Dr. Armine Misakyan

Dr. Armine Misakyan Արմինե Միսակյանը բժիշկ-ճառագայթաբան է, բազմամյա աշխատանքային փորձով:

Մի փոքր տեղեկություն լեղապարկի կառուցվածքային  առանձնահատկությունների մասին!Այն լեղու յուրահատուկ  ռեզերվուար է:Տանձաձև ...
02/12/2025

Մի փոքր տեղեկություն լեղապարկի կառուցվածքային առանձնահատկությունների մասին!

Այն լեղու յուրահատուկ ռեզերվուար է:
Տանձաձև օրգան, որն ունի հատակ և մարմին( կանգնած ժամանակ դեպի ներքև ուղղված) և վզիկը արտատար ծորանով( վերև ուղղված):
Լեղապարկն ունի բարակ պատեր ( 3-4 մմ) , որի մեջ բացակայում է մկանային շերտը:

Լեղապարկի ֆունկցիաները.
- լեղու կուտակում( 60-80 մլ)
- էվակուատոր( լեղի փոխադրող)
- խտացնող( խտացնում է լեղու որակը 10- 20 անգամ)
- սեկրետոր( արտադրում է լորձ, մուցին ֆերմենտը):

Լեղապարկի հատակում լեղին ավելի թանձր է( հին) , որով էլ պայմանավորված է նստվածքի, քարերի առաջացումը:
Իսկ նեղուցի շրջանում ավելի ջրիկ( թարմ ) լեղի է:

Սոնոգրաֆիկ տեսանելի խնդիրները.
- քարերի առկայություն( լեղու արտահոսքի խանգարումով կամ առանց դրա)
- լեղապարկի պատերի բորբոքում` հաստացումով և լեղու անհամասեռությամբ)
- օջախային ախտահարումներ` ինչպես լեղապարկում , այնպես էլ ծորանում:

Պետք է նշել, որ լեղապարկի խնդիրները կարող են ընթանալ ինչպես գանգատներով( ցավ, դեղնուկ, փսխում), այնպես էլ առանց գանգատների( ուռուցքային պրոցեսի վաղ շրջանում):
Ուստի անհրաժեշտ է գոնե տարին մեկ անգամ անցնել պրոֆիլակտիկ հետազոտություն` լեղապարկի խնդիրները ժամանակին կանխելու համար:

Առողջ եղեք💛

Address

Yerevan

Telephone

+37493979709

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Armine Misakyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category