Psychologist, Psychologist expert, EMDR psychotherapist Manuk Hambardzumyan

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Psychologist, Psychologist expert, EMDR psychotherapist Manuk Hambardzumyan

Psychologist, Psychologist expert, EMDR psychotherapist Manuk Hambardzumyan Ողջու'յն, ես Մանուկն եմ` իրավաբանական հոգեբան,
հոգեբան-փորձագետ, դասընթացավար:

«Դու պատասխանատու ես այն արժեքների ու սկզբունքների համար, որոնք կրում և տարածում ես»։Մեր հոգևոր-հոգեբանական մոտեցման շրջ...
22/08/2026

«Դու պատասխանատու ես այն արժեքների ու սկզբունքների համար, որոնք կրում և տարածում ես»։

Մեր հոգևոր-հոգեբանական մոտեցման շրջանակում այս միտքը հատկապես կարևոր է խմբավարի դերի տեսանկյունից։ Մեր խոսքը, հարցերը, գնահատականներն ու արձագանքները երբեք միայն մեկ մարդու չեն ուղղված․ խմբային միջավայրում դրանք լսում և իրենց փորձի հետ համադրում են նաև մյուսները։

Երբեմն նույնիսկ ամենաբարի մտադրությամբ ասված գովեստը կամ դրական գնահատականը կարող է ակամա մեկ փորձը, ընտրությունը կամ կյանքի ճանապարհը ներկայացնել որպես առավել արժեքավոր՝ մյուսների մոտ առաջացնելով ցավի, անբավարարության կամ չպատկանելու զգացում։

Հետևաբար խմբավարի պատասխանատվությունը միայն այն չէ, թե ինչ ենք ուզում ասել, այլ նաև՝ ինչ հնարավոր ազդեցություն կարող է ունենալ մեր ասածը տարբեր պատմություններ և կյանքի փորձ ունեցող մարդկանց վրա։

Մեր նպատակը մարդուն գնահատական տալը կամ նրա փոխարեն «ճիշտ» ճանապարհ սահմանելը չէ, այլ ստեղծել անվտանգ ու հարգալից տարածք, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է իր պատմության մեջ տեսնել սեփական ուժերը, իմաստներն ու ընտրության հնարավորությունները, ապրել առանց հավանության արժանանալու սպասման:

Հ.գ. հերթական խմբային աշխատանքից հետո որոշ մտքերի կուլմինացիա:

Շաբաթ` ոչ թե հանգստյան, այլ հերթական խմբային աշխատանքի օր:
16/08/2026

Շաբաթ` ոչ թե հանգստյան, այլ հերթական խմբային աշխատանքի օր:

10/08/2026

✅Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը մեկնարկել է միայն տղամարդկանց համար նախատեսված հոգևոր-հոգեբանական աջակցության խումբը։

Խումբը վարում են տղամարդ մասնագետներ՝ ստեղծելով անվտանգ, հարգալից և աջակցող միջավայր, որտեղ հնարավոր է բաց ու անկեղծ խոսել, լսել և լսված լինել։

🔹 Խումբը գործում է գաղտնիության սկզբունքով․ այն, ինչ քննարկվում է խմբում, մնում է խմբի ներսում։
🔹 Յուրաքանչյուր մասնակից կարող է խոսել կամ պատմել այնքան, որքան ինքն է ուզում։
🔹 Մասնակցությունն անվճար է։

Եթե Դուք կամ Ձեր մտերիմներից մեկը փնտրում է անվտանգ տարածք՝ սեփական փորձառությունը վերաիմաստավորելու, ներքին ուժը վերագտնելու և առաջ շարժվելու համար, կարող եք ծրագրին։

📍 Գրանցվելու համար լրացրեք ինքնագնահատման հարցարանը՝ revival.am/ayo

  Պատումի և ֆիլմի հոգեբանական շերտերը.Այստեղ Ոդիսևսը ներկայանում է ոչ թե պարզապես հաղթած պատերազմից հետո տուն դարձող մար...
07/08/2026



