Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա ՊՓԲԸ

Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա ՊՓԲԸ Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա

🩺Երկարամյա նվիրում, պատասխանատվություն և մարդասիրություն🩻Մեր պոլիկլինիկայի ռենտգեն  լաբորանտ  Մարո Օհանյանը երկար տարինե...
16/07/2026

🩺Երկարամյա նվիրում, պատասխանատվություն և մարդասիրություն
🩻Մեր պոլիկլինիկայի ռենտգեն լաբորանտ Մարո Օհանյանը երկար տարիներ իր մասնագիտական գործունեությունը նվիրել է մարդկանց առողջության պահպանմանը՝ աշխատելով բարձր պատասխանատվությամբ, բարեխղճությամբ և անսահման նվիրումով։ Նա վայելում է գործընկերների հարգանքն ու հիվանդների սերն ու վստահությունը՝ իր ազնիվ աշխատանքի, մարդկային բարձր արժեքների և մասնագիտական նվիրվածության շնորհիվ։
❤️Շնորհակալություն գնահատանքի համար

26/06/2026
21/06/2026

Սիրելի´ բուժաշխատողներ, սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ ❤️

Հասարակությունը սովորաբար տեսնում է ձեր աշխատանքի արդյունքը, բայց ոչ միշտ՝ դրա հետևում կանգնած անքուն գիշերները, դժվար որոշումները, շարունակական ուսուցումը և մեծ պատասխանատվությունը։ Ուզում եմ գնահատանքի խոսքս ուղղել այդ անտեսանելի նվիրում համար:

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր կարևորագույն բարեփոխման` առողջության ապահովագրության համակարգի ներդրման ընթացքն այսքան ճիշտ ապահովելու, համբերատարություն դրսևորելու համար: Ի վերջո, գործնականում մեր քաղաքացիներին դուք եք ներկայացնում ու մատուցում բարեփոխումը, իսկ այն, որ ապահովագրության համակարգի հանդեպ մեր հասարակությունն ունի միանշանակ ընկալում, սա նաև ձեր աշխատանքի, մեր միասնական գործակցության արդյունքն է:
Շնորհակալ եմ🤝

Ժամանակակից առողջապահությունը փոխվում է, զարգանում են տեխնոլոգիաները, բուժման նոր մեթոդները, սակայն անփոփոխ է մնում մեկ բան՝ բուժաշխատողի մարդասիրությունը։

Հենց այդ արժեքն է եղել և շարունակելու է լինել առողջապահության հիմքում:

Շնորհավորում եմ բոլորիս` բժիշկներից մինչև մայրապետեր, բուժքույրեր, առողջապահական կազմակերպիչներից մինչև համակարգի նվիրյալներ:

Սեր և բարօրություն բոլորիս ընտանիքներին և արարում` խաղաղ Հայաստանում:

Հարգելի լոռիցիներՎանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի բուժանձնակազմը համալրել է նոր մասնագետ բժշկական գիտությունների թեկնածու, բ...
03/06/2026

Հարգելի լոռիցիներ

Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի բուժանձնակազմը համալրել է նոր մասնագետ բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ-ուռոլոգ Հայկազ Յուրիի Անտոնյանը:

Կրթություն
1997-2003 Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան, Ընդհանուր բժշկության ֆակուլտետ
2007-2010 Ս.Խ.Ավդալբեկյանի անվան Ազգային առողջապահության ինստիտուտ Ուրոլոգիայի ամբիոն, Կլինիկական օրդինատուրա ուրոլոգիա մասնագիտությամբ

Մասնագիտական գործունեություն
2011 Վ․ Ավագյանի անվան բժշկական կենտրոնի Լազերային և Էնդոսկոպիկ ուրոլոգիայի բաժանմունք․ Ուրոլոգ
2015 Վ․ Ավագյանի անվան բժշկական կենտրոնի Լազերային և Էնդոսկոպիկ ուրոլոգիայի բաժանմունքի վարիչ, ուրոլոգ:
2020թ.-ից աշխատում է «Ցիտո» բժշկական կենտրոնում:

Գիտական աշխատանքներ
2008 Շագանակագեղձի քաղցկեղի միջմիզուկային մասնահատումով (ՄՄՄ) բուժման հետևանքով հնարավոր անմիզապահության կանխարգելումը։
2008 Շագանակագեղձի ՄՄՄ-ի ապահովության գնահատումը որպես բուժական եղանակ տեղային զարգացած շագանակագեղձի քաղցկեղի ժամանակ։
2008 Սուր միզակապությունը շագանակագեղձի քաղցկեղի ժամանակ:

Անդամակցություններ
2007-ից Հայկական Ուրոլոգիական Ասոցիացիայի անդամ 2007-ից Եվրոպական Ուրոլոգիական Ասոցիացիայի անդամ:

Բժիշկ-ուռոլոգին կարող եք դիմել երիկամների, շագանակագեղձի և միզասեռական համակարգի հիվանդությունների առկայության դեպքում:

Խորհրդատվությունը և բուժումն իրականացվելու են ինչպես անվճար՝ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում, այնպես էլ վճարովի՝ ամեն շաբաթ օր ժամը 11:00-ից:

Հերթագրվելու և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելեք Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա կամ զանգահարեք հետեվյալ հեռախոսահամարներով՝ (0322) 2 08 36 (0322) 4 06 16։

Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի ողջ անձնակազմը  սրտանց շնորհավորում է բոլոր փոքրիկներին և նրանց ծնողներին Հունիսի 1-ի՝ Երեխ...
01/06/2026

Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է բոլոր փոքրիկներին և նրանց ծնողներին Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: ❤️

Այս գեղեցիկ օրը մաղթում ենք.
🩺 Ամուր առողջություն ու անսպառ էներգիա
☀️ Խաղաղ երկինք և անհոգ մանկություն
🏡 Ջերմություն յուրաքանչյուր ընտանիքում

Թող մանկական վարակիչ ծիծաղը միշտ հնչի ձեր տներում, իսկ մենք խոստանում ենք հուսալիորեն պաշտպանել նրանց առողջությունը:
👩‍⚕️🧑‍⚕️

Սիրով՝ ձեր Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա ։ 🏥✨

Սիրելի՛ կանայք,Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայում մեկնարկել է արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգային հետազոտության ծրագիրը։Ծ...
30/05/2026

Սիրելի՛ կանայք,

Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայում մեկնարկել է արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգային հետազոտության ծրագիրը։

Ծրագրի նպատակն է վաղ փուլում հայտնաբերել արգանդի պարանոցի նախաքաղցկեղային և քաղցկեղային փոփոխությունները, ինչը հնարավորություն է տալիս ժամանակին կանխարգելել հիվանդության զարգացումը և ապահովել արդյունավետ բուժում։

Սքրինինգը նախատեսված է թիրախային խմբի՝ 30-60 տարեկան այն կանանց համար, ովքեր ունեն ապահովագրական կամ սոցիալական փաթեթ։

Հետազոտությունն իրականացվում է պարզ, անվտանգ, անցավ և արագ ինքնաթեստային մեթոդով։

Խորհուրդ ենք տալիս մասնակցել ծրագրին և հոգ տանել Ձեր առողջության մասին, նույնիսկ որևէ գանգատ չունենալու դեպքում։

Մանրամասների համար դիմել Ձեր տեղամասային բժշկին։

Սիրելի՛ կանայք,Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայում  մեկնարկել է արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգային հետազոտության ծրագիրը։...
29/05/2026

Սիրելի՛ կանայք,

Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայում մեկնարկել է արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգային հետազոտության ծրագիրը։

Ծրագրի նպատակն է վաղ փուլում հայտնաբերել արգանդի պարանոցի նախաքաղցկեղային և քաղցկեղային փոփոխությունները, ինչը հնարավորություն է տալիս ժամանակին կանխարգելել հիվանդության զարգացումը և ապահովել արդյունավետ բուժում։

Սքրինինգը նախատեսված է թիրախային խմբի՝ ապահովագրական կամ սոցիալական փաթեթի շահառու 30-60 տարեկան կանանց համար։

Սքրինինգային ծրագիրը իրականացվում է պոլիկլինիկայում՝ : Գործընթացը սովորաբար տեվում է մի քանի րոպե,անցավ է եվ արագ:

Խորհուրդ ենք տալիս մասնակցել ծրագրին և հոգ տանել Ձեր առողջության մասին, նույնիսկ որևէ գանգատ չունենալու դեպքում։

Մանրամասների համար դիմել Ձեր տեղամասային բժշկին։

Համաքաղաքային շաբաթօրյակ
17/05/2026

Համաքաղաքային շաբաթօրյակ

Address

Մյասնիկյան 17
Vanadzor
2012

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 14:00

Telephone

+37432220836

Alerts

Be the first to know and let us send you an email when Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա ՊՓԲԸ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա ՊՓԲԸ:

Share