Թալինի Բժշկական Կենտրոն/Talin Medical Center

  • Home
  • Armenia
  • Talin
  • Թալինի Բժշկական Կենտրոն/Talin Medical Center

Թալինի Բժշկական Կենտրոն/Talin Medical Center Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Թալինի Բժշկական Կենտրոն/Talin Medical Center, Medical and health, 10 Kotanyan Street, Talin.

17/08/2026

Այսօր վիրահատարանում…

Բա՜րև, մայրի՜կ 🥹🤍Նայեք այս 1 օրական հրաշքներին… 👶🏻✨ Մի քանի օր առաջ նրանք լույս աշխարհ են եկել Թալինի բժշկական կենտրոնու...
15/08/2026

Բա՜րև, մայրի՜կ 🥹🤍
Նայեք այս 1 օրական հրաշքներին… 👶🏻✨ Մի քանի օր առաջ նրանք լույս աշխարհ են եկել Թալինի բժշկական կենտրոնում՝ իրենց առաջին շունչը, առաջին լացն ու կյանքի առաջին օրերը սկսելով հենց այստեղ։
Ուրախությամբ հայտնում ենք, որ 2026 թվականի հուլիս ամսին մեր ԲԿ-ում ծնվել է 9 երեխա։ 🍼🤍

Շնորհավորում ենք բոլոր մայրիկներին ու հայրիկներին։ 🤍✨
Բարի գալուստ աշխարհ, փոքրիկներ։ 👶🏻

Ռեանիմատոլոգիայի ծառայությունը՝ նոր ուժով 🤍 Ուրախ ենք հայտնել, որ մեր թիմին են միացել ռեանիմատոլոգներ՝ համալրելով մեր մա...
14/08/2026

Ռեանիմատոլոգիայի ծառայությունը՝ նոր ուժով 🤍

Ուրախ ենք հայտնել, որ մեր թիմին են միացել ռեանիմատոլոգներ՝ համալրելով մեր մասնագիտական ներուժը և նոր ուժ հաղորդելով բժշկության այս կարևորագույն ուղղությանը։

Ռեանիմատոլոգիան այն ոլորտներից է, որտեղ յուրաքանչյուր որոշում կարող է լինել վճռորոշ։ Այստեղ կարևոր են ոչ միայն խորը մասնագիտական գիտելիքներն ու փորձը, այլև արագ կողմնորոշվելու, ճշգրիտ որոշումներ կայացնելու և ամենաբարդ իրավիճակներում վստահ գործելու կարողությունը։

Մեր ԲԿ-ում ռեանիմատոլոգիայի ծառայությունն արդեն գործում է նոր ուժով և նոր հնարավորություններով՝ պահպանելով ձեր առողջությունն ու անվտանգությունը մշտապես առաջնահերթ համարելու սկզբունքը։

Թող ձեր մասնագիտական գիտելիքն ու փորձը վերածվեն բազմաթիվ փրկված և վերականգնված կյանքերի։ Բարի գալուստ թիմ ❤️

Մենք շարունակում ենք ընդլայնել մեր մասնագիտական հնարավորությունները՝ մեր համայնքին ավելի հասանելի, արագ և որակյալ բուժօգնություն ապահովելու նպատակով։

Գերմանիայում որակավորված և իր մասնագիտական գործունեությունը ծավալող անոթային և էնդովասկուլյար վիրաբույժ Սերոբ Մանուկյանը...
13/08/2026

Գերմանիայում որակավորված և իր մասնագիտական գործունեությունը ծավալող անոթային և էնդովասկուլյար վիրաբույժ Սերոբ Մանուկյանը կարճաժամկետ այցով կլինի Թալինի բժշկական կենտրոնում՝ բուժառուներին տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն

Խորհրդատվության ընթացքում իրականացվում է անոթային խնդիրների մասնագիտական ախտորոշում, բուժման անհատական մոտեցման ընտրություն՝ ներառյալ վիրահատական կամ էնդովասկուլյար միջամտության հնարավորությունների քննարկումը։

