01/06/2025
Լապարոսկոպիկ վիրահատություն աճուկային ճողվածքի կապակցությամբ՝ արագ, անվտանգ և գրեթե առանց սպիների
—————————————————————————————
Աճուկային ճողվածքը շատ տարածված խնդիր է, որի լուծման միակ տարբերակը վիրահատությունն է։ Լավ նորությունն այն է, որ այսօր հնարավոր է այն հեռացնել լապարոսկոպիկ եղանակով՝ ընդամենը 3 փոքր անցքերից՝ առանց մեծ կտրվածքի։
Այս մեթոդը կոչվում է 🎯TAPP լապարոսկոպիկ հերնիոպլաստիկա🎯 Ի՞նչ առավելություններ ունի։
✅ Վիրահատությունից հետո ցավն էապես պակասում է
✅ Վերականգնումը շատ արագ է՝ արդեն հաջորդ օրը կարող եք տուն գնալ
✅ Գործնականում չեն մնում նկատելի սպիներ
✅ Հնարավոր է միաժամանակ հեռացնել երկկողմանի ճողվածքը
✅ Նվազում է ճողվածքի կրկնվելու ռիսկը
💉Վիրահատությունն իրականացվում է ընդհանուր անզգայացմամբ՝ կիրառելով հուսալի ցանց, որն ամրացնում է վնասված հատվածը։
📌Խորհրդատվության, հետազոտման եւ վիրահատության համար այցելել Վանաձորի բժշկական կենտրոն կամ՝
☎ 098 74 54 30 Բժ․ Քարաջայան Բ․Ս․