22/05/2026
Գիտական կարևոր իրադարձություն բժշկության ոլորտում:
«Մարգարյան ծննդատուն» մոր և մանկան առողջության պահպանման գիտահետաազոտական կենտրոնը կազմակերպում է միջազգային մասնակցությամբ գիտաժողով՝ նվիրված ժամանակակից բժշկության ամենապահանջված թեմաներից մեկին։
📌 Գիտաժողովի թեման՝
«Էնդոսկոպիկ վիրաբուժության արդի մեթոդները և դրանց ազդեցությունը պտղաբերության վրա»
Գիտաժողովի շրջանակում կներկայացվեն էնդոսկոպիկ վիրաբուժության ժամանակակից մոտեցումները, կլինիկական փորձը և վերարտադրողական առողջության պահպանման գործում դրանց կարևոր նշանակությունը։
Ինչո՞վ է բացառիկ գիտաժողովը․
✔️ Միջազգային մասնակցություն
Փորձի փոխանակում արտերկրի առաջատար կլինիկաների և գիտական հաստատությունների մասնագետների հետ։
✔️ Առաջատար մասնագետների զեկույցներ
ՀՀ փորձառու և ճանաչված մասնագետների ելույթներ, բարդ կլինիկական դեպքերի վերլուծություն և մասնագիտական քննարկումներ։
✔️ Գործնական նշանակություն
Էնդոսկոպիկ նորագույն տեխնոլոգիաների և դրանց՝ պտղաբերության պահպանման ու վերարտադրողական առողջության վրա ունեցած ազդեցության լավագույն փորձի ներկայացում։
🔺 Գիտաժողովը նախատեսված է մանկաբարձ-գինեկոլոգների, ռեպրոդուկտոլոգների, օնկոգինեկոլոգների, օրդինատորների համար։
ՇՄԶ կրեդիտները հատկացվելու են բժիշկներին:
📅 Անցկացման օրը՝ 13 հունիսի 2026 թ․
🕙 Մեկնարկը՝ ժամը 10։00
(09։30–10։00՝ մասնակիցների գրանցում)
📍 Վայրը՝
Best Western Plus Congress Hotel
Երևան, Իտալիայի փողոց 1
📌 Գրանցումն իրականացվում է նախապես՝ հետևյալ հղումով՝
https://forms.gle/wZ4bkD3Pzoa93T5H8
💳 Մասնակցության անդամավճարը՝ 25․000 դրամ։
📌Շտապե՛ք, քանի որ տեղերը սահմանափակ են։
Գումարն անհրաժեշտ է փոխանցել 2474400008230010 (Արդշինբանկ) հաշվեհամարին, նշումների դաշտում պարտադիր գրել անուն,ազգանուն, անդորրագիրը ուղարկել [email protected] էլ. փոստին: