Իմ մեղր

Իմ մեղր ԻՄ ՄԵՂՐԸ շուրջ 19 տարվա պատմություն ունեցող ընտանեկան բիզնես է ։
Հաճախորդին առաջարկում է բնական մեղր։
(1)

06/08/2026

Շատերն ասում էին․ «Էս աղջկա գործը չի…»
Հնարավոր է՝ ճիշտ էին։ Որովհետև սա հեշտ գործ չէ։
Ամառվա շոգ, սարեր, ծանր փեթակներ, հազարավոր մեղուներ ու անքուն գիշերներ…
Բայց հենց այս աշխատանքի շնորհիվ ձեր սեղանին հասնում է իսկական, բնական մեղրը։ 🍯
Երբեմն արժե չլսել մարդկանց, որպեսզի կարողանաս անել այն, ինչին իսկապես հավատում ես։
Իսկ դուք ի՞նչ կարծիք ունեք․ կան գործե՞ր, որոնք «աղջկա» կամ «տղայի» գործ են, թե՞ լավ աշխատանքը սեռ չի ճանաչում։

#իմմեղր #մեղր #առողջսնունդ

04/08/2026

Բարձրորակ մեղրը շտապողականություն չի սիրում։ 🍯

Մենք մեղրաքամ ենք անում միայն այն ժամանակ, երբ մեղրը լիովին հասունացած է։ Այդ պատճառով էլ յուրաքանչյուր կաթիլ պահպանում է իր բնական համը, բույրն ու արժեքը։

📅 Մեղրաքամ՝ օգոստոսի վերջին։

📦 Նախապատվեր՝ 094 488 165

🍯 1 կգ մեղր — 5500֏
🌼 1 կգ սերեկ — 6000֏
🐝 1 կգ մեղրամոմ — 7000֏

#իմմեղր #մեղր #բնական #առողջսնունդ

28/07/2026

🐝🏔️Իմ տան հասցեն տարվա մի մասը սարերում է…
🐝Որտեղ մեղուներն են, այնտեղ էլ մեր տունն է։
💛Այսօր էլ հերթը մաքրությանն ու կարգի բերելուն էր։ Ու հերթական անգամ համոզվեցի՝ երբեմն տունը կարգի բերելիս մարդու հոգին էլ է հանգստանում։
🤗Եթե այս տեսանյութը ձեզ թեկուզ մի պահ խաղաղություն պարգևեց, տարածեք այն։
🤍 Գուցե հենց ձեր մեկ տարածումով ինչ-որ մեկը հիշի, որ երջանկությունը հաճախ ամենապարզ բաների մեջ է՝ բնության, աշխատանքի ու տան ջերմության

#իմմեղ #մեղր

🍯 Մեղրաքամը նախատեսված է օգոստոսի վերջին, երբ մեղրը լիովին հասունացած է և պատրաստ է հասնել Ձեր ընտանիքի սեղանին։Մի հարց ...
27/07/2026

🍯 Մեղրաքամը նախատեսված է օգոստոսի վերջին, երբ մեղրը լիովին հասունացած է և պատրաստ է հասնել Ձեր ընտանիքի սեղանին։
Մի հարց տվեք ինքներդ ձեզ…
Որտե՞ղ է ծնվել այն մեղրը, որը Դուք տալիս եք Ձեր երեխաներին։
Մեզ համար պատասխանը սկսվում է ոչ թե բանկայից, այլ ճանապարհից։
Հայաստանում չկա մի տարածք, որտեղ մեղուն կարող է ամբողջ սեզոնի ընթացքում բավարար նեկտար հավաքել։ Այդ պատճառով փեթակները տեղափոխում ենք հետևելով բնության ծաղկման հերթականությանը։
🐝 Մեր մեղուները մեկ սեզոնի ընթացքում անցնում են հարյուրավոր կիլոմետրեր՝ հավաքելով նեկտար Հայաստանի տարբեր անկյուններից.
🌼 Արարատյան դաշտ
🌿 Ձորաղբյուր Green Training Center
🌸 Սոլակ
⛰️ Հրազդանի սարեր
🏔️ Վարդենիսի լեռներ
Յուրաքանչյուր փեթակ անցնում է այս ճանապարհը, որպեսզի մեկ գդալ մեղրի մեջ հավաքվի Հայաստանի բնության լավագույնը։
⛺ Իսկ օգոստոսի վերջին, Վարդենիսի սարերում գտնվող մեր էկո տնակում, սկսվում է տարվա ամենասպասված պահը՝ մեղրաքամը։
💛Բարձր որակը մեր հպարտությունն է, իսկ Ձեր վստահությունը՝ մեր ամենամեծ պատասխանատվությունը։

🍯Ես երբեք չեմ առաջարկի Ձեզ այնպիսի մեղր, որը վստահությամբ չեմ դնի իմ ընտանիքի սեղանին։ ❤️

Ավելին՝ մեր մեղվանոցի ամբողջ աշխատանքը՝ փեթակների տեղափոխությունները, մեղուների խնամքը, մեղրաքամը և առօրյան, թափանցիկ ներկայացված են այս էջում։

