10/08/2026
💬 Հարց բժշկին՝ 👃 Քթի միջնապատի դեֆորմացիա․ ե՞րբ է անհրաժեշտ վիրահատություն
Քթի միջնապատի շեղումը բավական տարածված խնդիր է, սակայն դրա առկայությունն ինքնին դեռևս վիրահատական միջամտության ցուցում չէ։
Սեպտոպլաստիկան կարող է ցուցված լինել, երբ միջնապատի դեֆորմացիան առաջացնում է՝
✅ քթային շնչառության մշտական կամ արտահայտված դժվարացում,
✅ քթի հաճախակի փակվածություն,
✅ քնի և կյանքի որակի խանգարում,
✅ կրկնվող սինուսիտներ,
✅ որոշ դեպքերում՝ կրկնվող քթարյունահոսություններ,
✅ կամ այլ խնդիրներ, որոնք կապված են քթի ֆունկցիայի խանգարման հետ։
‼️ Վիրահատության անհրաժեշտությունը որոշվում է ոչ միայն միջնապատի շեղման աստիճանով, այլև դրա առաջացրած գանգատներով և քթի խոռոչի վիճակով։
Գնահատում է քթի խոռոչը, անհրաժեշտության դեպքում կատարում է քթի էնդոսկոպիկ հետազոտություն, իսկ որոշ դեպքերում՝ նաև ԿՏ հետազոտություն, և դրա հիման վրա որոշում բուժման հետագա մարտավարությունը։
❗ Եթե միջնապատի շեղումը որևէ գանգատ չի առաջացնում և չի խանգարում քթային շնչառությանը, վիրահատական միջամտություն սովորաբար անհրաժեշտ չէ:
📞+374 91 49 12 44
#սեպտոպլաստիկա #ռինոպլաստիկա #լօռբժիշկ #լօռվիրաբույժ