Ձեր Հոգեբանը

Ձեր Հոգեբանը Բալանսավորված և առողջ սննդակարգ:
Հոգեբանական աջակցություն

Հոգեբանական ծառայություններ ուղված ավելորդ քաշի խնդրի լուծմանը:
Հատուկ անհատական սննդակարգի մշակում:

Սա այն հարցերից է, որի շուրջ հաճախ ասում են․ «Բայց եթե հոգեբանը մասնագետ է, ինչո՞ւ չի կարող օգնել իր հարազատին»։Հարազատի...
26/08/2026

Սա այն հարցերից է, որի շուրջ հաճախ ասում են․ «Բայց եթե հոգեբանը մասնագետ է, ինչո՞ւ չի կարող օգնել իր հարազատին»։Հարազատի հետ հոգեթերապիա իրականացնելը խորհուրդ չի տրվում, հատկապես եթե այդ մարդուն շատ լավ ես ճանաչում։Պատճառը միայն այն չէ, որ նա հարազատ է, այլ այն, որ հոգեթերապևտը արդեն ունի նրա մասին ձևավորված պատկերացումներ, գիտի նրա պատմությունը, բնավորությունը, հարաբերությունները և կարող է ակամա ընկնել սուբյեկտիվության մեջ։Օրինակ՝ եթե հարազատդ ինչ-որ բան է պատմում, դու կարող ես այն ընկալել ոչ միայն որպես թերապևտ, այլ նաև որպես մարդ, ով արդեն գիտի նրա անցյալը։Հոգեթերապիայի հիմքում կա մասնագիտական չեզոքություն և թերապևտիկ սահմաններ։Եթե հոգեթերապևտը աշխատում է իր հարազատի կամ շատ մտերիմ մարդու հետ, նա արդեն ունի այդ մարդու մասին ձևավորված պատկերացում․ գիտի նրա անցյալը, բնավորությունը, հարաբերությունները, կոնֆլիկտները և կյանքի տարբեր իրավիճակները։

Եվ հենց այստեղ է առաջանում հիմնական խնդիրը․
թերապևտը կարող է լսել ոչ թե միայն այն, ինչ մարդը պատմում է հիմա, այլ նաև այն, ինչ արդեն գիտի նրա մասին։

Օրինակ՝ նույն խոսքը անծանոթ հաճախորդի դեպքում կարող ես ուսումնասիրել առանց նախնական կարծիքի, իսկ հարազատի դեպքում արդեն ունես սեփական փորձ և հույզեր նրա նկատմամբ։Դրա համար մասնագիտական առումով ավելի ճիշտ է հարազատին ուղղորդել մեկ այլ հոգեթերապևտի մոտ։Սա հրաժարվել չէ։ Սա մասնագիտական սահման պահել է։Հոգեթերապիան պահանջում է «մաքուր» մասնագիտական հարաբերություն 0 ինֆիրմացիա դիմացինի մասին, իսկ այլ դեպքում թերապևտիկ ազատությունն արդեն սահմանափակվում է։Հարազատիդ կարող ես լսել, կողքին լինել, աջակցել, անհրաժեշտության դեպքում օգնել մասնագետ գտնել։
Բայց հոգեթերապևտիկ գործընթացը ավելի ճիշտ է իրականացնել մեկ այլ մասնագետի հետ։

Նախանձը այն զգացմունքն է, որի մասին մարդիկ հաճախ չեն սիրում խոսել։ Շատերը նույնիսկ դժվարանում են ընդունել, որ նախանձում ...
20/08/2026

Նախանձը այն զգացմունքն է, որի մասին մարդիկ հաճախ չեն սիրում խոսել։ Շատերը նույնիսկ դժվարանում են ընդունել, որ նախանձում են, որովհետև այն անմիջապես կապում են «վատ մարդու» լինելու հետ։
Բայց նախանձ զգալը ինքնին մարդուն վատ կամ չար չի դարձնում։ Կարևոր է հասկանալ՝ ինչ է թաքնված այդ զգացողության տակ և ինչպես ենք մենք արձագանքում դրան։
Ի՞նչ է նախանձը:Նախանձը սովորաբար առաջանում է այն ժամանակ, երբ մենք տեսնում ենք մեկ ուրիշի մոտ ինչ-որ բան, որը ինքներս ենք ցանկանում ունենալ։
Օրինակ՝
մեկը ստանում է այն աշխատանքը, որի մասին դու երազում էիր,
* ընկերուհիդ ամուսնանում է, իսկ դու ցանկանում ես հարաբերություններ ունենալ,
* ինչ-որ մեկը ունի այն արտաքին տեսքը, որին դու ձգտում ես,
* մեկ ուրիշը հաջողության է հասնում այն ոլորտում, որտեղ դու երկար ժամանակ աշխատում ես։
Այդ պահին կարող է առաջանալ ներքին միտք․
«Ինչո՞ւ նրա մոտ ստացվեց, իսկ իմ մոտ՝ ոչ»։
Եվ այստեղ նախանձը հաճախ կապված է ոչ այնքան այդ մարդու, որքան մեր սեփական չբավարարված կարիքների և ցանկությունների հետ։
Նախանձի հիմքում հաճախ համեմատությունն է
Մարդու ուղեղը բնականորեն համեմատում է իրեն ուրիշների հետ։ Սակայն երբ համեմատությունը դառնում է մշտական, ուրիշի հաջողությունը կարող է սկսել ընկալվել որպես սեփական անհաջողություն։
Օրինակ՝
«Նա ավելի գեղեցիկ է → ուրեմն ես բավականաչափ գեղեցիկ չեմ»։
«Նա ավելի շատ է վաստակում → ուրեմն ես հաջողակ չեմ»։
«Նա արդեն ընտանիք ունի → ուրեմն ես ուշացել եմ»։

Նախանձը այն զգացմունքն է, որի մասին մարդիկ հաճախ չեն սիրում խոսել։ Շատերը նույնիսկ դժվարանում են ընդունել, որ նախանձում ...
20/08/2026

Նախանձը այն զգացմունքն է, որի մասին մարդիկ հաճախ չեն սիրում խոսել։ Շատերը նույնիսկ դժվարանում են ընդունել, որ նախանձում են, որովհետև այն անմիջապես կապում են «վատ մարդու» լինելու հետ։

Բայց նախանձ զգալը ինքնին մարդուն վատ կամ չար չի դարձնում։ Կարևոր է հասկանալ՝ ինչ է թաքնված այդ զգացողության տակ և ինչպես ենք մենք արձագանքում դրան։

Ի՞նչ է նախանձը

Նախանձը սովորաբար առաջանում է այն ժամանակ, երբ մենք տեսնում ենք մեկ ուրիշի մոտ ինչ-որ բան, որը ինքներս ենք ցանկանում ունենալ։

Օրինակ՝

* մեկը ստանում է այն աշխատանքը, որի մասին դու երազում էիր,
* ընկերուհիդ ամուսնանում է, իսկ դու ցանկանում ես հարաբերություններ ունենալ,
* ինչ-որ մեկը ունի այն արտաքին տեսքը, որին դու ձգտում ես,
* մեկ ուրիշը հաջողության է հասնում այն ոլորտում, որտեղ դու երկար ժամանակ աշխատում ես։

Այդ պահին կարող է առաջանալ ներքին միտք․
«Ինչո՞ւ նրա մոտ ստացվեց, իսկ իմ մոտ՝ ոչ»։

Եվ այստեղ նախանձը հաճախ կապված է ոչ այնքան այդ մարդու, որքան մեր սեփական չբավարարված կարիքների և ցանկությունների հետ։

Նախանձի հիմքում հաճախ համեմատությունն է

Մարդու ուղեղը բնականորեն համեմատում է իրեն ուրիշների հետ։ Սակայն երբ համեմատությունը դառնում է մշտական, ուրիշի հաջողությունը կարող է սկսել ընկալվել որպես սեփական անհաջողություն։

Օրինակ՝

«Նա ավելի գեղեցիկ է → ուրեմն ես բավականաչափ գեղեցիկ չեմ»։
«Նա ավելի շատ է վաստակում → ուրեմն ես հաջողակ չեմ»։
«Նա արդեն ընտանիք ունի → ուրեմն ես ուշացել եմ»։

Այսինքն՝ ուրիշի ունեցածը սկսում է ազդել սեփական արժեքի ընկալման վրա։

Կլեպտոմանիա․ երբ գողությունը պարզապես «գողություն» չէԿլեպտոմանիան հոգեկան առողջության խանգարում է, որի դեպքում մարդը կրկ...
14/08/2026

Կլեպտոմանիա․ երբ գողությունը պարզապես «գողություն» չէ

Կլեպտոմանիան հոգեկան առողջության խանգարում է, որի դեպքում մարդը կրկնվող կերպով ապրում է այնպիսի իրեր վերցնելու ուժեղ, դժվար վերահսկելի մղում, որոնք իրականում իրեն անհրաժեշտ չեն և հաճախ էլ մեծ արժեք չունեն։

Կարևոր է հասկանալ՝ կլեպտոմանիան նույնը չէ, ինչ սովորական գողությունը։

🔹 Ի՞նչ է տեղի ունենում կլեպտոմանիայի դեպքում։

Մարդը կարող է նախքան գործողությունը զգալ ներքին լարվածություն, անհանգստություն կամ ուժեղ մղում։ Իրերը վերցնելուց հետո կարող է կարճ ժամանակով զգալ թեթևացում կամ հաճույք։ Դրանից հետո հաճախ առաջանում են մեղքի, ամոթի, վախի կամ ինքնադատաստանի զգացումներ։

Ստացվում է մի շրջան՝

մղում → լարվածություն → իր վերցնել → կարճատև թեթևացում → մեղավորության/ամոթի զգացում → կրկին մղում։

🔹 Ի՞նչն է բնորոշ կլեպտոմանիային։

Կլեպտոմանիա ունեցող մարդը սովորաբար՝

• չի վերցնում իրերը ֆինանսական շահ ստանալու նպատակով,
• հաճախ նախապես չի ծրագրում գողությունը,
• կարող է վերցնել այնպիսի իրեր, որոնց իրականում կարիքը չունի,
• դժվարանում է դիմադրել առաջացող մղմանը,
• գործողությունից առաջ զգում է աճող լարվածություն,
• գործողությունից հետո կարող է զգալ թեթևացում կամ հաճույք,
• հետագայում կարող է ուժեղ ամոթ և մեղավորություն զգալ։

Որոշ մարդիկ նույնիսկ վերցրած իրերը պահում են, վերադարձնում, նվիրում կամ պարզապես կուտակում են՝ առանց դրանց իրական օգտագործման։Այն կարող է հանդիպել տարբեր տարիքի մարդկանց մոտ։ Մարդը կարող է արտաքինից լիովին բարեկեցիկ և հաջողակ լինել, ունենալ բավարար ֆինանսական հնարավորություններ և միևնույն է՝ ունենալ այդպիսի մղումներ։Սակայն միայն այն փաստը, որ մարդը ասում է՝ «չկարողացա ինձ կանգնեցնել», դեռ ինքնին չի նշանակում, որ նրա մոտ կլեպտոմանիա կա։ Ախտորոշումը կատարում է համապատասխան մասնագետը՝ գնահատելով ամբողջ պատկերը իսկ լուծումը՝ հոգեթերապիա։ #հոգեբանություն #կլեպտոմանիա #հոգեկանառողջություն #հոգեթերապիա #հոգեբան կախվածություններ իմպուլսիվվարք

Սովորական անհանգստության դեպքում մարդը կարող է անհանգստանալ որևէ իրական խնդրի պատճառով․ օրինակ՝ քննությունից, աշխատանքից...
13/08/2026

