Ար Յոգա - Արարչական Յոգայի Գիտելիք, ապրելու և արարելու արվեստ, Հոգևոր Իմաստություն։Չնայած այն հանգամանքին , որ Յոգա անունը այսօր շահարկվում է թե կրոնական, թե կռապաշտական, թե կեղծ հոգևոր նկատառումներով, իսկ ոմանք այն դարձրել են որպես ֆիտնեսի մի տարատեսակ, այնուամենայնիվ մենք կփորձենք փոխանցել մարդկանց Յոգայի իրական հզոր ու հավերժ Գիտելիքը հանուն վեհ և բարձր նպատակների։
Յոգայի Իմաստությունը այ
ն միակ նավն է , որի օգնությամբ մարդը կարող է նավարկելով անցնել այս փոթորկոտ և ցավերով լի օվկիանոսը, որի անունն է նյութական աշխարհ։ Յոգան որպես հինավուրց արվեստ տալիս է մարդուն այն Գիտելիքը որը տանում է նրան դեպի Հոգևոր Կատարելություն , դեպի Հոգու Լույս և դեպի ներքին Մեծ Երանություն և Երջանկություն։ Թե ինչպես տիրապետել այս նուրբ արվեստին նկարագրված է Վեդաներում։ Վեդաները եղել են հինավուրց արիական քաղաքակրթության, այդ թվում նաև հին ու հզոր Հայկական մշակույթի և քաղաքակրթության հիմքը։ Սա Երջանիկ և Կատարյալ ապրելու արվեստ է , արվեստ որին տիրապետելու համար պետք է ունենալ լուսավոր միտք, ուժեղ կամքի ուժ և հզոր բանականություն, ինչը հնարավոր է Վեդայական Իմաստության և Յոգայի արվեստի շնորհիվ միայն։ Յոգան մարմնամարզություն չէ միայն, Յոգան արվեստ է մարմնի, մտքի , բանականության և Հոգու ներդաշնակության, որը և տալիս է մարդուն Իրական Երջանկություն։