Kevork Clinical Pharma

Kevork Clinical Pharma Kevork Khorozian | PharmD | Clinical Pharmacist | Medical Writer

Ինչպե՞ս են ազդում ACE inhibitors-ը և NSAIDs-ը երիկամների վրա․Իհարկե, դրանց ազդեցությունը երիկամային ֆունկցիայի վրա հակադ...
11/05/2026

Ինչպե՞ս են ազդում ACE inhibitors-ը և NSAIDs-ը երիկամների վրա․
Իհարկե, դրանց ազդեցությունը երիկամային ֆունկցիայի վրա հակադիր է 💊💊

Երիկամներում կան փոքր զարկերակներ՝ աֆերենտ (afferent arterioles) և էֆերենտ (efferent arterioles)։ Քանի որ դրանք շատ փոքր են, կոչվում են նաև արտերիոլներ։ Եթե հասկանում ենք յուրաքանչյուրի ֆունկցիան, ապա հեշտ է հասկանալ, թե ինչպես են դեղերը ազդում երիկամի աշխատանքի վրա։

🟣 Աֆերենտ արտերիոլ (մուտքային անոթ)
Աֆերենտ արտերիոլը հանդիսանում է արյան «մուտքի դուռը» դեպի երիկամ, որով արյունը մտնում է՝ ֆիլտրացիայի համար։
Նորմալ պայմաններում դրա լայնացումը ապահովվում է պրոստագլանդինների (Prostaglandins) միջոցով։
Եթե օգտագործվում են NSAIDs, ապա դրանք արգելակում են պրոստագլանդինների սինթեզը։

➡️ Արդյունքը՝
Աֆերենտ արտերիոլի կծկում
Երիկամ հասնող արյան հոսքի նվազում
Ֆիլտրացիայի նվազում
Երկարատև կամ բարձր ռիսկային դեպքերում՝ սուր երիկամային վնասում (Acute Kidney Injury)

🔵 Էֆերենտ արտերիոլ (ելքային անոթ)
Էֆերենտ արտերիոլի հիմնական դերը երիկամի ներսում ճնշումը պահպանելն է՝ ֆիլտրացիան ապահովելու համար։
Դրա կծկումը ապահովվում է անգիոտենզին II-ի (Angiotensin II) միջոցով։
Հետևաբար, երբ տրվում են ACE inhibitors, արգելակվում է անգիոտենզին II-ի ազդեցությունը։

➡️ Արդյունքը՝
Էֆերենտ արտերիոլի լայնացում
Երիկամի ներսում ճնշման նվազում
Ֆիլտրացիայի անկում

🟢 Քրոնիկ վիճակներում (շաքարային դիաբետ, հիպերտոնիա)
ACE inhibitors-ը համարվում են երիկամապաշտպան դեղեր, հատկապես՝
✔ նվազեցնում են գլոմերուլյար հիպերտենզիան
✔ նվազեցնում են սպիտակուցի արտազատումը (պրոտեինուրիա / ալբումինուրիա)
✔ դանդաղեցնում են քրոնիկ երիկամային վնասման առաջընթացը
Սովորաբար բուժումը սկսվում է փոքր դեղաչափերով, և վերահսկվում է կրեատինինի մակարդակը։ Թեթև բարձրացումը (~30%) հաճախ համարվում է սպասելի և ընդունելի։

🔴 Սուր վիճակներում (վտանգավոր իրավիճակներ)
Այնպիսի դեպքերում, ինչպիսիք են՝
ծանր դեհիդրատացիա
հիպոտենզիա
երիկամային զարկերակի ստենոզ
սուր սրտային ինսուլտ կամ սրտային անբավարարություն
երիկամը արդեն գտնվում է ցածր արյունամատակարարման վիճակում և փորձում է պահպանել ֆիլտրացիան՝ կծկելով էֆերենտ անոթը։

Եթե այս պահին տրվում է ACE inhibitors՝
➡️ էֆերենտը լայնանում է
➡️ ներերիկամային ճնշումը կտրուկ նվազում է
➡️ կարող է զարգանալ սուր երիկամային վնասում (AKI)

🧾 Եզրակացություն
ACE inhibitors-ը 💊՝
✔ սովորաբար երիկամների «ընկերն» են քրոնիկ, կայուն վիճակներում
✔ կարող են լինել պաշտպանիչ երկարաժամկետ օգտագործման դեպքում
բայց 👇👇

