Պրոկտոլոգիական Ծառայություն - Աջափնյակ Բժշկական Կենտրոնում

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Պրոկտոլոգիական Ծառայություն - Աջափնյակ Բժշկական Կենտրոնում

Պրոկտոլոգիական Ծառայություն - Աջափնյակ Բժշկական Կենտրոնում Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Պրոկտոլոգիական Ծառայություն - Աջափնյակ Բժշկական Կենտրոնում, Surgical Center, Абеляна 8/1, Yerevan.

10/06/2026

Քիմիոթերապիա և օնկովիրաբուժությունը "Աջափնյակ" ԲԿ -ում

📌 Ի՞նչ կլինի, եթե թութքը չվիրահատել, երբ արդեն կա վիրահատական ցուցում։Շատերը տարիներով հետաձգում են բուժումը՝ հույսով, ո...
21/02/2026

📌 Ի՞նչ կլինի, եթե թութքը չվիրահատել, երբ արդեն կա վիրահատական ցուցում։
Շատերը տարիներով հետաձգում են բուժումը՝ հույսով, որ «կանցնի ինքն իրեն»։ Բայց առաջադեմ փուլերում չվիրահատված թութքը կարող է բերել լուրջ և երբեմն անդառնալի հետևանքների։
🔴 Քրոնիկ արյունահոսություն
Պարբերական արյունահոսությունը ժամանակի ընթացքում հանգեցնում է սակավարյունության՝ թուլություն, գլխապտույտ, աշխատունակության անկում։
🔴 Թրոմբոզ և ուժեղ ցավ
Հեմոռոիդալ հանգույցի մեջ առաջացած մակարդուկը կարող է առաջացնել սուր, անտանելի ցավ և այտուց։
🔴 Սեղմում(ստրանգուլյացիա)
Արտանկված հանգույցը չի ներուղվում, խանգարվում է արյան շրջանառությունը, զարգանում է սուր բորբոքում։
🔴 Թարախային բարդություններ
Բորբոքումը կարող է հասնել մինչև պարապրոկտիտ՝ արդեն շտապ վիրաբուժական վիճակ։
🔴 Սֆինկտրի անբավարարություն
Երկարատև բորբոքային պրոցեսները, հյուսվածքների փոփոխությունները և մշտական արտանկումը կարող են ազդել հետանցքային սֆինկտրի վրա։ Արդյունքում՝ գազերի կամ կղանքի պահման խանգարում, ինչը լրջագույն հարված է կյանքի որակին։
🔴 Կյանքի որակի կտրուկ անկում
Մշտական ցավ, քոր, խոնավություն, անհարմարություն, սոցիալական սահմանափակումներ։
❗ Ժամանակակից վիրաբուժական մեթոդները թույլ են տալիս խնդիրը լուծել անվտանգ և վերահսկելի պայմաններում։
Բարդությունը բուժելը միշտ ավելի դժվար է, քան ժամանակին միջամտելը։
Մի սպասեք, մինչև ցավը ձեզ ստիպի որոշում կայացնել։
Դիմեք ժամանակին։
📞098966200
Dr. Nina Yeghiazaryan / Նինա Եղիազարյան Վիրաբույժ-պրոկտոլոգ

❗ Ցա՞վ զուգարանում։❗ Արյո՞ւն կղանքի վրա։❗ Այրո՞ց ու անհանգստություն։⚠️ Դա կարող է լինել հետանցքի ճաք — խնդիր, որը ինքն ի...
28/01/2026

❗ Ցա՞վ զուգարանում։
❗ Արյո՞ւն կղանքի վրա։
❗ Այրո՞ց ու անհանգստություն։
⚠️ Դա կարող է լինել հետանցքի ճաք — խնդիր, որը ինքն իրեն չի անցնում։
🔴 Շատերը ամիսներով դիմանում են ցավին՝ ամաչելով կամ վախենալով բժշկից։
Բայց հենց ուշացումն է, որ խնդիրը դարձնում է քրոնիկ։
👨‍⚕️ Ժամանակին դիմելու դեպքում՝ ✅ բուժումն արագ է
✅ անցավ
✅ առանց բարդությունների
✅ և առանց վիրահատության (շատ դեպքերում)
📌 Հիշեք՝
Ցավը նորմալ չէ։ Լռելը բուժում չէ։
📞 Գրանցվեք պրոկտոլոգի մոտ խորհրդատվության
👉 ձեր հարմարավետությունն ու առողջությունը սկսվում են ճիշտ որոշումից։

