Dr. Marina Mkrtchyan

Dr. Marina Mkrtchyan Բ. գ. թ., մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ,
«Աստղիկ» ԲԿ

Փորձառու և ճանաչված մասնագետին արդեն շատերն են հասցրել ճանաչել:

Մարինա Մկրտչյանի շնորհիվ բազմաթիվ անպտուղ ընտանիքներում լսվել է երեխայի ճիչը: Նրա նվիրված, պրոֆեսիոնալ և գրագետ բուժումը անպտղությամբ տառապող շատ կանանց է օգնել արտամարմնային բեմնավորմամբ զգալու մայրանալու բերկրանքը:
Գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը՝ ընդհանուր բժշկություն, ապա

կլինիկական օրդինատուրան՝ մանկաբարձ-գինեկոլոգ մասնագիտություններով: Այնուհետև հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Վերարտադրողական ֆունկցիան գեր կանանց մոտ» թեմայով:

Իր գործին նվիրված մասնագետն այսքանով չի սահմանափակվել, անընդհատ կատարելագործվել է՝ խորացնելով մասնագիտական գիտելիքները: Մանկաբարձության և գինեկոլոգիայի արդի հիմնախնդիրներին, անպտուղ ամուսնություն և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներին, հղիության ընթացքում հայտնաբերված գենետիկական հիվանդություններին նվիրված գիտաժողովների, վերապատրաստումների և սեմինար պարապմունքների է մասնակցել Ավստրիայի Զալցբուրգ և Վիեննա քաղաքներում, Մոսկվայում, Բարսելոնում:

Քաջածանոթ լինելով կնոջ վերարտադրողական խնդիրների լուծման գործում գրանցված միջազգային հաջողություններին ու փորձին, Մարինա Մկրտչյանն այն սիրով կիրառում է իր աշխատանքում՝ բազմաթիվ հայուհիների պարգևելով մայրություն:

✨Հերթագրվելու համար այցելե՛ք կամ զանգահարե՛ք՝📞+374 93 458421 📞+374 60 651181↪ԱՍՏՂԻԿ ԲԿ, Ռեպրոդուկտոլոգիայի բաժանմունք, Դ...
16/06/2026

✨Հերթագրվելու համար այցելե՛ք կամ զանգահարե՛ք՝
📞+374 93 458421 📞+374 60 651181
↪ԱՍՏՂԻԿ ԲԿ, Ռեպրոդուկտոլոգիայի բաժանմունք,
Դ. Վարուժանի փ. 28/1

Web: https://iravunk.com/Facebook: https://www.facebook.com/iravu...

Address

Yerevan
0032

Telephone

+37493458421

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Marina Mkrtchyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share