Dr. Ruzanna Sahakyan

Dr. Ruzanna Sahakyan Մաշկաբան Շուրջ 27 տարի ոլորտում

26/12/2022

Տարեվերջյան ջղայն գրառում․․․
Կարծում եմ մի քանի կետ կա, որ բուժառուն պետք է մեկ&միշտ ընդունի և հետևի․․․ ուրիշ տարբերակ չկա
1․ Չքննարկել բժշկի նշանակումները - բացարձակ միևնույն է, թե դուք հարգելի բուժառուներ ինչ կրթություն ունեք, ինչքան լավ եք տիրապետում գուգլելու նուրբ արվեստին և Ձեր դիմացի հարևանը նույն խնդրով բուժվել է լրիվ ուրիշ ձևով։ Եթե ես եմ Ձեր բժիշկը, ապա վերջ․․․ չեք ուզում․․․ խնդրեմ․․․
2․ Բժիշկը ունի անձնական կյանք ու ժամանակ - ես հասկանում եմ, որ դուք չափազանց անհանգիստ եք ձեր, ձեր երեխայի, ձեր ծնողի կամ ցանկացած այլ հարազատի առողջությամբ, բայց եթե հարց ունեք իրոք շտապ - զանգում եք 1-03․․․ կամ էլ սպասեք հաջորդ օրվան․․․ եթե բժիշկը պատասխանել է Ձեր ժամանակին շատ շատ ու էլի շատ տգեղ է հիշեցնել, որ երեկ կամ ինչ-որ մի օր ես զանգել եմ, ու դու էլ չես պատասխանել․․․ այո չեմ պատասխանել, քանի որ հենց այդ պահին հնարավոր է եղել եմ զուգարանում կամ էլ ավելի կարևոր գործով եմ զբաղվել, օրինակ այդ պահին մեկ ուրիշ բուժառու էի զննում․․․
3․ Գրեցի հետո ջնջեցի․․․ շատ վատ բաներ էի գրել
4․ Ոչ մի օնլայն խորհրդատվություն - ամեն անգամ ասում եմ, բայց չեմ անում - եթե Ձեզ հարմար չի աշխատանքից դուրս գալ, եթե հեռու եք ապրում, ու էլի շատ եթեներ, ապա ես բացարձակ պարտավորված չեմ Ձեր խնդիրը կարևորել և զբաղվել - բացառությամբ - տեղաշարժման խնդիր ունեցողները - հաշմանդամները, արտերկրի մեր հայրենակիցները, որոնք չունեն հնարավորություն տեղում դիմել մասնագետի, Արցախի մեր հայրենակիցները (չնայած տեղում շատ լավ մասնագետներ կան)։ Չզարմանաք, որ Ձեր հարցերին ինչ անեմ այս կամ այն դեպքում ստանալու եք պատասխան, մոտեցեք տեսնեմ
5․ Միմիայն հայատառ․․․ վերջ․․․ հունվարի մեկից բացառվում է այլ լեզվով պատասխանել․․․ նեղանալ չլինի․․․ ես իհարկե հեռում եմ գրագիտությունից, բայց իմ լեզուն շատ ավելի շատ եմ սիրում ու հարգում․․․
6․ Հաջորդ տարի - ոչ մի այցելու առանց հերթագրման․․․ չէ ու վերջ․․․ ով ուզում է լինի․․․ չկա տարբերակ․․․ փակ է․․․ հատկապես դիմում եմ իմ սիրելի ընկերներ բժիշկներին, ովքեր հուսով եմ վստահելով են ինձ այցելուներ ուղարկում․․․ բայց չեմ ընդունի․․․ միայն հերթագրում․․․
7․ Արդեն ժամանակն է մի քիչ էլ ես ինձ գնահատեմ․․․ թե չէ ինչ ուզում ես արա․․․ մեկա բուժառուն դժգոհ է․․․

Հ․Գ․ Ես գիտեմ, հիմա գրելու եք, որ իմ նմանը չկա, ես սենց, ես նենց - բայց արդեն լավ էլ հասկացել եմ․․․ դա մանիպուլյացիայի ձև է․․․ կարող է առանց հասկանալու եք անում․․․ բայց անում եք․․․

Հ․Հ․Գ․ Սիրում եմ բոլորին․․․ մինչև տոները, որ տրամադրություն լինի, մի լավ դրական պոստ էլ կանեմ․․․

Հ․Հ․Հ․Գ․ գրեթե բոլորիդ

🏖Ակտիվ ու օգտակար աշխատանքից հետո շատերի նման ես էլ չդիմացա ամառվա գայթակղությանը և որոշեցի մի փոքր հանգստանալ:⁣⁣⠀⁣⁣⠀🏝Բո...
21/06/2022