Dr. Nina Yeghiazaryan / Նինա Եղիազարյան Վիրաբույժ-պրոկտոլոգ

#հետանցքիճաք
#անալճաք
#анальнаятрещина
#трещиназаднегопрохода
#ցավզուգարանում
#больвтуалете
#արյունքղանքի
#кровьвстуле
#պրոկտոլոգ
#проктологЕреван
#առանցցավբուժում
#лечениебезоперации

❗ Մի՛ համակերպվեք ցավի հետԵթե ունեք՝▪ ցավ կամ այրոց հետանցքում▪ արյունահոսություն▪ անհարմարություն նստելիս👉 դա կարող է լ...
19/12/2025

❗ Մի՛ համակերպվեք ցավի հետ
Եթե ունեք՝
▪ ցավ կամ այրոց հետանցքում
▪ արյունահոսություն
▪ անհարմարություն նստելիս

👉 դա կարող է լինել թութք, հետանցքի ճաք կամ այլ խնդիր։

👨‍⚕️ Պրոկտոլոգի մասնագիտական օգնություն
✔ Արագ և ճշգրիտ ախտորոշում
✔ Ժամանակակից բուժման մեթոդներ
✔ Առանց ամոթի, լիարժեք գաղտնիություն
✔ Նուրբ և հոգատար մոտեցում

📍 Մի հետաձգեք բուժումը՝ խնդիրը ինքնուրույն չի անցնում
📞 Գրանցվեք խորհրդատվության հենց հիմա

💬 Գրեք մեզ կամ թողեք հաղորդագրություն էջում

#Պրոկտոլոգ #ԹութքիԲուժում #ՀետանցքիՃաք #Առողջություն

🔴 Հետանցքից արյունահոսության պատճառները1️⃣ Թութք (հեմոռոյ)Ամենատարածված պատճառը։Արյունը սովորաբար վառ կարմիր է, նկատվում...
16/12/2025

🔴 Հետանցքից արյունահոսության պատճառները

1️⃣ Թութք (հեմոռոյ)
Ամենատարածված պատճառը։
Արյունը սովորաբար վառ կարմիր է, նկատվում է կղազատման ժամանակ։

2️⃣ Հետանցքի ճաք (անալ ճաք)
Ուժեղ ցավ + արյունահոսություն։
Հաճախ առաջանում է փորկապությունից հետո։

3️⃣ Հետանցքի բորբոքումներ
Վարակային կամ քրոնիկական բորբոքային գործընթացներ, որոնք կարող են առաջացնել արյունահոսություն։

4️⃣ Պոլիպներ հաստ աղիքում
Հաճախ առանց ցավի, բայց ուղեկցվում են արյունահոսությամբ։
Պահանջում են պարտադիր զննում։

5️⃣ Հաստ աղու նորագոյացություններ
Արյունահոսությունը կարող է լինել առաջին նշանը։
Վաղ հայտնաբերումը՝ կյանք փրկող է։

6️⃣ Մեխանիկական վնասվածքներ
Կոշտ կղանք, հաճախակի լարում, սխալ մաքրման միջոցներ։

⚠️ Կարևոր

Հետանցքից ցանկացած արյունահոսություն պետք է գնահատվի պրոկտոլոգի կողմից։
Ինքնաբուժումը կարող է վտանգավոր լինել։

Dr. Nina Yeghiazaryan / Նինա Եղիազարյան Վիրաբույժ-պրոկտոլոգ

#պրոկտոլոգ, #պրոկտոլոգիա, #առողջություն
#բժիշկ, #բժշկականխորհուրդ, #հետանցքիցարյունահոսություն
#արյունահոսություն, #թութք, #հեմոռոյ
#անալճաք, #աղիքայինառողջություն

Address

Абеляна 8/1
Yerevan
0035

Alerts

Be the first to know and let us send you an email when Պրոկտոլոգիական Ծառայություն - Աջափնյակ Բժշկական Կենտրոնում posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Պրոկտոլոգիական Ծառայություն - Աջափնյակ Բժշկական Կենտրոնում:

Shortcuts

Share