👨‍⚕️ Կարող եք դիմել, եթե ունեք՝

• ոտքերի ցավ, այտուց կամ ծանրության զգացում
• վարիկոզ և լայնացած երակներ
• ոտքերի սառնություն կամ թմրություն
• արյան շրջանառության խանգարումներ
• մաշկի գունափոխություն կամ այլ փոփոխություններ
• երկարատև և չլավացող վերքեր, տրոֆիկ խոցեր
• շաքարային դիաբետի հետևանքով առաջացած ոտքերի վերքեր
• քրոնիկական երակային կամ զարկերակային խնդիրներ
• ախտորոշված անոթային հիվանդություններ, որոնք պահանջում են բուժման վերանայում։

⏰ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Բժշկի այցը կարճաժամկետ է՝ ընդամենը 3 շաբաթ։ Տեղերը սահմանափակ են, ուստի խնդրում ենք հերթագրվել նախապես։
‼️ Հետազոտություններն իրականացվում են ինչպես վճարովի, այնպես էլ պետական պատվերի և ԱՀ շրջանակներում։

☎️ Խորհրդատվության և հերթագրման համար զանգահարել՝
📞 0249 2 22 88

04/08/2026

Օգոստոսի 1-7-ը Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթն է 🤱

Կրծքով կերակրումը երեխային տրվող առաջին և ամենաարժեքավոր նվերներից մեկն է։ Այն ապահովում է փոքրիկի լիարժեք սնուցումը, նպաստում առողջ աճին ու զարգացմանը, ամրապնդում իմունային համակարգը և ստեղծում մայրիկի ու փոքրիկի միջև ամուր և ջերմ կապ։

Այս շաբաթը ևս մեկ անգամ առիթ է հիշեցնելու, որ յուրաքանչյուր մայր պետք է ունենա ճիշտ և գիտականորեն հիմնավորված տեղեկատվություն, ինչպես նաև վստահելի մասնագիտական աջակցություն՝ կրծքով կերակրումն ավելի վստահ և հանգիստ կազմակերպելու համար։

Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթվա շրջանակում «Թալին ԲԿ»-ի «Մայրության դպրոց»-ում անցկացվեց հերթական դասընթացը՝ նվիրված այս կարևոր թեմային։

Դասընթացի ընթացքում ապագա մայրիկները ծանոթացան կրծքով կերակրման կարևորությանը, ճիշտ կազմակերպման սկզբունքներին, հնարավոր դժվարություններին և դրանց հաղթահարման արդյունավետ եղանակներին՝ ստանալով մասնագիտական խորհուրդներ և իրենց հուզող հարցերի պատասխանները։

«Մայրության դպրոց»-ը շարունակելու է լինել այն վայրը, որտեղ ապագա մայրիկները ստանում են ոչ միայն գիտելիք, այլև վստահություն, աջակցություն և հոգատարություն՝ մայրության ճանապարհն ավելի պատրաստված ու վստահ անցնելու համար։

Օգոստոսի 1-7-ը Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթն է 😊
03/08/2026

Օգոստոսի 1-7-ը Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթն է 😊

🤱 Նորածնի համար լավագույն և առավել լիարժեք սնունդը կրծքի կաթն է։ Այն պարունակում է երեխայի աճի և զարգացման համար անհրաժեշտ սննդանյութերը, հեշտ է մարսվում և նպաստում է իմունային համակարգի ձևավորմանը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում երեխային կերակրել բացառապես կրծքի կաթով՝ առանց ջրի, թեյի կամ այլ հավելյալ սննդի։

Վեց ամսականից հետո, համապատասխան հավելյալ սննդի ներմուծմանը զուգահեռ, պետք է շարունակել կրծքով կերակրումը, խորհուրդ է տրվում` մինչև երկու տարեկանը կամ ավելի երկար` այնքան, որքան ընդունելի է մոր և մանկան համար:

⏰ Հատկապես կարևոր է կրծքով կերակրման վաղ մեկնարկը՝ ծննդաբերությունից հետո առաջին մեկ ժամվա ընթացքում։ Այն հնարավորություն է տալիս նորածնին ստանալ խեժը՝ սննդարար նյութերով և պաշտպանիչ բաղադրիչներով հարուստ առաջին կաթը։ Վաղ կրծքով կերակրումը նաև խթանում է կաթնարտադրությունը և նպաստում մոր ու երեխայի միջև հուզական կապի ձևավորմանը։

ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանի ամերիկյան համալսարանի համատեղ իրականացրած հետազոտության տվյալների համաձայն՝ նորածինների 80%-ը կրծքով է կերակրվում կյանքի առաջին մեկ ժամվա ընթացքում։ Այս ցուցանիշը կարևոր ձեռքբերում է և հիմք՝ կրծքով կերակրման վաղ մեկնարկին ուղղված արդյունավետ մոտեցումները շարունակելու և ամրապնդելու համար։

🗓️ Ամեն տարի օգոստոսի 1–7-ն աշխարհում նշվում է որպես Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթ. նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը մայրական կաթի անհրաժեշտության ու անփոխարինելի լինելու վերաբերյալ:

Այս տարվա կարգախոսն է «Կրծքով կերակրումը՝ կյանքի կայուն մեկնարկի հիմնասյուն․ ամրապնդենք այն, ինչն արդյունավետ է»։

Կան մարդիկ, որոնց աշխատանքը պարզապես մասնագիտություն չէ։ Այն ամեն օր արված ընտրություն է՝ լինել այնտեղ, որտեղ ամենից շատ...
29/07/2026

Կան մարդիկ, որոնց աշխատանքը պարզապես մասնագիտություն չէ։ Այն ամեն օր արված ընտրություն է՝ լինել այնտեղ, որտեղ ամենից շատ են սպասում հոգատարությանը, ուժին ու մարդկային ջերմությանը։

Բուժքրոջ օրվա առթիվ «Թալին ԲԿ»-ի ավագ բուժքույր Անի Եսայանը ՀՀ առողջապահության նախարարի կողմից արժանացել է պատվոգրի՝ պատասխանատու և անմնացորդ աշխատանքի, մասնագիտական բարձր պատասխանատվության և առողջապահության ոլորտում ունեցած նշանակալի ներդրման համար։

Այս պատվոգիրը պարզապես պարգև չէ։ Այն տարիների լուռ նվիրումի, անքուն գիշերների, հարյուրավոր փրկված ժպիտների, հուսադրող խոսքերի ու յուրաքանչյուրի հանդեպ ցուցաբերած անկեղծ հոգատարության գնահատականն է։

Շնորհավորում ենք և մաղթում, որ այն բարությունը, որը Դուք ամեն օր բաժանում եք մարդկանց, բազմապատիկ վերադառնա Ձեզ, իսկ սպիտակ խալաթը շարունակի մնալ հույսի և մարդասիրության խորհրդանիշ։

Խոնարհվում Ձեր կատարած աշխատանքի առաջ ❤️

Հոգատարություն, մասնագիտական փորձ և անհատական մոտեցում․ այս սկզբունքներով է աշխատում «Թալին ԲԿ»-ի քիթ-կոկորդ-ականջաբան Մ...
22/07/2026

Հոգատարություն, մասնագիտական փորձ և անհատական մոտեցում․ այս սկզբունքներով է աշխատում «Թալին ԲԿ»-ի քիթ-կոկորդ-ականջաբան Մարտուն Սարոյանը
Քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտում նույնիսկ փոքր թվացող խնդիրները կարող են ազդել շնչառության, լսողության և կյանքի որակի վրա։ Այդ իսկ պատճառով կարևոր է ժամանակին դիմել մասնագետի և ստանալ ճշգրիտ ախտորոշում։

