Dr. Mariam Baghdasaryan

Dr. Mariam Baghdasaryan Բժիշկ-ակնաբույժ / ռեֆրակտոլոգ
👁️Ձեր աչքերի առողջությունը իմ առաքելությունն է
🪬Աչքի հիվանդությունների ախտորոշում և բուժում
👓Լազերային կորեկցիա

Կարո՞ղ եք գուշակել՝ որն է ամենահազվադեպ աչքերի գույնը։Հետաքրքիր փաստ՝ որոշ աչքերի երանգներ հանդիպում են ընդամենը յուրաքա...
17/04/2026

Կարո՞ղ եք գուշակել՝ որն է ամենահազվադեպ աչքերի գույնը։

Հետաքրքիր փաստ՝ որոշ աչքերի երանգներ հանդիպում են ընդամենը յուրաքանչյուր ☝🏻 10,000 մարդուց մեկի մոտ։

🟤 Շագանակագույնը՝ ամենատարածված և խորություն հաղորդող երանգը։
🔵 Կապույտը՝ նուրբ և արտահայտիչ։
🟢 Կանաչը՝ հազվադեպ և առանձնահատուկ (մոտ 2%)։
🔘 Մոխրագույնը՝ զուսպ, գրեթե միստիկ։
🟣 Մանուշակագույն և 🔴 կարմիր երանգները՝ բացառիկ և չափազանց հազվադեպ հանդիպող։

💬 Ձեր հերթն է՝ ի՞նչ գույնի են Ձեր աչքերը, և ո՞ր երանգն եք համարում ամենագրավիչը։

📞 093 01-01-54

📍 Աչքի առողջության ինստիտուտ, Բագրևանդ 8/1
📍 Շենգավիթ բժշկական կենտրոն, Մանանդյան 9

#ՄարիամԲաղդասարյանակնաբույժ #աչքեր #տեսողությանշտկում #ակնաբուժություն #աչքեր

12/04/2026

Ես, և վստահ եմ նաև Դուք, երբեմն ունենում ենք կոպի թրթռոց։

👁️ Կոպի թրթռոցը կամ, բժշկական տերմինալոգիայով ասված, միոկիմիան հանդիպում են գրեթե բոլորի մոտ։

Կոպի թրթռոցի պատճառներն են հիմնականում ✔️ սթրեսը, ✔️ վատ քունը, ✔️ գերհոգնածությունը, ✔️ կոֆեինի չարաշահումը, ինչպես նաև ✔️ մագնեզիումի անբավարարությունը։

⁉️ Իսկ ի՞նչ պետք է անել, եթե ունեք նման գանգատ։

👁️ Կարգավորե՛ք քնի ռեժիմը՝ առնվածն 7-8 ժամ օրվա ընթացքում։

👁️ Փորձեք սահմանափակել կոֆեինի կամ թեյի օգտագործումը։

👁️ Կիրառեք թաց թռչոցներ։

Եվ, եթե այս ամենից հետո դեռևս գանգատները շարունակվում են պահպանվել, ☝🏻 ապա դիմեք ակնաբույժի։

📞 +374 93 01-01-54

📍 Աչքի առողջության ինստիտուտ, Բագրևանդ 8/1
📍 Շենգավիթ բժշկական կենտրոն, Մանանդյան 9

#կոպիթրթռոց #միոկիմիա #ակնաբուժություն #ՄարիամԲաղդասարյան #աչքերիբուժում

06/04/2026

‼️ Շատ սպասված լուր մեր և մեր բուժառուների համար։

Ուրախ եմ հայտնել, որ «Աչքի առողջության ինստիտուտ»-ում արդեն առկա է ➡️ վերջին սերնդի ֆեմտովայրկյանային Ziemer Z8 լազերը։

Այս լազերը մեր առջև բացում է լայն հնարավորություններ։

Ziemer Z8 ֆեմտովայրկյանային լազերի միջոցով հնարավոր է կատարել հետևյալ վիրահատությունները՝

▪️ Տեսողության լազերային կորեկցիայի բոլոր մեթոդները՝ ✔️FemtoLASIK, ✔️CLEAR, ✔️TransPRK

▪️ Կատարակտայի լազերային վիրահատություն՝ ֆեմտո կատարակտա

▪️ Կերատոկոնուս հիվանդության դեպքում՝ եղջերաթաղանթային օղերի իմպլանտացիա

▪️ Եղջերաթաղանթի փոխպատվաստում

Այնպես որ, եթե ունեք տեսողական խնդիրներ, համարձակ զանգահարեք մեզ 👇
📞 +374 93 01-01-54