Պատումի և ֆիլմի հոգեբանական շերտերը.
Այստեղ Ոդիսևսը ներկայանում է ոչ թե պարզապես հաղթած պատերազմից հետո տուն դարձող մարտիկ/հրամանատար, այլ նաև մեկը, ով փորձում է վերագտնել իրեն, վերաիմաստավորել ունեցած փորձառությունը ... տունդարձի նրա ճանապարհն իսկ ներքին վերափոխման պատմություն է, որում ամեն փորձություն խորհրդանշում է ներքին կոնֆլիկտ/պայքար։ Ոդիսևսը խորհրդանշում է մարդուն, ով երկար և փորձություններով լի ճանապարհով վերադառնում է դեպի իր իսկական «Ես»-ը։ Եթե հաղթած պատերազմը դա արտաքին պայքարն է, ապա տունդարձի ճանապարհը խոսրհրդանշում է ներքին պայքարն ու կատարսիսը: Լոտոսն ասես խորհրդանշի մոռացումը՝ իրականությունից փախուստը /խուսափողական վարք/, ցավից /տրավմային հիշողությունից խուսափելու ցանկությունը, նպատակի կորուստն ու հաղթանակի գաղափարի հանդեպ կասկածները։ Պոլիփեմոսին, ում Ոդիսևսը ներկայանում է որպես՝ «Ոչ ոք» և հնարամտությամբ է միայն կարողանում փրկվել, խորհրդանիշն է նեղ մտածողության, բիրտ ուժի գերակայության՝ բանականության հանդեպ: «Ես Ոչ ոք եմ»-ը կարող է մեկնաբանվել նաև որպես՝ էգոյի ժամանակավոր հրաժարում, երբ գոյատևման համար մարդը ստիպված է մի կողմ դնել իր «Ես»-ը, փառքը:։ Միաժամանակ բացահայտելով իր անունը՝ հենց փառասիրության պատճառով էլ սկսվում են նրա նոր փորձությունները։ Կիրկեն, ով զինվորներին խոզերի է վերածում, խորհրդանշում է կրքի/բնազդի գերիշխանությունը, հաճույքներում մարդկային կողմի կորուստը, գայթակղությունը, իսկ Ոդիսևսի՝ նրա հետ համաձայնությունը՝ ռացիոնալ լուծումների անհրաժեշտությունը և այլն: Հադես՝ ստորգետնյա աշխարհ. Ոդիսևսն իջնում է մահացածների աշխարհ, որը կարելի է դիտարկել նաև որպես հանդիպում/առերեսում սեփական ստվերի, վախերի, կորուստների, մեղքի զգացման, մահվան անխուսափելիության հետ։ Սկիլլա և Քարիբդա՝ 2 վտանգների միջև ընտրությունը: Խորհրդանշում է իդեալական լուծումների անհնարինությունը, մաքսիմալիզմի հետևանքները, հասունության անհրաժեշտությունը, երբեմն ավելի փոքր կորստի ԸՆՏՐՈՒԹՅԱՆ անխուսափելիությունը, ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ: Կալիպսոյի առաջարկած անմահությունից հրաժարումը կրկին կարելի է դիտարկել ստանձնած հանձնառության՝ տունդարձի, տղամարդկային առաքելության համատեքստում: Սա կյանքի, սիրո, պայքարի, պատասխանատվության, ռացիոնալի և այլնի ընտրությունն է: Վերադարձ Իթակե. աղքատի կերպարանքով Ոդիսևսի տունդարձը խորհրդանշում է ինքնության վերաիմաստավորումը, խոնարհությունը, սեփական հպարտության զսպումը, պատասխանատվության ընտրությունը՝ հեշտ ճանապարհի փոխարեն, արժեքներին ու արմատին վերադարձը: Նա տուն է դառնում ո՛չ որպես նա, ով հեռացել էր տնից, այլ մեկը, ով սովորել է համբերել, լինել խոնարհ, մաքառել ... Այստեղ «տունը» միայն Իթակեն չէ, այլ նաև մարդու ներքին ամբողջականությունը՝ ներառումն այն փորձառությունների, որոնք ապրել է։

  Ինձ համար էն եզակի ֆիլմերից էր, որն ուզում ես նորից դիտել, վերաիմաստովորել ու նորից մեծ էկրանին: Մեթ Դեյմոնի խաղն էլ շ...
05/08/2026



