Ժառանգական անգիոայտուց Հայաստան/ HAE Armenia

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Ժառանգական անգիոայտուց Հայաստան/ HAE Armenia

Ժառանգական անգիոայտուց Հայաստան/ HAE Armenia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ժառանգական անգիոայտուց Հայաստան/ HAE Armenia, Health & Wellness Website, Yerevan.

📍Մայիսի 16-ը ժառանգական անգիոայտուցի համաշխարհային օրն էԱյս օրը ևս մեկ հնարավորություն է բարձրաձայնելու ժառանգական անգիո...
16/05/2026

📍Մայիսի 16-ը ժառանգական անգիոայտուցի համաշխարհային օրն է

Այս օրը ևս մեկ հնարավորություն է բարձրաձայնելու ժառանգական անգիոայտուցի մասին, խոսելու հիվանդության ախտանիշների, վաղ ճանաչման և ժամանակին ախտորոշման կարևորության մասին։

Չնայած հիվանդությունը համարվում է հազվադեպ, իրազեկվածությունը կարող է կարևոր դեր ունենալ ճիշտ և արագ օգնություն ստանալու ճանապարհին։

Տեղեկացվածությունն ու աջակցությունը կարևոր են ժառանգական անգիոայտուց ունեցող մարդկանց կյանքի որակի բարելավման համար 🌍

16/05/2026

🔹Այսօր ժառանգական անգիոայտուցի իրազեկման օրն է։

Այս օրը ևս մեկ հիշեցում է, թե որքան կարևոր է տեղեկացվածությունը և աջակցությունն ժառանգական անգիոայտուց ունեցող մարդկանց համար:🌍

16/05/2026
🧬Մայիսի 16-ը ժառանգական անգիոայտուցի իրազեկման միջազգային օրն է:  ժառանգական անգիոայտուց՝ կյանքին սպառնացող հազվադեպ հիվ...
15/05/2026

🧬Մայիսի 16-ը ժառանգական անգիոայտուցի իրազեկման միջազգային օրն է:

ժառանգական անգիոայտուց՝ կյանքին սպառնացող հազվադեպ հիվանդություն, որը հաճախ շփոթում են ալերգիայի հետ 🫨

Այն առաջացնում է մարմնի տարբեր հատվածների՝ ձեռքերի🫲🏻, ոտքերի🦶, դեմքի👨🏻, ինչպես նաև կոկորդի և շնչուղիների այտուցներ։ Հիվանդներին հաճախ անհանգստացնում են նաև ուժեղ որովայնային ցավերը, սրտխառնոցն ու փսխումը, որոնք պայմանավորված են աղիների պատերի այտուցով։

📅 Օրվան ընդառաջ թեմայի շուրջ, պատճառների, բուժման մեթոդների և մի շարք կարևոր հարցերի մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի շրջանակում զրուցել են ԵՊԲՀ Կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի ամբիոնի ասիստենտ և «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի բժիշկ Մարիամ Մովսիսյանի հետ:

«Գենի մուտացիայի հետևանքով օրգանիզմում որոշակի սպիտակուց չի արտադրվում, ինչի պատճառով կուտակվում է բրադիկինին կոչվող նյութը, որն էլ առաջացնում է այտուցները։
Սովորական ալերգիկ այտուցները կարող են կյանքի ընթացքում հանդիպել մեկ կամ երկու անգամ, մինչդեռ ժառանգական անգիոայտուցի դեպքում այտուցները կրկնվում են պարբերաբար՝ սկսած մանկական տարիքից և շարունակվելով ամբողջ կյանքի ընթացքում։
Բացի այդ, հիվանդության առաջացման մեխանիզմը տարբեր է, հետևաբար տարբեր է նաև բուժումը։

«Այն դեղամիջոցները, որոնք արդյունավետ են ալերգիկ այտուցների դեպքում՝ հակահիստամինայինները կամ հորմոնները, ժառանգական անգիոայտուցի դեպքում անարդյունավետ են»,- ասաց մասնագետը՝ հավելելով, որ սխալ ախտորոշման հետևանքով հիվանդները հաճախ տարիներ շարունակ ստանում են անարդյունավետ բուժում։

