3D LAB

3D LAB Ճառագայթային ախտորոշիչ կենտրոն
010600032

20/10/2023
ԲրեկետներԿան մի շարք բրեկետներ` մետաղական, կերամիկական,պլաստմասե, ինքնալիգիրացվող, լինգվալ եւ այլն: 1970 թ.,Էլաստիկները ...
11/04/2023

Բրեկետներ

Կան մի շարք բրեկետներ` մետաղական, կերամիկական,
պլաստմասե, ինքնալիգիրացվող, լինգվալ եւ այլն:
1970 թ.,Էլաստիկները ի հայտ գալով,փոխարինեցին մետաղական լիգատուրաներին
երկու պատճառով,քանի որ դրանք ավելի հեշտ ու արագ են տեղադրվում:
1980թ-ին արդեն շահագործվում էին զսպանակային ամրակներով բրեկետները, որոնք
լայնորեն օգտագործվում են նաեւ հիմա,իսկ վերջերս ի հայտ եկան կոշտ
ֆիքսացիայով բրեկետներ:
Անշարժ տեխնիկայի հիմնական թերությունն այն է, որ ատամների վեստիբուլյար
մակերեսին են տեղադրվում:
1970 - ականներին ադհեզիվների ներդրմամբ, հնարավոր դարձավ բրեկետների
լեզվային ֆիքսացիան եւ անշարժ սարքը դարձնել անտեսանելի :

Բուժումը սկսելուց առաջ, ճիշտ բուժման պլանի մշակման համար կարևոր է՝ճիշտ ախտորոշումը:Ճառագայթային ախտորոշման ժամանակակից մ...
01/04/2023

Բուժումը սկսելուց առաջ, ճիշտ բուժման պլանի մշակման համար կարևոր է՝ճիշտ ախտորոշումը:
Ճառագայթային ախտորոշման ժամանակակից մեթոդներն հնարավորություններ են ստեղծում վաղ շրջանում հայտնաբերել առկա խնդիրները,կանխարգելել բարդությունները:
Մեր կենտրոնում ռենտգեն հետազոտությունը կատարվում է 2017թ. արտադրության (Morita Veraview x800) ռենտգեն սարքավորման միջոցով, որի ճառագայթման չափաբաժինը փոքր է, իսկ ստացված պատկերը շատ որակյալ ու բարձր ճշգրտություն ապահովող:Հետազոտությունը ցուցված է նաև երեխաներին:
3D , #համակարգչային #տոմոգրաֆիա, , , #տելեռենտգենոգրամա, #օրթոպանտոմոգրաֆիա

ՔՍԾՀ համակարգչային ռենտգեն շերտագրությունՀամակարգչային ռենտգեն շերտագրությունը (ՀՇ) նախ և առաջ անհրաժեշտ էլայնածավալ ախտ...
28/03/2023

ՔՍԾՀ համակարգչային ռենտգեն շերտագրություն

Համակարգչային ռենտգեն շերտագրությունը (ՀՇ) նախ և առաջ անհրաժեշտ է
լայնածավալ ախտորոշիչ հետազոտման համար՝
● կոտրվածքների,
● արթրոզի,
● անկիլոզի,
● ՔՍԾՀ ուռուցքների և այլ ախտաբանությունների դեպքում:

ՀՇ-ով իր հնարավորությունների շնորհիվ հատկապես լավ են ախտորոշվում
ոսկրային մորֆոլոգիական խանգարումները:

Սինուսլիֆտինգ Ծնոտոսկրերի քանակական և որակական հատկություններով պայմանավորված `որոշ հարաբերական հակացուցումներ, մասնավոր...
17/03/2023

Սինուսլիֆտինգ

Ծնոտոսկրերի քանակական և որակական հատկություններով պայմանավորված `որոշ հարաբերական հակացուցումներ, մասնավորապես հայմորյան ծոցի հատակի ոսկրի ատրոֆիան, կարող են դժվարացնել իմպլանտատների տեղադրումը:
Եթե ծնոտոսկրի ծավալը (երկարությունն ու լայնությունը) 4 մմ-ից պակաս է, ապա կատարվում է սինուսլիֆտինգ և 6-8 ամիս անց` նոր ոսկր ձևավորվելուց և իմպլանտատների սկզբնական կայունացման համար պայմաններ ստեղծվելուց հետո, տեղադրում են իմպլանտատները: Համակարգչային շերտագրության, ախտորոշիչ մոդելների ուսումնասիրության հիման վրա որոշվում է իմպլանտատների տեղադրման տեղը, քանակը, ուղղությունը, չափը: Որոշվում է կտրվածքի տեղը և տեղաշարժվող ոսկրի չափը:
Այն դեպքում երբ վերծնոտային ծոցի հատակի ոսկրի բարձրությունը և լայնությունը 6-8մմ է, կատարվում է փակ սինուս-լիֆտինգ օստեոտոմների միջոցով, որն ավելի քիչ վնասվածքային է, իսկ բարդությունների հավանականությունը` քիչ:

🗒Կաթնատամները երեխայի առողջության համար նույնքան կարևոր են, որքան հիմնական ատամները։Կաթնատամների հիվանդությունները կարող...
15/03/2023

🗒Կաթնատամները երեխայի առողջության համար նույնքան կարևոր են, որքան հիմնական ատամները։
Կաթնատամների հիվանդությունները կարող են վնասել մշտականների սաղմերը, քանի որ դրանք տեղակայվում են կաթնատամների արմատների տակ։
3D , #համակարգչային #տոմոգրաֆիա, , , #տելեռենտգենոգրամա, #օրթոպանտոմոգրաֆիա

Address

Koryun Street 5/3
Yerevan
0070

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00
Saturday 09:00 - 17:00

Telephone

+37499600032

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when 3D LAB posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to 3D LAB:

Share