Դավիդյանց Պոլիկլինիկաներ - Davidyants Primary Healthcare Centers

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Դավիդյանց Պոլիկլինիկաներ - Davidyants Primary Healthcare Centers

Դավիդյանց պոլիկլինիկաներն արդեն բացել է իր դռները բուժառուների համար։ Հադիսանալով Դավիդյանց լաբորատորիաների ավանդույթների կրողն ու շարունակողը՝ մեր հաճախորդներին առաջարկում ենք պրոֆեսիոնալ ծառայություններ ու բարեխիղճ սպասարկում։
Մեզ մոտ կարող եք օգտվել հետևյալ ծառայություններից՝ գործիքային ախտորոշում՝
համակարգչային տոմոգրաֆիա (CT), ռենտգեն հետազոտություն, ուլտրաձայնային հետազոտություն, էխոսրտագրություն, սրտաբան, մանկաբույժ, մաշկաբան, վարակաբան, գաստրոէնտերոլոգ, ներզատաբան, սեքսապաթոլոգ, նյարդաբան, կլինիկական հոգեբան։
Կյանքում թանկ է երկու բան՝ առողջությունն ու ժամանակը։ Մեզ մոտ դուք կհոգաք առաջինի մասին՝ խնայելով երկրորդը։

Անցեք ուլտրաձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա) Դավիդյանց պոլիկլինիկաներում՝ փորձառու մասնագետների մոտ՝ ժամանակակից սար...
24/08/2026

Անցեք ուլտրաձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա) Դավիդյանց պոլիկլինիկաներում՝ փորձառու մասնագետների մոտ՝ ժամանակակից սարքավորումներով։

🔹 Որովայնի և փոքր կոնքի ՈՒՁՀ
🔹 Վահանաձև գեղձի ՈՒՁՀ
🔹 Մանկաբարձագինեկոլոգիական ՈՒՁՀ
🔹 Կրծքագեղձերի ՈՒՁՀ
🔹 Հոդերի ՈՒՁՀ
🔹 Փոշտի ՈՒՁՀ
🔹 Փափուկ հյուսվածքների և ավշահանգույցների ՈՒՁՀ
🔹 Անոթների դուպլեքս հետազոտություն

📌 Ընդունելությունն իրականացվում է նախապես գրանցմամբ։
Սիրով սպասում ենք Ձեզ 💙
«Դավիդյանց պոլիկլինիկաներ»
Եղեք առողջ՝ ամեն օրը
📲 (011) 500303
📲 (041) 500303
📍 Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 33/3
📩 [email protected]

#ԴավիդյանցՊոլիկլինիկաներ #պոլիկլինիկա #սոնոգրաֆիա

21/08/2026

Ռենտգե՞ն, թե՞ սոնոգրաֆիա․ ի՞նչ հետազոտություն է անհրաժեշտ հոդացավի դեպքում

👨‍⚕️ Դավիդյանց պոլիկլինիկաների ռևմատոլոգ Նիկոլայ Եղիազարյանը ներկայացնում է՝ ինչ դեր ունեն այս հետազոտությունները հոդացավերի գնահատման ժամանակ։

Այս երկու հետազոտություններն էլ կարող են կարևոր տեղեկություններ տալ հիվանդության վերաբերյալ։

Ռենտգեն հետազոտությունը հիմնականում օգնում է գնահատել հոդերի և ոսկրերի կառուցվածքային փոփոխությունները՝ ոսկրային խտության փոփոխություններ, ոսկրային գերաճ, հոդաճեղքի նեղացում և այլն։

Սոնոգրաֆիան (ՈՒՁՀ) հնարավորություն է տալիս գնահատել այն փոփոխությունները, որոնք ռենտգենով միշտ չէ, որ տեսանելի են՝ աճառների, կապանների, ջլերի փոփոխությունները։

❗Ռենտգեն հետազոտությունը և հոդերի սոնոգրաֆիկ հետազոտությունը (ՈՒՁՀ) միմյանց չեն փոխարինում, այլ լրացնում են։

Իսկ ամենակարևորը՝ հետազոտությունը պետք է նշանակվի բժշկի կողմից՝ գանգատների և զննության հիման վրա։

⚠️ Եթե ունեք ցավ ուսահոդի, ծնկի կամ արմունկի շրջանում, գրանցվեք խորհրդատվության և անցեք անհրաժեշտ հետազոտությունները՝ ցավի պատճառը ժամանակին պարզելու և հետագա բարդությունները կանխարգելելու համար։

