Dr. Lida M. Khachatryan

Directions

Dr. Lida M. Khachatryan Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Dr. Lida M. Khachatryan, Obstetrician-gynaecologist, Yerevan.

31/07/2026
📍Հունիսի 20-ին տեղի ունեցավ Պտղաբերության պահպանման հայկական ասոցիացիայի առաջին համաժողովը, որը դարձավ կարևոր քայլ մեր ե...
07/07/2026

📍Հունիսի 20-ին տեղի ունեցավ Պտղաբերության պահպանման հայկական ասոցիացիայի առաջին համաժողովը, որը դարձավ կարևոր քայլ մեր երկրում պտղաբերության պահպանման ոլորտի զարգացման ճանապարհին։

Համաժողովը կազմակերպվել էր Պտղաբերության պահպանման հայկական ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Մարգարիտ Գրիգորյանի և համահիմնադիր, Երևանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանի նախաձեռնությամբ։

Համաժողովին մասնակցած Հայաստանի տարբեր մասնագիտությունների բժիշկները բարձր գնահատեցին թեմայի արդիականությունն ու ընդգծեցին նման նախաձեռնությունների կարևորությունը մեր առողջապահական համակարգի համար։

Մեզ մեծ պատիվ էր հյուրընկալել արտերկրից ժամանած գործընկերներին, ովքեր կիսվեցին իրենց հարուստ գիտելիքներով, փորձով և միջազգային լավագույն պրակտիկայով։

Համաժողովի պատվավոր հյուրն էր պտղաբերության պահպանման ոլորտի աշխարհահռչակ մասնագետ, «Պտղաբերության պահպանություն» գրքի հեղինակ պրոֆեսոր Մայքլ ֆոն Վոլֆը (Շվեյցարիա)։ Նա հանդես եկավ արժեքավոր դասախոսություններով, ինչպես նաև մասնակցեց հայ և միջազգային ռեպրոդուկտոլոգների, օնկոլոգների և այլ մասնագետների մասնակցությամբ կազմակերպված կլոր սեղանին, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանում պտղաբերության պահպանման ոլորտի զարգացման, համագործակցության և հետագա քայլերի ուղղությունները։

Համաժողովին ներկա էին նաև միջազգային ճանաչում ունեցող այլ մասնագետներ, որոնց մասնակցությունը նպաստեց գիտելիքների և փորձի փոխանակմանը, ինչպես նաև նոր համագործակցությունների ձևավորմանը։

Սրտանց շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին, բանախոսներին, գործընկերներին և աջակիցներին այս կարևոր օրը մեզ հետ կիսելու համար։

Կհանդիպենք հաջորդ տարի՝ նոր գաղափարներով, նոր ծրագրերով և նոր հաջողություններով։ 🤗

24/06/2026

Անպտղությունը դատավճիռ չէ
Դու մենակ չես♥️
#ԱՄԲ
#անպտղությանբուժում

Հերթական գրանցված հղիությունը՝ այս անգամ բուժման ճանապարհով💛 .lidakhachatryan   #անպտղությանբուժում
03/11/2025

Հերթական գրանցված հղիությունը՝ այս անգամ բուժման ճանապարհով💛

.lidakhachatryan

#անպտղությանբուժում

Հերթական գրանցված հղիությունը արտամարմնային բեղմնավորման(ЭКО) ճանապարհով💫 lidakhachatryan
14/10/2025

Հերթական գրանցված հղիությունը արտամարմնային բեղմնավորման(ЭКО) ճանապարհով💫

lidakhachatryan

Օրվա բարի լուրը💫Ծնվեց ծնողների կողմից երկար սպասված գեղեցկուհին. հղիությունը գրանցել ենք արտամարմնային բեղմնավորման (ЭКО...
08/10/2025

Օրվա բարի լուրը💫
Ծնվեց ծնողների կողմից երկար սպասված գեղեցկուհին. հղիությունը գրանցել ենք արտամարմնային բեղմնավորման (ЭКО) ճանապարհով և հղիության զարգացման ընթացքը նույնպես վարել եմ ես։
Մաղթում ենք անհոգ մանկություն🩷

lidakhachatryan

-shengavit

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Lida M. Khachatryan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share