Կտուրի տակ

Կտուրի տակ " Կտուրի տակ"-ը ընտանեկան հոգեբանության կենտրոն է։

📎📌Սիրով մասնակցեցինք ապրիլի 23-ին ԵՊՀ-ում անցկացված «Հոգեբանական Վերնիսաժ» PSY-EXPO-26 գիտագործնական միջոցառմանը։✅Այն դա...
23/04/2026

📎📌Սիրով մասնակցեցինք ապրիլի 23-ին ԵՊՀ-ում անցկացված «Հոգեբանական Վերնիսաժ» PSY-EXPO-26 գիտագործնական միջոցառմանը։

✅Այն դարձել է կարևոր հարթակ՝ համախմբելու հոգեբանության ոլորտի կրթական, կիրառական և գիտահետազոտական կենտրոնները՝ նպաստելով մասնագիտական կապերի ստեղծմանն ու աճին։

✅Շնորհակալություն կազմակերպիչներին՝
ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնին,
Հոգեբանության գիտահետազոտական կենտրոնին,
Հայաստանի Հոգեբանների Միություն ՀԿ-ին
և ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությանը՝
մոտիվացնող, համագործակցային միջավայրի համար։

✨Կտուրում շատ ծիծաղ կա, խաղեր, խմբեր, գեղեցիկ գույներ, համեր ու հոտեր♥️Չկա, սակայն, երաժշտություն...🎷🎹🎻Սիրով ու սպասումո...
21/04/2026

✨Կտուրում շատ ծիծաղ կա, խաղեր, խմբեր, գեղեցիկ գույներ, համեր ու հոտեր♥️
Չկա, սակայն, երաժշտություն...🎷🎹🎻
Սիրով ու սպասումով փնտրում ենք երաժշտաթերապեւտ,ով սիրում է բալիկների ու հաճույք է ստանում նրանց յուրաքանչյուր հաջողությունից։
Խոստանում ենք մենք էլ իրեն սիրել ու սրտաբաց ընդունել մեր Կտուր🏠

✅📞Մանրամասների համար կարող եք զանգահարել 095561731:

Արվեստը  #կտուրիտակ💙✨🎨🏞
07/04/2026

Արվեստը #կտուրիտակ💙✨🎨🏞

"3 հայացք աուտիզմին" Սեմինար միաժամանակ 3 մասնագետի մասնակցությամբ' հոգեբույժ Նարինե Իսրայելյան, հոգեբան եւ նյարդահոգեբա...
02/04/2026

"3 հայացք աուտիզմին"
Սեմինար միաժամանակ 3 մասնագետի մասնակցությամբ' հոգեբույժ Նարինե Իսրայելյան, հոգեբան եւ նյարդահոգեբան Լիլիթ Մանուկյան, կլինիկական սննդաբանի Էլլա Լազարյանի։
Աուտիզմը շատ տարբեր դժվարությունների մասին է' մարմինն ու հոգեկանը այս դեպքում էլ անբաժան են։ Այդ մասին ասելիք եւ այստեղ անելիք ունեն շատ մասնագետներ։

31/03/2026

Շատ օգտակար հանդիպում կլոր սեղանի շուրջ աուտիզմին վերաբերվող հարցերի մասին։
Շնորհակալություն Armen Soghoyan -ին կազմակերպման համար։ Սա հրաշալի հնարավորություն էր քննարկել աուտիզմը տարբեր կողմերից, դուրս բերել խնդիրներ, լսել իրար եւ եւս մեկ անգամ համոզվել, որ սա իրական համագործակցության ոլորտ է, չկա մեկ լուծում եւ չկա մեկ հրաշալի մեթոդ։

20/03/2026
14/03/2026
✔️ Աուտիզմի միջազգային օրվան նվիրված միջոցառում՝«ԵՐԵՔ ՀԱՅԱՑՔ ԱՈՒՏԻԶՄԻՆ» Դասընթացին մասնկացելով բազմակողմանի պատկերացում ...
07/03/2026

✔️ Աուտիզմի միջազգային օրվան նվիրված միջոցառում՝
«ԵՐԵՔ ՀԱՅԱՑՔ ԱՈՒՏԻԶՄԻՆ»

Դասընթացին մասնկացելով բազմակողմանի պատկերացում կունենաք տարբեր առավել արդյունավետ մոտեցումների վերաբերյալ աուտիստիկ սպեկտրի խանգարման հարցում
Դասընթացը եզակի է նրանով, որ այն վարելու են միաժամանակ երեք մասնագետ՝ հոգեբույժ, հոգեբան և կլինիկական սննդաբան, որպեսզի միանգամից հնարավոր լինի տեսնել խնդրի երեք ասպեկտները և մասնակիցները հնարավորություն ունենան հարցեր տալու մասնագետներին։

Ծրագրում՝

Օր 1․

1․ Աուտիզմ․ վաղ ախտանշաններ՝
Մանկական հյոգեբույժի հայացք
Հոգեբանի, նյարդահոգեբանի հայացք
Կլինիկական սննդաբանի հայացք
Օր2․

