30/03/2022
Լիպոմա ( նույն ինքը жировик😁)
Այն ճարպային հյուսվածքից առաջացող ԲԱՐՈՐԱԿ նորագոյացություն է✅
Մի քանի փաստ լիպոմաների մասին👇🏻
✍🏻փափուկ են, շարժուն, անցավ
✍🏻բնութագրվում են դանդաղ աճով
✍🏻հաճախ տեղակայված են լինում մաշկի և մկանների միջև եղած շերտերում
✍🏻հանդիպում են ինչպես եզակի, այնպես էլ բազմակի լիպոմաներ( լիպոմատոզ)
✍🏻չունեն չարորակացման հակում
Լիպոմաների առաջացման պատճառները մինչև վերջ պարզաբանված չեն։ Այնուամենայնիվ, դրանց ձևավորմանը կարող են նպաստել
👉🏻գենետիկ նախատրամադրվածությունը
👉🏻ճարպային նյութափոխանակության խանգարումները
Եթե լիպոման դառնում է ցավոտ, չափերով շատ մեծ կամ պարզապես էսթետիկ անհարմարություն է պատճառում , ցուցված է դրա վիրահատական հեռացումը ✅
Եթե մնացին հարցեր, սիրով կպատասխանեմ📩