⚠️ սուր, ցածր պերֆուզիայի վիճակներում պետք է զգուշություն ցուցաբերել և երբեմն ժամանակավորապես դադարեցնել դրանք։

Հիվանդ ունի 2-րդ տիպի շաքարային դիաբետ ու ավել քաշ։ Նա լսել էր GLP-1 դեղերի մասին (Ozempic, Wegovy), բայց ներարկումներից...
20/04/2026

Հիվանդ ունի 2-րդ տիպի շաքարային դիաբետ ու ավել քաշ։ Նա լսել էր GLP-1 դեղերի մասին (Ozempic, Wegovy), բայց ներարկումներից շատ էր վախենում։
Բժիշկը տվեց լուծում՝ Rybelsus (Semaglutide հաբով)։

Նա սկսեց խմել դեղը, բայց՝
☕ երբ սուրճով
💧 երբ շատ ջրով
✂️ անգամ հաբը կիսում էր

3 ամիս անց՝
➡️ շաքարը նույնն է
➡️ քաշը չի փոխվել
➡️ ինքը մտածում է՝ «դեղը չի գործում»
Բայց իրական խնդիրը դեղը չէր։

💊 Rybelsus-ը շատ «քմահաճ» դեղ է․ աշխատում է միայն եթե ճիշտ ընդունես։
Այն պետք է՝
✔️ առավոտյան՝ դատարկ ստամոքսով
✔️ միայն քիչ ջրով
✔️ հետո 30 րոպե՝ ոչ ուտել, ոչ խմել
❌ չի կարելի սուրճ, սնունդ կամ հաբի կիսում
Հակառակ դեպքում դեղը չի ներծծվում ճիշտ ու արդյունք չկա։

📌 Ինչու՞ դա տեղի ունեցավ (մեխանիզմը)

Rybelsus-ի ակտիվ նյութը՝ Semaglutide-ը, պեպտիդ է (սպիտակուցային մոլեկուլ)։ Սովորական պայմաններում այն ստամոքսում արագ քայքայվում է աղաթթվի (HCl) և ֆերմենտների ազդեցությամբ, ու պարզապես չի հասցնում ներծծվել արյան մեջ։
Այդ պատճառով բանավոր ձևը հնարավոր է դարձել միայն հատուկ տեխնոլոգիայով՝ SNAC (Salcaprozate Sodium)։

🛡 SNAC-ը գործում է որպես ժամանակավոր «պաշտպանիչ միջավայր»՝
բարձրացնում է տեղային pH-ը (նվազեցնում թթվայնությունը դեղի շուրջ)
ստեղծում է կարճ ժամանակի «պաշտպանված գոտի»
թույլ է տալիս, որ Semaglutide-ը ներծծվի ստամոքսի պատով, մինչև քայքայվելը

❗ Բայց այս համակարգը շատ զգայուն է․
շատ ջուրը կամ սուրճը → նոսրացնում են SNAC-ը

սնունդը → բարձրացնում է ստամոքսաթթուն

հաբի կիսումը → խախտում է ձևակերպման ամբողջ կառուցվածքը

➡️ Արդյունքում դեղը չի ստանում իր «պաշտպանությունը» և քայքայվում է մինչև ներծծվելը։

📌 Հենց սա է պատճառը, որ ճիշտ ընդունման կանոնները Rybelsus-ի դեպքում ոչ թե «խորհուրդ» են, այլ արդյունավետության հիմնական պայման։

Իմ սիրելի ընկեր, գիտեմ, որ ինձ տեղեկացրել էին, որ Եվրոպական կոլխիցինը մի ժամանակ Հայաստանում հասանելի չէր, ուզում էի ուղ...
09/01/2026

Իմ սիրելի ընկեր, գիտեմ, որ ինձ տեղեկացրել էին, որ Եվրոպական կոլխիցինը մի ժամանակ Հայաստանում հասանելի չէր, ուզում էի ուղղակի ձեզ հայտնել իմ ստացած տեղեկատվության հիման վրա, որ այն շուտով հասանելի կլինի Հայաստանում։ Հասանելիությունը հետաձգվել էր տեղափոխման խնդիրների պատճառով, բայց հուսով եմ, որ հաջորդ շաբաթվա կամ երկու ընթացքում այն կլինի հասանելի։

#Կոլխիցին #Հայաստան #Առողջություն #Շուտով #Դեղորայք #Առողջապահություն

Address

Yerevan

Telephone

+37494227633

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Kevork Clinical Pharma posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Kevork Clinical Pharma:

Shortcuts

Share