Ինձ համար էն եզակի ֆիլմերից էր, որն ուզում ես նորից դիտել, վերաիմաստովորել ու նորից մեծ էկրանին: Մեթ Դեյմոնի խաղն էլ շքեղ էր ու ինչ որ տեղ անսպասելի: IMAX տեխնոլոգիայի կիրառմամբ իրական նկարահանումների վրա շեշտադրումն ավելի քան արդարացված էր:
Իսկ ո՞վ էր նա: Ոդիսևսն Իթակե կղզու արքան էր՝ հայտնի իր հնարամտությամբ, խորամանկությամբ, համբերատարությամբ: Նա նաև Տրոյական պատերազմի գլխավոր հերոսներից էր ու նրա մտահղացումն է եղել հայտնի Տրոյական ձին, որի օգնությամբ հույները գրավեցին Տրոյան։ Ըստ ավանդության՝ պատերազմի ավարտից հետո իր զորքի հետ նրա ճանապարհորդությունը դեպի տուն տևում է ոչ թե օրեր, այլ ՝ 10 տարի։ Տունդարձի, կորուստների, հիշողության ու դրա կորստի, վերագնահատման 10 տարի՝ պատերազմի նույնքան տարիներեից հետո … առերեսումներ բազմաթիվ փորձությունների հետ, ինչպիսիք են՝ միաչքանի հսկա Պոլիփեմոսը, գայթակղիչ երգը, կախարդ Կիրկեն, նիմֆա Կալիպսոն, Պոսեյդոնի անեծքը։
Մինչ նա պայքարում է տուն վերադարձի համար, Իթակեում կինը՝ Պենելոպեն, երկար տարիներ հավատարմորեն սպասում է նրան, որդին՝ Տելեմաքոսը, փորձում պաշտպանել հոր տունը, ժառանգությունն ու պատիվը:
Սա ֆիլմ և պատում է նաև պատերազմի, դրա թողած հոգեբանական հետևանքների, տան և ընտանիքի արժեքի, ինքնության որոնման, ժամանակի, հիշողության ու թերևս դրանից ազատվելու ապարդյունության, հավատարմության, դիմակայունության, վերաիմաստավորումների և այլնի մասին։
Հոգեբանական այլ շերտերն ու սիմվոլները՝ հաջորդիվ)

23/07/2026
23/07/2026

Մտածո՞ւմ եք մասնակցել «Վերականգնման հայկական ճանապարհ» ծրագրին, բայց դեռ հարցեր ունեք։

Հրավիրում ենք միանալ մեր անվճար տեղեկատվական Zoom հանդիպմանը, որտեղ կծանոթանաք ծրագրի բովանդակությանը, ընթացքին և մասնակցության պայմաններին՝ նախքան վերջնական որոշում կայացնելը։

Հանդիպման ընթացքում մեր մասնագետները՝
• կներկայացնեն ծրագրի նպատակն ու ընթացքը,
• կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին,
• կօգնեն հասկանալ՝ արդյոք ծրագիրը համապատասխանում է Ձեր կարիքներին։

Դրանից հետո հանգիստ կարող եք որոշել՝ ցանկանում եք մասնակցել, թե ոչ, և ընտրել Ձեզ հարմար խմբի մեկնարկի ամսաթիվը։

📅 Օր՝ 24 հուլիսի, 2026
🕕 Ժամ՝ 18:00–19:00

🔗 Միացման հղում՝
https://us06web.zoom.us/j/84517692830?pwd=itj39JQbuHT6aehK9AL4XMn3RVobXG.1

Meeting ID: 845 1769 2830
Passcode: 989858

✅ Մասնակցություն հերթական միջազգային համաժողովին 👇
01/05/2026

✅ Մասնակցություն հերթական միջազգային համաժողովին 👇

Address

Yerevan
0008

Telephone

+37494458141

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Psychologist, Psychologist expert, EMDR psychotherapist Manuk Hambardzumyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Psychologist, Psychologist expert, EMDR psychotherapist Manuk Hambardzumyan:

Shortcuts

Share

Category