Եղվարդի /Նաիրիի բժշկական կենտրոն/ Eghvardi /Nairii medical center

  • Home
  • Armenia
  • Yeghvard
  • Եղվարդի /Նաիրիի բժշկական կենտրոն/ Eghvardi /Nairii medical center

Եղվարդի /Նաիրիի  բժշկական կենտրոն/ Eghvardi  /Nairii medical center Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Եղվարդի /Նաիրիի բժշկական կենտրոն/ Eghvardi /Nairii medical center, Hospital, 196 Charents str, Կոտայքի մարզ, Եղվարդ, Yeghvard.

ՁԵՐ ՓՈՐՁԸ՝ ՄԵՐ ԹԻՄԻ ՈՒԺԸ 👩‍⚕️👨‍⚕️Հրավիրում ենք աշխատանքի բժիշկների 📣📣📣✅ Մրցունակ աշխատավարձ ✅ Կայուն աշխատանքային պայման...
13/09/2026

ՁԵՐ ՓՈՐՁԸ՝ ՄԵՐ ԹԻՄԻ ՈՒԺԸ 👩‍⚕️👨‍⚕️

Հրավիրում ենք աշխատանքի բժիշկների
📣📣📣

✅ Մրցունակ աշխատավարձ

✅ Կայուն աշխատանքային պայմաններ

Ուղարկել CV [email protected] էլ. հասցեին

📢 ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐՆաիրիի բժշկական կենտրոնը հրավիրում է աշխատանքի հերթապահ մանկաբարձ-գինեկոլոգների👩‍⚕️📌Պահանջներ՝• գինեկո...
11/09/2026

📢 ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ
Նաիրիի բժշկական կենտրոնը հրավիրում է աշխատանքի հերթապահ մանկաբարձ-գինեկոլոգների👩‍⚕️

📌Պահանջներ՝
• գինեկոլոգիական ստացիոնար պայմաններում աշխատելու փորձ,
• պատասխանատվություն և արագ կողմնորոշվելու ունակություն,
📌Առաջարկում ենք՝
• մրցակցային վարձատրություն՝ ըստ փորձի և մասնագիտական որակավորման,
📩 Ուղարկել ինքնակենսագրություն/CV [email protected] էլ. հասցեով

10/09/2026
Նաիրիի բժշկական կենտրոնի անձնակազմի կառավարման բաժնի պետի՝ Հասմիկ Աղաջանյանի հոբելյանական տարեդարձի առթիվ՝ մեր շնորհավոր...
08/09/2026

Նաիրիի բժշկական կենտրոնի անձնակազմի կառավարման բաժնի պետի՝ Հասմիկ Աղաջանյանի հոբելյանական տարեդարձի առթիվ՝ մեր շնորհավորանքը 🥂

Հարգելի՛ տիկին Աղաջանյան,

Սրտանց շնորհավորում ենք Ձեզ և մաղթում մասնագիտական նորանոր հաջողություններ և անսպառ եռանդ։

Ձեր կազմակերպչական բարձր հմտությունները, մարդկանց հետ ճիշտ հաղորդակցվելու և թիմը համախմբելու կարողությունը կարևոր դեր ունեն կազմակերպության կայուն ու արդյունավետ աշխատանքի գործում։

Մաղթում ենք քաջառողջություն, բարեկեցություն և նորանոր ձեռքբերումներ։

Ջերմ շնորհավորանքներ՝ մեր ողջ անձնակազմից։ 💐💐💐💐💐

Այսօր մեր սիրելի բժշկուհու՝ Լուսինե Դհերյանի տարեդարձն էՀարգելի՛ բժշկուհի,Նաիրիիբժշկական կենտրոնի ողջ անձնակազմի անունից...
04/09/2026

Այսօր մեր սիրելի բժշկուհու՝ Լուսինե Դհերյանի տարեդարձն է

Հարգելի՛ բժշկուհի,

Նաիրիիբժշկական կենտրոնի ողջ անձնակազմի անունից սրտանց շնորհավորում ենք Ձեզ ծննդյան օրվա առթիվ։

Թող Ձեր պատասխանատու և նվիրումով աշխատանքը մշտապես արժանանա բարձր գնահատանքի, իսկ մասնագիտական ճանապարհը ուղեկցվի նոր ձեռքբերումներով և հաջողություններով։

Մաղթում ենք անսպառ եռանդ, լավատեսություն, ընտանեկան ջերմություն և խաղաղություն։

Շնորհավոր ծննդյան տարեդարձ՝ լավագույն մաղթանքներով՝

Նաիրիի բժշկական կենտրոնի տնօրինություն և անձնակազմ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ📣Նաիրիի բժշկական կենտրոնին անհրաժեշտ են ստացիոնար հերթապահող բժիշկ եւ բուժքույրեր📣📣📣Պահանջներ՝📌համապատասխ...
02/09/2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ📣

Նաիրիի բժշկական կենտրոնին անհրաժեշտ են ստացիոնար հերթապահող բժիշկ եւ բուժքույրեր📣📣📣

Պահանջներ՝

📌համապատասխան կրթություն և գործող մասնագիտական որակավորում,
📌ստացիոնար պայմաններում աշխատելու փորձ,
📌պատասխանատվություն, արագ կողմնորոշվելու և թիմում աշխատելու ունակություն։

Առաջարկում ենք բարձր և մրցակցային աշխատավարձ՝ կախված թեկնածուի փորձից և մասնագիտական որակավորումից📌

