Dr. Sargis Yeghunyan

Dr. Sargis Yeghunyan ՍԱՐԳԻՍ ԵՂՈՒՆՅԱՆ
«ԷՐԵԲՈՒՆԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՆՅԱՐԴԱՎԻՐԱԲՈւԺԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՎԱՐԻՉ

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանն ավարտելուց հետո Սարգիս Եղունյանը կրթությունը շարունակել է Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքի ազգային համալսարանի հետդիպլոմային կրթության ֆակուլտետի՝ նյարդաբանության, նեյրովիրաբուժության և հոգեբուժության ամբիոնի հենքի վրա գործող կլինիկական օրդինատուրայում, որը հաջողությամբ ավարտել է 2018 թվականին:
Նույն թվականին էլ ընդունվել է վերոնշյալ համալսարանի ասպի

րանտուրա՝ «նեյրովիրաբուժություն» մասնագիտությամբ:
2019 թվականին հաջողությամբ հանձնել է թեկնածուական քննությունները փիլիսոփայությունից, անգլերենից և մասնագիտական այլ առարկաներից:
Ասպիրանտուրայում սովորելու տարիներին հետևողականորեն և մեթոդաբար կատարել է ատենախոսության թեմային առնչվող հետազոտություններ, ակտիվ մասնակցություն ունեցել հայրենական և միջազգային գիտաժողովներին:
Երիտասարդ մասնագետի ատենախոսության թեման է «Դիմային նյարդի պրոֆիլակտիկան և բուժումը կամրջաուղեղիկային անկյան (ԿՈՒԱ) մեծ գոյացությունների հեռացման դեպքում»:
Սարգիս Եղունյանն այս թեմայով հրատարակել է գիտական հոդվածներ և ուսումնասիրություններ:
Թեև երիտասարդ տարիքին, մասնագետը կարողացել է բավականաչափ փորձ ձեռք բերել՝ ուսանելով Եվրոպայում, ԱՄՆ-ում և ծանոթանալով այստեղ կիրառվող բուժման մեթոդներին ու եղանակներին:
Այսօր Սարգիս Եղունյանը վերադարձել է հայրենիք, աշխատում է «Էրեբունի» բկ-ի նյարդավիրաբույժների փորձառու թիմի հետ՝ մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ իր գիտելիքները ներդնում մարդկանց բուժելու և առողջացնելու գործում:

Սիրելի հարազատներ և բարեկամներ,2025 թվականը լի էր թե՛ բազում մարտահրավերներով, թե՛ ոգեշնչող ու հիշարժան պահերով։ Կատարեց...
31/12/2025

Սիրելի հարազատներ և բարեկամներ,
2025 թվականը լի էր թե՛ բազում մարտահրավերներով, թե՛ ոգեշնչող ու հիշարժան պահերով։ Կատարեցինք ահռելի աշխատանք՝ ուղղված մարդկային կյանքերի փրկմանը և առողջության պահպանմանն ու բարելավմանը։ Միջազգային հարթակում ևս ակտիվորեն հանդես եկանք՝ արժանապատվորեն ներկայացնելով հայկական նյարդավիրաբուժության ոլորտը։

Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի կապակցությամբ՝ մաղթելով քաջ առողջություն, համերաշխություն, փոխադարձ հարգանք և սեր։ Թող գալիք տարին բերի խաղաղություն, նոր հաջողություններ և իրականացված նպատակներ։

04/12/2025

WFNS 2025

01/11/2025

🧑‍⚕️Ծննդյան հոբելյանն է նշում Նյարդավիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր բժիշկ Մամիկոն Եղունյանը։

Հոբելյարը նյարդավիրաբուժության ոլորտում մեր երկրի առաջատար մասնագետներից է։
🏥«Էրեբունի» բժշկական կենտրոնի Նեյրովիրաբուժական կլինիկայի ղեկավարն է և հեղինակ է ավելի քան 100 գիտական ու ուսումնամեթոդական աշխատանքի։

Պրոֆեսոր Եղունյանը տարիներ շարունակ իր փորձն ու գիտելիքը կատարելագործել է աշխարհի տարբեր առաջատար կենտրոններում՝ մասնակցելով ժամանակակից նյարդավիրաբուժական տեխնոլոգիաներին նվիրված վերապատրաստումների։ Նրա ակտիվ գիտամանկավարժական գործունեությունը և մեծ ներդրումը կարևոր դեր ունեն մեր երկրում նյարդավիրաբուժության զարգացման ու երիտասարդ մասնագետների պատրաստման գործում։

Անդամակցելով մի շարք հեղինակավոր մասնագիտական կառույցների՝ նա շարունակում է բարձր պահել հայաստանյան նյարդավիրաբուժության հեղինակությունը արտերկրի հարթակներում։

✍️Մաղթում ենք Ձեզ առողջություն, անսպառ եռանդ և ամենայն բարիք։

Address

Տիտոգրադյան 14
Yerevan
0087

Telephone

+37443010707

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Sargis Yeghunyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Sargis Yeghunyan:

Shortcuts

Share

Category