Սպիտակի Բժշկական Կենտրոն

Սպիտակի Բժշկական Կենտրոն Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Սպիտակի Բժշկական Կենտրոն, Medical and health, ք․ Սպիտակ, Երևանյան խճուղի 1, Spitak.

26/08/2026

🫶Գնահատված նվիրում․ Սպիտակի ԲԿ ❤️

🇦🇲Սպիտակի բժշկական կենտրոնի աշխատակիցները պարգևատրվել են շնորհակալագրերով♻️Լոռու մարզի բուժաշխատողներին նվիրված հանդիսավ...
24/08/2026

🇦🇲Սպիտակի բժշկական կենտրոնի աշխատակիցները պարգևատրվել են շնորհակալագրերով

♻️Լոռու մարզի բուժաշխատողներին նվիրված հանդիսավոր միջոցառման շրջանակում շնորհակալագրերի են արժանացել Սպիտակի բժշկական կենտրոնի մի շարք աշխատակիցներ։

🇦🇲Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի կողմից շնորհակալագրեր են հանձնվել դեղատան վարիչ Անահիտ Աբգարյանին և մանկաբույժ Թագուհի Հովակիմյանին:

🇦🇲Հայաստանի առողջապահության աշխատողների արհմիության ՃՀՄ նախագահ Շուշան Պետրոսյանի կողմից պատվոգրերով ու հուշանվերներով են պարգևատրվել վիրահատարանի բուժքույրեր Հերմինե Գալստյանն ու Արմինե Բարեղամյանը:

🫶Շնորհավորում ենք մեր բուժաշխատողներին՝ մաղթելով անսպառ էներգիա և նորանոր մասնագիտական ձեռքբերումներ։. @ՀՀ առողջապահության նախարարություն.
ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմ

👩‍⚕️Բժշկության մեջ կան հանդիպումներ, որոնք ժամանակի ընթացքում ստանում են առանձնահատուկ նշանակություն։ 💙Իսկ այս սոնոգրաֆի...
21/08/2026

👩‍⚕️Բժշկության մեջ կան հանդիպումներ, որոնք ժամանակի ընթացքում ստանում են առանձնահատուկ նշանակություն։
💙Իսկ այս սոնոգրաֆիայի կադրում փոքրիկի բարձրացրած ձեռքը կարծես իր առաջին փոքրիկ «ողջույնն» է՝ դեռ աշխարհ գալուց առաջ։

👶Երբեմնի փոքրիկը, որին բժշկուհին տեսել էր դեռ չծնված՝ սոնոգրաֆիայի էկրանին, այսօր արդեն նրա գրկում է։

📸Նկարում՝ սոնոգրաֆիստ Հեղինե Գրիգորյանն է և այն փոքրիկը, ում սոնոգրաֆիան նա կատարել էր դեռ մայրիկի որովայնում։ ✨ ՀՀ առողջապահության նախարարություն

19/08/2026

📍Սպիտակի բժշկական կենտրոնում առաջին անգամ իրականացել է միզապարկի և շագանակագեղձի բիպոլյար տրանսուրետրալ վիրահատություն՝ ժամանակակից էնդոսկոպիկ մեթոդով։

♻️Սա նոր փուլ է կենտրոնի ուրոլոգիական ծառայության զարգացման ճանապարհին, որը հնարավորություն է տալիս մի շարք վիրահատություններ իրականացնել արդեն մարզում՝ առանց հիվանդներին այլ կենտրոններ ուղեգրելու։ Բժշկական կենտրոնում նոր է սկսել գործել ուրոլոգիական ծառայությունը։

✍️Նոր ծառայության ներդրմամբ Սպիտակի բժշկական կենտրոնում ընդլայնվում է մասնագիտացված բժշկական օգնության շրջանակը։

🏥Բնակիչներն արդեն կարող են այստեղ անցնել լիարժեք ուրոլոգիական հետազոտություն, նաև ստանալժամանակակից վիրահատական բուժում։ ՀՀ առողջապահության նախարարություն

14/08/2026

🤰Նախածննդյան կարեւոր սկրինգային ծրագիրն այլեւս հասանելի է Լոռիում.

👩‍🍼Սպիտակի բժշկական կենտրոնում իրականացվում է պտղի պրենատալ սքրինինգային ծրագիրը:

👩‍⚕️Հետազոտությունն իրականացվում է փորձառու բժիշկ Հեղինե Գրիգորյանի կողմից

☎️Հերթագրման համար այցելել Սպիտակի ԲԿ կամ զանգահարել 0255 22308 հեռախոսահամարին

13/08/2026

📍Նոր ծառայության գործարկմամբ բազմաթիվ բուժառուներ բուժում կստանան հենց Սպիտակում.
♻️Սպիտակի բժշկական կենտրոնը շարունակում է նոր ծառայությունների ներդրումը, ինչպես նաև ժամանակակից սարքավորումներով համալրման գործընթացը։
🎗️Օնկովիրաբուժական ծառայությունը կնպաստի ուռուցքային հիվանդությունների ավելի վաղ հայտնաբերմանը և բուժման հասանելիության բարձրացմանը Սպիտակի և հարակից համայնքների բնակիչների համար։
✍️Առաջիկայում կենտրոնի ծառայությունների շրջանակն ու հնարավորությունները շարունակելու են ընդլայնվել։
🎥Մանրամասները՝ տեսանյութում. ՀՀ առողջապահության նախարարություն

12/08/2026

🏥 Մեր բկ-ում գրեթե ամեն շաբաթ գրանցվում են դեղորայքից և կենցաղային քիմիական նյութերից երեխաների թունավորման դեպքերը.

10/08/2026

✨Սպիտակի մանկական վերականգնողական կենտրոնի լոգոպեդ Գոհար Հովսեփյանը տարիների հարուստ փորձառություն ունեցող մասնագետ է:

❤️Աշխատանքի հանդեպ անսահման նվիրվածությունը, երեխաների հանդեպ անկեղծ սերն ու բարձր պրոֆեսիոնալիզմն օգնում են նրան յուրաքանչյուր փոքրիկի համար գտնել զարգացման ու ինքնաարտահայտման լավագույն ուղին: ՀՀ առողջապահության նախարարություն

Address

ք․ Սպիտակ, Երևանյան խճուղի 1
Spitak
1801

Alerts

Be the first to know and let us send you an email when Սպիտակի Բժշկական Կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Սպիտակի Բժշկական Կենտրոն:

Shortcuts

Share