ։

Վերապատրաստմանը մասնակցել է Շիրակի մարզի շուրջ 230 բուժքույր, ովքեր անցել են կրեդիտավորված դասընթաց։

Գյումրու բժշկական կենտրոնը շնորհակալություն է հայտնում Santé Arménie Medical Academy -ին արդյունավետ համագործակցության և մասնագիտական փորձի փոխանակման համար։

Հարգելի՛ բուժքույրեր,Սրտանց շնորհավորում եմ ձեզ Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ։Ձեր մասնագիտությունը միայն աշխատանք չ...
12/05/2026

Հարգելի՛ բուժքույրեր,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ։

Ձեր մասնագիտությունը միայն աշխատանք չէ․ դա ամենօրյա նվիրում է, հոգատարություն և պատասխանատվություն մարդկային կյանքի ու առողջության հանդեպ։

Հիվանդանոցում առաջին աջակցող ձեռքը հաճախ հենց բուժքրոջն է պատկանում, և ձեր հոգատար վերաբերմունքը բուժման կարևորագույն մասն է։

Այսօր ևս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել ձեր կատարած աշխատանքի կարևորությունը։ Ձեր համբերությունը, պրոֆեսիոնալիզմը և մարդասիրությունը արժանի են բարձր գնահատանքի ու շնորհակալության։

Մաղթում եմ ձեզ առողջություն, ուժ, խաղաղություն, մասնագիտական նոր հաջողություններ և գնահատված աշխատանք։

Շնորհակալություն ձեր անձնվեր ծառայության համար։

Արմեն Իսահակյան
Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն

11/05/2026

Նորածնային ակնային սքրինինգ, անհասության ռետինոպատիա, նախադպրոցական տարիքում նկատվող տեսողական շեղումներ: Այս և այլ հարցերի մասին խոսել է Գյումրու ԲԿ մանկական ակնաբույժ Հասմիկ Թանայանը

Գյումրու բժշկական կենտրոնի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետ Աննա Սիմոնյանի համար մարդկանց հետ աշխատանքը պարզապ...
08/05/2026

Գյումրու բժշկական կենտրոնի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետ Աննա Սիմոնյանի համար մարդկանց հետ աշխատանքը պարզապես մասնագիտություն չէ, այլ արժեք ու առաքելություն։

Տարիների հետևողական աշխատանքի, թիմի նկատմամբ հոգատարության և մարդկային հարաբերությունների ճիշտ կառավարման շնորհիվ նա դարձել է ոլորտում առանձնացող մասնագետներից մեկը։

«Հայաստանի լավագույն HR կառավարիչ 2025» ճանաչումը նրա համար միայն անձնական հաջողություն չէ․ այն նաև գնահատական է Գյումրիի և Գյումրու բժշկական կենտրոնի ներդրած աշխատանքի ու ձևավորած միջավայրի նկատմամբ։

Իր զգացողությունների մասին Աննա Սիմոնյանը խոսում է անկեղծ ու հուզական.

«Անկեղծ ասած անակնկալի եկա։ Հաճելի էր ու պարտավորեցնող։ Պատկերացնու՞մ եք, այդ պահին ավելի շատ ուրախացա ոչ այնքան իմ անունը լսելով, որքան` Գյումրու բժշկական կենտրոն անունը լսելով։ Ես երջանիկ եմ, որ բարձր պահեցին իմ Գյումրիի, իմ քաղաքի անունը»։

Աննա Սիմոնյանի հարցազրույցը Գործք ամսագրին` ստորև

📢 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՏեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 8-ին, մարզային համագործակցության շրջանակում «Գյումրու բժշկական...
05/05/2026

📢 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 8-ին, մարզային համագործակցության շրջանակում «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի համագործակցությամբ, «Գյումրու բժշկական կենտրոն»-ի ավստրիական մանկական բաժանմունքում կկազմակերպվեն անվճար խորհրդատվություններ հետևյալ նեղ
մասնագետների կողմից՝

գաստրոէնտերոլոգ
դիմածնոտային վիրաբույժ
ընդհանուր վիրաբույժ
կրծքային վիրաբույժ
մանկաբույժ
նեոնատոլոգ
նյարդաբան
նյարդավիրաբույժ
պլաստիկ վիրաբույժ
ռեաբիլիտոլոգ (ֆիզիոթերապևտ)
ռեանիմատոլոգ
քիթ-կոկորդ-ականջաբան
օրթոպեդ-վնասվածքաբան

🕚 Խորհրդատվությունների ժամերը՝ 11:00–14:00

🕒 Դասախոսություններ (բժիշկների համար)՝ 15:00–17:00

📌 Մասնակցությունը հնարավոր է միայն նախապես գրանցվելու դեպքում։
Գրանցվելու համար զանգահարել՝ 09:00–18:00 ժամանակահատվածում հետևյալ հեռախոսահամարով՝
📞 077 21 98 08

Մեծարգո Արա Բաբլոյան,Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ։Որպես մանկաբույժ և առողջապահության ոլորտի փորձառու կա...
05/05/2026

Մեծարգո Արա Բաբլոյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ։

Որպես մանկաբույժ և առողջապահության ոլորտի փորձառու կազմակերպիչ՝ Ձեր երկարամյա գործունեությունը նշանակալի հետք է թողել Հայաստանի բժշկական համակարգում։

Հատկապես բարձր ենք գնահատում Ձեր ներդրումը Գյումրու բժշկական կենտրոնի ավստրիական մանկական բաժանմունքի կայացման և զարգացման գործում, ինչը տարիներ շարունակ նպաստել է մեր պացիենտների առողջության պահպանմանն ու որակյալ բուժօգնության ապահովմանը։

Ձեզ մաղթում եմ ամուր առողջություն, նորանոր ձեռքբերումներ և շարունակական հաջողություններ Ձեր պատասխանատու և նվիրյալ գործունեության մեջ։

Հարգանքով՝
Արմեն Իսահակյան
Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այցելել է Գյումրու բժշկական կենտրոն։ Կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի ուղեկցու...
28/04/2026

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այցելել է Գյումրու բժշկական կենտրոն։

Կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի ուղեկցությամբ նա շրջել է բուժհաստատությունում, հանդիպել բուժանձնակազմին և բուժառուներին, ծանոթացել աշխատանքային պայմաններին ու ընթացող գործընթացներին։

Նախարարը ծանոթացել է առողջապահության համընդհանուր ապահովագրության ներդրման արդյունքներին ու դրանց ազդեցությանը մատուցվող ծառայությունների վրա։

Առողջապահության նախարարության կողմից Գյումրու բժշկական կենտրոնին տրամադրվել է ժամանակակից էնդոսկոպիկ համակարգ, որը հնարավորություն է տալիս իրականացնել ներքին օրգանների բարձր ճշգրտությամբ ախտորոշում՝ բարձրացնելով բժշկական ծառայությունների որակը և ապահովելով ավելի արդյունավետ բուժօգնություն։

Նախարարը ծանոթացել է նաև Գյումրու բժշկական կենտրոնի ծննդատան նոր շենքի աշխատանքների ընթացքին։

Address

Gyumri

Alerts

Be the first to know and let us send you an email when Gyumri Medical center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category