Բժիշկ Սարոյանը զբաղվում է ԼՕՌ հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ՝ երեխաների և մեծահասակների շրջանում։ Իրականացնում է քրոնիկական և սուր բորբոքային հիվանդությունների, շնչառական խանգարումների, տոնզիլիտի, ադենոիդների, սինուսիտների, ականջի պաթոլոգիաների և այլ քիթ-կոկորդ-ականջաբանական խնդիրների վարում։

Բուժման արդյունավետությունը պայմանավորված է հիվանդության պատճառի ճշգրիտ գնահատմամբ, համալիր հետազոտությամբ և բուժման անհատական պլանի ընտրությամբ։ Յուրաքանչյուր բուժառուի համար ընտրվում է առավել նպատակահարմար բուժական մարտավարություն՝ հաշվի առնելով հիվանդության առանձնահատկությունները։

Անհրաժեշտության դեպքում իրականացվում են նաև ԼՕՌ վիրաբուժական միջամտություններ՝ ժամանակակից վիրաբուժական տեխնիկաների կիրառմամբ՝ ուղղված օրգանների ֆունկցիայի վերականգնմանը և բուժման երկարաժամկետ արդյունքների ապահովմանը։

Խնդրի արդյունավետ բուժման համար կարևոր է ժամանակին դիմել մասնագետի և անցնել մանրակրկիտ ախտորոշում։

☎️ Խորհրդատվության և հերթագրման համար կարող ես զանգահարել՝
0249 2 22 88

16/07/2026

Ի՞նչ ուրոլոգիական ծառայություններ են հասանելի «Թալին ԲԿ»-ում։

Ժամանակակից բժշկական մոտեցում, մասնագիտական փորձ և անհատական վերաբերմունք՝ յուրաքանչյուր բուժառուի նկատմամբ։

Մանրամասները՝ ուրոլոգ Հայկ Մելքոնյանի ներկայացմամբ 👨‍⚕️

Hayk Melkonyan

«Թալին» ԲԿ-ի գինեկոլոգիական բաժանմունք էր դիմել 38-ամյա բուժառու՝ 11 տարվա երկրորդային անպտղությամբ։ Կատարված համալիր հե...
14/07/2026

«Թալին» ԲԿ-ի գինեկոլոգիական բաժանմունք էր դիմել 38-ամյա բուժառու՝ 11 տարվա երկրորդային անպտղությամբ։ Կատարված համալիր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել էր արգանդի բազմահանգույց միոմա։

Հաշվի առնելով բուժառուի տարիքը, վերարտադրողական հնարավորությունների պահպանման կարևորությունը և մայրանալու ցանկությունը՝ մասնագետների կողմից ընտրվել է օրգանապահպանող վիրահատական մոտեցում՝ կատարելով կոնսերվատիվ միոմէկտոմիա, որի նպատակն էր հեռացնել ախտաբանական գոյացությունները՝ պահպանելով արգանդը և հետագայում հղիության հնարավորությունը։

Վիրահատությունն անցել է հաջող, հետվիրահատական շրջանն ընթացել է առանց բարդությունների, և բուժառուն դուրս է գրվել հիվանդանոցից բավարար ընդհանուր վիճակում՝ ստանալով հետագա հսկողության և վերականգնման անհրաժեշտ ցուցումներ։

Միջամտությունն իրականացվել է «Թալին» ԲԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական ծառայության ղեկավար Հ. Բադալյանի, բաժանմունքի բժիշկ Ա. Խաչատրյանի, անեսթեզիոլոգ Ա. Կնյազյանի և վիրահատարանի բուժքույր Գ. Աբաջանյան մասնակցությամբ։

Մենք հավատում ենք, որ բժշկության ամենակարևոր նպատակը միայն հիվանդությունը բուժելը չէ, այլ նաև պահպանել այն արժեքները, որոնք մարդու համար ամենաթանկն են։

Մեր յուրաքանչյուր որոշման հիմքում մարդն է՝ նրա առողջությունը, ցանկությունները և ապագայի հանդեպ հույսը ❤️

Address

10 Kotanyan Street
Talin
0501

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Թալինի Բժշկական Կենտրոն/Talin Medical Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share