📍 Աշխատանքի վայր՝ Նաիրիի բժշկական կենտրոն
📩 Դիմելու համար՝ ուղարկել ինքնակենսագրությունը (CV) [email protected] էլ. հասցեին կամ կապ հաստատել բժշկական կենտրոնի հետ։

🏥 Նաիրիի բժշկական կենտրոնում՝ նոր հնարավորություն 📣📣📣Մեր կենտրոնում վիրահատություններ կիրականացնի բարձրակարգ մասնագետ՝ Լ...
02/09/2026

🏥 Նաիրիի բժշկական կենտրոնում՝ նոր հնարավորություն 📣📣📣

Մեր կենտրոնում վիրահատություններ կիրականացնի բարձրակարգ մասնագետ՝ ԼՕՌ վիրաբույժ Հովհաննես Գևորգյանը 📌📌📌

Փորձառու և պրոֆեսիոնալ մասնագետներով մեր թիմի համալրումը մեկ քայլ է՝ տարածաշրջանում որակյալ բուժօգնություն ապահովելու համար✅✅✅

Քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների ախտորոշում, բուժում, վիրահատություններ ❤️

27/08/2026

Կարմրուկ հիվանդության մասին ներկայացնում է բժիշկ-վարակաբան Հարություն Ադամյանը

25/08/2026

📚Ամառային երեքամսյա արձակուրդից հետո սեպտեմբերը երեխայի համար պարզապես արձակուրդի ավարտ չէ. այն հոգեբանական ադապտացիայի պատասխանատու շրջան է և նշանակալի սոցիալական փորձ:

👨‍👩‍👧‍👦Երեխան կրկին պետք է սովորի մի քանի ժամ անցկացնել առանց ծնողների անմիջական ներկայության, վերագտնել իր տեղը հասակակիցների միջավայրում, հետևել դպրոցական ու միջանձնային հաղորդակցման կանոններին, հաղթահարել ընթացիկ փոքր անհաջողությունները, անհրաժեշտության դեպքում օգնություն խնդրել և աստիճանաբար դառնալ ավելի ինքնուրույն:

Ուսումնական տարվա առաջին շաբաթներին նկատվող դժկամությունը, առավոտյան որովայնացավը, տրամադրության անկումը կամ երբեմն նաև լացը միշտ չէ, որ առողջական խնդիրների մասին են վկայում. հաճախ դրանք հոգեբանական ադապտացիոն փուլին բնորոշ բնական դրսևորումներ են:

Անգամ լիովին առողջ երեխան կարող է հարմարվողական դժվարություններ ունենալ: Հոգեբանական ադապտացիան դժվարությունների իսպառ բացակայությունը չէ, այլ սթրեսային իրավիճակից հետո ներքին հավասարակշռությունը վերագտնելու կարողությունը:

⏰ Երեխաների մեծ մասը բավականին արագ է հարմարվում ռեժիմային փոփոխություններին: Սակայն, եթե շաբաթներն անցնում են, իսկ տագնապն ու վախերը չեն նվազում, պահպանվում են արտահայտված լացը, դողը, կրկնվող որովայնացավը, սրտխառնոցը կամ այլ նյարդասոմատիկ ախտանիշները, անհրաժեշտ է նախ բացառել մարմնական (ֆիզիկական) պատճառները, ապա մասնագետի օգնությամբ հասկանալ, թե հատկապես ինչն է երեխայի համար նման խոր հուզական լարվածություն առաջացնում:

🤗 Այս շրջանում եղե՛ք համբերատար և ուշադիր: Երեխային պետք չէ մեղադրել «կամակորության» համար. փոխարենը լսե՛ք նրա մտահոգությունները, աջակցե՛ք ռեժիմին աստիճանաբար վերադառնալուն և հիշե՛ք, որ ձեր հանգստությունն ու ջերմությունը երեխայի հոգեկան հավասարակշռության լավագույն երաշխիքն են:

《Հայկական ակնաբուժության նախագիծ》 բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող ծավալուն ծրագրերի շրջանակում՝ Նաիրիի բժշկակ...
24/08/2026

《Հայկական ակնաբուժության նախագիծ》 բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող ծավալուն ծրագրերի շրջանակում՝ Նաիրիի բժշկական կենտրոնի ակնաբույժ Լիլիթ Ավետիսյանի կողմից իրականացվեց այցեր գյուղական ամբուլատորիաներ✅
Ծրագրի շրջանակում կիրականացվի անհրաժեշտ ակնաբուժական վիրահատական միջամտություններ «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում՝
《Հայկական ակնաբուժության նախագիծ》 բարեգործական հիմնադրամի կողմից✅

Այս նախաձեռնությունների շնորհիվ բազմաթիվ մարդիկ ԱՆՎՃԱՐ հնարավորություն են ստանում ժամանակին ստանալ մասնագիտացված բուժօգնություն և վերականգնել իրենց տեսողությունը✅✅✅

📍 Արգել
📍 Նոր Գեղի
📍 Մրգաշեն
📍 Քասախ
📍 Պռոշյան
📍 Քանաքեռավան
📍 Զովունի
📍 Բուժական
📍 Արագյուղ

Address

196 Charents Str, Կոտայքի մարզ, Եղվարդ
Yeghvard

Telephone

+37444074772

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Եղվարդի /Նաիրիի բժշկական կենտրոն/ Eghvardi /Nairii medical center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Եղվարդի /Նաիրիի բժշկական կենտրոն/ Eghvardi /Nairii medical center:

Shortcuts

Share

Category