📌 Ընդունելությունն իրականացվում է նախապես գրանցմամբ։
Սիրով սպասում ենք Ձեզ 💙
«Դավիդյանց պոլիկլինիկաներ»
Եղեք առողջ՝ ամեն օրը
📲 (011) 500303
📲 (041) 500303
📍 Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 33/3
📩 [email protected]
#ԴավիդյանցՊոլիկլինիկաներ #պոլիկլինիկա #ռևմատոլոգ #նիկոլայեղիազարյան

Սիրով ներկայացնում ենք «Դավիդյանց պոլիկլինիկաների»  վարակաբան Նաիրա Ստեփանյանի ընդունելության օրերն ու ժամերը՝🗓️երկուշաբ...
18/08/2026

Սիրով ներկայացնում ենք «Դավիդյանց պոլիկլինիկաների» վարակաբան Նաիրա Ստեփանյանի ընդունելության օրերն ու ժամերը՝

🗓️երկուշաբթի - ուրբաթ՝ 09։00-17։00

📌 Ընդունելությունը կատարվում է նախապես գրանցմամբ։
Սիրով սպասում ենք Ձեզ 💙

«Դավիդյանց պոլիկլինիկաներ»
Եղեք առողջ ամեն օրը։
📞 (011) 500303
📞 (041) 500303
📍 Դավթաշեն 4-րդ թաղամաս, 33/3
📧 [email protected]
#ԴավիդյանցՊոլիկլինիկաներ #պոլիկլինիկա #վարակաբան

15/08/2026

✈️ Ի՞նչ անել, եթե թռիչքից հետո ականջները փակվել են։

Դավիդյանց պոլիկլինիկաների քիթ-կոկորդ-ականջաբան Մերի Հովհաննիսյանը պատմում է՝ ինչու է դա տեղի ունենում, ինչ կարելի է անել ականջների փակվածությունը թեթևացնելու համար և ո՞ր դեպքերում է անհրաժեշտ դիմել բժշկի։

✈️ Թռիչքի ժամանակ, հատկապես վայրէջքի պահին, մթնոլորտային ճնշումը փոխվում է։ Եթե եվստախյան խողովակը չի հասցնում հավասարեցնել ճնշումը, առաջանում է ականջի փակվածության զգացում, իսկ երբեմն՝ նաև ցավ։

Ի՞նչ կարելի է անել

🔹 Ավելի հաճախ կուլ տալ
🔹 Հորանջել
🔹 Մաստակ ծամել
🔹 Փոքր երեխաներին՝ առաջարկել ծծակ

Իսկ ե՞րբ է պետք դիմել բժշկի։

Եթե ականջի փակվածությունը պահպանվում է ավելի քան մեկ օր, առաջացել է ուժեղ ցավ, ականջից արտադրություն, գլխապտույտ կամ ջերմություն, անպայման դիմեք քիթ-կոկորդ-ականջաբանի (ԼՕՌ)։

«Դավիդյանց պոլիկլինիկաներ»
Եղեք առողջ՝ ամեն օր։

📲 (011) 500303
📲 (041) 500303
📍 Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 33/3
📩 [email protected]

#ԴավիդյանցՊոլիկլինիկաներ #պոլիկլինիկա #ՔիթԿոկորդԱկանջաբան #ԼՕՌ

🎒 Դպրոցին ընդառաջ ստուգե՞լ եք երեխայի խոսքային պատրաստվածությունը։🗣️ 4 կարևոր կետ՝ Դավիդյանց պոլիկլինիկաների լոգոպեդ Ադե...
12/08/2026

🎒 Դպրոցին ընդառաջ ստուգե՞լ եք երեխայի խոսքային պատրաստվածությունը։

🗣️ 4 կարևոր կետ՝ Դավիդյանց պոլիկլինիկաների լոգոպեդ Ադել Աբրահամյանից։

🔹 Հնչյունների ճիշտ արտաբերում — երեխան ճիշտ արտասանո՞ւմ է իր տարիքին համապատասխան հնչյունները։

🔹 Խոսքի զարգացում — կարողանո՞ւմ է ճիշտ ձևակերպել միտքը, կազմել ամբողջական նախադասություններ, պատասխանել հարցերին, պատմել և վերապատմել։

🔹 Հնչյունահնչույթային լսողություն — կարո՞ղ է լսել և տարբերակել բառերի հնչյունները։ Սա կարևոր է կարդալու և գրելու հմտությունների ձևավորման համար։

🔹 Պատմելու և նկարագրելու կարողություն — կարո՞ղ է նկարով պատմություն կազմել, պահպանել դեպքերի հաջորդականությունը և ինքնուրույն պատմել։

