Dr. Narine Voskanyan/ Գինեկոլոգ Նարինե Ոսկանյան

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Dr. Narine Voskanyan/ Գինեկոլոգ Նարինե Ոսկանյան

Dr. Narine Voskanyan/ Գինեկոլոգ Նարինե Ոսկանյան Մանկաբարձ-գինեկոլոգ, թիվ 4 պոլիկլինիկա ՓԲԸ

Օգտակար խորհուրդներ ապագա մայրիկների համարԴուք դրել եք հղիությունը հաստատող թեստը և արձանագրել եք ձեր կյանքի ամենակարևոր...
29/04/2026

Օգտակար խորհուրդներ ապագա մայրիկների համար

Դուք դրել եք հղիությունը հաստատող թեստը և արձանագրել եք ձեր կյանքի ամենակարևոր իրադարձության սկիզբը: Դուք ունեք բուռն և հակասական ապրումներ՝ բերկրանքին միախառնվում են անհանգստությունն ու տագնապը: Սակայն պետք է գիտակցել, որ հղիությունը հիվանդություն չէ, այլ կյանքի յուրահատուկ շրջան է և հղիության ընթացքը թեթևացնելու համար հիշեք հետևյալ կարևոր խորհուրդները.

· Զտեք հղիության մասին ձեր գլխին թափվող տեղեկատվական հեղեղը: Այն կարող է պարունակել չճտված բացասական տվյալներ: Օգտվեք միայն ստուգված և վստահելի աղբյուրներից: Կանանց ինտերնետային ֆորումները սրանց թվին չեն պատկանում:

· Լսեք ինքներդ ձեզ և ձեր մարմնին: Օրգանիզմն իմաստուն խորհրդատու է. եթե հոգնել եք՝ պետք է հանգստանաք, եթե ծարավ եք կամ քաղցած՝ ընդունեք հեղուկ և սնունդ: Չարժե հերոս ձևանալ ու փորձել բոլոր գործերը հասցնել:

· Հիշեք ամուսնու մասին: Ինչպես ասում են՝ : Քննարկեք ընդհանուր ներկան և ապագան, կիսեք նրա հետ ձեր զգացողություններն ու մտքերը: Դա ավելի կամրացնի ձեր միջև կապը:

· Ապրեք ազատ: Եթե լավ եք զգում՝ ապրեք լիարժեք կյանքով: Ոչ մի պատճառ չկա տանը փակվելու և հիվանդ ձևանալու: Ընդհակառակը՝ դա ձեզ կօգնի ավելի թեթև ու աննկատ անցնել կյանքի այդ պատասխանատու շրջանը:

· Բավարար քուն: Առողջ քունը շատ կարևոր է ուժերը վերականգնելու համար: Պառկեք երեկոյան ժամը 11-ից ոչ ուշ, երբ քնի հորմոնի՝ մելատոնինի, արտադրությունը մաքսիմալ մակարդակի է հասնում: Եթե գիշերը լիարժեք չեք քնել, քնեք ցերեկը:

· Համեղ և բազմազան սնունդ: Ընդգրկեք ձեր սննդակարգում բանջարեղեն ու միս, կաթնամթերք ու մրգեր, ընկուզեղեն ու շիլա: Խուսափեք ֆասթ ֆուդերից, գազավորված քաղցր ըմպելիքներից ևալկոհոկից:

· Պակասեցրեք արտաքին սթրեսները: Լսեք միայն դրական լուրեր, հաճելի երաժշտություն, այցելեք մշակութային հաստատություններ ու հղիությունը կանցնի թեթև և ուրախ:

Ավելորդ քաշ և դաշտանային ցիկլ Ճարպային հյուսվածքի քանակը ուղղակիորեն կապված է օրգանիզմում հորմոնալ պրոցեսների հետ: Այդ պ...
18/12/2025

Ավելորդ քաշ և դաշտանային ցիկլ
Ճարպային հյուսվածքի քանակը ուղղակիորեն կապված է օրգանիզմում հորմոնալ պրոցեսների հետ: Այդ պատճառով քաշի կտրուկ փոփոխությունը ավելացման կամ դեֆիցիտի ձևով կարող է անդրադառնալ դաշտանային ֆունկցիայի վրա:
Ճարպակալման ամենաանմեղ պատճառներից է շատակերությունն ու քաղցրի չարաշահումը, իսկ քաշի դեֆիցիտի դեպքում՝ չհիմնավորված, հյուծող խիստ դիետաները: Արդյունքում ստանում ենք դաշտանային ցիկլի անկանոնություն, ընդհուպ մինչև դրա բացակայություն կամ արյունահոսություն, անպտղություն և այլն:

Address

Arami 54
Yerevan
0002

Opening Hours

Monday 09:00 - 13:00
Tuesday 13:30 - 17:00
Wednesday 09:00 - 13:00
Thursday 09:00 - 13:00
Friday 13:30 - 17:00

Telephone

+37493514614

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Narine Voskanyan/ Գինեկոլոգ Նարինե Ոսկանյան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Narine Voskanyan/ Գինեկոլոգ Նարինե Ոսկանյան:

Share