Dr. Narek Matinyan

  • Home
  • Dr. Narek Matinyan
Call Directions Contact the practice

Dr. Narek Matinyan Բժիշկ ռադիոլոգ (մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի` ՄՌՏ մասնագետ), E-MBA, ՀՀ ԱՆ խորհրդատու ՄՌՏ-ի գծով

Նարեկ Գարեգինի Մատինյան - Բժիշկ ռադիոլոգ,
- ՄՌՏ բաժանմունքի վարիչ, "ՄԻԲՍ - Երևան" բժշկական կենտրոն
- Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի քարտուղար
- Եվրոպական ռադիոլոգիայի միության անդամ
- ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի բժշկական խորհրդի նախագահ

Нарек Гарегинович Матинян, Врач радиолог,
-Заведующий отделением МРТ, медицинский центр "МИБС - Ереван"
-Секретарь Армянской Ассоциации Радиологов
-Член европейской ассоциации радиологов
-Президент медицинского комитета федерации гандбола республики Армении

Narek Matinyan, radiologist
-Head of the MRI department, "MIBS-Yerevan" medical center
- Secretary of the Armenian Association of Radiologists
-Member of the European Society of Radiology
- Head of the medical board of the armenian handball federation

Հոկտեմբերի 24-ին Proton Academy-ում հյուրընկալելու ենք միջազգային փորձառությամբ հրաշալի մասնագետի՝   Հարություն Հարոյանի...
17/10/2026

Հոկտեմբերի 24-ին Proton Academy-ում հյուրընկալելու ենք միջազգային փորձառությամբ հրաշալի մասնագետի՝ Հարություն Հարոյանին, ով Ջորջ Վաշինգտոնի համալսարանի ռադիոլոգիայի և մանկաբուժության ասիստենտ-պրոֆեսոր է և Վաշինգտոնի հեղինակավոր Children’s National մանկական հիվանդանոցի ռադիոլոգ։
Հիանալի հնարավորություն է անմիջականորեն շփվելու միջազգային առաջատար բժշկական կենտրոնում աշխատող մասնագետի հետ, ծանոթանալու ժամանակակից մոտեցումներին և քննարկելու հետաքրքիր կլինիկական դեպքեր։
Գիտաժողովը նախատեսված է ռադիոլոգների, մանկաբույժների, մանկական տարբեր նեղ մասնագիտությունների բժիշկների և օրդինատորների համար։
📍 Proton Academy | Հոկտեմբերի 24
Keep Learning! 💚

15/10/2026

Ողնաշարի մետաստազները՝ ՄՌՏ-ի աչքերով
Շարունակում ենք «Միասին տեսնենք անտեսանելին» շարքը, և այսօր միասին կբացահայտենք, թե ինչ տեսք ունեն ողնաշարի մետաստազները՝ ՄՌՏ-ի աչքերով։

Ողնաշարը մեր մարմնի կարևորագույն կառուցվածքներից մեկն է։ Այն ապահովում է մարմնի կայունությունն ու շարժունակությունը և պաշտպանում ողնուղեղն ու նյարդային կառուցվածքները։ Ցավոք, քաղցկեղային բջիջները կարող են արյան միջոցով տարածվել դեպի ողնաշարի ոսկրային կառուցվածքներ՝ առաջացնելով մետաստազներ։

ՄՌՏ-ն կարևոր դեր ունի ողնաշարի մետաստազների հայտնաբերման և տարածվածության գնահատման հարցում։ Հետազոտության տարբեր ռեժիմները հնարավորություն են տալիս հայտնաբերել ողերի կառուցվածքում առկա փոփոխությունները, գնահատել ախտահարված օջախների քանակն ու տարածվածությունը, ինչպես նաև պարզել՝ արդյոք ներգրավված են ողնուղեղը, նյարդային կառուցվածքները կամ հարակից փափուկ հյուսվածքները։
«Միասին տեսնենք անտեսանելին» շարքում բացահայտում ենք այն, ինչը սովորաբար մնում է անտեսանելի անզեն աչքի համար։

Մեկնաբանությունների բաժնում գրեք, թե որ օրգանը կամ պաթոլոգիան կցանկանայիք տեսնել «ՄՌՏ-ի աչքերով»։ Հաջորդ տեսանյութերում անպայման կանդրադառնամ ձեր առաջարկներին։

«Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոն

📍 Երևան, Մանանդյան 9
📍 Երևան, Մամիկոնյանց 30/1
📍 Վանաձոր, Գ. Նժդեհ 2/42

☎️ 011 400 500
🌐 protonmc.am

06/10/2026

Հիդրոցեֆալիան՝ ՄՌՏ-ի աչքերով

Շարունակում ենք «Միասին տեսնենք անտեսանելին» շարքը, և այսօր միասին կբացահայտենք, թե ինչ տեսք ունի հիդրոցեֆալիան՝ ՄՌՏ-ի աչքերով։

Գլխուղեղի փորոքները ներգանգային խոռոչներ են, որոնցում շրջանառվում է ուղեղ-ողնուղեղային հեղուկը՝ լիկվորը։ Հիդրոցեֆալիան վիճակ է, որի դեպքում լիկվորի շրջանառության կամ ներծծման խանգարման հետևանքով այն կարող է կուտակվել՝ առաջացնելով գլխուղեղի փորոքների լայնացում։

ՄՌՏ-ն հնարավորություն է տալիս ոչ միայն հայտնաբերել հիդրոցեֆալիան, այլև գնահատել դրա հնարավոր պատճառները։

«Միասին տեսնենք անտեսանելին» շարքում բացահայտում ենք այն, ինչը սովորաբար մնում է անտեսանելի անզեն աչքի համար։

Մեկնաբանությունների բաժնում գրեք, թե որ օրգանը կամ պաթոլոգիան կցանկանայիք տեսնել «ՄՌՏ-ի աչքերով»։ Հաջորդ տեսանյութերում անպայման կանդրադառնամ ձեր առաջարկներին։

«Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոն

📍 Երևան, Մանանդյան 9
📍 Երևան, Մամիկոնյանց 30/1
📍 Վանաձոր, Գ. Նժդեհ 2/42

☎️ 011 400 500
🌐 protonmc.am

29/09/2026

Էնդոմետրիոզը՝ ՄՌՏ-ի աչքերով

Շարունակում ենք «Միասին տեսնենք անտեսանելին» շարքը, և այսօր միասին կբացահայտենք, թե ինչ տեսք ունի էնդոմետրիոզը՝ ՄՌՏ-ի աչքերով։

Էնդոմետրիումը արգանդի խոռոչը ներսից պատող լորձաթաղանթն է, իսկ էնդոմետրիոզը՝ պաթոլոգիական վիճակ, որի դեպքում Էնդոմետրիումով բջիջներ կարող են առաջանալ և աճել արգանդի խոռոչից դուրս՝ փոքր կոնքի տարբեր հատվածներում, այդ թվում՝ ձվարաններում, արգանդափողերում, արգանդի կապաններում և հարակից օրգանների շրջանում։

ՄՌՏ-ն հնարավորություն է տալիս հայտնաբերել էնդոմետրիոզի տարբեր օջախներ և գնահատել դրանց տեղակայումը, չափերն ու տարածվածությունը։ Հատկապես խորը ներթափանցող էնդոմետրիոզի դեպքում ՄՌՏ-ն կարևոր և ինֆորմատիվ մեթոդ է, քանի որ թույլ է տալիս գնահատել նույնիսկ փոքր օջախները և դրանց ներգրավվածությունը հարակից հյուսվածքների ու օրգանների շրջանում։

«Միասին տեսնենք անտեսանելին» շարքում բացահայտում ենք այն, ինչը սովորաբար մնում է անտեսանելի անզեն աչքի համար։

Մեկնաբանությունների բաժնում գրեք, թե որ օրգանը կամ պաթոլոգիան կցանկանայիք տեսնել «ՄՌՏ-ի աչքերով»։ Հաջորդ տեսանյութերում անպայման կանդրադառնամ ձեր առաջարկներին։

«Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոն

📍 Երևան, Մանանդյան 9
📍 Երևան, Մամիկոնյանց 30/1
📍 Վանաձոր, Գ. Նժդեհ 2/42

☎️ 011 400 500
🌐 protonmc.am

RSNA-ի հետ կազմակերպած մեր հերթական գիտաժողովը: Թիրախային լսարան` ռադիոլոգներ, նյարդաբաններ, ուռուցքաբաններ, դիմածնոտայի...
28/09/2026

RSNA-ի հետ կազմակերպած մեր հերթական գիտաժողովը:
Թիրախային լսարան` ռադիոլոգներ, նյարդաբաններ, ուռուցքաբաններ, դիմածնոտային վիրաբույժներ ու ընդհանուր վիրաբույժներ։
Տեղերը խիստ սահմանափակ են:

23/09/2026

Սիրինգոմիելիան՝ ՄՌՏ-ի աչքերով

Շարունակում ենք «Միասին տեսնենք անտեսանելին» շարքը, և այսօր միասին կբացահայտենք, թե ինչ տեսք ունի սիրինգոմիելիան՝ ՄՌՏ-ի աչքերով։

Ողնուղեղը կենտրոնական նյարդային համակարգի կարևորագույն հատվածներից մեկն է։ Այն կապ է հաստատում գլխուղեղի և մարմնի այլ հատվածների միջև և կարևոր դեր ունի մեր ամենօրյա բազմաթիվ գործառույթների իրականացման գործում։

Սիրինգոմիելիան վիճակ է, որի դեպքում ողնուղեղի կենտրոնական խողովակի շրջանում ձևավորվում է հեղուկով լցված խոռոչ՝ սիրինքս։ Այն ժամանակի ընթացքում կարող է մեծանալ կամ փոքրանալ, ճնշել հարակից նյարդային կառուցվածքները և առաջացնել տարբեր ախտանշաններ։

ՄՌՏ-ն կարևոր է ոչ միայն սիրինքսի հայտնաբերման, այլև դրա հնարավոր պատճառի գնահատման համար։

«Միասին տեսնենք անտեսանելին» շարքում բացահայտում ենք այն, ինչը սովորաբար մնում է անտեսանելի անզեն աչքի համար։

Մեկնաբանությունների բաժնում գրեք, թե որ օրգանը կամ պաթոլոգիան կցանկանայիք տեսնել «ՄՌՏ-ի աչքերով»։ Հաջորդ տեսանյութերում անպայման կանդրադառնամ ձեր առաջարկներին։

«Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոն

📍 Երևան, Մանանդյան 9
📍 Երևան, Մամիկոնյանց 30/1
📍 Վանաձոր, Գ. Նժդեհ 2/42

☎️ 011 400 500
🌐 protonmc.am

18/09/2026

Սրբոսկրի սթրեսային կոտրվածքը՝ ՄՌՏ-ի աչքերով

Շարունակում ենք «Միասին տեսնենք անտեսանելին» շարքը, և այսօր միասին կբացահայտենք, թե ինչ տեսք ունի սրբոսկրի սթրեսային կոտրվածքը՝ ՄՌՏ-ի աչքերով։

Սրբոսկրը ողնաշարի ստորին հատվածում գտնվող խոշոր, եռանկյունաձև ոսկոր է, որը կապում է ողնաշարը փոքր կոնքի ոսկրերի հետ։ Սրբոսկրում նույնպես կարող են առաջանալ տարբեր տեսակի վնասվածքներ, այդ թվում՝ սթրեսային կոտրվածք։

Սրբոսկրի սթրեսային կոտրվածքը կարող է առաջանալ կրկնվող ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանքով, ինչպես նաև ոսկրային հյուսվածքի ամրության նվազման, օրինակ՝ օստեոպորոզի դեպքում։ Որոշ դեպքերում այն կարող է առաջանալ նույնիսկ առօրյա սովորական ֆիզիկական ակտիվության պայմաններում։

Այս պաթոլոգիայի հայտնաբերման համար կարևոր է կիրառել ՄՌՏ հետազոտության հատուկ պրոտոկոլ, որը հնարավորություն է տալիս ավելի մանրամասն ուսումնասիրել սրբոսկրի կառուցվածքը։

«Միասին տեսնենք անտեսանելին» շարքում բացահայտում ենք այն, ինչը սովորաբար մնում է անտեսանելի անզեն աչքի համար։

Մեկնաբանությունների բաժնում գրեք, թե որ օրգանը կամ պաթոլոգիան կցանկանայիք տեսնել «ՄՌՏ-ի աչքերով»։ Հաջորդ տեսանյութերում անպայման կանդրադառնամ ձեր առաջարկներին։

«Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոն

📍 Երևան, Մանանդյան 9
📍 Երևան, Մամիկոնյանց 30/1
📍 Վանաձոր, Գ. Նժդեհ 2/42

☎️ 011 400 500
🌐 protonmc.am

16/09/2026

Արգանդի վզիկի քաղցկեղը՝ ՄՌՏ-ի աչքերով

Շարունակում ենք «Միասին տեսնենք անտեսանելին» շարքը, և այսօր միասին կբացահայտենք, թե ինչ տեսք ունի արգանդի վզիկի քաղցկեղը՝ ՄՌՏ-ի աչքերով։

Արգանդի վզիկը արգանդի ստորին հատվածն է, որը կապում է արգանդի խոռոչը հեշտոցի հետ։ Արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման հիմնական ռիսկային գործոններից մեկը մարդու պապիլոմավիրուսն է՝ HPV-ն։

Կոնտրաստային նյութի կիրառմամբ ՄՌՏ-ն կարող է լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել գոյացության բնույթի և տարածվածության վերաբերյալ։ Այս ամբողջ տեղեկատվությունը կարևոր է բուժող բժիշկների համար՝ բուժման ճիշտ մարտավարությունը պլանավորելու և բուժման արդյունավետությունը գնահատելու նպատակով։

«Միասին տեսնենք անտեսանելին» շարքում բացահայտում ենք այն, ինչը սովորաբար մնում է անտեսանելի անզեն աչքի համար։

Մեկնաբանությունների բաժնում գրեք, թե որ օրգանը կամ պաթոլոգիան կցանկանայիք տեսնել «ՄՌՏ-ի աչքերով»։ Հաջորդ տեսանյութերում անպայման կանդրադառնամ ձեր առաջարկներին։

«Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոն

📍 Երևան, Մանանդյան 9
📍 Երևան, Մամիկոնյանց 30/1
📍 Վանաձոր, Գ. Նժդեհ 2/42

☎️ 011 400 500
🌐 protonmc.am

14/09/2026

Մակերիկամի ադենոման՝ ՄՌՏ-ի աչքերով

Շարունակում ենք «Միասին տեսնենք անտեսանելին» շարքը, և այսօր միասին կբացահայտենք, թե ինչ տեսք ունի մակերիկամի ադենոման՝ ՄՌՏ-ի աչքերով։

Մակերիկամները փոքր զույգ օրգաններ են, որոնք տեղակայված են երիկամների վերևում։ Չնայած իրենց փոքր չափերին՝ դրանք կարևոր դեր ունեն օրգանիզմի բազմաթիվ գործընթացների կարգավորման գործում՝ արտադրելով տարբեր հորմոններ, այդ թվում՝ կորտիզոլ, ալդոստերոն և ադրենալին։

ՄՌՏ-ն կարևոր դեր ունի մակերիկամներում առկա գոյացությունների ախտորոշման և բուժման էֆեկտիվությունը գնահատելու հարցում։ Այն մանրամասն տեղեկատվություն է տրամադրում մակերիկամերի ծավալային գոյացությունների կառուցվածքի, սահմանների, չափերի և հարակից օրգանների հետ հարաբերակցության մասին։ Այս ամբողջ տեղեկատվությունը կարևոր է ճիշտ ախտորոշման և հետագա բժշկական մարտավարության ընտրության համար։

«Միասին տեսնենք անտեսանելին» շարքում բացահայտում ենք այն, ինչը սովորաբար մնում է անտեսանելի անզեն աչքի համար։

Մեկնաբանությունների բաժնում գրեք, թե որ օրգանը կամ պաթոլոգիան կցանկանայիք տեսնել «ՄՌՏ-ի աչքերով»։ Հաջորդ տեսանյութերում անպայման կանդրադառնամ ձեր առաջարկներին։

«Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոն

📍 Երևան, Մանանդյան 9
📍 Երևան, Մամիկոնյանց 30/1
📍 Վանաձոր, Գ. Նժդեհ 2/42

☎️ 011 400 500
🌐 protonmc.am

Address


Telephone

+37491301302

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Narek Matinyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Narek Matinyan:

Shortcuts

  • Want your practice to be the top-listed clinic?

Share