Եթե այս կետերից որևէ մեկում դժվարություն եք նկատում, մի հետաձգեք մասնագետի խորհրդատվությունը։ ❤️

📌 Գրանցվեք Դավիդյանց պոլիկլինիկաների լոգոպեդ Ադել Աբրահամյանի խորհրդատվությանը և դպրոցին ընդառաջ հոգացե՛ք նաև երեխայի խոսքային պատրաստվածության մասին։

📌 Ընդունելությունն իրականացվում է նախապես գրանցմամբ։

Adel Maghakyan

«Դավիդյանց պոլիկլինիկաներ»
Եղեք առողջ՝ ամեն օրը
📲 (011) 500303
📲 (041) 500303
📍 Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 33/3
📩 [email protected]
#ԴավիդյանցՊոլիկլինիկաներ #պոլիկլինիկա
#ԴավիդյանցՊոլիկլինիկաներ #Լոգոպեդ #ԵրեխայիԽոսք

Սիրով ներկայացնում ենք Դավիդյանց պոլիկլինիկաների ուրոլոգ Սարգիս Գևորգյանի ընդունելության օրն ու ժամերը՝🗓️ Հինգշաբթի՝ 15:...
10/08/2026

Սիրով ներկայացնում ենք Դավիդյանց պոլիկլինիկաների ուրոլոգ Սարգիս Գևորգյանի ընդունելության օրն ու ժամերը՝

🗓️ Հինգշաբթի՝ 15:00–17:00
🗓️ Շաբաթ՝ 11:30–13:00

📌 Ընդունելությունն իրականացվում է նախապես գրանցմամբ։
Սիրով սպասում ենք Ձեզ 💙

«Դավիդյանց պոլիկլինիկաներ»
Եղեք առողջ՝ ամեն օրը
📲 (011) 500303
📲 (041) 500303
📍 Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 33/3
📩 [email protected]

#ԴավիդյանցՊոլիկլինիկաներ #պոլիկլինիկա #ուրոլոգ

07/08/2026

Կրծքով կերակրո՞ւմ եք և բարձր ջերմություն ունեք։ Պե՞տք է դադարեցնել կրծքով կերակրումը։

Շատ դեպքերում՝ ոչ։

Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթվա շրջանակում խորհուրդներով կիսվեց Դավիդյանց պոլիկլինիկաների մանկաբույժ և մանկական վարակաբան Թեհմինե Ղալեչյանը։

Եթե մայրիկն ունի սովորական վիրուսային վարակ՝ նույնիսկ բարձր ջերմությամբ, և բժշկի ցուցումով ընդունում է պարացետամոլ կամ իբուպրոֆեն, կրծքով կերակրումը սովորաբար դադարեցնելու կարիք չկա։

💙 Ավելին՝ մայրիկի օրգանիզմում արտադրված պաշտպանիչ հակամարմինները կրծքի կաթով փոխանցվում են փոքրիկին և կարող են օգնել նրան պաշտպանվել վարակից։

❗ Կրծքով կերակրումը հակացուցված է միայն սահմանափակ թվով դեպքերում, օրինակ՝
• ակտիվ, չբուժված բրուցելոզի դեպքում,
• կրծքով կերակրման հետ անհամատեղելի որոշ դեղամիջոցների կիրառման ժամանակ։

🔹 Նույնիսկ մաստիտի դեպքում կրծքով կերակրումը սովորաբար չի դադարեցվում։ Ընդհակառակը՝ կրծքի կանոնավոր դատարկումը բուժման կարևոր մասն է։

👩‍⚕️ Ունե՞ք հարցեր կրծքով կերակրման ընթացքում վարակների, բարձր ջերմության կամ բուժման վերաբերյալ։ Մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ։ Դիմեք Դավիդյանց պոլիկլինիկաների մակաբույժ և մանկական վարակաբան Թեհմինե Ղալեչյանին՝ ստանալու մասնագիտական խորհրդատվություն և անվտանգ բուժման ճիշտ ուղեցույց։

Tehmine Napoleonovna Ghalechyan

«Դավիդյանց պոլիկլինիկաներ»
Եղեք առողջ ամեն օրը։
📲 (011) 500303
📲 (041) 500303
📍 Դավթաշեն 4-րդ թաղամաս, 33/3
📩 [email protected]
#պոլիկլինիկա

Անցեք Համակարգչային շերտագրություն (KT) Դավիդյանց պոլիկլինիկաներում՝ նաև Առողջության համընդհանուր ապահովագրության (ԱՀԱՀ)...
06/08/2026

Անցեք Համակարգչային շերտագրություն (KT) Դավիդյանց պոլիկլինիկաներում՝ նաև Առողջության համընդհանուր ապահովագրության (ԱՀԱՀ) շրջանակում։

Հետազոտության առավելությունները՝
✅ Բարձր ճշգրտություն և մանրամասն պատկերներ
✅ Արագ հետազոտություն
✅ Տարբեր օրգանների և համակարգերի համապարփակ ախտորոշում
✅ Ցածր դոզայի իոնիզացնող ճառագայթների օգտագործում

📌Մասնագետի խորհրդով կտրամադրվեն նաև անհատական նախապատրաստման ցուցումներ:

⚠️ Անպայման տեղեկացրեք բժշկին, մինչև հետազոտությունը, եթե՝

♦️ Հղի եք կամ կասկածում եք հղիության մասին
♦️ Կրծքով կերակրում եք
♦️ Ունեք շաքարային դիաբետ կամ ընդունում եք շաքարային դիաբետի համար դեղորայք
♦️ Ունեք ալերգիա, բրոնխային ասթմա կամ այլ քրոնիկ հիվանդություններ
♦️ Ունեք երիկամների կամ վահանաձև գեղձի հիվանդություններ

⁠❗Յուրաքանչյուր չորեքշաբթի գործում է ՀԱՏՈՒԿ ԶԵՂՉ բոլոր ԿՏ հետազոտությունների համար։

📞 Գրանցվեք հետազոտության Դավիդյանց պոլիկլինիկաներում։

«Դավիդյանց պոլիկլինիկաներ»
Եղեք առողջ ամեն օրը։
📲 (011) 500303
📲 (041) 500303
📍 Դավթաշեն 4-րդ թաղամաս, 33/3
📩 [email protected]

#պոլիկլինիկա

02/08/2026

Եթե ունեք ոտքերում ցավ, այրոցի կամ ծանրության զգացողություն, հարկոճային այտուց կամ մազանոթային ցանցեր, մի անտեսեք այս ախտանիշները։

Դավիդյանց պոլիկլինիկաների ընտանեկան բժիշկ-սոնոգրաֆիստ Տաթև Ղալաչյանը խորհուրդ է տալիս վարիկոզ հիվանդության վաղ ախտորոշման նպատակով կատարել ստորին վերջույթների դուպլեքս (Duplex) հետազոտություն։

Հետազոտության արդյունքների հիման վրա, անհրաժեշտության դեպքում, կազմակերպվում է նաև անոթային վիրաբույժի խորհրդատվություն։

Ժամանակին ախտորոշումը հնարավորություն է տալիս ընտրել ճիշտ բուժման մոտեցում և կանխել հնարավոր բարդությունները։

📞 Գրանցվեք դուպլեքս հետազոտության Դավիդյանց պոլիկլինիկաներում և հոգ տարեք ձեր առողջության մասին։

Tatev Gevorg Ghalachyan

«Դավիդյանց պոլիկլինիկաներ»
Եղեք առողջ՝ ամեն օրը
📲 (011) 500303
📲 (041) 500303
📍 Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 33/3
📩 [email protected]

#ԴավիդյանցՊոլիկլինիկաներ #պոլիկլինիկա #Վարիկոզ #Դուպլեքս #Սոնոգրաֆիա #ՈտքերիՑավ

Սիրով ներկայացնում ենք Դավիդյանց պոլիկլինիկաների մանկական նյարդաբան Անաիդա Արսենյանի ընդունելության օրն ու ժամերը 👩‍⚕️🗓️...
31/07/2026

Սիրով ներկայացնում ենք Դավիդյանց պոլիկլինիկաների մանկական նյարդաբան Անաիդա Արսենյանի ընդունելության օրն ու ժամերը 👩‍⚕️

🗓️ Շաբաթ՝ 09:30–13:00

📌 Ընդունելությունն իրականացվում է նախապես գրանցմամբ։
Սիրով սպասում ենք Ձեզ 💙

«Դավիդյանց պոլիկլինիկաներ»
Եղեք առողջ՝ ամեն օրը
📲 (011) 500303
📲 (041) 500303
📍 Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 33/3
📩 [email protected]

#ԴավիդյանցՊոլիկլինիկաներ #պոլիկլինիկա

Address

Davtashen 4th District, 33/3
Yerevan
0057

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 14:00

Telephone

+37411500303

Alerts

Be the first to know and let us send you an email when Դավիդյանց Պոլիկլինիկաներ - Davidyants Primary Healthcare Centers posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Դավիդյանց Պոլիկլինիկաներ - Davidyants Primary Healthcare Centers:

Shortcuts

Share

Category