21/08/2025
Ի՞նչ է հիասթափությունը և ինչպե՞ս է այն առաջանում
Խմբի անդամների խնդրանքով պատրաստել էի այս գրառումը, սակայն այսօր այն ինձ համար նույնպես շատ ակտուալ դարձավ։
Հիասթափությունը ծանր զգացում է, որը ձևավորվում է աստիճանաբար երբ բախվում են իրականությունը և սպասելիքները։
Երբ մենք մտածում ենք որևէ իրադարձության, մարդու, գործողության ավարտի մասին, մեր միտքը սկսում է “սցենարներ” կառուցել, ձևավորվում են մեր սպասելիքները։ Երբեմն մեր երևակայությունը կամ ցանկությունը այնքան մեծ է լինում, որ կտրվում է իրականությունից, հաշվի չեն առնվում մեր իրական հնարավորությունները։
Իսկ երբ իրականությունը չի համապատասխանում այդ սցենարին՝ առաջանում է հիասթափություն։
💡 Հիասթափության հիմնական պատճառներն են՝
🔹️Չկատարած խոստումները,
🔹️Իրականությունից կտրված սպասելիքներ,
🔹️Մյուսի վարքագծի սխալ ընկալում, 🔹️Մեր մտքում ձևավորված իդեալական պատկերները։
💔Հիշեք՝ հիասթափությունը միշտ կապված է ոչ թե միայն իրադարձության, այլ թե ինչ ակնկալիքներ, սպասելիքներ ենք մենք ունենում այդ իրադարձության հետ կապված։
Երբ սովորում ենք ունենալ ավելի ճկուն և իրատեսական սպասելիքներ, առերեսվել իրականության հետ, հիասթափությունը կորցնում է իր ուժը։
📌 Երբ հիասթափված եք, հարցրեք ինքներդ ձեզ․
«Ի՞նչ ակնկալիք ունեի, որ չիրականացավ»։
#հիասթափություն #սպասելիքներ #հոգեբան #հոգեթերապիա ԴիաԼոգ