🏖Ակտիվ ու օգտակար աշխատանքից հետո շատերի նման ես էլ չդիմացա ամառվա գայթակղությանը և որոշեցի մի փոքր հանգստանալ:⁣⁣⠀
⁣⁣⠀
🏝Բոլորիդ մաղթում եմ բարի հանգիստ: Կհանդիպենք աշնանը՝ վստահեցնում եմ ձեզ համար նոր ու հետաքրքիր բացահայտումներով:⁣⁣⠀
⁣⁣⠀
📑Հարցերին միշտ պատրաստ եմ պատասխանելու:⁣⁣⠀
⁣⁣⠀
Ապրեք առողջ և երջանիկ:⁣⁣⠀
⁣⁣⠀
_______________⁣⁣⠀
Հարգանքներով՝⁣⁣⠀
⁣⁣⠀
Dr. ʀᴜᴢᴀɴɴᴀ sᴀʜᴀᴋʏᴀɴ ⁣⁣⠀
🥼ᴅᴇʀᴍᴀᴛᴏʟᴏɢɪsᴛ⁣⁣⠀
📍sᴏᴜʀʙ ᴀsᴛᴠᴀᴛsᴀᴍᴀʏʀ ᴍᴇᴅɪᴄᴀʟ ᴄᴇɴᴛʀᴇ⁣⁣⠀
☎️+(𝟯𝟳𝟰)𝟵𝟭-𝟬𝟬𝟳𝟳𝟮𝟮

Ծանոթացեք, իմ փոքրիկ պացիենտը, այժմ իմ լավ բարեկամը, որն ապրելով օվկիանոսից այն կողմ, Հայաստան հյուր գալիս՝ չի մոռանում ...
16/06/2022

Ծանոթացեք, իմ փոքրիկ պացիենտը, այժմ իմ լավ բարեկամը, որն ապրելով օվկիանոսից այն կողմ, Հայաստան հյուր գալիս՝ չի մոռանում այցելել նաև իր բժշկուհուն: ⁣⁣⠀
⁣⁣⠀
Չեմ ժխտի, իսկապես շոյված եմ...



🔎ՔՐՏՆԱԽԱՇ⁣⁣⠀⁣⁣⠀Գործնականորեն բոլոր երեխաները առընչվում են այս ախտահարման հետ, իսկ մայրիկները կիրառում են հնարավոր և անհն...
07/06/2022

🔎ՔՐՏՆԱԽԱՇ⁣⁣⠀
⁣⁣⠀
Գործնականորեն բոլոր երեխաները առընչվում են այս ախտահարման հետ, իսկ մայրիկները կիրառում են հնարավոր և անհնարին բոլոր միջոցները՝ նրանից զերծ մնալու համար:⁣⁣⠀
⁣⁣⠀
⁉️Իսկ ի՞նչ է քրտնախաշը:⁣⁣⠀
⁣⁣⠀
Այն օրգանիզմի արձագանքն է հավելյալ ջերմության և քրտինքի նկատմամբ, որը արտահայտվում է մաշկի ցանավորմամբ (սպիտակից կարմիր): Նորածնային տարիքում այն պայմանավորված է նաև երեխայի ջերմակարգավորման անկայունությամբ:⁣⁣⠀
⁣⁣⠀
ՊԱՏՃԱՌՆԵՐԸ⁣⁣⠀
⁣⁣⠀
ℹ️Տաք և սինթետիկ հագուստ,⁣⁣⠀
ℹ️Տակդիրների ուշացած փոխում,⁣⁣⠀
ℹ️Անբավարար օդային և ջրային լոգանքներ⁣⁣⠀
ℹ️Խիստ ճարպոտ խնամքի միջոցներ՝ հատկապես շոգ եղանակներին:⁣⁣⠀
⁣⁣⠀
ՄԵԽԱՆԻԶՄԸ⁣⁣⠀
⁣⁣⠀
🟡Քրտնագեղձերի ծորանների ժամանակավոր խցանում, որը բերում է մաշկի բորբոքային ցանավորման:⁣⁣⠀
⁣⁣⠀
ՏԵՍԱԿՆԵՐԸ⁣⁣⠀
⁣⁣⠀
🔺Բյուրեղային (առանց գանգատների)⁣⁣⠀
🔺Կարմիր (բորբոքում, քոր, երկրոդային ինֆեկցիայի վտանգ):⁣⁣⠀
⁣⁣⠀
ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿԱ⁣⁣⠀
⁣⁣⠀
🟠Ճիշտ հիգիենա և խնամք օդային լոգանքներ (10-15 րոպե), ⁣⁣⠀
ջրային լոգանքներ՝ օճառը կիրառել անհրաժեշտության դեպքում⁣⁣⠀
⁣⁣⠀
🔎🔺Հատուկ բուժում միայն բարդացած դեպքերում՝ մասնագետի նշանակումով և հսկողությամբ:⁣⁣⠀
⁣⁣⠀
_______________⁣⁣⠀
Հարգանքներով՝⁣⁣⠀
⁣⁣⠀
Dr. ʀᴜᴢᴀɴɴᴀ sᴀʜᴀᴋʏᴀɴ ⁣⁣⠀
🥼ᴅᴇʀᴍᴀᴛᴏʟᴏɢɪsᴛ⁣⁣⠀
📍sᴏᴜʀʙ ᴀsᴛᴠᴀᴛsᴀᴍᴀʏʀ ᴍᴇᴅɪᴄᴀʟ ᴄᴇɴᴛʀᴇ⁣⁣⠀
☎️+(𝟯𝟳𝟰)𝟵𝟭-𝟬𝟬𝟳𝟳𝟮𝟮⁣⁣⠀
⁣⁣⠀
⁣⁣

Address

Արտաշիսյան 46ա
Yerevan
0039

Telephone

+37491007722

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Ruzanna Sahakyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Ruzanna Sahakyan:

Shortcuts

Share

Category