Dr. Andranik Simonyan / մանկական վիրաբույժ, ուրոլոգ

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Dr. Andranik Simonyan / մանկական վիրաբույժ, ուրոլոգ

Dr. Andranik Simonyan / մանկական վիրաբույժ, ուրոլոգ Մանկական վիրաբույժ, ուրոլոգ

 #ՀԻԴՐՈՑԵԼԵ. Ի՞նչ պետք է իմանալ այս մասին🔵 Ամորձու շուրջը՝ պատյանների միջև հեղուկի կուտակումն է: Այն տղա երեխաների շրջան...
28/12/2022

#ՀԻԴՐՈՑԵԼԵ. Ի՞նչ պետք է իմանալ այս մասին

🔵 Ամորձու շուրջը՝ պատյանների միջև հեղուկի կուտակումն է: Այն տղա երեխաների շրջանում տարածված խնդիր է և ուշադիր լինելու դեպքում շատ հեշտ կարելի է նկատել:
Երեխայի ամորձիները ներարգանդային կյանքում սաղմնադրվում են պտղի որովայնում, այնուհետև աստիճանաբար , իջնում են դեպի փոշտը:
Որովայնը ներսից ծածկող թաղանթը աճուկային շրջաններում արտափքումներ արաջացնելով, թունելի նման տարածություն է ստեղծում (բունոցային ելուն), որոնցով ամորձիները իջնում են: Այնուհետև վերջինս նորմայում խցանվում, վերանում է:

Երբ խախտվում է խցանման պրոցեսը, կարող են առաջանալ 3 հիվանդություններ՝

🔹 ճողվածք (երբ հաղորդակցությունը լայն է),
🔹 հիդրոցելե (երբ հաղորդակցությունը նեղ է և միայն հեղուկը կարող է որովայնից լցվել),
🔹 սերմալարի կիստա (երբ երկու ծայրերում խցանված է, բաց է միայն միջնահատվածում):

Հիվանդության միակ արդյունավետ բուժումը վիրահատական եղանակն է, երբ հեռացվում է հեղուկը և ամորձապատյանը:

Այս հիվանդության կանխարգելման համար հարկ է ժամանակին բուժել ամորձու և դրա հավելումների բորբոքային հիվանդությունները:

📞+374 93 05 88 80
🏥 Արաբկիր բժշկական կենտրոն
🔻 Մամիկոնյանց 30

ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԸ❓- Հարգարժան բժիշկ, վերջերս, փոքրիկիս լողացնելու ժամանակ աճուկային հատվածում ուռածություն նկատեցի...
21/12/2022

ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԸ

❓- Հարգարժան բժիշկ, վերջերս, փոքրիկիս լողացնելու ժամանակ աճուկային հատվածում ուռածություն նկատեցի: Հնարավո՞ր է, որ դա աճուկային ճողվածք լինի, ինչպե՞ս է այն դրսևորվում:

💬- Երեխաների լողացնելիս կամ հագուստ հագցնելիս հարկավոր է ուշադիր լինել աճուկային հատվածներին։ Եթե նկատում եք ուռածություն, այտուցներ, ապա շտապ հարկավոր է դիմել մանկական վիրաբույժի։

ԱՀԱ ՆԱԵՎ ՄՅՈՒՍ ԳԱՆԳԱՏՆԵՐԸ

🔹 Սուր ցավ որովայնում
🔹 Աճուկի կամ պորտի ուռածություն, այտուց
🔹 Դժվարություն՝ միզելիս
🔹 Անհանգստություն և ցավ հոդերում, մկաններում
🔹 Մեջքի ցավեր
🔹 Կղանքի խանգարում, երկարատև փորկապություններ՝ ցավերով
🔹 Պարբերաբար ջերմության բարձրացում՝ առանց ՍՇՎ նշանների
🔹 Ցանկացած տրավմայից հետո
🔹 Ամորձու չափերի մեծացում, առնանդամի գլխիկի բացվելու անհնարինություն

Սիրելի ծնողներ, հիշեք՝ ժամանակին խնդիրը չախտորոշելու ու չբուժելու դեպքում կարող են լուրջ բարդություններ առաջանալ: Եղեք ուշադիր ձեր փոքրիկների հանդեպ և անպայման ժամանակին դիմեք մասնագետի օգնությանը:

📞+374 93 05 88 80
🏥 Արաբկիր բժշկական կենտրոն
🔻 Մամիկոնյանց 30

Address

Mamikoniants 30
Yerevan
0014

Telephone

+37493058880

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Andranik Simonyan / մանկական վիրաբույժ, ուրոլոգ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category