Dr. Tigran Hunanyan

Dr. Tigran Hunanyan Կատարվում է ստոմատոլոգիական
բոլոր միջամտությունները

09/09/2026

✨ Նոր ժպիտ՝ առանց երկար սպասելու։

Կոմպոզիտային վինիրների միջոցով կարող ենք շտկել ատամների՝
🦷 ձևը
🦷 չափը
🦷 գույնը
🦷 դիրքի որոշ փոքր անհամաչափություններ։

Ամենակարևորը՝ ճիշտ պլանավորումն ու բնական արդյունքն է։

Եթե ցանկանում եք ունենալ գեղեցիկ և ներդաշնակ ժպիտ՝
📩 գրեք Direct և ամրագրեք խորհրդատվություն։

31/08/2026

ԱՏԱՄՆԵՐԻ ՌԵՍՏԱՎՐԱՑԻԱ⤵️

Ռեստավրացիան իրենից ներկայացնում է ատամի ձևի, գույնի և ֆունկցիաների վերականգնում:

Ժամանակակից ստոմատոլոգիայի ձեռքբերումների շնորհիվ ռեստավրացիան կարելի է «գեղարվեստական» գործ համարել։

Ստոմատոլոգներին այժմ հասանելի նյութերն իրենց գույնով, փայլով և ամրությամբ կատարելապես համապատասխանում են իսկական ատամների հատկություններին: Բայց նյութի առկայությունը դեռ ամենակարևոր գործոնը չէ:

22/08/2026

🦷 ԲԱՑԱԿԱՅՈՂ ԱՏԱՄԸ ԵՐԿԱՐ ՉԻ ՄՆՈՒՄ «ԴԱՏԱՐԿ»

Ի՞նչ է տեղի ունենում, եթե կորցրած ատամը չվերականգնենք։

Երբ ատամը հեռացվում է, այդ հատվածում սկսվում է ոսկրային հյուսվածքի ատրոֆիա․ պարզ ասած՝ ծնոտի ոսկորը սկսում է աստիճանաբար նվազել։ 🦴📉

⏳ Ի՞նչ է տեղի ունենում ժամանակի ընթացքում։

1️⃣ Ոսկրային հյուսվածքը նվազում է 🦴
Ատամի բացակայության դեպքում ոսկորը այլևս չի ստանում անհրաժեշտ մեխանիկական խթանում և աստիճանաբար բարակում է։

2️⃣ Կողքի ատամները տեղաշարժվում են 🦷🔄
Հարևան ատամները սկսում են թեքվել դեպի առաջացած բաց տարածությունը, ինչի հետևանքով կարող է փոխվել նրանց դիրքն ու կայունությունը։

3️⃣ Հակառակ ատամը սկսում է իջնել/բարձրանալ դեպի բաց տարածքը ⬆️
Քանի որ այն այլևս չի ունենում հենարան, կարող է առաջանալ ատամի գերաճ՝ սուպերԷրուպցիա։

4️⃣ Փոխվում է կծվածքը
Ատամների տեղաշարժը կարող է փոխել ծնոտների փակման ձևը և առաջացնել անհարմարություն ծամելիս։

5️⃣ Մնացած ատամների ծանրաբեռնվածությունը մեծանում է 💥
Ծամելու ուժն ավելի շատ է ընկնում մնացած ատամների վրա, ինչը կարող է նպաստել դրանց արագ մաշվելուն, ճաքերին և վնասվելուն։

6️⃣ Ծանրաբեռնվում է քունք-ստորին ծնոտային հոդը 😣
Կծվածքի փոփոխությունը կարող է մեծացնել հոդի ծանրաբեռնվածությունը և առաջացնել ցավ, կտկտոց կամ ճռճռոց բերանը բաց

04/08/2026

Ինչպե՞ս է ոսկորը սերտաճում իմպլանտի հետ։ Կպատմեմ փուլ առ փուլ։

Տեղադրումից անմիջապես հետո ոսկորի և իմպլանտի միջև փոքր բաց է մնում։ Սա սկզբնական վիճակն է։

Այնուհետև այդ հատված են գալիս արյան բջիջները, որոնք ակտիվացնում են ապաքինման գործընթացը։

Հաջորդ փուլում ձևավորվում են նոր արյունատար անոթներ։ Դրանք ձգվում են ոսկորից դեպի իմպլանտ՝ ապահովելով այդ հատվածի սնուցումը։

Դրա ֆոնին օստեոբլաստները (ոսկրաստեղծ բջիջները) սկսում են արտադրել ոսկրային մատրիքս։ Այն աստիճանաբար լցնում է տիտանի և ոսկորի միջև եղած ամբողջ տարածությունը։

Վերջնական փուլը հանքայնացումն է (միներալիզացիան)։ Ոսկրային մատրիքսը վերածվում է խիտ ոսկրային հյուսվածքի, և իմպլանտը լիովին ինտեգրվում է ոսկորին։

Ամբողջ գործընթացը տևում է մոտ 3-ից 6 ամիս։

01/07/2026

Մտածում եք՝ միայն ատամի խոզանակը բավարա՞ր է։ 🪥

Սխալ է։ Խոզանակը չի կարող ամբողջությամբ մաքրել ատամների միջև եղած տարածքները, որտեղ կուտակվում են սննդի մնացորդներն ու բակտերիաները։

✅ Ատամնաթելը (ֆլոսը) մաքրում է հենց այդ հատվածները՝
• նվազեցնում է կարիեսի առաջացման ռիսկը,
• կանխում է լնդերի բորբոքումն ու արյունահոսությունը,
• օգնում է պահպանել թարմ շնչառություն։

Օգտագործեք ֆլոսը օրը 1 անգամ, ցանկալի է՝ երեկոյան, ատամները լվանալուց առաջ կամ հետո։

Հիշեք՝ եթե չեք մաքրում ատամների միջև եղած տարածքները, ապա ձեր բերանի խոռոչի մաքրությունը ամբողջական չէ։

Address

Sirak Street 12
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 21:00
Tuesday 09:00 - 21:00
Wednesday 09:00 - 21:00
Thursday 09:00 - 21:00
Friday 09:00 - 21:00
Saturday 09:00 - 21:00

Telephone

+37498499555

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Tigran Hunanyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Tigran Hunanyan:

Shortcuts

Share