📍Խոսելով հիվանդության տարածվածության մասին՝ բժիշկը նշեց, որ Հայաստանում տեսականորեն պետք է լինի շուրջ 150-200 հիվանդ, մինչդեռ ներկայում փաստագրված է ընդամենը 50-60 դեպք։ Հիմնական խնդիրը հիվանդության ուշ կամ սխալ ախտորոշումն է, քանի որ այն հաճախ շփոթում են ալերգիկ այտուցների հետ։ Այդ պատճառով ալերգոլոգիական կենտրոնը փորձում է բարձրացնել բնակչության և բժիշկների իրազեկվածությունը։

Անդրադառնալով իրազեկվածությանը՝ մասնագետը նշեց, որ Հայաստանում դեռևս կան բազմաթիվ չախտորոշված հիվանդներ, ուստի կարևոր է շարունակել տեղեկատվական աշխատանքները թե՛ բժիշկների, թե՛ բնակչության շրջանում։

📽️Թեմայի շուրջ մի շարք այլ հարցերի պատասխանները ստանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը։⬇️

https://armenpress.am/hy/article/1249846

Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կենտրոն/ Allergology&Immunology Center

Ժառանգական անգիոայտուցի միջազգային ասոցիացիային Հայաստանում ժառանգական անգիոայտուցի բուժման մեջ կարևոր ձեռքբերման մասին ...
03/04/2026

Ժառանգական անգիոայտուցի միջազգային ասոցիացիային Հայաստանում ժառանգական անգիոայտուցի բուժման մեջ կարևոր ձեռքբերման մասին պատմել է ալերգոլոգ Մարիամ Մովսիսյան

Հայաստանում առաջին անգամ գրանցվել է HAE տիպ III-ով ախտորոշված կնոջ հաջող հղիություն և առողջ երեխայի ծնունդ։

Պացիենտը, ով ունեցել է անգիոայտուցի կրկնվող դրվագներ առանց C1-ինհիբիտորի դեֆիցիտի, նախապես ստացել է խորհրդատվություն և գտնվել է ալերգոլոգ-իմունոլոգների ու մանկաբարձ-գինեկոլոգների մշտական հսկողության տակ։ Կիրառվել է անհատականացված վերահսկման մոտեցում՝ հիմնված միջազգային ուղեցույցների վրա։

Հղիությունն ու ծննդաբերությունն անցել են առանց լուրջ բարդությունների, և մայրը և նորածինը գտնվում են լավ վիճակում:

Այս դեպքը ցույց է տալիս, որ ճիշտ ախտորոշման և համակարգված խնամքի պայմաններում HAE տիպ III ունեցող կանայք կարող են անվտանգ հղիանալ և ունենալ բարենպաստ ելքեր։
Mariam Movsisyan
Armine Hakobyan

News from around the world 🇦🇲

In the latest issue of Global Perspectives, Mariam Movsisyan from HAE Armenia tells us about a milestone for HAE care in Armenia: The first documented successful pregnancy in a patient with HAE Type III.

Read about it all in the article on our website 👉👉 https://buff.ly/QAWQ85E

🗞️ Want to read the entire magazine? Head over to the Global Perspectives fully online format with translation options 👉👉 https://buff.ly/43ST4JV

01/03/2026

Հազվագյուտ հանդիպող հիվանդությունների օր

Ժառանգական անգիոայտուցը (HAE) հազվագյուտ, բայց կյանքին սպառնացող գենետիկ հիվանդություն է

Իրազեկվածությունը կարևոր է ճիշտ և ժամանակին ախտորոշման համար։

08/02/2026

Ժառանգական անգիոայտուցի հաստատում ունեցող պացիենտները կողմից կապտոպրիլի եւ նույն խմբի(այսպես կոչված ԱՓՖ-ինհիբիտորների) մնացած դեղերի կիրառումը կարող են շատացնել այտուցների զարգացման հաճախականությունը !

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ժառանգական անգիոայտուց Հայաստան/ HAE Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share