Սովորական անհանգստության դեպքում մարդը կարող է անհանգստանալ որևէ իրական խնդրի պատճառով․ օրինակ՝ քննությունից, աշխատանքից, առողջությունից կամ կարևոր հանդիպումից։ Երբ իրավիճակը լուծվում է կամ վտանգն անցնում է, անհանգստությունը սովորաբար նվազում է։
Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման (ՕԿԽ) դեպքում անհանգստությունը հաճախ ուղեկցվում է անցանկալի, կրկնվող մտքերով՝ օբսեսիաներով, և մարդը փորձում է այդ անհանգստությունը նվազեցնել որոշակի գործողություններով կամ մտավոր արարողություններով՝ կոմպուլսիաներով։
Օրինակ՝
1.🟢«Գուցե դուռը չեմ փակել» — սովորական անհանգստություն կարող է լինել։
🔴Բայց եթե մարդը տասնյակ անգամ վերադառնում է ստուգելու, թե դուռը փակ է, և չի կարողանում հանգստանալ՝ նույնիսկ հասկանալով, որ հավանաբար փակել է, դա կարող է լինել ՕԿԽ-ի դրսևորում։
2․ Ձեռքերը լվանալու օրինակ
🟢 Սովորական անհանգստություն
Դու փողոցից տուն ես գալիս և լվանում ես ձեռքերդ, որովհետև դրանք կեղտոտ են կամ մանրէների հետ շփվել են։
🔴 ՕԿԽ-ի դեպքում
Միտքը կարող է լինել․
«Եթե ձեռքերս կատարյալ մաքուր չլինեն, կարող եմ վարակվել կամ ուրիշին վարակել»։
Մարդը կարող է ձեռքերը լվանալ կրկին ու կրկին, երկար ժամանակ, երբեմն մինչև մաշկի գրգռվելը։ Նույնիսկ լվանալուց հետո կարող է զգալ, որ «բավարար մաքուր չէ»
3․ «Վատ բան կլինի» մտածումը
🟢 Սովորական անհանգստություն
«Վաղը քննություն ունեմ, վախենում եմ, որ վատ կգրեմ»։
Դու պատրաստվում ես քննությանը և հետո փորձում ես շարունակել առօրյադ։
🔴 ՕԿԽ-ի դեպքում
Կարող է առաջանալ իռացիոնալ կապ․
«Եթե երեք անգամ չստուգեմ պայուսակս, քննության ժամանակ վատ բան կպատահի»։
Մարդը կատարում է այդ գործողությունը, և անհանգստությունը ժամանակավորապես նվազում է։
Պարզեցված ձևով՝
Սովորական անհանգստություն → անհանգստացնող իրավիճակ → անհանգստություն → իրավիճակի լուծում → անհանգստության նվազում։
ՕԿԽ → անցանկալի միտք/վախ → ուժեղ անհանգստություն → կոմպուլսիվ գործողություն կամ մտավոր արարողություն → ժամանակավոր թեթևացում → նույն ցիկլի կրկնություն։ Կարևոր է․ միայն կրկնվող միտք կամ որևէ բան ստուգելը դեռ չի նշանակում, որ մարդն ունի ՕԿԽ։ Ախտորոշումը կատարում է մասնագետը։

Երբեմն մեկ քննադատական խոսքը կարող է ամբողջ օրը մնալ մեր մտքում, մինչդեռ մի քանի հաճելի խոսք արագ մոռանում ենք։Ինչո՞ւ։🧠 ...
10/08/2026

Երբեմն մեկ քննադատական խոսքը կարող է ամբողջ օրը մնալ մեր մտքում, մինչդեռ մի քանի հաճելի խոսք արագ մոռանում ենք։

Ինչո՞ւ։

🧠 Մեր ուղեղը բնականորեն ավելի զգայուն է հնարավոր վտանգների և բացասական ազդանշանների նկատմամբ։ Քննադատությունը կարող է ընկալվել ոչ միայն որպես կարծիք, այլև որպես սպառնալիք՝ «գուցե ես բավարար լավը չեմ»։

Հատկապես ուժեղ է դա լինում, երբ մարդու ինքնագնահատականը կախված է ուրիշների գնահատականից կամ մանկության ընթացքում նա հաճախ է քննադատվել, համեմատվել կամ պայմանականորեն ընդունվել։

Բայց կարևոր է հիշել․
մեկ մարդու քննադատությունը չի սահմանում քո արժեքը։

Փորձիր հաջորդ անգամ քեզ հարցնել․
«Այս խոսքը փաստ է՞, թե՞ պարզապես մեկ մարդու կարծիքը իմ մասին»։

Երբ սկսում ես տարբերել փաստը կարծիքից, քննադատությունը կորցնում է իր ուժի մի մասը։ 🤍 #հոգեբանություն #հոգեթերապիա #հոգեբանականխորհրդատվություն #հոգեբանականփաստեր

Ինքնագնահատականը ձևավորվում է ոչ միայն ձեռքբերումներով, այլ նաև այն ուղերձներով, որոնք մարդիկ  ստացել են մանկության տարի...
24/07/2026

Ինքնագնահատականը ձևավորվում է ոչ միայն ձեռքբերումներով, այլ նաև այն ուղերձներով, որոնք մարդիկ ստացել են մանկության տարիներին։
Մանկության ընթացքում սովորում են՝ ով են, որքանով են արժանի սիրո, ընդունման և աջակցության։ Երբեմն այդ սովորած պատկերացումները մեծ տարիքում շարունակում են ազդել հարաբերությունների, ընտրությունների և ինքն իրեն գնահատելու ձևի վրա։
1. Անընդհատ քննադատություն
Երբ երեխան հաճախ լսում է՝ «սխալ ես անում», «կարող էիր ավելի լավ», «դու չես կարող», նա կարող է սովորել իր նկատմամբ խիստ վերաբերմունք ունենալ և մեծ տարիքում մշտապես կասկածել ինքն իրեն։
2. Սիրո պայմանական արտահայտում
Երբ երեխան զգում է, որ իրեն ընդունում են միայն այն ժամանակ, երբ նա հաջողակ է, լավ է սովորում կամ համապատասխանում է սպասումներին, կարող է ձևավորվել համոզմունք՝ «ես արժեքավոր եմ միայն այն դեպքում, երբ ինչ-որ բան եմ ապացուցում»։
3. Զգացմունքների ճնշում կամ անտեսում
Երբ երեխային ասում են՝
«Տղաները չեն լացում»,
նրան կարող է փոխանցվել այն ուղերձը, որ որոշ զգացմունքներ «թույլ» լինելու նշան են։
Բայց նույն տրամաբանությամբ կարելի է ասել նաև՝ «տղաները չեն ծիծաղում», ինչը նույնպես անհասկանալի է։
Ծիծաղը, տխրությունը, վախը, հուզմունքը մարդկային բնական զգացմունքներ են։ Երեխային սովորեցնել զգալ և արտահայտել դրանք՝ նշանակում է օգնել նրան ունենալ առողջ հուզական կապ ինքն իր հետ։
4. Զգացմունքային հեռավորություն ծնողի կողմից
Օրինակ՝ երբ հայրը մշտապես անտարբեր է եղել երեխայի զգացմունքների, ձեռքբերումների կամ դժվարությունների հանդեպ, երեխան կարող է մեծանալ այն զգացումով, որ ինքը բավարար կարևոր չէ կամ իր կարիքները առաջնային չեն։
Երբ երեխային չի տրվում ջերմություն, ուշադրություն և հաստատում, հետագայում կարող է ձևավորվել ներքին վախ՝ կորցնելու այն մարդկանց, ում սիրում է։ Այդ վախը երբեմն կարող է արտահայտվել հարաբերություններում՝ չափից շատ կապվածությամբ, լքված լինելու վախով, մեկից կամ մի քանիսից «կախվածության» զգազումով։
Հետագայում դա կարող է արտահայտվել ինքնարժեքի ցածր զգացումով, դժվարությամբ օգնություն խնդրելով կամ անընդհատ ուրիշների հավանությունը փնտրելով։

Ինքնագնահատականը ձևավորվում է ոչ միայն ձեռքբերումներով, այլ նաև այն ուղերձներով, որոնք մարդիկ  ստացել են մանկության տարի...
24/07/2026

Ինքնագնահատականը ձևավորվում է ոչ միայն ձեռքբերումներով, այլ նաև այն ուղերձներով, որոնք մարդիկ ստացել են մանկության տարիներին։

Մանկության ընթացքում սովորում են՝ ով են, որքանով են արժանի սիրո, ընդունման և աջակցության։ Երբեմն այդ սովորած պատկերացումները մեծ տարիքում շարունակում են ազդել հարաբերությունների, ընտրությունների և ինքն իրեն գնահատելու ձևի վրա։

