28/07/2026
📢 ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
Հարգելի՛ քաղաքացիներ,
2026 թվականի հուլիսից սոցիալական աջակցության մի շարք դիմումներ ներկայացվում են առցանց՝ սոցիալական պաշտպանության միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով։ Այս փոփոխության արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ դժվարություններ են ունենում համակարգից օգտվելու, ինչպես նաև դիմումների ճիշտ լրացման և ներկայացման ընթացքում։
Այդ նպատակով «Լուսաստղ» ՀԿ-ն կազմակերպում է անվճար ուսուցողական և տեղեկատվական դասընթաց, որի ընթացքում կներկայացվեն՝
✅ ինչպես մուտք գործել էլեկտրոնային համակարգ,
✅ ինչպես լրացնել և ներկայացնել դիմումը,
✅ ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ,
✅ ինչպես խուսափել հաճախ հանդիպող սխալներից,
✅ հարց ու պատասխան մասնակիցների հետ։
📅 Օր՝ 4 օգոստոսի, 2026 թ.
🕒 Ժամ՝ 15:00
📍 Վայր՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 16
👥 Մասնակիցների թիվը սահմանափակ է։ Դասընթացին կմասնակցեն գրանցված առաջին 15 քաղաքացիները։
📩 Մասնակցելու համար գրանցվեք՝ մեկնաբանությունում գրելով «Մասնակցում եմ», կամ կապ հաստատեք մեզ հետ անձնական հաղորդագրությամբ։
Սիրով սպասում ենք ձեզ՝ օգնելու, որպեսզի կարողանաք վստահորեն օգտվել նոր էլեկտրոնային համակարգից և ինքնուրույն ներկայացնել ձեր դիմումները։