15/09/2026
📍BMI․ ե՞րբ է ավելորդ քաշը դառնում բժշկական խնդիր
Մարմնի զանգվածի ինդեքսը՝ BMI, ճարպակալման գնահատման առաջին ցուցանիշներից է։
BMI = քաշ (կգ) ÷ հասակ² (մ)**
Օրինակ՝ 75 կգ քաշի և 1.65 մ հասակի դեպքում՝
75 ÷ (1.65 × 1.65) = 27.5
Մեծահասակների դեպքում՝
📍 25–29.9 — ավելորդ քաշ
📍 30–34.9 — I աստիճանի ճարպակալում
📍 35–39.9— II աստիճանի ճարպակալում
📍 ≥40 — III աստիճանի ճարպակալում
❗BMI-ն միայն նախնական գնահատման ցուցանիշ է։ Վիրահատության անհրաժեշտությունը որոշվում է ոչ միայն BMI-ի, այլև ընդհանուր առողջական վիճակի և ուղեկցող հիվանդությունների գնահատումից հետո։
📍 Երբ կարող է քննարկվել բարիատրիկ վիրաբուժությունը
Բարիատրիկ վիրաբուժությունը կարող է դիտարկվել, երբ առկա է՝
▪️ BMI ≥40 կգ/մ²՝ անկախ ուղեկցող հիվանդությունների առկայությունից,
▪️ BMI 35–39.9 կգ/մ² առկա են ճարպակալման հետ կապված նշանակալի հիվանդություններ, օրինակ՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա, քնի օբստրուկտիվ ապնոէ և այլ ցուցումներ,
▪️ BMI 30–34.9 կգ/մ²՝ որոշ դեպքերում, հատկապես երբ առկա է նյութափոխանակային կամ այլ նշանակալի ուղեկցող հիվանդություն, և ոչ վիրաբուժական բուժմամբ բավարար ու կայուն արդյունք չի ստացվել։
Վիրահատության որոշումը անհատական է և ընդունվում է բազմակողմանի բժշկական գնահատումից հետո։
📍 Ի՞նչ է ներառում նախավիրահատական գնահատումը
Բարիատրիկ վիրաբույժը գնահատում է՝
▪️ BMI
▪️ սննդային վարքագիծը և նախկին բուժման արդյունքները
▪️ ուղեկցող հիվանդությունները և դրանց վերահսկման մակարդակը
▪️ լաբորատոր և անհրաժեշտ գործիքային հետազոտությունները
▪️ անեսթեզիոլոգիական և վիրաբուժական ռիսկերը
▪️ վիրահատությունից հետո անհրաժեշտ երկարաժամկետ հետևման և կենսակերպի փոփոխությունների պատրաստվածությունը։
👉 Եթե ունեք ճարպակալում և ցանկանում եք հասկանալ՝ արդյոք բարիատրիկ վիրաբուժությունը կարող է լինել ձեզ համար համապատասխան բուժման տարբերակ, մի որոշեք ինքնուրույն։
📞Ամրագրեք խորհրդատվություն բարիատրիկ վիրաբույժի հետ։
📍Գրեք Direct կամ զանգահարեք մեզ՝ այցը ամրագրելու համար։ Բժշկական գնահատումից հետո բժիշկը կպարզի՝ ունե՞ք վիրահատության ցուցումներ և որ մեթոդն է առավել նպատակահարմար ձեր դեպքում։
#похудение #ожирение #лишнийвес #նիհարել #ավելորդքաշ #ճարպակալում