01/06/2026
👶👧👦 Յուրաքանչյուր երեխա արժանի է աշխարհը տեսնել պարզ, գունեղ և հստակ։
👧👦 Շնորհավոր Երեխաների միջազգային օրը։👁️❤️
Երեխաների տեսողության խնդիրների վաղ հայտնաբերումը կարևոր նշանակություն ունի նրանց հետագա զարգացման, ուսման և կյանքի որակի համար։ Շատ դեպքերում ծնողները չեն նկատում տեսողության խանգարումները, քանի որ երեխաները հաճախ չեն բողոքում կամ չեն գիտակցում, որ վատ են տեսնում։
Հենց այդ պատճառով մեծ կարևորություն ունի երեխաների տեսողության սքրինինգը և ժամանակին իրականացվող ակնաբուժական զննումները։Ապրիլ և մայիս ամիսներին հնարավորություն ունեցա դասախոսություններ անցկացնել (առողջապահության նախարարության և հայկական ակնաբուժության նախագծի կողմից կազմակերպված) ընտանեկան բժիշկների, մանկաբույժների և բուժքույրերի համար՝ նվիրված երեխաների տեսողության սքրինինգին, վաղ հայտնաբերմանը և ակնաբուժական խնդիրների կանխարգելմանը։
Համոզված եմ, որ բժիշկների և բուժքույրերի գիտելիքների շարունակական զարգացումը կնպաստի հազարավոր երեխաների տեսողության պահպանմանն ու առողջ ապագային։
Այս գեղեցիկ օրվա առթիվ բոլոր երեխաներին մաղթում եմ առողջություն, անհոգ մանկություն, հաջողություններ և պայծառ հայացք դեպի ապագա։ 🌈✨
Սիրով՝
Աննա Օհանջանյան
Մանկական և մեծահասակների ակնաբույժ