05/09/2026
AVA ստոմատոլոգիական կլինիկայում կիրառում ենք ժամանակակից ներբերանային սկանավորման տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս ստանալ բարձր ճշգրտությամբ թվային դրոշմներ և ստեղծել ատամնաշարի եռաչափ (3D) մոդելներ՝ առանց ավանդական դրոշմանյութերի կիրառման։ 🦷✨
Սկանավորման արդյունքում ստացված թվային տվյալներն անմիջապես փոխանցվում են AVA Lab ատամնատեխնիկական լաբորատորիա՝ ապահովելով աշխատանքի առավել բարձր ճշգրտություն, արագություն և կանխատեսելի արդյունք։ 💻
Այս տեխնոլոգիան բուժման գործընթացը դարձնում է առավել հարմարավետ պացիենտի և արդյունավետ՝ բժշկի համար։ 🤍👩🏻⚕️