📍 Աչքի առողջության ինստիտուտ – Բագրևանդ 8/1
📍 Շենգավիթ բժշկական կենտրոն – Մանանդյան 9

#լազերայինվիրահատություն #աչքերիվիրահատություն #տեսողությանշտկում #ակնաբուժություն

01/04/2026

ԲԼԻՑ ՀԱՐՑԵՐ ԲԺՇԿԻՆ 👁

👩🏻‍⚕️ Արդյո՞ք ինքներդ Ձեզ կանեիք տեսողության լազերային կորեկցիա։

▶️ Այո՛, միանշանակ։ Եթե ունենայի վատ տեսողություն, ապա կանեի տեսողության լազերային կորեկցիա՝ մեկընդմիշտ ձերբազատվելու տվյալ խնդրից։

👩🏻‍⚕️ Որպես բժիշկ՝ ինքներդ, կարևորում եք արդյո՞ք պրոֆիլակտիկ ստուգումները՝ առնվազն տարին մեկ անգամ, ու արդյո՞ք անցնում եք պրոֆիլակտիկ ստուգումներ։

▶️ Այո՛, որպես բժիշկ շատ կարևորում եմ տարեկան գոնե մեկ անգամ պրոֆիլակտիկ ստուգումներ անցնելը, բայց, ցավոք, ոչ միշտ է, որ ինքս անցնում եմ այդ ստուգումները։

👩🏻‍⚕️ Արդյո՞ք Դուք ունեցել եք Ձեր պրակտիկայի ընթացքում կոնֆլիկտ պացիենտի հետ։

▶️ Այո՛, եղել է դեպք։ Նույնսիկ հաշվի առնելով իմ համբերատար ու հանգիստ բնավորությունը՝ եղել են դեպքեր, երբ բուժառուները կարողացել են ինձ հունից հանել։

📞 +374 93 01-01-54

📍 Աչքի առողջության ինստիտուտ – Բագրևանդ 8/1
📍 Շենգավիթ բժշկական կենտրոն – Մանանդյան 9

#Ակնաբույժ #ՏեսողությանԿորեկցիա #ԱչքիԱռողջություն #ԼազերայինԿորեկցիա #տեսողությանստուգում

28/03/2026

Այսօր իրականացվեց հերթական հաջողված Trans PRK էքսիմեր լազերային միջամտությունը ✨

Բժշկի ամենամեծ բավարարվածությունը՝
տեսնել կատարյալ արդյունք և վերականգնված տեսողությամբ, երջանիկ պացիենտ😉։

Իսկ Դուք չմոռանաք՝ դեռևս մի քանի օր՝ ▶️ մինչև ապրիլի 7-ը, գործում է բացառիկ 🔥 զեղչված արժեք տեսողության վերականգնման լազերային միջամտության համար։

📞+374 93 01-01-54

📍 Աչքի առողջության ինստիտուտ, Բագրևանդ 8/1
📍 Շենգավիթ բժշկական կենտրոն, Մանանդյան 9

#ակնաբույժ #մարիամբաղդասարյան #կարճատեսություն

👁️ Տեսողության լազերային կորեկցիա՝ 🔥 հատուկ պայմաններով։Մինչև ▶️ ապրիլի 7-ը գրանցվե՛ք տեսողության լազերային կորեկցիայի և...
25/03/2026

👁️ Տեսողության լազերային կորեկցիա՝ 🔥 հատուկ պայմաններով։

Մինչև ▶️ ապրիլի 7-ը գրանցվե՛ք տեսողության լազերային կորեկցիայի և ստացե՛ք 🌷 -50․000 դրամի զեղչ։

Բաց մի թողեք այս բացառիկ հնարավորությունը վերադարձնելու լիարժեք տեսողությունը ✔️ անվտանգ, ✔️ անցավ և ✔️ երաշխավորված տարբերակով։

Շտապե՛ք գրանցվել՝ զանգահարելով 📞 093 01-01-54
📍 Աչքի առողջության ինստիտուտ, Բագրևանդ 8/1

#տեսողություն #լազերայինկորեկցիա #աչքերիառողջություն #կանանցտոներ

20/03/2026

⚠️ Ախտանշաններ, որոնք պետք է լինեն ահազանգ անհապաղ ակնաբույժին դիմելու համար։

👁 Տեսողության արագ, անցավ, լրիվ կամ մասնակի կորուստ, որը հիմնականում առաջանում է աչքի արյունատար անոթների խցանման հետևանքով։

⏱ Այս դեպքում շատ որոշիչ է առաջին իսկ ժամերին դիմել ակնաբույժի, քանի որ դրանից է կախված հիվանդության հետագա ելքը։

⚫️ Աչքի առջև անընդհատ ավելացող սև կետիկների կամ թելիկների առկայություն, որոնք կարող են ուղեկցվել կայծերի առաջացմամբ։ Սա արդեն կարող է վկայել ցանցաթաղանթի հնարավոր վնասման մասին։

🌫 Տեսադաշտի մասնակի կամ լիարժեք մթագնում։ Տպավորությունն այնպիսին է, կարծես նայում եք վարագույրի ետևից։ Սա կարող է վկայել արդեն ցանցաթաղանթի հնարավոր շերտազատման մասին։

🔴 Եվ, իհարկե, աչքի ցանկացած կարմրություն, որը կարող է ուղեկցվել աչքերից տարբեր տեսակի արտադրությամբ կամ առանց դրա։

📞 093 01-01-54
📍 Աչքի առողջության ինստիտուտ, Բագրևանդ 8/1
📍 Շենգավիթ բժշկական կենտրոն, Մանանդյան 9

#ԱչքիԱռողջություն #Ակնաբույժ #Տեսողություն #Ախտանշաններ #աչքերիխնամք

17/03/2026

Կոպի վրա նկատե՞լ եք փոքրիկ գոյացություն, որը ❌ ՉԻ անհետանում օրերով կամ շաբաթներով։

Ամենայն հավանականությամբ խոսքը գնում է ➡️ ԽԱԼԱԶԻՈՆԻ մասին։

Ի տարբերություն ակնագարիկի, որն իրենից ներկայացնում է ☝🏻 կոպի մեյբոմյան գեղձերի սուր բորբոքում, խալազիոնը համարվում է արդեն իսկ ✅ խրոնիկական բորբոքում։

Այն հիմնականում կարող է առաջանալ կոպեզրերի խրոնիկական բորբոքումների՝ բլեֆարիտների, հետևանքով, ինչպես նաև մեյբոմյան գեղձերի դիսֆունկցիայի պատճառով և կարող է լինել հիգիենայի կանոնների ոչ ճիշտ պահպանման դեպքում։

Բուժումը հիմնականում սկսում ենք կոնսերվատիվ մեթոդներով։ Այն իրենից ներկայացնում է տեղային հակաբորբոքային քսուքների կիրառում, տաք կոմպրեսների կիրառում։

Եթե խալազիոնը առկա է արդեն երկար ժամանակ և կոնսերվատիվ բուժումը որևիցե արդյունավետություն չի տալիս, ապա անցնում ենք տեղային հակաբորբոքային ներարկումներին կամ վիրահատական մեթոդով հեռացման։

Եվ հիշեք՝ ԽԱԼԱԶԻՈՆԸ ՎԱՐԱԿԻՉ ❌ ՉԷ։ Այն չի կարող փոխանցվել մի մարդուց մյուսին։

📞 +374 93 01-01-54

📍 Աչքի առողջության ինստիտուտ, Բագրևանդ 8/1
📍 Շենգավիթ բժշկական կենտրոն, Մանանդյան

#խալազիոն #կոպիբորբոքում #ակնաբույժ #տեսողություն #աչքերիբուժում

12/03/2026

👁 Աչքերի առողջությունը և մեր առօրյա սովորությունները

Թերևս բոլորս ունենք որոշ սովորություններ, որոնք ոչ միշտ են օգտակար մեր առողջության համար։ Թեպետ դրանք հաճախ թվում են անվնաս, դրանց երկարաժամկետ ազդեցությունը կարող է անդրադառնալ ոչ միայն օրգանիզմի ընդհանուր վիճակի, այլև տեսողության վրա։

🚬 Ծխելը
Բազմաթիվ գիտական ուսումնասիրություններ ապացուցում են, որ ծխախոտի ծուխը կարող է գրգռել աչքի լորձաթաղանթը՝ առաջացնելով չորություն, կարմրություն և անհարմարություն։ Իսկ նիկոտինը կարող է խանգարել աչքի անոթային համակարգի բնական աշխատանքը՝ վատթարացնելով արյան շրջանառությունը։

