Դեպի կյանք

Դեպի կյանք «Դեպի կյանք» նախաձեռնությունը ստեղծվել է պատերազմի ար

07/07/2021

Հաճախ ենք հանդիպում դեպքերի, երբ ակնհայտ հոգեկան առողջության ոլորտի խնդիր ունեցող անձինք խուսափում են դիմել համապատասխան մասնագետի և ավելի են խորացնում առկա խնդիրը կամ տարիներ շարունակ ստանում են անարդյունավետ բուժում ոչ ճիշտ ընտրված մասնագետի մոտ։ Խնդրի տարածվածության պատճառով որոշեցինք այսօրվա LIVE-ը նվիրել հենց այս թեմային։

⚠️19:00-ի մեր LIVE-ում MHS ծառայության ղեկավար Aram Hovsepyan-ը կխոսի այն մասին, թե որո՞նք են հոգեկան առողջության մասնագետին չդիմելու հիմնական պատճառները և ի՞նչ հետևանքներ կարող է դա ունենալ։

✅Լայվը դիտելու և ձեր հարցերը ուղելու համար այսօր 19:00-ին միացեք մեր ֆեյսբուքյան էջին:

MHS Հոգեկան Առողջության Կենտրոնն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ ժամը 11:00-ից 18:00:

Կապնվեք մեզ հետ՝
📞099 11 79 75
📥գրելով անձնական նամակ էջին
🌐http://mhs.am

#առողջհասարակություն #առողջերկիր

Medmedia.am-ի անրադարձը «Դեպի կյանք»-ի գործունեությանը🌱 #դեպիկյանք
01/07/2021

Medmedia.am-ի անրադարձը «Դեպի կյանք»-ի գործունեությանը🌱
#դեպիկյանք

«Դեպի կյանք» նախաձեռնությունն իր առաքելությունը սկսել է նախորդ տարվա նոյեմբերից։ Նրանց նպատակը պատերազմից տուժած մարդկանց՝ ընտանիքում կորուստ ունեցողներին, պատ....

«Դեպի կյանք» նախաձեռնությունը շարունակում է ընդունելությունը պատերազմի արդյունքում տուժած անձանց համար, ցանկանում ենք հո...
30/06/2021

«Դեպի կյանք» նախաձեռնությունը շարունակում է ընդունելությունը պատերազմի արդյունքում տուժած անձանց համար, ցանկանում ենք հորդորել բոլոր նրանց ովքեր դեռ չեն այցելել մեզ, սակայն ունեն հոգեկան առողջության ոլորտում պատերազմի հետևանքով առաջացած խնդիրներ, դի՛մել մեզ, քանզի երբևէ ուշ չէ նման խնդիրները հաղթահարելու համար:

Սիրով «Դեպի կյանք» 🌱
📞099 117975

Շատ կարևոր է ունենալ վերապատրաստված հոգեկան առողջության մասնագետներ պատերազմի մասնակիցներին որակավորված օգնություն ցուցաբերելու համար, որպեսզի օգնենք մեր մարտիկներին վերականգնել իրենց հոգեկան առողջությունն ու մարտական ոգին, որոնք կարող են տուժած լինել պատերազմի հետևանքով:Ցավոք կան մի շարք տվյալներ ըստ որոնց պատերազմի մասնակիցներին չի ցուցաբերվում պատշաճ հոգեկան աջակցություն և նրանք չեն ստանում իրենց անհրաժեշտ և արժանի օգնությունը հոգեկան առողջության ոլորտում: «Դեպի կյանք» նախաձեռնությունը ստեղծվել է լրանցնելու այդ բացը և անվճար բժշկական օգնություն ցուցաբերելու պատերազմի բոլոր մասնակիցներին, նրանց ընտանիքի անդամներին և պատերազմական գոտում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին:

16/06/2021

Ինչպե՞ս շփվել բժիշկների և հոգեբանների հետ համացանցում

Հոգեբան և հոգեբույժ, ո՞րն է տարբերությունը
15/06/2021

Հոգեբան և հոգեբույժ, ո՞րն է տարբերությունը

Քանի որ շատ են տրվում հարցեր հոգեբանների և հոգեբույժների տարբերության վերաբերյալ, այս հրապարակումը կնվիրենք հենց այդ հարցին: Թեև այս երկու մասնագիտությունների անվանումները նման են և երկու մասնագետներն էլ զբաղվում են հոգեկան խանգարումների ախտորոշմամբ և բուժմամբ այնուամենայնիվ նրանց մեջ կան տարբերություններ: Նրանցից յուրաքանչյուրը ունի իրեն բնորոշ մասնագիտական կրթություն, փորձ և իր դերը բուժման պրոցեսում: Թերևս ամենամեծ տարբերությունն այն է, որ հոգեբույժներն ունեն բժշկական կրթություն, նրանք կարող են նշանակել դեղամիջոցներ և զբաղվել ծանր հոգեկան խանգարում ունեցող անձանց բուժմամբ: Իսկ հոգեբաններրի մասնագիտացումն ավելի շատ իրենից ենթադրում է հոգեթերպիայի (խոսակցական թերապիայի) միջոցով մի շարք հոգեկան խնդիրների լուծում, այդ թվում նաև առողջ անձանց դեպքում: Որոշ դեպքերում այս երկու մասնագետները կարող են համագործակցել լավագույն արդյունքի հասնելու համար:

Ուզում ենք հիշեցնել ձեզ, որ «Դեպի կյանք» նախաձեռնությունը չի դադարեցրել իր գործունեությունը և շարունակում է անվճար հոգեբ...
08/06/2021

Ուզում ենք հիշեցնել ձեզ, որ «Դեպի կյանք» նախաձեռնությունը չի դադարեցրել իր գործունեությունը և շարունակում է անվճար հոգեբանական ոլորտի աջակցություն տրամադրել պատերազմի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին: Կարող եք դիմել մեզ գրելով անձնական նամակ էջին կամ զանգահարելով 099 117975 հեռախոսահամարով:

🌱«Դեպի կյանք» նախաձեռնությունը ստեղծվել է պատերազմի արդյունքում տուժածներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով։

🟢Դրա գործունեությունը կոորդինացվում է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի կողմից և իրականացվում մի քանի առաջատար հոգեկան առողջությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից`

🟩 MHS հոգեկան առողջության ծառայություն
🟩 Ինտռա հոգեկան առողջության կենտրոն
🟩 Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն

📍Բոլոր նրանք, ովքեր աջակցության կարիք ունեն, կարող են զանգահարել նշված հեռախոսահամարով՝ 099117975 և գրանցվել այցելության մեր մասնագետներից մեկի մոտ։

#ԴեպիԿյանք

Address

Yerevan

Telephone

+37499117975

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Դեպի կյանք posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Դեպի կյանք:

Shortcuts

Share

Category