18/03/2026
❕Ասեղներ որոնք կյանք են փրկում
Վուլվայի քաղցկեղ և բրախիթերապիա
Վուլվայի քաղցկեղը բնորոշվում է արագ զարգացումով և մետաստազավորմամբ։ Կան նախաքաղցկեղային հիվանդություններ (լեյկոպլակիա, կրաուրոզ), որոնց բնորոշ են սպիտակ փառի առկայություն, քոր, դիսկոմֆորտ, արտաքին տեսքի փոփոխություններ (կնճռոտում, փոքրացում)։ Այս և այլ ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել գինեկոլոգի՝ քաղցկեղի զարգացման կանխարգելման նպատակով։
Վաղ հայտնաբերման դեպքում վիրահատության կամ ճառագայթային բուժման միջոցով հնարավոր է հասնել լիարժեք ապաքինման։
✔️ Ինչո՞ւ հենց բրախիթերապիա։
Վուլվայի քաղցկեղի դեպքում հեռակա ճառագայթումից հետո մնացորդային ուռուցքը կամ ռեցիդիվը հնարավոր է լիովին թիրախավորել հատուկ մետաղյա ապլիկատորների անհատական կոնստրուկցիայի միջոցով։
❌Միֆ 1. «Դա սարսափելի ցավոտ է»:
✅Իրականություն. միջամտությունը կատարվում է անզգայացմամբ (ողնուղեղային կամ ընդհանուր)։ Պացիենտը ոչինչ չի զգում: Բուժման ընթացքում ասեղները ծառայում են միայն որպես «տրանսպորտ» ճառագայթման համար։
❌Միֆ 2. «Ասեղները մնալու են ընդմիշտ»:
✅Իրականություն. սա ժամանակավոր միջամտություն է։ Ասեղները տեղադրվում են ճշգրիտ հաշվարկված ժամանակով (15-20 րոպե) և լիարժեք հեռացվում են բուժման ավարտից հետո։
❌ Միֆ 3. «Ես դառնալու եմ ռադիոակտիվ»:
✅Իրականություն. բրախիթերապիայի ժամանակ ռադիոակտիվ աղբյուրը շփվում է միայն ուռուցքի հետ: Պրոցեդուրայից հետո պացիենտը բացարձակ անվտանգ է շրջապատի և հարազատների համար։ Շատ հաճախ մարդիկ բրախիթերապիան շփոթում են ռադիոյոդային թերապիայի հետ, որից հետո կարիք է լինում ժամանակավոր մեկուսացման։