Piruza Simonyan Neuro

Piruza Simonyan Neuro Բժիշկ-նյարդաբան 👩🏻‍⚕️
Ապացուցողական նյարդաբանություն 🧠🔨
Գիտության պոպուլյարիզացիա 🧬

10/12/2024

Բուժում ենք դիրքային գլխապտույտն առանց դեղորայքի:

ԶԱՐԿԵՐԱԿԱՅԻՆ ԳԵՐՃՆՇՈՒՄ ԵՎ ԳԼԽԱՑԱՎ⠀Երբ մարդն ունենում է գլխացավ, հաճախ առաջին հերթին չափում է զարկերակային ճնշումը: Նախկի...
28/05/2023

ԶԱՐԿԵՐԱԿԱՅԻՆ ԳԵՐՃՆՇՈՒՄ ԵՎ ԳԼԽԱՑԱՎ

Երբ մարդն ունենում է գլխացավ, հաճախ առաջին հերթին չափում է զարկերակային ճնշումը: Նախկինում կար տարածված կարծիք, որ զարկերակային ճնշման բարձրացումը գլխացավի հիմնական պատճառն է: Սա այլևս հնացած միֆ է: Սակայն ամեն ինչ այդքան միանշանակ չէ:

Ըստ տարբեր հետազոտությունների` գլխացավ զարկերակային ճնշման (ԶՃ) բարձրացման պատճառով առաջանում է միայն այն ժամանակ, երբ ԶՃ-ն գերազանցում է 180 մմ ս.ս.` սիստոլիկը (վերին ցուցանիշ) կամ 120 մմ ս.ս.` դիաստոլիկը (ստորին ցուցանիշ): Այս դեպքում իսկապես գլխացավի պատճառը զարկերակային բարձր ճնշումն է, գլխացավն էլ երկրորդային է, այսինքն՝ այլ հիվանդության հետևանքով առաջացած:

Սակայն Հաճախ դիտվում է նկարագրվածի հակառակ պատկերը: Հենց գլխացավն է հանդիսանում ԶՃ-ի բարձրացման պատճառ: Եվ ընդհանրապես, ցանկացած ցավ կարող է բարձրացնել ԶՃ-ն մինչև 30 մմ ս.ս.։ Այս պարագայում ԶՃ-ն կվերադառնա նախնական մակարդակին, երբ գլխացավի էպիզոդն անցնի:

Գիտնականներն ամբողջ աշխարհում, անթիվ հետազոտություններ կատարելիս, եկել են այն եզրակացությանը, որ եթե զարկերակային ճնշումը չի գերազանցում 180/120 մմ ս.ս., այն չի կարող հանդիսանալ գլխացավի պատճառ, և նման դեպքերում պետք է փնտրել գլխացավի այլ պատճառներ: Հաճախակի հանդիպող պատճառներից են՝ լարվածության գլխացավը և միգրենը:

Իսկ թե ինչու է գլխացավն անցնում հիպոթենզիվ հաբ ընդունելուց հետո, ապա այն պատձառով, որ այդ դեղերից շատերն ունեն հակացավային էֆեկտ և նույնիսկ օգտագործվում են որոշ գլխացավերի պրոֆիլակտիկ բուժման կոմպլեքսում:

Խորհրդատվության գրանցվելու համար գրել անձնական նամակ:

Address

Ադոնցի 6/2
Yerevan

Opening Hours

Monday 11:00 - 17:00
Tuesday 11:00 - 17:00
Wednesday 11:00 - 17:00
Thursday 11:00 - 17:00
Friday 11:00 - 17:00
Saturday 11:00 - 17:00

Telephone

+37496962096

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Piruza Simonyan Neuro posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category