Դուք կարող եք տեսնել ոչ միայն վերջնական արդյունքը, այլև ամբողջ ճանապարհը, որով ծնվում է «Իմ մեղրը»։

Ամրագրե՛ք Ձեր բաժինը այսօր, իսկ մեղրաքամից հետո մենք սիրով կկապվենք Ձեզ հետ և կառաքենք Ձեր «Իմ մեղրը»։

Գները՝
1 կգ մեղր — 5500֏
1 կգ սերեկ — 6000֏
1 կգ մեղրամոմ — 7000֏
🚚 Երևանի տարածքում առաքումը՝ 500֏
🎁 2 կգ և ավելի պատվերի դեպքում առաքումն անվճար է։

📱094 488 165

#իմմեղր #մեղր #мёд

23/07/2026

🍯 Իսկական մեղրը միայն քաղցրություն չէ...
​Դա այն հարազատ համն է, որը մեզ վայրկյանապես տեղափոխում է անհոգ մանկություն, տատիկի թեյի սեղանի շուրջն ու բնության խաղաղություն 🌸✨
​«Իմ մեղր»-ի մեր մեղվանոցի ծավալները սահմանափակ են, իսկ որակը՝ անզիջում։ Որպեսզի վստահ լինեք, որ ձեր ընտանիքի բաժինը պատրաստ կլինի, գրանցե՛ք նախապատվերը հիմա 💛
​📅 Օգոստոսի վերջին սպասվում է տարվա մեղրաքամը:
Մի՛ թողեք վերջին պահին, երբ բերքն արդեն սպառված կլինի։
​🏷️ Արժեքը․ 1 կգ — 5,500 ֏
🚚 Առաքում․ 1 կգ-ի դեպքում՝ 500 ֏,
իսկ 2 կգ-ից սկսած՝ ԱՆՎՃԱՐ (Երևանում)

#իմմեղր #մեղր #բնականմեղր #мёд

21/07/2026

😥🐝Դուք տեսե՞լ եք, թե ինչպես են մեղուները հրաժեշտ տալիս իրար…

Մեղվանոցում նկարածս ամենահուզիչ կադրերից մեկն է:
Նրանք անգամ հեռանալիս են հոգատար ու պատվով…
💛Երանի՜ մենք՝ մարդիկս, սովորեինք սիրել անմնացորդ, կողք կողքի քայլել առանց նախանձի, իսկ հեռանալիս՝ չցավեցնել, այլ հեռանալ նույնքան լռելյայն, նույնքան հոգատար ու պատվով…

Ի՞նչ զգացիք այս կադրը դիտելիս… 💬👇

#իմմեղր


20/07/2026

Ի՞նչ կասեք, եթե մի օր ընթրիքի հրավիրեմ հենց մեղվանոց… 🐝🍯

Այստեղ ամեն ինչ մի փոքր ուրիշ է. Մեղուների բզզոցը՝ որպես երաժշտություն, մաքուր օդը՝ որպես ֆոն, իսկ սեղանին՝ սիրով պատրաստված ընթրիքը։ 🤍

Այս ռիլում ձեզ մի փոքրիկ հրավեր ունեմ…
💛 Գրեք մեկնաբանությունում ամենայուրահատուկ, ամենաջերմ կամ ամենահետաքրքիր միտքը, թե ինչու հենց դուք կցանկանայիք մեզ հետ ընթրել մեղվանոցում։

✨ Ամենահիշվող մեկնաբանության հեղինակին սիրով կհրավիրենք մեզ հետ ընթրիքի՝ մեղուների կողքին։
Սպասում եմ ձեր մեկնաբանություններին։ 🐝🍯

#իմմեղր #մեղվանոց #բնականմեղր #հրավեր

19/07/2026

Երբ բոլորը գեղեցկության գաղտնիքներ են փնտրում…
Ես ընտրում եմ բնական միջամտությունը։ 🐝😂
Չկրկնե՜ք
#մեղու

Այս նկարի մեջ մարդիկ մեղուներ են տեսնում...Իսկ ես՝ հազարավոր փոքրիկ աշխատասեր կյանքեր, որոնք ամեն օր մեզ համար հրաշք են ...
17/07/2026

Այս նկարի մեջ մարդիկ մեղուներ են տեսնում...
Իսկ ես՝ հազարավոր փոքրիկ աշխատասեր կյանքեր, որոնք ամեն օր մեզ համար հրաշք են ստեղծում։
Ամեն անգամ փեթակը բացելիս նույն զգացողությունն ունեմ՝ շնորհակալություն։
Շնորհակալություն բնությանը, մեղուներին ու այս հնարավորությանը՝ զբաղվելու մի գործով, որն ամեն օր ինձ սովորեցնում է համբերություն, սեր ու նվիրում։ 🤍🍯

#իմմեղր #մեղու #մեղր

Address

Yerevan

Telephone

+37494488165

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Իմ մեղր posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Իմ մեղր:

Shortcuts

Share