1. Անընդհատ քննադատություն
Երբ երեխան հաճախ լսում է՝ «սխալ ես անում», «կարող էիր ավելի լավ», «դու չես կարող», նա կարող է սովորել իր նկատմամբ խիստ վերաբերմունք ունենալ և մեծ տարիքում մշտապես կասկածել ինքն իրեն։

2. Սիրո պայմանական արտահայտում
Երբ երեխան զգում է, որ իրեն ընդունում են միայն այն ժամանակ, երբ նա հաջողակ է, լավ է սովորում կամ համապատասխանում է սպասումներին, կարող է ձևավորվել համոզմունք՝ «ես արժեքավոր եմ միայն այն դեպքում, երբ ինչ-որ բան եմ ապացուցում»։

3. Զգացմունքների ճնշում կամ անտեսում
Երբ երեխային ասում են՝
«Տղաները չեն լացում»,
նրան կարող է փոխանցվել այն ուղերձը, որ որոշ զգացմունքներ «թույլ» լինելու նշան են։
Բայց նույն տրամաբանությամբ կարելի է ասել նաև՝ «տղաները չեն ծիծաղում», ինչը նույնպես անհասկանալի է։
Ծիծաղը, տխրությունը, վախը, հուզմունքը մարդկային բնական զգացմունքներ են։ Երեխային սովորեցնել զգալ և արտահայտել դրանք՝ նշանակում է օգնել նրան ունենալ առողջ հուզական կապ ինքն իր հետ։

Մեղքի զգացումը․ երբ այն օգտակար է, երբ՝ վնասակարՄեղքի զգացումը մարդու բնական հուզական արձագանքներից մեկն է։ Այն առաջանու...
21/07/2026

Մեղքի զգացումը․ երբ այն օգտակար է, երբ՝ վնասակար

Մեղքի զգացումը մարդու բնական հուզական արձագանքներից մեկն է։ Այն առաջանում է այն ժամանակ, երբ մենք կարծում ենք, որ մեր արարքը, խոսքը կամ որոշումը վնաս է հասցրել մեկ ուրիշին կամ հակասել է մեր արժեքներին և սկզբունքներին։

Չնայած շատերը փորձում են խուսափել մեղքի զգացումից, այն միշտ չէ, որ բացասական երևույթ է։ Որոշ դեպքերում այն կարևոր հոգեբանական գործառույթ է կատարում, իսկ որոշ իրավիճակներում կարող է դառնալ մշտական ինքնաքննադատության և հոգեկան ծանրաբեռնվածության աղբյուր։

Երբ է մեղքի զգացումը օգտակար

Առողջ մեղքի զգացումը օգնում է մարդուն հասկանալ իր արարքների հետևանքները, վերանայել վարքը և անհրաժեշտության դեպքում ուղղել սխալները։

Այն կարող է․

• խթանել պատասխանատվության զգացումը,

• նպաստել ինքնազարգացմանը,

• օգնել վերականգնել վնասված հարաբերությունները,

• զարգացնել կարեկցանքն ու հարգանքը ուրիշների նկատմամբ,

• կանխել նույն սխալի կրկնությունը։

Օրինակ՝ եթե մարդը վիրավորել է մտերիմին և հետագայում մեղքի զգացում է ապրում, այդ զգացումը կարող է դառնալ ներողություն խնդրելու, հարաբերությունը վերականգնելու և հետագայում ավելի զգույշ հաղորդակցվելու շարժառիթ։Այս դեպքում մեղքի զգացումը ոչ թե պատժում է մարդուն, այլ ուղղորդում է նրան դեպի ավելի առողջ և պատասխանատու վարք։ Շարունակությունը մեկնաբանության մեջ👇

Address

Stepanawan-Lori

Opening Hours

Monday 09:00 - 22:00
Tuesday 09:00 - 22:00
Wednesday 09:00 - 22:00
Thursday 09:00 - 22:00
Friday 09:00 - 22:00
Saturday 10:00 - 20:00
Sunday 10:00 - 19:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ձեր Հոգեբանը posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share