2․ Մտահոգիչ վարքերի բազմաշերտ պատճառները՝
• Վարքերի հիմքում ընկած հոգեբանական, նյարդահոգեբանական պատճառները
• Վարքերի հիմքում ընկած սննդաբանական պատճառները՝ Սնունդը որպես վարքի պատճառ
• Մոտեցում դեղորայքային բուժմանը

💵 Դասընթացի արժեքը՝
Ծնողների և ուսանողների համար՝ 15․000 դրամ, վաղ գրանցման դեպքում՝ մինչև մարտի 16-ը նեռարյալ 10․000 դրամ
Մասնագետների համար՝ 24․000 դրամ, վաղ գրանցման դեպքում՝ մինչև մարտի 16-ը ներառյալ՝ 18․000 դրամ

🕖 Ապրիլի 1, 2-ին ժամը 17:30-19:30
📍Նալբանդյան 47

Դասընթացավարների մասին՝
♦️ Նարինե Իսրայելյան՝ հոգեբույժ, մանկական հոգեբույժ, ԱԱԻ հոգեբուժության ամբիոնի դասախոս, Ռեքավերի Քոլեջի դասախոս
♦️ Լիլիթ Մանուկյան՝ Յունգյան վերլուծական հոգեբանական ուղղվածության հոգեբան, ընտանեկան հոգեբան, մանկական նյարդահոգեբան, վերլուծական հոգեբանության հայկական ասոցիացիայի համահիմնադիր անդամ։
♦️ Լազարյան Էլլա Մանկական կլինիկական սննդաբան

Գրանցման համար կարող եք զանգահարել 033-582-224 հեռախոզահամարով կամ լրացնել հետևյալ հայտադիմումը`
https://forms.gle/t5fY9AW1qqDKbgeB8

Սիրելի ծնողներ, Կտուրում օգտակար նորություն ունենք📢Վերջին տարիներին, ցավոք1. շատ երեխաների մոտ  հայտնաբերվում են B խմբի ...
24/02/2026

Սիրելի ծնողներ, Կտուրում օգտակար նորություն ունենք📢

Վերջին տարիներին, ցավոք

1. շատ երեխաների մոտ հայտնաբերվում են B խմբի վիտամինների յուրացման հետ կապված բազում խնդիրներ։ Այդ վիտամինները, ի թիվս այլնի, մեթիլացման գործընթացի հիմքում են։ Վերջինս էլ պատասխանատու է գեների բազում դրսեւորումների, օրգանիզմից թունավոր նյութերի,հորմոնների նյութափոխանակության եւ այլնի հետեւանքների դուրս բերման համար,

2. այլ (կամ նույն) խումբ փոքրիկների մոտ կան բնածին իմունային դժվարություններ, որի պատճառով, նրանք ավելի հաճախ են ունենում վիրուսային ծանրաբեռնվածություններ' ծախսելով ահռելի ռեսուրսներ,

3. նույն իմունային խնդիրների պատճառով հակված են նաեւ ունենալ մակաբույծներ, ինչը իր հերթին թունավոր արտազատումների, ռեսուրսների անվերջ վատման եւ այլնի պատճառ է,

4. այս կետի կամ հաջորդ հնարավոր կետերի տակ կարելի է թվարկել եւս մի տասնյակ դժվարություններ..

Այո, ճիշտ եք, եթե մտածեցինք,որ այս բալիկները հաճախ ունեն նաեւ աուտիզմ, երբեմն էլ' աուտիզմ հիշեցնող այլազան հապաղումներ։

Այսուհետ կարող եք օգտվել ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՍՆՆԴԱԲԱՆԻ ծառայությունից։

Սա բժշկական մասնագիտություն չէ, բայց ուղիղ կապ ունի օրգանիզմում տեղի ունեցող բազմաթիվ խանգարումների հետ, որոնք հետագայում կարող են դառնալ բժշկական բառի ուղիղ իմաստով։ Հետևաբար այս մասնագիտությունը նպաստում է բազմաթիվ խնդիրների կանխարգելմանը։

Ի՞նչ էլ անում կլինիկական սննդաբանը

🎯 Սննդային վարքագծի հետ կապված մի շարք խնդիրներ դիտարկում եւ օգնում է շտկել նյութափոխանակությանը վերաբերող խնդիրների պրիզմայով:

🎯 Առաջարկում է իմունիտետի ամրապնդման ուղիներ։

🎯Իրավունք ունի նշանակել անալիզներ եւ կատարել մեկնաբանություններ, դուրս բերել նյութափոխանակության հետ կապված բազմաշերտ, հաճախ թաքնված խնդիրներ։

🎯Մշակել վերականգնման պլան ԱՌԱՆՑ ԴԵՂՈՐԱՅՔԻ նշանակման։

🎯Ուղղորդել բժշկի




Address

Yerevan

Telephone

+37495561731

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Կտուրի տակ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category