🍸 Ալկոհոլի չարաշահումը
Եթե անոթային համակարգի վրա ծխախոտի ազդեցությանը գումարվում է նաև ալկոհոլի հաճախակի օգտագործումը, ապա այդ խանգարումները կարող են դառնալ ավելի արտահայտված և ժամանակի ընթացքում անդրադառնալ տեսողական համակարգի աշխատանքի վրա։

🍔 Արագ սնունդ
Աչքերի առողջության պահպանման գործում կարևոր դեր ունի նաև ճիշտ սննդակարգը։ Վիտամիններով և հակաօքսիդանտներով հարուստ մրգերն ու բանջարեղենները նպաստում են տեսողական համակարգի բնական պաշտպանությանը և կարող են օգնել պահպանել աչքերի առողջությունը երկար տարիներ։

✔️ Հիշեք՝ առողջ սովորությունները կարևոր ներդրում են ոչ միայն ձեր ընդհանուր առողջության, այլև լավ տեսողության պահպանման համար։

📞 Խորհրդատվության և ընդունելության համար
+374 93 01-01-54

📍 Աչքի առողջության ինստիտուտ, Բագրևանդ 8/1
📍 Շենգավիթ բժշկական կենտրոն, Մանանդյան 9

#ակնաբույժ
#աչքերիառողջություն
#տեսողություն
#աչքերիխնամք
#առողջտեսողություն

09/03/2026

🌸 Գարունը արդեն մոտենում է՝ պարգևելով մեզ նոր գույներ, արևոտ օրեր և հաճելի էմոցիաներ։

Սակայն հենց այս սեզոնին շատերի մոտ սրվում են նաև ալերգիկ երևույթները, որոնք կարող են անհարմարություն առաջացնել։

👁️ Աչքի ալերգիան հաճախ դրսևորվում է՝
▫️ կարմրությամբ
▫️ քորով
▫️ արցունքահոսությամբ
▫️ այտուցներով

❗ Իսկ ինչպե՞ս վայելել գարունը՝ առանց այս անհարմարությունների։

Եթե ախտանշանները թեթև են արտահայտված, խորհուրդ է տրվում սկսել խոնավեցնող աչքի կաթիլների օգտագործումից՝ իհարկե առանց կոնսերվանտների։

Եթե ալերգիկ դրսևորումները ավելի խիստ են արտահայտված, կարող են անհրաժեշտ լինել հակաալերգիկ աչքի կաթիլներ կամ հակաալերգիկ հաբեր՝ ընդհանուր օգտագործման համար նախատեսված։

✨ Հիշեք՝ ճիշտ և ժամանակին ընտրված բուժումը կօգնի պահպանել Ձեր աչքերի առողջությունն ու լիարժեք վայելել գարնան գեղեցկությունը։

📞 +374 93 01-01-54
📍 Աչքի առողջության ինստիտուտ – Բագրևանդ 8/1
📍 Շենգավիթ բժշկական կենտրոն – Մանանդյան 9

#աչքիբժիշկ #աչքիխնամք #աչքիառողջություն #ալերգիա գարուն

06/03/2026

Նվեր կանանց տոներին ընդառաջ 💐
Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ունենք հաճելի նորություն Ձեզ համար։

Գրանցվե՛ք լազերային տեսողության կորեկցիայի ➡️ մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը և ստացեք 💐 50․000 դրամի զեղչ։

Վերականգնե՛ք Ձեր տեսողությունը Trans PRK էքսիմեր լազերային ժամանակակից մեթոդով, որը առանձնանում է՝

• անվտանգությամբ և լիարժեք անցավ ընթացքով

• կանխատեսելի և երաշխավորված արդյունքով

• կարճ վերականգնման ժամանակահատվածով

Հատուկ արժեք՝ 💐 250․000 դրամ, ❌ 300․000 դրամի փոխարեն։

Լավագույն նվերը առողջությունն է։ Նվիրե՛ք Ձեզ հստակ, լիարժեք տեսողություն 😊։

📞 Գրանցվելու համար շտապե՛ք զանգահարել՝ +374 93 01-01-54
📍 Աչքի առողջության ինստիտուտ, Բագրևանդ 8/1

Տեղերը սահմանափակ են։

#տեսողություն #լազերայինկորեկցիա #աչքերիառողջություն #մարտի8

Address

Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 16:00
Tuesday 09:00 - 16:00
Wednesday 09:00 - 16:00
Thursday 09:00 - 16:00
Friday 09:00 - 16:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Mariam Baghdasaryan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share