Բժիշկ նյարդավիրաբույժ Լեռնիկ Գրիգորյան/Dr. Lernik Grigoryan Neurosurgeon

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Բժիշկ նյարդավիրաբույժ Լեռնիկ Գրիգորյան/Dr. Lernik Grigoryan Neurosurgeon

Բժիշկ նյարդավիրաբույժ Լեռնիկ Գրիգորյան/Dr. Lernik Grigoryan Neurosurgeon Ընդհանուր, էնդովասկուլյար և էնդոսկոպիկ նյարադավիրաբույժ: General, Endovascular and Endoscopic neurosurgeon

Կարպալ թունելի համախտանիշ (Carpal tunnel syndrome)✅Ամենատարածված սեղմման նեյրոպաթիան։ Ներառում է դաստակի միջնակ նյարդը։✅...
17/05/2026

Կարպալ թունելի համախտանիշ (Carpal tunnel syndrome)

✅Ամենատարածված սեղմման նեյրոպաթիան։ Ներառում է դաստակի միջնակ նյարդը։
✅Ախտանիշներ՝ ձեռքի ծակծկոց, ավելի ուժեղ գիշերը և ձեռքերը բարձրացնելիս։
✅Ֆիզիկական զննումը շատ զգայուն չէ.
I. Զգայական խանգարում. 1-3 մատներում և 4-րդ մատի ճաճանչային կեսում:
II. Զգայունություն. Թինելի ախտանիշ (դաստակի վրա թակոց)՝ 60%, Ֆալենս թեստ (դաստակի ծալում)՝ 80%։
✅Պատճառագիտություն․ դեպքերի մեծ մասում որևէ կոնկրետ պատճառ չի կարող բացահայտվել: Խնդիրը շատ տարածված է ծերերի շրջանում՝ առանց որևէ լրացուցիչ ռիսկի գործոնների: Հետևյալ էթիոլոգիկ գործոնները հանդիպում են երիտասարդ հիվանդների մոտ։
1. «Դասական» կարպալ թունելի համախտանիշ՝ քրոնիկ ընթացք, սովորաբար ամիսներից մինչև տարիներ․

📍վնասվածք. հաճախ կապված աշխատանքի հետ (կարող է նաև կապված լինել զբաղմունքների հետ)

● ձեռքի և/կամ դաստակի կրկնվող շարժումներ. օրինակ՝ ատաղձագործի, դաշնակահարի, գործիքների կամ այլ առարկաների կրկնակի ուժային բռնում կամ սեղմում, ձեռքի և/կամ դաստակի անհարմար դիրքեր, դաստակի թունելի վրա ուղղակի ճնշում վիբրացիոն ձեռքի գործիքների օգտագործում

📍համակարգային հիվանդություններ. բացի ռևմատոիդ արթրիտից և շաքարային դիաբետից հաշվի առեք նաև.

● ճարպակալում, տեղային վնասվածք, հղիություն. 54%-ը մնում է ախտանշանային ծննդաբերությունից 1 տարի անց, և հղիության սկզբում ախտանիշներ ունեցող հիվանդները ավելի քիչ հավանականություն ունեն սպոնտան բարելավվելու, մուկոպոլիսախարիդոզ, տուբերկուլյոզային տենոսինովիտ, բազմակի միելոմա (ամիլոիդ սպիտակուցի կուտակում)։

📍նախաբազկի A-V դիալիզի շունտեր ունեցող հիվանդները ունեն կարպալ թունելի համախտանիշի առաջացման ավելի բարձր հաճախականություն, հնարավոր է՝ իշեմիկ հիմքով կամ հնարավոր է՝ երիկամային խնդիրներով պայմանավորված

2. «Սուր» կարպալ թունելի համախտանիշ. հազվադեպ վիճակ, երբ ախտանիշները ի հայտ են գալիս հանկարծակի և ծանր, սովորաբար որոշակի տեսակի ֆիզիկական ծանրաբեռնվածությունից կամ վնասվածքից հետո։ Պատճառներ՝

📍միջնակ զարկերակի թրոմբոզ. անհատների 1 տարի). դաստակի միջնյա նյարդի վիրաբուժական նեյրոլիզը (դեկոմպրեսիան) ունի 70% արդյունավետություն։ Դաստակի լայնական կապանի հատումը դաստակի վրա կատարվող ամենատարածված միջամտություններից մեկն է։

15/04/2026

🔊🔊🔊Մենինգիոմա
Հիմնական հասկացություններ
✅Մենինգիոմաները դանդաղ աճող, էքստրաաքսիալ (գլխուղեղի հյուսվածքից դուրս) գոյացություններ են, սովորաբար բարորակ, սկիզբ են առնում արախնոիդեայից (ոչ կարծր պատյանից)։
✅ՄՌՏ նկարագիր առավելապես ՝ T1` իզոինտենս, T2` հիպոինտենս։
✅Մոտ 32% մենինգիոմաները, որոք պատահական հայտնագործություն են (հայտնաբերվել են պատահական գլխացավի կամ այլ կապակցությամբ իրականացված ՄՌՏ քննությամբ) 3 տարվա հսկողության պայմաններում շարունակական աճ չեն դրսևորում։
✅Վիրահատության ցուցումներ՝ գոյացության փաստագրված աճ սերիական ՄՌՏ քննությամբ, կամ սիմպտոմներ որոնք կապված են գոյացության հետ և բավարար չեն կառավարվում դեղորայքի ընդունումով (օրինակ՝ ցնցումներ)
✅Մեծամասամբ (բայց ոչ բոլորը) բուժվում են, եթե հեռացվում են ամբողջությամբ, բայց վերջինս ոչ միշտ է հաջողվում
✅Մեծամասամբ տեղակայված են կոնվեքսիտալ (գանգաթաղի ուռուցիկ մակերեսին), մեծ մանգաղի կամ հիմոսկրի շրջանում։
✅Հաճախակի կալցիֆիկանում են։


Կլինիկական դեպք՝ պատկերված նախա և հետվիրահատական նկարներով, առկա է մենինգիոմաների վարման NCCN ուղեցույցը։
Եղեք տեղեկացված, հետվիրահատական 24-48 ժամ անց պահանջեք գլխուղեղի ՄՌՏ քննություն, հետագա բուժական տակտիկան որոշելու նպատակով
Խորհրդատվության համար զանգահարեք ☎️077 97 17 07

tumor, , , surgery,

06/02/2026

Address

Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00

Telephone

+37477971707

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Բժիշկ նյարդավիրաբույժ Լեռնիկ Գրիգորյան/Dr. Lernik Grigoryan Neurosurgeon posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Բժիշկ նյարդավիրաբույժ Լեռնիկ Գրիգորյան/Dr. Lernik Grigoryan Neurosurgeon:

Shortcuts

Share

Category